Մարտի Ահտիսաարի

Մարտի Ահտիսաարի (ֆիններեն՝ Martti Oiva Kalevi Ahtisaari, հունիսի 23, 1937(1937-06-23), Վիբորգ, Ֆինլանդիա - հոկտեմբերի 16, 2023(2023-10-16), Հելսինկի, Ֆինլանդիա), Ֆինլանդիայի նախագահ (1994-2000), ֆինն դիվանագետ, ՄԱԿ-ի աշխատակից։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (2008)։

Մարտի Ահտիսաարի
ֆիններեն՝ Martti Ahtisaari
Մարտի Ահտիսաարի
 
Կուսակցություն՝ Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Օուլուի համալսարան (1959), Kuopio Lyceum High School? (1952) և Օուլուի լիցեյ (1956)
Գիտական աստիճան՝ գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և ուսուցիչ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր հունիսի 23, 1937(1937-06-23)[…]
Ծննդավայր Վիբորգ, Ֆինլանդիա
Վախճանի օր հոկտեմբերի 16, 2023(2023-10-16) (86 տարեկան)
Վախճանի վայր Հելսինկի, Ֆինլանդիա
Թաղված Հիետանիեմի գերեզմանատուն
Քաղաքացիություն Մարտի Ահտիսաարի Ֆինլանդիա
Ի ծնե անուն ֆիններեն՝ Martti Oiva Kalevi Ahtisaari
Ամուսին Eeva Ahtisaari?
Զավակներ Marko Ahtisaari?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Մարտի Ահտիսաարի 
Մարտի Ահտիսաարի զինանշանը՝ որպես Սերաֆիմի շվեդական շքանշանի կրող

Ծնվել է Վիբորգում, նորվեգական ծագմամբ ֆինն սպայի ընտանիքում։ 1939-1940 թվականներին խորհրդա-ֆիննական պատերազմի ընթացքում նրա ընտանիքը տեղափոխվել է Կուոպիո, իսկ 1952 թվականին՝ Օուլու։ 1959 թվականին ավարտել է Օուլուի համալսարանի հեռակա մանկավարժական բաժինը։

Օուլուում միացել է YMCA-ին և 1960 թվականին մեկնել Կարաչի (Պակիստան)՝ այնտեղ գլխավորելով YMCA-ի ֆիզիկական դաստիարակության դպրոցը։ 1963 թվականին վերադարձել է Ֆինլանդիա՝ Հելսինկի, որտեղ ընդունվել է Պոլիտեխնիկում և աշխատել զարգացող երկրներին օգնություն ցուցաբերող կազմակերպություններում։

1965 թվականին դարձել է Ֆինլանդիայի ԱԳՆ աշխատակից։ 1973 թվականին նշանակվել է Տանզանիայում երկրի դեսպան (1973-1976), իսկ 1975-1976 թվականներին դեսպան է եղել նաև Զամբիայում, Սոմալիում և Մոզամբիկում։

1977-1981 թվականներին՝ Նամիբիայում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։

1978 թվականից Ահտիսաարին աշխատում է Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ զբաղեցնելով կազմակերպության պատասխանատու պաշտոններ։

1989 թվականի մարտին գլխավորել Է ՄԱԿ-ի առաքելությունը Նամիբիայում։ Երկրի անկախության կայացման գործում նրա ունեցած վաստակի համար արժանացել է Նամիբիայի պատվավոր քաղաքացու կոչման։

Ղեկավարել է ՄԱԿ-ի գործունեությունը Իրաքում 1991 թվականի պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ (Փոթորիկ անապատում)։

1992 թվականի սեպտեմբերից 1993 թվականի ապրիլը ղեկավարել է ՄԱԿ-ի աշխատանքային խումբը Բոսնիա և Հերցեգովինայում իրավիճակի կարգավորման գործով։

1993 թվականին անդամակցել է Ֆինլանդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, որը 1994 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել է նրա թեկնածությունը։

1994 թվականին դարձել է Ֆինլանդիայի առաջին նախագահը, որն ընտրվել է ուղղակի համաժողովրդական նախագահական ընտրությունների ընթացքում։ Նրա նախագահության ընթացքում Ֆինլանդիան անդամակցել է Եվրամիությանը (1995)։

1995 թվականի հուլիսի 23-ին Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիայի կողմից ստացել է Զամենգոֆի անվան մրցանակ՝ «խաղաղության և միջազգային փոխըմբռնման ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար»։

1999 թվականին ԵՄ-ն ներկայացրել է Հարավսլավիայի ղեկավարության ՆԱՏՕ-ի, Եվրամիության և Ռուսաստանի հետ բանակցություններում։ Հունիսին, ՆԱՏՕ-ի ռմբակոծություններից 11 շաբաթ անց, Հարավսլավիայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիկտոր Չերնոմիրդինի հետ միասին հասավ Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի կողմից հակամարտության դադարեցման վերաբերյալ ՆԱՏՕ-ի պայմանների ստորագրմանը։ 2000 թվականին Հելսինկիում տեղի ունեցավ նրա «Առաքելությունը Բելգրադ» գրքի շնորհանդեսը, որտեղ նա պատմել է այդ իրադարձության մասին։

6 տարի անց նախագահի պաշտոնում վերադարձել է խաղաղապահ գործունեության։

2000 թվականից հանդիսանում է ֆիննական UPM-Kymmene անտառարդյունաբերական ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամ։ Աուդիտորական կոմիտեի անդամ։ Ներկայումս իր ստեղծած Crisis Management Initiative անկախ ոչ կառավարական կազմակերպության (ճգնաժամային կառավարման նախաձեռնություն) ղեկավարն է։

2003 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի որոշմամբ գլխավորեց Իրաքում այդ կազմակերպության աշխատակիցների անվտանգության հարցերով փորձագիտական խումբը։ Հոկտեմբերին խումբը Նյու Յորքում զեկույց էր ներկայացրել՝ աշխարհում ՄԱԿ-ի ներկայացուցչությունների պահպանության միջոցառումների խիստ քննադատությամբ։ ԵԱՀԿ նախագահի անձնական դեսպանորդը Կենտրոնական Ասիայում։

2005 թվականի նոյեմբերին նշանակվել է Կոսովոյում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ, իսկ 2012 թվականի օգոստոսին դիտարկվել է որպես սիրիական ճգնաժամի կարգավորման գծով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի պաշտոնի թեկնածու։

2012 թվականի օգոստոսին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի նշանակումը Սիրիայում ՄԱԿ-ի և արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդի պաշտոնում հեռացող Քոֆի Անանի փոխարեն անընդունելի որոշում է․ «Դա բացառված է» հայտարարել է Չուրկինը։

Քննադատություն

ՄԱԿ-ի առաքելությունը Նամիբիայում

Թեև Ահտիսաարին արժանացել է Նամիբիայի պատվավոր քաղաքացու կոչման, Նամիբիայի առաջին նախագահ Սեմ Նույոման (Sam Nujoma) 2001 թվականին հրապարակված իր ինքնակենսագրության մեջ խիստ քննադատության է ենթարկել Նամիբիայում Ահտիսաարիի գործողությունները։

Աջակցություն Հարավսլավիայի ռմբակոծություններին

1999 թվականի հունիսին հարավսլավական Նեդելնի Տելեգրաֆ թերթը, նշելով Սլոբոդան Միլոշևիչին, հրապարակեց Յուգոսլավիայի նախագահ Վիկտոր Չերնոմիրդինի և Մարտի Ախտիսաարիի բանակցությունների մանրամասները։

Կոռուպցիայի մեղադրանք

Նա այսպես կոչված «Ահտիսաարիի ծրագրի» հեղինակն է, որը նկարագրում է Կոսովոյի սերբական նահանգի անջատման գործընթացը։ Մարտի Ահտիսաարիի մշակած պլանի մի շարք դրույթներ հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձևին։ Մամուլում մեղադրանքներ են տարածվել, հղում անելով գերմանական BND հետախուզական ծառայությանը, որ այդ պլանի մշակման և առաջխաղացման համար Ահստիսարին խոշոր կաշառք է ստացել Կոսովոյի անջատողականներից։

Նոբելյան դափնեկիր

Մարտի Ահտիսաարի 
Նոբելյան մրցանակի հանձնումը։

2008 թվականի հոկտեմբերին դարձել Է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր «ավելի քան երեք տասնամյակ միջազգային հակամարտությունների լուծման գործում մի քանի մայրցամաքներում կարեւոր ջանքերի համար»։ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Ստուբը մրցանակի հանձնման օրը անվանել է «պատամական օր Ֆինլանդիայի համար»։

Այնուամենայնիվ, մի շարք ռուս և արտասահմանյան քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ դատապարտեցին մրցանակը շնորհելու որոշումը՝ համարելով այն քաղաքական դրդապատճառ։ Ինչպես հայտարարել Է ՌԴ Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, դա «բացարձակապես քաղաքականացված որոշում է, որը չի նպաստում այդ Նոբելյան մրցանակի հեղինակությանը»։ Մրցանակի քաղաքական բնույթի մասին հայտարարել է նաև Մոսկվայում Հարավսլավիայի նախկին դեսպան Բորիսլավ Միլոշևիչը։ Ահտիսաարին հրաժարվել է ստորագրել Լյուի Սյաոբոյի նամակը Խաղաղության նոբելյան մրցանակակիրներին, ով նույնպես այդ մրցանակի դափնեկիր է։

Մարտի Ահտիսաարի 
Մարտի Ահսիտաարին և նրա որդին՝ Մարկոն (Մարկոյի հարսանիքիի օրը) 2008 թվականի հունիսի 14-ին։

Ընտանիք

1968 թվականին ամուսնացել է Եվա (Eeva) Ահտիսաարիի հետ, որը ծնվել է 1936 թվականի հունիսի 18-ին, Վարկաուսում (Արևելյան Ֆինլանդիա)

Որդին՝ Մարկո (Marko) Ահտիսաարին, ծնվել է 1969 թվականին Հելսինկիում։ Սովորել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության, փիլիսոփայության և երաժշտության անդամ։ 2012 թվականի փետրվարից նշանակվել է կոնցեռնի դիզայնի տնօրեն, ինչպես նաև Nokia-ի տնօրենների խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Сто замечательных финнов. Калейдоскоп биографий = 100 suomalaista pienoiselämäkertaa venäjäksi / Ред. Тимо Вихавайнен (Timo Vihavainen); пер. с финск. И. М. Соломеща. — Хельсинки: Общество финской литературы (Suomalaisen Kirjallisuuden Seura), 2004. — 814 с. — ISBN 951-746-522-X. — Электронная версия (Ստուգված է 26 հունվարի 2009)

Արտաքին հղումներ

Մարտի Ահտիսաարի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտի Ահտիսաարի» հոդվածին։

Tags:

Մարտի Ահտիսաարի ԿենսագրությունՄարտի Ահտիսաարի ՔննադատությունՄարտի Ահտիսաարի Նոբելյան դափնեկիրՄարտի Ահտիսաարի ԸնտանիքՄարտի Ահտիսաարի ԾանոթագրություններՄարտի Ահտիսաարի ԳրականությունՄարտի Ահտիսաարի Արտաքին հղումներՄարտի Ահտիսաարի19372023d:Q29230Խաղաղության Նոբելյան մրցանակՀելսինկիՀոկտեմբերի 16Հունիսի 23Միավորված ազգերի կազմակերպությունՎիբորգՖինլանդիաՖիններեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀապավումՄակդիրՇրջակա միջավայրԵրկիր ՆաիրիԿապանԱրյան ճնշումԼևոմեկոլԱրամ ԽաչատրյանԲրոնխաբորբՀետգրությունԿարմիր գիրքՓոքրիկ իշխանըՈրոշիչՊետական կառավարման ձևԹութակներ (ընտանիք)ԹոքաբորբԴվինԺենգյալով հացԲրազիլիաԱֆղանստանԱծխածինԼյուդվիգ վան ԲեթհովենՍերմնահեղուկՏավուշի մարզՎլադիլեն ԲալյանԱլեքսանդր ՄակեդոնացիՍմբատաբերդԱպրիլի 26Էջմիածնի Մայր ՏաճարՀայաստանի դրոշԿոռուպցիաԼենկթեմուրԱրմեն Տիգրանյան (երգահան)Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԻսլամԵրևանՎազգեն ՍարգսյանՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՕրգազմԲազմացումԹրաֆիքինգՀեշտոցային արտադրությունՄշակույթՀամանուններՍտեփան Զորյան (գրող)ԱսիաԱռաջին համաշխարհային պատերազմԲրոնխիալ ասթմաԱնտառԸնտանիքՄոնթե ՄելքոնյանԲանաստեղծական կայուն ձևերԳևորգ ՄկրտչյանԿայծակՆոր ՆախիջևանԹորոս ՌոսլինՍառը պատերազմՑեղասպանությունՇաքիի ջրվեժՆապոլեոն ԲոնապարտՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՄեր հայրենիքԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատԼոռու մարզԱզոտՄարս (մոլորակ)Դրաստամատ ԿանայանՀայաստանի առաջին բաժանումԱշխարհի մայրաքաղաքների ցանկՍպիտակ ձին (պատմվածք)Սրտային անբավարարությունԿիպրոսՕրալ սեքսՀակահիստամինային դեղերԳործադիր իշխանությունԳուգլ (որոնողական համակարգ)Գուսան Աշոտ🡆 More