Նեյրոգիտություններ

Նեյրոգիտություններ կամ նյարդաբանական գիտություններ, միջառարկայական գիտական ոլորտ, որն ուսումնասիրում է օրգանիզմում նյարդային պրոցեսները, որոնց կիզակետը նեյրոգիտություններն են։ Այդ գիտություններն իրենց մեջ ներառում են մի շարք ոլորտներ, ինչպիսիք են կենսաբանությունը, քիմիան, համակարգչային գիտությունը, ճարտարագիտությունը, լեզվաբանությունը, բժշկությունը, ֆիզիկան, փիլիսոփայությունը և հոգեբանությունը։ Նեյրոգիտությունների զարգացումը հանգեցրել է նոր առարկաների ստեղծմանը, մասնավորապես՝ նեյրոէթիկայի, նյարդահաղորդակցման, նեյրոճարտարապետության և նեյրոկարգավորման։

Հիմնական ուղղություններ

Ուղղություն Նկարագրություն
Հաշվողական նեյրոկենսաբանություն Գիտություն, որն օգտագործում է հաշվարկային գործընթացները՝ հասկանալու համար, թե ինչպես են կենսաբանական համակարգերն իրականացնում իրենց գործառույթները։
Կլինիկական նեյրոգիտություն Նյարդաբանության կիրառական ոլորտներ, ինչպիսիք են նյարդաբանությունն ու հոգեբուժությունը։
Ճանաչողական նեյրոկենսաբանություն Գիտություն, որն ուսումնասիրում է գլխուղեղի գործունեության կապը ճանաչողական գործընթացների և վարքի հետ ՝ համատեղելով նեյրոկենսաբանության և ճանաչողական գիտության մոտեցումները։
Մշակութային նեյրոգիտություն Գիտելիքների ոլորտ, որը ձգտում է բացահայտել գլխուղեղի մեխանիզմների այն առանձնահատկությունները, որոնք ապահովում են տարբեր մշակույթների ներկայացուցիչների մտավոր գործունեությունը։
Նեյրոկենսաբանություն Գիտություն, որն ուսումնասիրում է նյարդային համակարգի գործունեության կենսաբանական հիմքը։
Նեյրոնկարագրական Գլխուղեղի կառուցվածքը, գործառույթները և կենսաքիմիական առանձնահատկությունները պատկերացնելու համար տարբեր մեթոդների ամբողջություն։
Նեյրոինժեներիա Գիտական առարկա, որը կենսաբժշկական ճարտարագիտության մաս է կազմում ՝ օգտագործելով տարբեր ինժեներական տեխնիկա նյարդային համակարգը ուսումնասիրելու, վերականգնելու, փոխարինելու կամ ամրապնդելու համար։
Նեյրոինֆորմատիկա Ինֆորմատիկայի բաժին, որը զբաղվում է նյարդային համակարգի վերաբերյալ տվյալների մշակմամբ, ինչպես նաև դրանց վերլուծությամբ և մոդելավորմամբ։
Նեյրոլեզվաբանություն Լեզվական գործընթացների նյարդային հիմքն ուսումնասիրող գիտություն։
Նեյրոհոգեբանություն Գիտություն, որի նպատակն է ուսումնասիրել գլխուղեղի մտավոր գործառույթների կազմակերպումը։
Նեյրոէվրեստիկա Նոր մոտեցում նյարդաբանության մեջ, որտեղ գլխուղեղի գործընթացները դիտարկվում են գենետիկական գործոնների և շրջակա միջավայրի փոխազդեցության տեսանկյունից՝ համատեղելով վերականգնողականությունն ու ամբողջականությունը։
Նեյրոէթոլոգիա Նեյրոգիտությունների բաժին, որն ուսումնասիրում է, թե ինչպես է կենտրոնական նյարդային համակարգը կենսաբանորեն համապատասխան խթանների պատասխանները վերածում բնական վարքի։
Հոգեֆիզիոլոգիա Գիտություն, որն ուսումնասիրում է հոգեկան գործընթացների, վիճակների և վարքի նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմները։
Սոցիալական նեյրոգիտություն Գիտության ոլորտ, որն ուսումնասիրում է նյարդային գործընթացները, որոնք ընկած են մարդու սոցիալական վարքի հիմքում։
Նեյրոճարտարապետություն Բազմամասնագիտական մոտեցում գիտության ոլորտում, որը հիմնված է նեյրոհոգեբանության, նեյրոմարքետինգի, ճարտարապետության և դիզայնի գիտելիքների վրա։
Նեյրոէթիկա Նեյրոկենսաբանության և նյարդաբանության էթիկա, հետազոտության միջառարկայական տարածք, որն ուսումնասիրում է ժամանակակից նյարդաբանության ազդեցությունը մարդու ինքնագիտակցության վրա, կենսաբժշկության, քաղաքական, իրավական և բարոյական ոլորտների զարգացումը մարդու կյանքի վրա։
Նյրոէկոնոմիկա Գիտություն, որն ուսումնասիրում է գլխուղեղի կատարած գործառույթները, վարքի և որոշումներ կայացնելու մասին։
Նեյրոտեոլոգիա Գիտություն, նեյրոֆիզիոլոգիայի և նյարդահոգեբանության խաչմերուկում՝ կրոնական փորձի վրա հիմնված ուսումնասիրություն։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Tags:

ԲժշկությունԼեզվաբանությունԿենսաբանությունՀամակարգչային գիտություններՀոգեբանությունՃարտարագիտությունՆեյրոնՆյարդՓիլիսոփայությունՔիմիաՖիզիկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՔութեշԱշոտ Ա ՄեծՄեր հայրենիքՎահանաձև գեղձի քաղցկեղՄուշեղ ԳալշոյանԱլեքսանդրապոլի պայմանագիրՊետրոս ԴուրյանԱրգանդի միոմաԲրուցելոզԱյրին (նորավեպ)ՏիգրանաշենԲադերԲրոնխիալ ասթմաՎիրուսներՑրված սկլերոզԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՄոնթե ՄելքոնյանԱրաքսՇրջակա միջավայրԿենդանակերպի նշաններԳլանՍտրեպտոկոկային ֆարինգիտԴպրությունԹոքաբորբԵղիշե ՉարենցԹութքԱՄՆ-ի նախագահների ցանկԲրազիլիաԱրջերՓոխաբերությունՀնդկաստանի մշակույթԽոսրովի անտառ պետական արգելոցՄաշկաբորբՆավթՍեբաստիան ՄարոքինՀեպատիտ CԱրտույտների ագարակըՇիկացման լամպՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՊետությունՄիապետությունՀայ գրերի գյուտԷլեկտրոլիզՋուրԱկսել ԲակունցԾխախոտՄովսես ԳորգիսյանԵրկրաշարժՍողուններԳրիգոր ՆարեկացիՕրենսդիր իշխանությունՋրծաղիկՄուսա լեռան քառասուն օրըԷկոհամակարգԵզդիներԱրագածԱնլռելի զանգակատունՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲնության պահպանությունԳաստրիտԹրաֆիքինգՍուրբ ծնունդԿիլիկիայի հայկական թագավորությունԿույր աղիքԶանգվածի պահպանման օրենքԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԵրիկամՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Հաղպատի վանական համալիրՎիտամին D-ի անբավարարությունԼևոն Տեր-ՊետրոսյանԳուսան ԱշոտՄոմիկԱվտոմեքենաԽնձորԻնքնաթիռ🡆 More