Մուսուլման (արաբ․՝ مسلم , կանացի ձև مسلمة ), իսլամի հետևորդ։
|
Մուսուլմանների սուրբ գիրքը Ղուրանն է։ Համաձայն իսլամի՝ Ղուրանը Գաբրիել հրեշտակի միջոցով Մուհամեդ մարգարեին փոխանցված Աստծո խոսքն է։ Մուսուլմանները հետևում են Ղուրանին, ինչպես նաև Մուհամեդի ուսմունքին ու գործունեությանը՝ գրված ավանդական հադիսների հավաքածուում (սուննա)։
Մուսուլմանները հավատում են, որ Աստված (Ալլահ) հավերժ է, անհասանելի և համընկերներ (թաուհիդ) չունի։ Նրանք նաև կարծում են՝ Ալլահը աննման է, ինքնաբավ, չի ծնում և չի ծնվել։ Մուսուլմանները հավատում են, որ իսլամը Աբրահամյան կրոնների վերջին փուլն է, որը փոխանցվել է այնպիսի մարգարեների միջոցով, ինչպիսիք են Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Հիսուսը։ Համաձայն իսլամի՝ բոլոր նախկին Սուրբ գրքերը և Հայտնագործությունները մասամբ փոփոխված են եղել (թահրիֆ), և Ղուրանը Աստծո վերջնական և անփոփոխ հայտնությունն է։ Մուսուլմանները Մուհամեդին ընդունում են որպես իսլամի վերջին մարգարե, որից հետո այլ մարգարեներ չեն կարող լինել («Մարգարեների կնիք»)։
Մուսլիմ արաբական բառը նշանակում է «նա, ով ենթարկվում է (Ալլահին)» կամ «նա, ով հանձնվում է (Ալլահին)» նմանեցված իսլամ՝ «հաշտեցում», «ընդունում» բառին։
Մարդը համարվում է մուսուլման, եթե նա ընդունում է Միաստվածության բանաձևը («շահադա»). «Ես վկայում եմ, որ չկա Աստված, բացի Ալլահից, ինչպես նաև ես վկայում եմ, որ Մուհամմադը հանդիսանում է Ալլահի պատվիրակը»։ Մուսուլմանների կրոնական գործունեությունը բաղկացած է Իսլամի հինգ հիմնասյուներից։
Շահադից բացի, իսլամի հիմնասյուներ են հանդիսանում ամենօրյա հնգակի աղոթքները (նամազ), պահքը ռամադանի ժամանակ (Սաում), ողորմությունը (զաքաթ) և ուխտագնացությունը Մեքքա (հաջ)։
Բացի իսլամի հիմնասյուներից, գոյություն ունեն նաև հավատքի վեց հիմնասյուները, որոնցից գոնե մեկի չճանաչումը դարձնում է մուսուլմանի հավատը անիրական, անվավեր։ Դրանք են.
Ղուրանի մարգարեներն ու պատվիրակները, ինչպես նաև նրանց հետևորդները կոչվում են մուսուլմաններ։ Այդպես, Ալ Իմրանի սուրայի 52-րդ այաթում Հիսուսի մարգարեի առաքյալները նրան ասում են. «Մենք Ալլահի օգնականներն ենք։ Մենք հավատում ենք Ալլահին։ Եղի՛ր այն բանի վկան, որ մենք մուսուլման ենք։ Մինչև Ղուրանի բացահայտումը մուսուլմանները պարտավոր էին հետևել Թորային, Սաղմոսարանին և Ավետարանին՝ ուղարկված, համապատասխանաբար, Մովսես մարգարեին, Դավուդին և Հիսուսին։
Մուսուլմանների թիվն ամբողջ աշխարհում հաշվվում է մոտ 1,7 մլրդ մարդ։ Իսլամը տարածվածությամբ երկրորդ և, ըստ որոշ ԶԼՄ-ների, ամենաարագ ծավալվող կրոնն է աշխարհում։
Բոլոր մուսուլմանների 90 %-ն իրեն համարում է սուննի։ Տարածմամբ երկրորդ իսլամական հոսանքը շիան է (10 %)։
Մուսուլմանների թվաքանակով ամենամեծ երկիրը Ինդոնեզիան է, որտեղ բնակվում է աշխարհի բոլոր մուսուլմանների 12,7 %-ը։ Դրան հաջորդում են Պակիստանը (11,0 %), Բանգլադեշը (9,2 %), Եգիպտոսը (4,9 %)։ Մուսուլմանները նաև նշանակալի փոքրամասնություն են կազմում Հնդկաստանում, Չինաստանում, Ռուսաստանում, Եթովպիայում և այլ երկրներում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսուլման» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մուսուլման, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.