Պտղոմեոս Xiii Թեոս Ֆիլոպատոր

Պտղոմեոս XIII, ամբողջական անվանումը՝ Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատոր (հին հունարեն՝ Πτολεμαίος ΙΓ΄ Θεός Φιλοπάτωρ, մ. թ. ա. 62, Եգիպտոս - մ. թ. ա. 47, Նեղոս), Եգիպտոսում կառավարող Պտղոմեոսների արքայատոհմի վերջին ներկայացուցիչներից մեկը, որը կառավարել է մ․թ․ա․ 51-ից մ․թ․ա․ 47 թվականներին։

62">մ. թ. ա. 62, Եգիպտոս - մ. թ. ա. 47, Նեղոս), Եգիպտոսում կառավարող Պտղոմեոսների արքայատոհմի վերջին ներկայացուցիչներից մեկը, որը կառավարել է մ․թ․ա․ 51-ից մ․թ․ա․ 47 թվականներին։

Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատոր
Πτολεμαῖος Θεός Φιλοπάτωρ
Պտղոմեոս Xiii Թեոս Ֆիլոպատոր
Ֆրանսիացի նկարիչ Էլիզաբեթ Սոֆի Շերոնի կողմից Պտղոմե XIII Թեոս Ֆիլոպատորին պատկերող նկար, հրատարակված՝ 1736։ Դիմանկարը հիմնված է մ․թ․ա․ 1-ին դարում թվագրված մեդալիոնի վրա։
Դրոշ
Դրոշ
Վերին և Ստորին Եգիպտոսների փարավոն
մ․թ․ա․ 51 թվական - մ․թ․ա․ 47 թվական
Նախորդող Պտղոմեոս XII
Կլեոպատրա
Հաջորդող Կլեոպատրա և Պտղոմեոս XIV
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք եգիպտական բազմաստվածություն
Ծննդյան օր մ. թ. ա. 62
Ծննդավայր Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս
Վախճանի օր մ. թ. ա. 47
Վախճանի վայր Նեղոս
Դինաստիա Պտղոմեոսներ
Քաղաքացիություն Հին Եգիպտոս
Հայր Պտղոմեոս XII Աուլետես
Մայր անհայտ
Ամուսին Կլեոպատրա

Հաջորդել է հորը՝ Պտղոմեոս XII Աուլետեսին՝ թագավորական իշխանությունը կիսելով ավագ քրոջ՝ Կլեոպատրայի հետ։

Համագահակալում

Պտղոմեոս XII Աուլետեսի որդին՝ Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատորը, մ․թ․ա․ 51 թվականին որպես Պտղոմեոսյան Եգիպտոսի համագահակալ հաջորդում է հորը՝ ամուսնանալով իր ավագ քրոջ և գահակցի՝ Կլեոպատրա Ֆիլոպատորի հետ։ Մ․թ․ա․ 50 թվականի հոկտեմբերին Պտղոմեոս XIII-ը դառնում է լիիրավ տիրակալ, թեև փաստացի իշխանությունը կենտրոնացած էր Կլեոպատրայի ձեռքում։

Մ․թ․ա․ 48 թվականի գարնանը Պտղոմեոս XIII-ը և Պոթինոսը փորձում են գահընկեց անել Կլեոպատրային՝ թագուհու օրեցօր աճող հեղինակության և ազդեցության պատճառով։ Օրինակ՝ վերջինս իր պատկերով հատում է մետաղադրամներ, մինչդեռ Պտղոմեոս XIII-ի անունը բացակայում էր պաշտոնական փաստաթղթերում։ Այսպիսով, Պտղոմեոսը նպատակադրված էր դառնալ բացարձակ տիրակալ, իսկ Պոթինոսը՝ իրականացնել այդ իշխանությունը։

Քաղաքացիական պատերազմ

Պտղոմեոս XIII-ին և Պոթինոսին հաջողվում է գահազրկել Կլեոպատրային՝ վերջինիս ստիպելով փախչել Ասորիք (Հռոմեական Սիրիա պրովինցիա)։ Այնուամենայնիվ, Կլեոպատրային հաջողվում է ձևավորել սեփական բանակը, որն էլ դառնում է Եգիպտոսում քաղաքացիական պատերազմի բռնկման պատճառ։ Շուտով գահին սկսում է հավակնել նրանց մյուս քույրը՝ Արսինոյա IV-ը, ինչն էլ ավելի է բարդացնում արդեն իսկ գրգռված իրավիճակը։

Նմանօրինակ աշխարհաքաղաքական պայմաններում Եգիպտոսում ապաստանելու նպատակով Պտղոմեոսի արքունիք է ժամանում Հուլիոս Կեսարի դեմ պատերազմում իր զորքերը կորցրած եռապետ Գնեոս Պոմպեոսը։ Սկզբում Պտղոմեոսը ձևացնում է, որ պատրաստ է ընդունել Պոմպեոսին, սակայն իր խորհրդականների առաջարկվող՝ Կեսարին հաճոյանալու համար, Ալեքսանդրիայի ափամերձ հատվածում սպանում և գլխատում է նրան։ Կեսարը ժամանելուն պես Պտղոմեոսյան արքունիքը «որպես նվեր» տրիումվիրին է հանձնում Պոմպեոսի գլուխը։ Պոմպեոսի նման անփառունակ սպանությունը հարուցում է Կեսարի վրդովմունքն ու զայրույթը․ վերջինս հրամայում է արժանապատիվ կերպով կազմակերպել եռապետի թաղումը՝ հռոմեացուն բնորոշ կերպով։ Կեսարի վստահությունը նվաճելու գործում առավել մեծ հաջողություն է ցուցաբերում Կլեոպատրան, որը Հուլիոսի Ալեքսանդրիա ժամանելուց որոշ ժամանակ անց դառնում է նրա սիրուհին։

Այնուամենայնիվ, Կլեոպատրայի իշխանությունը Եգիպտոսում կայուն չէր։ Պտղոմեոս XIII-ը և Արսինոյա IV-ը ձգտում էին հասնել համատեղ գահակալման՝ ազատվելով Կլեոպատրայի հավակնությունների խնդրից։ Երկու բևեռների միջև հակամարտությունը վերաճում է ռազմական առճակատման, որի արդյունքում մ․թ․ա․ 48 թվականին Կլեոպատրայի իշխանավարման իրավունքները պաշտնապող Կեսարի բանակը պաշարում է Ալեքսանդրիան։ Ճակատամարտի ընթացքում այրվում է Ալեքսանդրիայի գրադարանը։ Մ․թ․ա․ 47 թվականին տեղի է ունենում Նեղոսի ճակատամարտը, որտեղ Կլեոպատրայի և Հուլիոս Կեսարի վճռական հաղթանակը հարկադրում է Պտղոմեոս XIII-ին լքել քաղաքը։ Շուտով հայտնի է դառնում, որ Նեղոսի գետանցի ժամանակ՝ մ․թ․ա․ 47 թվականի հունվարի 13-ին, մանկահասակ փարավոնը սպանվել է։ Այս իրադարձություններից հետո Կլեոպատրան դառնում է Եգիպտոսի միակ տիրակալը, չնայած նրան, որ վերջինիս նախաձեռնությամբ Պտղոմեոս XIV-ը՝ իր իսկ կրտսեր եղբայրը, դառնում է իր իսկ գահակիցը։

Տես նաև

Նշումներ

Ծանոթագրություններ

Պտղոմեոս Xiii Թեոս Ֆիլոպատոր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատոր» հոդվածին։

Tags:

Պտղոմեոս Xiii Թեոս Ֆիլոպատոր ՀամագահակալումՊտղոմեոս Xiii Թեոս Ֆիլոպատոր Քաղաքացիական պատերազմՊտղոմեոս Xiii Թեոս Ֆիլոպատոր Տես նաևՊտղոմեոս Xiii Թեոս Ֆիլոպատոր ՆշումներՊտղոմեոս Xiii Թեոս Ֆիլոպատոր ԾանոթագրություններՊտղոմեոս Xiii Թեոս ՖիլոպատորԵգիպտոսՀին ԵգիպտոսՀին հունարենՄ.թ.ա. 47Մ.թ.ա. 51Մ.թ.ա. 62ՆեղոսՊտղոմեոսներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ֆրեդերիկ ԲանտինգԷլեկտրական հոսանքՄակդիրՉեխիաԹոքի քաղցկեղԱլբանիաՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՄիքելանջելոՊարբերական հիվանդությունՀամակարգային կարմիր գայլախտՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)Պապ թեստԱնիԵզդիներՋոդի ՖոսթերԼիոնել ՄեսսիՄարդու անատոմիաՍրտամկանի ինֆարկտԳործակալ 044Հաղպատի վանական համալիրՍեռական հարաբերությունԲագրատունիներՀրանտ ՄաթևոսյանԲնական թիվՀովհաննես ԱյվազովսկիԱշտարակ (քաղաք)ԲացահայտիչՓիլիսոփայությունՀայկական մշակույթԿանադաՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀարրի Փոթեր (վիպաշար)Թվաբանական պրոգրեսիաՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՍտորոգյալԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱվստրիաՀամաստեղություններՍուրբ շաբաթՄիգրենՀաշվապահական հաշվեկշիռԹրոմբոցիտԱրցախյան շարժումԳենետիկաՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԿոտայքի մարզՔիմիական տարրերի ցանկԱծանցյալՀակաբիոտիկներԵռանկյան բարձրությունԳարունՍանկյուլոտներԴաշտանԿենդանակերպԱրվեստՀիսուսի հարությունՆելսոն ՍտեփանյանՎլադիմիր ԳասպարյանԼյարդի ցիռոզՆԱՏՕՆյարդային համակարգՇնչառությունԱրատտաԵրիկամաքարային հիվանդությունՍիրտՏիգրան ՄեծՀելլենիստական մշակույթԱրտաշես ԱՕձերՄերկուրի (մոլորակ)ԳյումրիՉինաստանՀիսուսԱլեքսանդր ԹամազովՀենրիխ ՄխիթարյանԸնձառյուծԳազԱվագ շաբաթ🡆 More