Յանգ Թագ: Ամերիկացի ռեփեր եւ երգիչ

Ջեֆրի Վիլյամս (անգլ.՝ Jeffrey Williams, օգոստոսի 16, 1991(1991-08-16), Sylvan Hills, Ատլանտա և Ատլանտա), ավելի հայտնի է որպես Յանգ Թագ (Young Thug), ամերիկացի ռեփեր։ Առաջին անգամ որոշակի հայտնիություն է ձեռք բերել 2013 թվականին թողարկված իր «1017 Thug» միքսթեյպի շնորհիվ։ 2014 թվականին ձեռք բերել համաշխարհային հայտնիություն, իր մասնակցությունն ունենալով այնպիսի հիթային երգերում, ինչպիսիք են՝ Թայգայի «Hookah», T.I.-ի «About the Money» և Rich Gang-ի «Lifestyle» երգում։ Բայցի այդ, բազմաթիվ անգամներ համագործակցել է ամերիկացի ռեփերներ Վակա Ֆլոկա Ֆլեյմի և Rich Homie Quan-ի հետ։

Յանգ Թագ
Յանգ Թագ: Կարիերա, Կատարողական արվեստ, Մրցանակներ և առաջադրումներ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունYoung Thug
Ի ծնե անունՋեֆրի Վիլյամս
Նաև հայտնի է որպեսYoung Thug
Ծնվել էօգոստոսի 16, 1991(1991-08-16) (32 տարեկան)
Ատլանտա, Ջորջիա
ԵրկիրՅանգ Թագ: Կարիերա, Կատարողական արվեստ, Մրցանակներ և առաջադրումներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր
Գործիքներվոկալ
Գործունեություն2009-ներկա
Լեյբլ300 Entertainment, 1017 Brick Squad Records, Asylum Records, Atlantic Records
ԿրթությունՀարավային Ատլանտայի ավագ դպրոց և Գյումրու 3 ավագ դպրոց
ԿապվածԳուչի Մեն, Վակա Ֆլոկա Ֆլեյմ, Rich Homie Quan, T.I., Թրևիս Սքոթ
Կայքyslthug.com
Յանգ Թագ: Կարիերա, Կատարողական արվեստ, Մրցանակներ և առաջադրումներ Young Thug Վիքիպահեստում

Կարիերա

2011-2012 թվականների ընթացքում «I Came From Nothing» միքսթեյպի առաջին, երկրորդ և երրորդ մասերը թողարկելուց հետո, 2013 թվականին Յանգ Թագը ստորագրում է պայմանագիր ռեփեր Գուչի Մենի 1017 Brick Squad Records ձայնագրման լեյբլի հետ և դառնում է անդամ։ Այնուհետև այդ լեյբլի օգնությամբ նա թողարկում է իր «1017 Thug» անվանումը կրող միքսթեյպը, որը արժանանում է երաժշտական քննադատների դրական արձագանքներին։ Միքսթեյպը ընդգրկվում է Pitchfork Media-ի «Տարվա ալբոմներ․ Պատվավոր հիշատակություն», Complex ամսագրի «2013-ի լավագույն 50 ալբոմներ», Rolling Stone ամսագրի «2013-ի լավագույն 10 միքսթեյպներ», The Guardian-ի «2013-ի հինգ լավագույն միքսթեյպներ» ցանկերում, իսկ բրիտանական FACT ամսագիրը այն համարում է 2013 թվականի լավագույն միքսթեյպը։ Երաժշտական քննադատների կողմից դրական արձագանքների է արժանանում նաև միքսթեյպի «Picacho» երգը, որը ընդգրկվում է Pitchfork Media-ի և Rolling Stone-ի 2013 թվականի ընթացքում թողարկված 100 և Spin ամսագրի 50 լավագույն երգերի ցանկում։ 2013 թվականի հուլիսին Complex ամսագիրը Յանգ Թագին նաև ընդգրկեց իր 25 նոր ռեփերների ցանկում։

Կատարողական արվեստ

Յանգ Թագ: Կարիերա, Կատարողական արվեստ, Մրցանակներ և առաջադրումներ 
Լիլ Ուեյնը (լուսանկարում) Յանգ Թագի ամենամեծ ոգեշնչման աղբյուրն է

Երաժշտական ոճ

Յանգ Թագը հայտնի է իր էքսցենտրիկ և տարբեր ձայներով երգելու կարողությամբ։ XXL ամսագիրը նրա կատարողական ոճը անվանել է «տարօրինակ ռեփ», իսկ Pitchfork Media կայքը այն նշել է որպես «աննախադեպ տարբերվող»։ The Fader ամսագիրը Յանգ Թագի երաժշտական ոճը նկարագրելիս գրում է, որ նա իր բոլոր երգերում սովորաբար բղավում և նվնվում է, իսկ Billboard ամսագիրը գրել է, որ ոչ ոք չի կարող որևէ բան հասկանալ երբ նա երգում կամ ռեփ է կարդում։ Իր երգերի մեծ մասում Յանգ Թագը սովորաբար օգտագործում է Auto-Tune:

Ոգեշնչող կատարողներ

Տարբեր հարցազրույցներում Յանգ Թագը նշել է, որ իրեն ամենաշատը ոգեշնչող և իր երաժշտության վրա ամենամեծ ազդեցությունը թողած կատարողն է ամերիկացի ռեփեր Լիլ Ուեյնը։ Complex ամսագրի հետ հարցազրույցում նա նշում է․ «Ես ուզում եմ ձայնագրման ստուդիայում լինել Ուեյնի հետ ավելի շատ, քան որևէ մեկի այս աշխարհում։»

Մրցանակներ և առաջադրումներ

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2014 BET Hip Hop Awards Ով պայթեցրել է Յանգ Թագ Առաջադրված
Ստիպում է քեզ նայել (Լավագույն հիփ հոփ ոճ) Առաջադրված
Լավագույն ակումբային երգ «Stoner» Առաջադրված
2015 BET Awards Հեռուստադիտողների ընտրություն «Throw Sum Mo»
(Rae Sremmurd-ի և Նիքի Մինաժի հետ)
Առաջադրված

Ծանոթագրություններ

Յանգ Թագ: Կարիերա, Կատարողական արվեստ, Մրցանակներ և առաջադրումներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանգ Թագ» հոդվածին։

Tags:

Յանգ Թագ ԿարիերաՅանգ Թագ Կատարողական արվեստՅանգ Թագ Մրցանակներ և առաջադրումներՅանգ Թագ ԾանոթագրություններՅանգ Թագ199120132014About the MoneyHookahLifestyle (երգ)T.I.d:Q14686850ԱնգլերենԱտլանտաԹայգա (ռեփեր)Վակա Ֆլոկա ՖլեյմՕգոստոսի 16

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արա Գեղեցիկ և ՇամիրամԽոսքի մասերՔիմիաՄարտիրոս ՍարյանՇվեյցարիաԱրտաշեսյանների թագավորությունԱմբոխները խելագարվածՍաղմոսավանքԱղանդավորությունՀենրիխ ՄխիթարյանԱլերգիաԹորոս ՌոսլինԻրավագիտությունԴեղանյութերՎիտամին D-ի անբավարարությունՄարդու առնանդամԿապանՀոլոքոստՄԻԱՎ/ՁԻԱՀԲարդ նախադասությունՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՀարավային ԿորեաԱլեքսանդր ԹամանյանՀայաստանի գետերի ցանկՌամադան (ամիս)Հարակատար դերբայՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Հովհաննես ԱյվազովսկիՀայաստանի կուսակցությունների ցանկԼուիզա ՆերսիսյանԱնդրանիկ ՕզանյանՓոքրիկ իշխանըԷկոհամակարգՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամՍակավարյունությունՑորենԱռաքյալներԱրմավիրի մարզՊյութագորասի թեորեմԲայՀայաստանի պատմական մայրաքաղաքներՈւկրաինաԵռանկյունՀայերենի այբուբենԶատկի ավանդույթներԱրագիլներԿելվինԱշխարհի մայրաքաղաքների ցանկԿորպորատիվ ֆինանսներՎիտամին DՄարսողական համակարգՄեծ Հայքի նահանգների ցանկԶինվորական կոչումներԹվական անունՈրոնողական ռոբոտԱվստրիաԿոկորդաբորբՀեկտարՍիսիանԼյարդԲյուրականի աստղադիտարանՄեջքի ցավՀրայր ԴժոխքԵրազՊետրոս ԴուրյանՄաշկային հիվանդություններՎարդավառԿիլիան ՄբապպեԵղնջացանԲույսերԵրևանի պատմությունԴեքսամետազոնՀամո ՍահյանՕպերացիոն համակարգՊարույր ՀայրիկյանԵրիկամԱրտաշեսյաններԻրավունք🡆 More