Դիզայն

Դիզայն (անգլ.

Դիզայն
Էերո Սաարինեն. Բազկաթոռ «Կակաչ» (1956)

«Դիզայն» անգլերեն է. նշանակում է նախագծել, մտահղանալ։ Դիզայնի սկզբունքները ձևավորվել են XIII դարի կեսերին, սակայն, որպես առարկայական միջավայրի տեսողական և գործառնական հատկությունների նպատակային ձևավորման միջոց, սկզբնավորվել է հիմնականում XX դարի սկզբին։ Դիզայնը նախատեսում և լուծում է արտադրության, սպառման, մարդուն շրջապատող առարկայական միջավայրի խնդիրներ։ Դիզայնի և նրա տեսական հիմքի ծագումն ու ձևավորումը պայմանավորված են տեխնիկայի և արվեստի բնագավառների տարանջատման, արտադրության կազմավորման դարաշրջանի հետ։ Ներկայումս գեղանկարիչ-նախագծողները (դիզայներ) զբաղվում են առարկայական աշխարհի գեղագիտական վերափոխման խնդիրներով։ Դիզայնի տեսական հիմքը՝ տեխնիկական գեղագիտությունը, ուսումնասիրում է նրա հասարակական բնույթն ու զարգացման օրինաչափությունները, գեղարվեստական նախագծման սկզբունքներն ու եղանակները, դիզայներ-ճարտարագետի մասնագիտական վարպետության խնդիրները։ Տեխնիկական գեղագիտության հիմնական բաժիններն են դիզայնի ընդհանուր տեսությունը և գեղարվեստական նախագծման տեսությունը։ Մեծ է դիզայնի դերը արդյունաբերության մեջ արտադրանքի մրցունակության ապահովման առումով։ Դիզայնի կարևորագույն ճյուղեր են արդյունաբերական (աշխատանքի միջոցներ, սարքավորումներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ և այլն), ճարտարապետական (զանգվածային շինարարություն, կառույցներ ու շինություններ), լանդշաֆտային (խաթարված լանդշաֆտի վերականգնում և նորի՝ արհեստականի ստեղծում), նաև հանդիսությունների, ծրագրերի, զանազան ոճերի և այլնի ձևավորումները։ Ժամանակի ընթացքում փոխվում են գեղագիտական պահանջմունքներն ու սահմանները։ Ամերիկացի գեղագետ Թոմաս Մոնրոն, օրինակ, մեր օրերում դասական արվեստների շարքում դիզայնի ոլորտ է ներառում նաև պլաստիկ վիրաբուժությունը, դիմահարդարումը, օծանելիքի պատրաստումը, խոհարարությունը, հագուստի նորաձևությունը և այլն։ Դրանց գումարվում է նաև առարկաների կիրառական նպատակահարմարության խնդիրը, որի անհրաժեշտությունը նկատել էին դեռևս Սոկրատեսը (մ. թ. ա. VI–V դարեր) և արաբ փիլիսոփա, բժիշկ Մուհամեդ Ֆարաբին (870–950 թթ.)։ Դիզայնում կարևոր են նաև գունային լուծումները։ Վոլֆգանգ Գյոթեն ժամանակին նկատել է, որ գույները մարդու մեջ արթնացնում են հոգեբանական առանձնահատուկ տրամադրություններ։ Բարձրաճաշակ առարկաների արտադրությունը պետք է փոխշահավետ լինի և՛ արտադրողի, և՛ սպառողի համար։ Միայն նախագծման, արտադրության և սոցիալական միջավայրի, սպառողի պահանջարկի, առարկայի օգտակարության և գեղեցկության հատկանիշների համակողմանի համադրմամբ արտադրանքը կարող է դառնալ առավել օգտակար և հարմարավետ։ Դիզայնի տեսական խնդիրների մշակմամբ զբաղվող կենտրոններ են ստեղծվել բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում, Ուլմի գեղարվեստական նախագծման բարձրագույն դպրոցը Գերմանիայում, Արվեստների թագավորական քոլեջը Մեծ Բրիտանիայում և այլն։ Միլանում կազմակերպվում են արդյունաբերական դիզայնի ամենամյա էքսպո-ցուցահանդեսներ։ Մեծ է դիզայնի զարգացման հեռանկարը նաև Հայաստանում, որտեղ նույնպես վերջին տարիներին բացվել են դիզայնի կենտրոններ։ Դիզայնի բաժիններ են ստեղծվել Երևանի թատերարվեստի և կինոյի ինստիտուտում, Գեղեցիկ արվեստների ակադեմիայում և այլուր, գործում են նաև դիզայնի մասնագիտական քոլեջներ։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 380 Դիզայն 

Tags:

195920-րդ դարICSIDԱնգլերենՀասարակություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱֆղանստանՊարբերական հիվանդությունՄոմիկՇաքարային դիաբետՆախադասությունԽորանարդՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԴերանունԱլերգիաՍևանավանքՀամացանցՀայկական ճարտարապետությունՇունԱրհեստական բանականությունԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԳագիկ ԱՀովհաննես ԲաղրամյանԾիրանի փողըԱղիների բորբոքային հիվանդությունՖեյսբուքԷրիթրոցիտներՎիտամին DՀարցական նշանԼիբանանԿոկորդաբորբՀակահիստամինային դեղերՄարդու առնանդամԱղերԱնմոռուկՀայաստանի բուհերի ցանկՉարլի ՉապլինԶուգահեռագիծՆավթԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԱրմավիրՍառը պատերազմՌոբոտՀղիություն (մարդ)ՋրհեղեղՔաոս (վեպ)ԵրկիրԿոտայքի մարզԵրկրաշարժԱրձակՄիապետությունԴավիթ ԲեկՀականիշԾիածանՍպիրտՄյունխհաուզենի համախտանիշՆեպտունԼեոնիդ ԵնգիբարյանԱրտաշեսյաններՓիղՍեբաստիան ՄարոքինՀայկական խոհանոցԲայԱլեքսանդր ՄակեդոնացիՏորք ԱնգեղԱլգորիթմԱնրի ՎեռնոյԵրևանի թանգարանների ցանկՍեղան (երկրաչափություն)Ալբերտ ԱզարյանՇուշիի ազատագրումԷթիլ սպիրտՊեպոՀեկտարՀայաստանի գետերի ցանկԱրյունահոսությունՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Էնվեր փաշաՄեծ Հայքի նահանգների ցանկՀայաստանի զինանշանՄթնշաղի անուրջներԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀարավային ԱմերիկաՆապոլեոն Բոնապարտ🡆 More