Նեղոսի ճակատամարտ, ռազմական բախում, որը տեղի է ունեցել Հուլիոս Կեսարի և Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատորի զորքերի միջև մ․թ․ա․ 47 թվականին։
Թվական | մ․թ․ա․ 47 թվական |
---|---|
Մասն է | Ալեքսանդրյան պատերազմ Կեսարի քաղաքացիական պատերազմ |
Վայր | Նեղոսի դելտա |
Արդյունք | Կեսարի վճռական հաղթանակ |
Հակառակորդներ | |
Հռոմեական հանրապետություն | Պտղոմեոսյան Եգիպտոս |
Հրամանատարներ | |
Հուլիոս Կեսար Կլեոպատրա Միհրդատ I Պերգամացի | Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատոր Արսինոյա IV Եգիպտացի |
Կողմերի ուժեր | |
20 հազար | մոտ 20 հազար |
Ռազմական կորուստներ | |
|
Երբ Պոմպեոսը Ֆարսալոսի ճակատամարտից հետո փախչում է Եգիպտոս, Կեսարը սկսում է հետապնդել իր թշնամուն, սկայան այն բանից հետո, երբ Պտղոմեոս XIII-ը, սպանելով Կեսարի թշնամուն՝ Պոմպեոսին, փորձեց գոհացնել Կեսարին, վերջինս միջամտեց Պտղոմեոս XIII-ի և նրա քույր Կլեոպատրայի միջև Եգիպտոսում ընթացող քաղաքացիական պատերազմին։
Մ․թ․ա․ 48 թվականի սեպտեմբերից մինչև մ․թ․ա․ 47 թվականի հունվարը Կեսարը պաշարված մնաց Ալեքսանդրիայում՝ իր մոտ ունենալով մոտ 4 հազար զինվոր։ Նա փորձում էր վճռել Պտղոմեոս XIII-ի և Կլեոպատրայի միջև ընթացող քաղաքացիական պատերազմը։ Երբ Կեսարը սկսեց նախապատվություն տալ Կլեոպատրային, Պտղոմեոս XIII-ը նախ գերեվարվեց նրա կողմից, սակայն շուտով ազատ արձակվեց։ Նա հավաքում է իր զորքերը և հռոմեացիներին պաշարում Ալեքսանդրիայի մի փոքր տարածքում։
Հունվարին եգիպտացիները հռոմեացիներին համալրումներից և պարենավորումից կտրելու փորձեր են սկսում։ Կեսարը իր դաշնակցից՝ Միհրդատ Պերգամացուց համալրում է խնդրում, որը Փոքր Ասիայից ուղևորվում է նրան օգնության։ Հունվարին ժամանելով Նեղոսի դելտա՝ Միհրդատը պարտության է մատնում իրեն կանգնեցնելու համար ուղարկված զորքին։ Կեսարը, իմանալով, որ իր դաշնակիցը մոտ է, լքում է Ալեքսանդրիան և շտապում Միհրդատի մոտ։ Նրանց միացյալ զորքը, որի թիվը կազմում էր 20 հազար, մ․թ․ա․ 47 թվականի փետրվարին Նեղոսի ճակատամարտում հանդիպում է հակռակորդ եգիպտացիներին։ Եգիպտական բանակը, որը հանդերձավորված էր հունական եղանակով, հավանաբար նույն չափի էր։
Կեսարը, իմանալով եգիպտացիների ուժեղ դիրքի մասին, սկսեց ճակատամարտը՝ հռոմեական լեգեոններին հրահանգելով ոչնչացնել պտղոմեոսական ամրոցը, փորձել եգիպտացիներին դուրս բերել բլրի վրայից։ Այնուամենայնիվ, երբ եգիպտացիները մնացին իրենց դիրքում, հռոմեացիները ստիպված սկսեցին ճակատամարտել բլրի վրա, ինչը հանգեցնում է երկու կողմերի կատաղի բախմանը։ Այնուհետև մի քանի հռոմեական կոհորտաներ փորձում են շրջանցել եգիպտացիներին, սակայն երբ եգիպտական նավերից նրանց վրա կարկ է բացվում, նրանք մեծ կորուստներ են կրում։ Վերջ ի վերջո եգիպտացիների մարտական գծում ճեղք է առաջանում, ինչից օգտվում են հռոմեացիները և եգիպտացիների վրա հարձակվում թիկունքից, ինչի արդյունքում հակռակորդի բանակում խուճապ և նահանջ է սկսվում։ Նահանջողների թվում էր նաև Պտղոմեոսը, որը շուտով խորտակվում է իր նավի հետ միասին։ Այդժամ արդեն Եգիպտոսը գտնվում էր Կեսարի ձեռքերում, որը Կլեոպատարային իր մյուս եղբոր՝ Պտղոմեոս XIV-ի հետ միասին բազմեցնում է Եգիպտոսի գահին։ Այնուհետև նա Եգիպտոսում մնաց մինչև ապրիլ, ինչը նրան բնորոշ չէր՝ վայելելով երիտասարդ թագուհու հետ, ինչպես Ապպիանոսն է գրում, «նաև այլ հաճույքներ»։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Նեղոսի ճակատամարտ (մ․թ․ա․ 47), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.