Նամազ

Նամազ (պարս.نماز‎) (պարսկերեն) կամ Սալաթ (արաբերեն) (արաբ.صلاة‎)- ամենօրյա հնգապատիկ աղոթք իսլամում, որը հավատքի հինգ սյուներից մեկն է։ Ղուրանում նամազի համար կան կոնկրետ ցուցումներ` նամազի ժամի, բովանդակության, նամազ անելիս որոշ շարժումների և այլնի մասին։ Նամազն իրականացվում է ըստ այն շարժումների ու դիրքերի, որ արել է Մուհամմադ մարգարեն և որոնք փոխանցվել են սերնդե սերունդ։ Հիմնական աղոթքը համարվում է Ռաքաթը, որն իրենից ներկայացնում է որոշ դիրքերի ու շարժումների ցիկլ, որոնք ուղեկցվում են աղոթքի բառերով։ Բոլոր դիրքերը, շարժումները և բառերը հետևում են իրար խիստ կարգով և որևէ շեղում անելու դեպքում, աղոթքը համարվում է չիրականացված։ Աղոթքի ժամանակ բառերը պետք է արտասանվեն արաբերենով։

Նամազ

Աղոթքի ամենօրյա ցիկլը կազմված է հինգ հիմնական աղոթքներից

  • Առավոտյան երկռաքաթ աղոթք (ֆաջր)
  • Կեսօրի չորսռաքաթ աղոթք (զոհր)
  • Ցերեկային չորսռաքաթ աղոթք (ասր)
  • Երեկոյան երեքռաքաթ աղոթք (մաղրիբ)
  • Գիշերային չորսռաքաթ աղոթք (իշա)
  • Լրացուցիչ գիշերային աղոթքը(վաթր)

Արգելքներ

Արգելված է աղոթել ճիշտ կեսօրին, նաև արևածագի ու մայրամուտի ժամանակ։ Յուրաքանչյուր մուսուլման, բացի պարտադիր աղոթքներից, կարող է իրականացնել նաև ցանկացած քանակությամբ ինքնակամ աղոթքներ։ Բացի ծիսական աղոթքներից, մուսուլմանն ունի նաև Աստծուն անմիջապես դիմելու հնարավորություն, սովորական աղոթքի միջոցով, որը կոչվում է Դուա։ Այն կարող է իրականացվել ցանկացած ժամանակ և ցանկացած լեզվով։

Նամազի վայրը

Նամազ կարելի է անել ինչպես մենակ, այնպես էլ խմբով, ցանկացած համապատասխան վայրում։ Ուրբաթ օրվա կեսօրի աղոթքը խորհուրդ է տրվում իրականացնել մզկիթում։ Տեղը, որտեղ իրականացվում է նամազը, պետք է լինի ծիսականորեն մաքուր։ Աղոթողները կարող են փռել աղոթքի համար նախատեսված փոքրիկ խալին (սաջջադա). Խմբային աղոթքի ժամանակ, աղոթողները կանգնում են իմամի հետևում, որը ղեկավարում է աղոթքը։ Կանայք աղոթում են տղամարդկանցից առանձին կամ կանգնում ամենավերջում։ Աղոթքի ժամանակ չի կարելի խոսել, ուտել, խմել, ծիծաղել, կատարել կողմնակի շարժումներ և այլն։ Չի կարելի աղոթել ալկոհոլ կամ որևէ տեսակի թմրանյութ օգտագործած վիճակում։ Հիվանդները և հաշմանդամները աղոթքը կարող են իրականացնել ինչպես նստած, այնպես էլ պառկած վիճակում` շարժումներն իրականացնելով մտովի։ Նամազի ծիսակարգն իսլամի բոլոր ուղղություններում իրականացվում է նույն կերպ։

Նամազ 

Նամազի իրականացման պարտադիր պայմաններ

Խմբային նամազ մզկիթում

  • Ծիսական մարքություն - Եթե մարդը նախքան աղոթելը հոգացել է իր բնական կարիքները կամ ունեցել է սեռական հարաբերություն, պետք է իրականացնի ամբողջական կամ մասնակի ծիսական լվացում
  • Մաքուր տեղ - Աղոթելու համար անհրաժեշտ է ընտրել մաքուր տեղ
  • Ղեբլե - Աղոթելիս մուսուլմանը պետք է կանգնի դեմքով դեպի Ղեբլե (տես` Քաաբա)
  • Հագուստ - Աղոթողը պետք է հագած լինի մաքուր հագուստ, որը համապատասխանում է շարիաթին
  • Սթափություն - իսլամում ալկոհոլը և թմրանյութերը արգելված են։ Այդ ամենը համարվում է հարամ
  • Ժամանակ - 5 նամազներից յուրաքանչյուրն իրականացվում է դրա համար սահմանված ժամին

Ռաքաթ

Նամազ 

Նամազի հիմքը Ռաքաթն է, որն իրենից ներկայացնում է որոշակի դիրքերի ու շարժումների ցիկլ, որոնք ուղեկցվում են աղոթքի բառերով։ Բոլոր դիրքերը, շարժումները և բառերը հետևում են իրար խիստ կարգով և որևէ շեղում անելու դեպքում, աղոթքը համարվում է չիրականացված։ Աղոթողը իրականացնում է լվացում (վոզու)։ Այնուհետև, ձեռքերով ընդունելով համապատասխան դիրք, աղոթողը կարդում է Ղուրանի առաջին սուրան` Ալ Ֆաթիհան։ Դրանից հետ` որևէ կարճ սուրա Ղուրանից։ Ղուրանի այաները արտասանելուց հետո աղոթողը խոնարհվում է Աստծուն (ռուքու)։ Այդ ժամանակ նա արտասանում է "Թող լսի Ալլահը նրան, ով փառաբանեց իրեն" (թասմի)։ Դրանից հետո նա ծնկի է գալիս և իրականացնում երկրային խոնարհում (սուջուդ)։ Ուղղվելով, նա նստում է կրունկների վրա և Աստծուց թողություն խնդրում։ Այնուհետև աղոթողը կրկնում է խոնարհումը և նորից նստում կրունկների վրա։ Երկրորդ և վերջին ռաքաթների ժամանակ աղոթողը կարդում է Թաշահհուդը։ Իսկ վերջին ռաքաթից հետո արտասանում է հետևյալ նախադասությունը. "Խաղաղությունը և Աստծո բարեգթությունն ընդ ձեզ", միաժամանակ թեքվելով աջ ու ձախ։

Նամազի ժամանակը

Երբ է արգելված նամազ անել

  • Արևածագից մինչև այն պահը, երբ արևը կբարձրանա մի նիզակի բարձրության
  • Երբ արևը զենթիում է
  • Մայրամուտի ժամանակ

Պարտադիր աղոթքներ

Պարտադիր աղոթքները տարբերվում են ըստ իրականացման ժամանակի, ռաքաթների քանակի, իրականացման ձևի և այլն։

Աղբյուրներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 174 Նամազ 

Tags:

Նամազ Աղոթքի ամենօրյա ցիկլը կազմված է հինգ հիմնական աղոթքներիցՆամազ ԱրգելքներՆամազ ի վայրըՆամազ ի իրականացման պարտադիր պայմաններՆամազ ՌաքաթՆամազ ի ժամանակըՆամազ Պարտադիր աղոթքներՆամազ ԱղբյուրներՆամազԱղոթքԻսլամՀավատքՂուրանՄուհամմադ մարգարե

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սևանի իշխանՏուբերկուլոզԱծանցյալԱռնո ԲաբաջանյանՀովհաննես ԹումանյանԼևոն Տեր-ՊետրոսյանԴիկլոֆենակՍևանավանքՀատակումՍպիտակ ձին (պատմվածք)Հայկական պետականությունների ղեկավարների ցանկԱնմոռուկ (խորհրդանիշ)ՌուսաստանԱրամ ԱԳեղարքունիքի մարզՍմբատ Ա ՆահատակՆապաստակներՈրոտանի կիրճԵրևանի թանգարանների ցանկԱրմեն Տիգրանյան (երգահան)Մաշկային հիվանդություններՊետրոս ԴուրյանՁեռնաշարժությունՂազախստանԽաչքարԽուստուփԴիլիջանՆոր ՆախիջևանԱրջերՀայ-վրացական պատերազմԽոսրովի անտառ պետական արգելոցՀամո ՍահյանԳործադիր իշխանությունՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՈրդանման ելունի բորբոքումԵզդիներՔարտեզԵրաժշտությունԱլերգիաԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՄեր հայրենիքՎանի թագավորության արքաների ցանկՀայկական գամփռՕրալ սեքսՄշակույթԵրազԼեհաստանԲայԳուրգեն ՄահարիԿարեն ԴեմիրճյանԱվետիք ԻսահակյանԲաթումի պայմանագիրՎարդԱրարատի մարզՇիրակի մարզՄովսես ԽորենացիԶինվորական կոչումներՀարավային ԿովկասԼյարդԴանիել ՎարուժանՎրաստանԱրգանդի միոմաԱրևմտյան ՀայաստանԴավիթ ԲեկՖոտոսինթեզՇնչառությունԳրիգոր ԶոհրապԱրտաշեսյաններՄրգաշատՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԱսիաՀայաստանի տնտեսությունԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԳլխավոր էջԿունիլինգուս🡆 More