Յոսիպ Ստանիշիչ

Յոսիպ Ստանիշիչ (խորվ․՝ , ապրիլի 2, 2000, Մյունխեն, Գերմանիա), խորվաթ ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Բավարիայի» կազմում։ Հիմնականում հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում, սակայան անհրաժեշտության դեպքում կարող է հանդես գալ պաշտպանության ցանկացած հատվածում։

Յոսիպ Ստանիշիչ
Յոսիպ Ստանիշիչ
խորվ․՝ [jǒsip stǎniʃitɕ]
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յոսիպ Ստանիշիչ
Ազգությունը խորվաթ
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 2, 2000(2000-04-02) (24 տարեկան)
Ծննդավայր Մյունխեն, Գերմանիա
Հասակ 186 սմ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա
Համար 44
Պատանեկան կարիերա
2017-2019 Գերմանիա Բավարիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2019-2021 Գերմանիա Բավարիա II 42 (0)
2021-ներկա Գերմանիա Բավարիա 7 (0)
Ազգային հավաքական
2018 Գերմանիա Գերմանիա Մ19 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 24, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 26, 2019

Ակումբային կարիերա

Ստանիշիչը «Բավարիա II»-ի կազմում իր դեբյուտը նշել է 2019 թվականի հուլիսի 26-ին Լիգա 3-ի շրջանակներում կայացած «Ուերդինգենի» դեմ խաղում։ Նա առաջին խաղակեսից հետո փոխարինել է Անխելո Մայերին, իսկ հանդիպումն ավարտվել է մյունխենյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Բունդեսլիգայի շրջանակներում խորվաթ ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է 2021 թվականի ապրիլի 10-ին «Ունիոն Բեռլինի» դեմ կայացած խաղի ընթացքում։ Նա խաղը սկսել է հիմնական թիմի կազմում՝ որպես ձախ պաշտպան։ 2021 թվականի հուլիսի 1-ին Յոսիպը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Բավարիայի» հետ մինչև 2023 թվականը։ Նա հիմնական թիմի կազմում մասնակցել է Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ առաջին պաշտոնական հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 13-ին «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ։ Չորս օր անց Ստանիշիչը կրկին հիմնական թիմի կազմում մասնակցել է Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բորուսիա Դորտմունդի» դեմ խաղին, որին արդյունքով մյունխենյան ակումբը ճանաչվել է Գերմանիայի սուպերգավաթակիր(3-1)։

Սեպտեմբերի 14-ին Յոսիպ Ստանիշիչը իր նորամուտն է նշել նաև Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով «Բարսելոնայի» դեմ խաղին, որի 82-րդ րոպեին փոխարինել է Նիկլաս Զյուլեին։

Անձնական կյանք

Ստանիշիչի ծնողները՝ Դամիրն ու Սանդրան Խորվաթիայի Սլավոնական բրոդ քաղաքից են։

Վիճակագրություն

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բավարիա Մյունխեն II 2019–20 Լիգա 3 18 0 18 0
2020–21 24 0 24 0
Արդյունք 42 0 42 0
Բավարիա Մյունխեն 2020–21 Բունդեսլիգա 1 0 0 0 0 0 0 0 1 0
2021–22 6 0 0 0 1 0 8 0
Արդյունք 7 0 0 0 1 0 1 0 9 0
Կարիերայի արդյունք 49 0 0 0 1 0 1 0 51 0

Ձեռքբերումներ

  • Գերմանիայի սուպերգավաթակիր - 2021

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Յոսիպ Ստանիշիչ Ակումբային կարիերաՅոսիպ Ստանիշիչ Անձնական կյանքՅոսիպ Ստանիշիչ ՎիճակագրությունՅոսիպ Ստանիշիչ ՁեռքբերումներՅոսիպ Ստանիշիչ ԾանոթագրություններՅոսիպ Ստանիշիչ Արտաքին հղումներՅոսիպ ՍտանիշիչԲավարիաԲունդեսլիգաԳերմանիաԽորվաթերենՄյունխենՊաշտպանՖուտբոլիստ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹրաֆիքինգՄանուշակԵլակԱրձակԾիծեռնակներՀայաստանի դրոշԼյարդԱֆրիկաՀայկական դրամԱրծիվներԼոբիԹորոս ՌոսլինՓայծաղԼյարդի հիվանդություններՎայոց ձորի մարզԵրևանի թանգարանների ցանկԽոստումը (ֆիլմ, 2016)Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԲուրգ (երկրաչափություն)Կաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Հաղարծնի վանքՀաստատուն բաղադրության օրենքԿառլես ՊուչդեմոնԵրկաթ պակասորդային սակավարյունությունԹիթեռներԶատիկԱֆղանստանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀատակումՀայոց պատմությունՀովհաննես ՇիրազԱռյուծSWOT վերլուծությունԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Սմբատ Ա ՆահատակՍանահինի վանական համալիրԳառնու հեթանոսական տաճարՈւրցՌևմատոիդ արթրիտՔրիստափոր ԿոլումբոսԼեյկոցիտԱնլռելի զանգակատունՂըզըլհաջըլիԶվարթնոցի տաճարԹաջ ՄահալԿասկադ համալիրՍումգայիթի ջարդերԲանակում (հեռուստասերիալ)ՐաֆֆիՄաշկի սնկային հիվանդություններՀամաստեղություններԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱլբերտ ԱյնշտայնՎանՆաիրի ԶարյանԴիլիջանՀայաստանի կուսակցությունների ցանկՄիքայել ՆալբանդյանԿենդանիների հատկանիշների ցանկՈւրբաթագիրքՎինի ԹուխՄայիսի 1 (տոն)Խոսքի մասերԱնալ սեքսՄուտացիաԼևոն Տեր-ՊետրոսյանՀին աշխարհի յոթ հրաշալիքներԾծմբական թթուԵվրոպաԳոյական անունՀաղորդակցային գործընթացԶուգահեռագիծՀակահիստամինային դեղերՕքսիդԱմբողջ թիվԱրգանդի միոմաԿրիպտոարժույթ🡆 More