victorylawyer/Ավազարկղ5

Հանրային առողջապահություն, սահմանվել է որպես գիտություն և արվեստ հիվանդությունների կանխարգելման մասին` կյանքի տևողության երկարաձգումը և որակի բարելավումը կազմակերպված ջանքերի և հասարակության, կազմակերպությունների, պետական և մասնավոր անձանց, համայնքների և անհատների կողմից տեղեկացված ընտրությունների միջոցով: Բնակչության առողջության ցուցանիշների և դրանց սպառնացող վտանգների վերլուծությունը հանրային առողջապահության հիմքն են: Հանրությունը կարող է լինել ինչպես փոքրաթիվ, այնպես էլ այնքան մեծ, որքան գյուղը կամ մի ամբողջ քաղաքը համաճարակի դեպքում այն կարող է ընդգրկել ընդհուպ մինչև մի քանի մայրցամաքներ: Առողջություն հասկացությունը ներառում է ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական բարեկեցությունը: Որպես այդպիսին, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, դա ոչ միայն որևէ հիվանդության բացակայությունն է, այլ ակտիվ ու առողջ կյանքի առկայություն:

Հանրային առողջապահություն

victorylawyer/Ավազարկղ5 
Թերթերի վերնագրերը ամբողջ աշխարհից պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութերի թեստերի մասին (1955 թ. Ապրիլի 13)

Հանրային առողջությունը միջառարկայական ոլորտ է: Օրինակ՝ համաճարակաբանությունը, կենսավիճակագրությունը, սոցիալական գիտությունները և առողջապահական մյուս ծառայությունների կառավարումը ընդգրկված են վերջինիս կազմի մեջ և կարգավորվում են հանրային առողջապահություն գիտության կողմից: Առողջապահական այլ ծառայությունները ներառում են շրջակա միջավայրի առողջությունը, համայնքի առողջությունը, վարքագծային առողջությունը, առողջության տնտեսագիտությունը, հանրային քաղաքականությունը, հոգեկան առողջությունը, առողջապահական կրթությունը, աշխատանքի անվտանգությունը, հաշմանդամությունը, առողջության մեջ գենդերային խնդիրները և սեռական ու վերարտադրողական առողջությունը: Հանրային առողջությունը նպատակ ունի բարելավել կյանքի որակը հիվանդությունների կանխարգելման և բուժման ճանապարհով, այդ թվում՝ հոգեկան առողջության պահպանման միջոցով: Դա իրականացվում է հիվանդացության դեպքերի ու առողջության ցուցանիշների հսկողության և առողջ վարքի խթանման միջոցով:

Հասարակական առողջապահական ընդհանուր նախաձեռնությունները ներառում են ձեռքի լվացման և կրծքով կերակրման խթանում, պատվաստումների իրականացում, ինքնասպանությունների կանխարգելում, ծխելու դադարեցում, ճարպակալման ուսուցում, առողջապահության մատչելիության բարձրացում և պահպանակների մատչելիության ապահովում` սեռավարակների տարածումը վերահսկելու համար:

Ժամանակակից հանրային առողջապահական պրակտիկան պահանջում է հանրային առողջապահության ոլորտի աշխատողների և մասնագետների բազմաբնույթ թիմեր:

Թիմերի մեջ կարող են ներառված լինել համաճարակաբաններ, կենսաբաններ, բժշկի օգնականներ, բուժքույրեր, մանկաբարձուհիներ, մանրէաբաններ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, գենետիկներ, տվյալների մենեջերներ, շրջակա միջավայրի առողջապահության ոլորտի աշխատակիցներ (հանրային առողջապահության տեսուչներ), բիոէթիկոլոգներ, գենդերային փորձագետներ, սեռական և վերարտադրողական առողջության մասնագետներ, բժիշկներ և նույնիսկ անասնաբույժները:

Այլ պետությունների պես, հանրային առողջապահությունը և բժշկական ծառայությունների մատչելիությունը իրական մարտահրավերներ են զարգացող երկրներում: Այդ երկրներում հանրային առողջության ենթակառուցվածքները դեռևս ձևավորման փուլում են գտնվում:

Նախապատմությունը

Հանրային առողջապահության գործունեության առանցքը հիվանդությունների, վնասվածքների կանխարգելելն ու մեղմելն է, ինչպես նաև առողջ ու էկոլոգիապես մաքուր միջավայրի ստեղծումն է հիվանդացության դեպքերի հսկողության և առողջ վարքագծի, համայնքների ու շրջակա միջավայրի խթանման միջոցով: Մի շարք հիվանդություններ հնարավոր է կանխարգելել ոչ բժշկական և հասարակ ճանապարհով: Օրինակ, հետազոտությունները ցույց են տվել, որ ձեռքերն օճառով լվանալու պարզ գործողությունը կարող է կանխել շատ վարակիչ հիվանդությունների տարածումը: Այլ դեպքերում, հիվանդության բուժումը կամ հարուցիչի վերահսկումը կարող է կենսական նշանակություն ունենալ դրա տարածումը կանխելու համար կամ վարակիչ հիվանդության բռնկման ժամանակ, կամ սննդի կամ ջրի պաշարների աղտոտման պատճառով: Հանրային առողջապահական հաղորդակցման ծրագրերը, պատվաստումների միջոցառումները և պահպանակների հաճախակի օգտագործումը հանրային առողջապահության մեջ ընդհանուր կանխարգելիչ միջոցառումների օրինակ են: Նմանատիպ միջոցառումները մեծապես նպաստել են բնակչության առողջությանը և կյանքի տևողության երկարացմանը:

victorylawyer/Ավազարկղ5 
Բուժաշխատողների համանյքը

Հանրային առողջապահությունը կարևոր դեր ունի հիվանդությունների կանխարգելման գործում ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում տեղական առողջապահական համակարգերի և հասարակական կազմակերպությունների միջոցով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միջազգային կազմակերպություն է, որը համակարգում և գործում է գլոբալ հանրային առողջապահական խնդիրների շրջանակներում: Երկրների մեծ մասն ունի իր առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմինը, որը հաճախ անվանում են առողջապահության նախարարություն, որը պատասխանատու է ներպետական առողջապահական խնդիրների և քաղաքականության մշակման համար:


Կանադայում Կանադայի հանրային առողջության գործակալությունը ազգային առողջապահական գործակալությունն է, որը պատասխանատու է հանրային առողջության, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման, ինչպես նաև վարակիչ և քրոնիկ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման համար:

Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջապահության և առողջապահական քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմին է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հնդկաստանում հանրային առողջապահական համակարգը կառավարում է Հնդկաստանի կառավարության Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը՝ պետական առողջապահական հաստատությունների միջոցով:

Ընթացիկ պրակտիկա

Հանրային առողջապահության ծրագրեր

Կառավարությունների մեծ մասը գիտակցում է, որ հանրային առողջապահական ծրագրերը կարևոր են հիվանդությունների, հաշմանդամության, ծերացման և այլ ֆիզիկական ու հոգեկան առողջության վատթարացման հետևանքները նվազեցնելու գործում: Այնուամենայնիվ, հանրային առողջապահությունն, ընդհանուր առմամբ, ստանում է զգալիորեն պակաս պետական ֆինանսավորում՝ ի համեմատություն բժշկությանը: Չնայած տեղական առողջապահական և պետական մարմինների համագործակցությունը համարվում է հանրային առողջության բարելավման լավագույն փորձ, այն հաստատելու համար հասանելի ապացույցները սահմանափակ են: Պատվաստումներով ապահովող հանրային առողջապահական ծրագրերը լուրջ քայլեր են ձեռնարկվել առողջությունը խթանելու գործում՝ ներառյալ «ջրծաղիկ» կոչվող հիվանդությունը վերացնելը, որով մարդկությունը վարակվում է հազարամյակներ շարունակ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանում է հանրային առողջապահական ծրագրերի հիմնական գործառույթները.

  • առողջության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ ղեկավարության ապահովում և գործընկերային կապերի ներգրավում, որտեղ անհրաժեշտ է համատեղ գործունեության իրականացում
victorylawyer/Ավազարկղ5 
"Ջրծաղիկ հիվանդության վերացման ծրագրի" երեք ղեկավարները կարդում են ջրծաղիկի ի սպառ վերացման մասին լուրերը, 1980
  • հետազոտական օրակարգի ձևավորում և արժեքավոր գիտելիքների ստացում, թարգմանում և տարածում
  • նորմերի և ստանդարտների սահմանում, խթանում և վերահսկում դրանց իրականացման նկատմամբ
  • էթիկայի և ապացույցների վրա հիմնված քաղաքականության ուղղությունների սահմանում
  • առողջապահական իրավիճակը վերահսկում և առողջության միտումների գնահատում։



Մասնավորապես՝ հանրային առողջության պահպանման վերահսկման ծրագրերը կարող են՝

  • ծառայել որպես նախազգուշացման համակարգ հանրային առողջության վերահաս վտանգների և արտակարգ իրավիճակների համար,
  • փաստաթղթավորել արտաքին գործոնների միջամտության ազդեցությունը կամ հետևել որոշակի նպատակների իրականացմանը,
  • վերահսկել և հստակեցնել համաճարակաբանական առողջապահական խնդիրները, թույլատրել առաջնահերթությունների սահմանումը և իրազեկել առողջապահական քաղաքականության ու ռազմավարությունների մասին,
  • հետազոտել, ուսումնասիրել և վերահսկել համայնքի առողջական խնդիրները և առողջապահական վտանգները:

Հանրային առողջության վերահսկողությունը հանգեցրել է նրան, որ աշխարհում այսօր բախվում են առողջապահական շատ խնդիրների, ինչպիսիք են՝ ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ը, շաքարախտը, ջրածին հիվանդությունները, զոոնոտիկ հիվանդությունները, իսկ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը հանգեցնում է վարակիչ հիվանդությունների, ինչպիսին է տուբերկուլյոզը: Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը, որը հայտնի է նաև որպես դեղակայունություն, 2011 թ. Առողջապահության համաշխարհային օրվա գլխավոր թեման էր: Չնայած կարևոր է առաջնային նշանակություն տալ հանրային առողջապահական խնդիրներին, Լորի Գարեթը պնդում է, որ կան հետևյալ հետևանքները. երբ արտերկրից եկած օգնությունը փոխանցվում է հատուկ հիվանդությունների կանխարգելման ու բուժման ծրագրերի իրականացման համար, ընդհանուր առմամբ, հանրային առողջության կարևորությունը նվազում է և հաշվի չի առնվում:

Օրինակ՝ ԱՀԿ-ն իր զեկույցներից մեկում նշել է, որ աշխարհում 220 մլն. անձ ունի շաքարային դիաբետ: Դրանով հիվանդացության թիվն արագորեն աճում է, և կանխատեսվում է, որ շաքարախտով մահացությունների թիվը կկրկնապատկվի մինչև 2030 թվականը: 2010 թ. հունիսին Lancet բժշկական ամսագրում հեղինակները կարծիք հայտնեցին հետևյալ կարծիքը. «Այն փաստը, որ 2-րդ տիպի շաքարախտը, որը հիմնականում հնարավոր է կանխարգելել, համաճարակային մասշտաբի է հասել, և հանրային առողջապահությունը վտանգի է ենթարկում»: 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը սերտորեն կապված է գիրության աճող խնդրի հետ: ԱՀԿ-ի վերջին տվյալներով 2016 թ.-ի հունիս ամսվա դրությամբ ընդգծվում է, որ 2014 թ.-ին աշխարհում մոտավորապես 1,9 միլիարդ չափահասներ և մինչև հինգ տարեկան 41 միլիոն երեխաներ ունեցել են ավելորդ քաշ:

Առողջության խթանման և հիվանդությունների կանխարգելման հետ կապված որոշ ծրագրեր և քաղաքականության մշակման ու իրականացման ուղղություններ կարող են վիճահարույց լինել: Նման ծրագրերից են պաշտպանված սեռական հարաբերություններ ունենալու և կանխարգելիչ պատվաստումներ կատարելու մասին կոչերն ու արշավները: Մեկ այլ օրինակ է հակածխախոտային քաղաքականությունը: Ծխախոտային վարքագծի փոփոխությունը պահանջում է երկարաժամկետ ռազմավարություն՝ ի տարբերություն վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, որը սովորաբար ավելի կարճ ժամանակահատված է պահանջում ծրագրերի ազդեցությունը գնահատելու համար: Շատ երկրներ իրականացրել են ծխելը դադարեցնելու խոշոր նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ հարկերի ավելացումը և ծխելու արգելքը որոշ հասարակական վայրերում: Պաշտպանները պնդում են, որ ծխախոտը հիմնական «մարդասպաններից» մեկն է, և հետևաբար, կառավարությունները պարտավոր են նվազեցնել մահացությունը, ինչպես պասիվ (երկրորդային) ծխելը սահմանափակելու, այնպես էլ մարդկանց ծխելու ավելի քիչ հնարավորություններ տալու միջոցով: Հակառակորդներն ասում են, որ դա խարխլում է անհատական ազատությունն ու անձնական պատասխանատվությունը, և կարծում են, որ պետությունը, խախտելով այլոց իրավունքները, կարող է շատ ավելի լուրջ քայլեր ձեռնարկել հանրային առողջության պահպանման նպատակով:

Միևնույն ժամանակ մինչ վարակիչ հիվանդությունները պատմականորեն ամենատարածվածն էին՝ որպես առողջության համաշխարհային գերակայություն, ոչ վարակիչ հիվանդությունները և վարքի հետ կապված հիմքում ընկած ռիսկի գործոնները գտնվում էին վերջին տեղում: Այնուամենայնիվ, դա փոխվում է. ինչպես ցույց են տալիս ՄԱԿ-ի 2011 թ. սեպտեմբերի ոչ վարակիչ հիվանդությունների խնդրի վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի առաջին հատուկ գագաթնաժողովի արդյունքները:

Առողջական շատ խնդիրներ պայմանավորված են սեփական սխալ վարքագծով: Էվոլյուցիոն հոգեբանության տեսանկյունից վնասակար նոր նյութերի գերսպառումը պայմանավորված է զարգացած պարգևատրման համակարգի ակտիվացմամբ այնպիսի նյութերի համար, ինչպիսիք են՝ թմրանյութերը, ծխախոտը, ալկոհոլը, զտված աղը, ճարպը և ածխաջրերը: Նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են ժամանակակից փոխադրամիջոցները, նույնպես առաջացնում են ֆիզիկական ակտիվության նվազեցում: Հետազոտությունները պարզել են, որ վարքն ավելի արդյունավետորեն փոխվում է` հաշվի առնելով էվոլյուցիոն դրդապատճառները` փոխարենը տեղեկատվություն ներկայացնելով միայն առողջության հետևանքների մասին: Շուկայաբանությունը վաղուց ամրագրել էր, թե որքան կարևոր է մարդկանց համար ապրանքները զուգադրել բարձր որակի և գրավիչ ապրանքների հետ: Ֆիլմերն ավելի ու ավելի են ճանաչվում որպես հանրային առողջապահական գործիք: Փաստորեն, ստեղծվել են կինոփառատոններ և մրցույթներ առողջության մասին ֆիլմերի ցուցադրության խթանման համար:

Առողջապահական ոլորտի միջոցառումները

Բնակչության մակարդակով հատուկ միջամտությունների իրականացման միջոցով բնակչության առողջության բարելավման նպատակով հանրային առողջությունը նպաստում է բժշկական օգնության կատարելագործմանը` պարզելով և գնահատելով բնակչության կարիքները առողջապահական ծառայությունների շրջանակներում՝ ներառյալ

  • ընթացիկ ծառայությունների գնահատումը. արդյոք դրանք բավարար են առողջապահական համակարգի նպատակներին հասնելու համար
  • առողջապահության ոլորտի մասնագետների, հասարակության և շահագրգիռ այլ անձանց կողմից արտահայտված պահանջների պարզումը
  • առավել արդյունավետ միջամտությունների բացահայտումը
  • առաջարկվող միջամտությունների ռեսուրսների վրա ազդեցության և դրանց ծախսարդյունավետության գնահատումը
  • առողջապահության ոլորտում որոշումների կայացմանն աջակցելը և առողջապահական ծառայությունների պլանավորումը՝ ներառելով անհրաժեշտ ցանկացած փոփոխություն
  • առողջապահական խնդիրների մասին մարդկանց իրազեկումը, ուսուցումը և հզորացումը:

Բարեփոխումների արդյունավետ ռազմավարություններ կիրառումը

Հանրային առողջության բարելավման, հանրային առողջապահական քաղաքականության և քարոզչության խթանման համար կարևոր ռազմավարություն է ժամանակակից բժշկության և գիտական չեզոքության զարգացումը, որը խորհուրդ է տալիս Արմանդա Սոլորզանան ՝ 1920-ականներին Մեքսիկայում Ռոքֆելլեր ֆոնդի հնչեղ արշավի ընթացքում դեպքի ուսումնասիրության արդյունքում: Սոլորզանան պնդում է, որ հանրային առողջապահական քաղաքականությունը չի կարող վերաբերել միայն քաղաքականությանը կամ տնտեսագիտությանը: Քաղաքական իրադարձությունները, օրինակ՝ գալիք ընտրությունները, կարող են ստիպել պետական պաշտոնյաներին թաքցնել իրենց մարզերում տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց իրական թվերը: Հետևաբար, հանրային առողջապահական քաղաքականություն մշակելիս գիտական չեզոքությունը կարևոր է. դա կարող է ապահովել բուժման կարիքների բավարարումը՝ անկախ քաղաքական և տնտեսական պայմաններից:

Հանրային առողջապահության պատմությունը հստակ ցույց է տալիս բոլորի համար առողջապահությունը բարելավելու համաշխարհային ջանքերը: Այնուամենայնիվ, ժամանակակից բժշկության մեջ իրական, չափելի փոփոխություն հստակ չի նկատվել, և քննադատները պնդում են, որ հանրային առողջության վատթարացումը պայմանավորված է իրականացվող անարդյունավետ մեթոդներով: Ինչպես պնդում է Փոլ Է. Ֆարմերը, կառուցվածքային միջամտությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ, և այնուամենայնիվ, կան բազմաթիվ խնդիրներ, թե ինչու այս ռազմավարությունը դեռևս ներառված չէ առողջապահական համակարգում: Նրա առաջարկած հիմնական պատճառներից մեկը կարող է լինել այն փաստը, որ բժիշկները պատշաճ կերպով պատրաստված չեն կառուցվածքային միջամտություններ իրականացնելուն, ինչը նշանակում է, որ առողջության պահպանման առաջնային օղակի մասնագետները չեն կարող իրականացնել այդ բարելավումները: Չնայած կառուցվածքային միջամտությունները չեն կարող լինել բարելավման միակ ոլորտը, սոցիալ-տնտեսական գործոնների և համակարգվածության բացակայությունը աղքատների համար կարող է բացասական ազդեցություն ունենալ և, ի վերջո, ավելի մեծ անհավասարություն առաջացնել հարուստների և աղքատների կողմից ստացված առողջապահական ծառայությունների որակի վրա: Քանի դեռ առողջապահությունն չի դիտարկվել որպես ծառայություն, ի վերջո, հանրային առողջությունը կձախողի: Այս պարագայում առանց փոխելու առողջության պահպանման մատուցման եղանակը, որն ավելի քիչ հասանելիություն ունի դրան, հանրային առողջապահության համընդհանուր նպատակը հնարավոր չէ ի կատար ածել:

Հանրային առողջություն 2.0

Հանրային առողջություն 2.0-ը հանրային առողջապահության շրջանակներում մի շարժում է, որի նպատակն է ոլորտն ավելի մատչելի դարձնել հասարակության լայն շերտերի համար: Եզրույթն օգտագործվում է 3 իմաստով. առաջին իմաստով՝ «Հանրային առողջություն 2.0» -ը նման է «Առողջություն 2.0» -ին և նկարագրում է այն ուղիները, որոնցով ավանդական հանրային առողջապահության մասնագետները և հաստատությունները հասնում են հասարակությանը (կամ կարող են հասնել) սոցիալական մեդիայի և առողջության բլոգերի միջոցով:

victorylawyer/Ավազարկղ5 
Ֆլամանդական կառավարության բարեկեցության, հանրային առողջության և ընտանիքի քաղաքականության ոլորտ 2018 թ

Երկրորդ իմաստով` «Հանրային առողջություն 2.0 »-ը նկարագրում է հանրային առողջության ուսումնասիրությունը, որն օգտագործում է սոցիալական կայքերի տեղեկատվությունը, բջջային հեռախոսներից կամ այլ տեխնոլոգիաներից հավաքված տվյալները:

Երրորդ իմաստով` «Հանրային առողջություն 2.0»-ն օգտագործվում է հանրային առողջապահությանն առնչվող միջոցառումների մատնանշման համար, որոնք ամբողջովին կիրառելի են: Որպես օրինակ կարող է ծառայել 2011 թվականի մարտին Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիից հետո շրջակա միջավայրի ճառագայթման մակարդակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն ու փոխանակումը:

Զարգացած երկրներ

Զարգացած երկրների և զարգացող երկրների, ինչպես նաև զարգացող երկրների միջև մեծ անհամապատասխանություններ կան առողջապահության և հանրային առողջապահական նախաձեռնությունների մատչելիության հարցում: Զարգացող երկրներում հանրային առողջության ենթակառուցվածքները դեռ ձևավորվում են: Հնարավոր է, որ չլինեն բավարար մասնագիտական պատրաստվածություն ունեցող բուժաշխատողներ, դրամական միջոցներ կամ, որոշ դեպքերում, բավարար գիտելիքներ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ու հիվանդությունների կանխարգելման նույնիսկ տարրական մակարդակ ապահովելու համար: Արդյունքում զարգացող երկրներում հիվանդությունների և մահացության մեծամասնությունը ծայրահեղ աղքատության հետևանք է և նպաստում է դրան: Առողջապահության ոլորտի ծախսերը չպետք է շփոթել հանրային առողջապահության ծախսերի հետ: Հանրային առողջապահական միջոցառումները, ընդհանուր առմամբ, չեն կարող խստորեն համարվել «բժշկական օգնություն և սպասարկում»: Օրինակ՝ մեքենաների մեջ անվտանգության գոտիներ օգտագործելը կարող է անթիվ կյանքեր փրկել և նպաստել բնակչության առողջությանը, բայց սովորաբար այս իրավակարգավորումը կիրառելու համար ծախսված գումարը չի համարվում առողջապահության համար ծախսված գումար:

Այնուամենայնիվ պետությունների մեծ մասում շարունակում են տարածում գտնել այնպիսի վարակիչ հիվանդություններ, որոնք հնարավոր է բուժել կամ կանխարգելել:

victorylawyer/Ավազարկղ5 
Շտապ բժշկական օգնության անձնակազմը բուժում է Նյու Յորքի փողոցում վիրավորված կնոջը: Կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները բավական լուրջ են, որպեսզի արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգերը համարվեն կենսական անհրաժեշտություն:

Բացի այդ, շատ զարգացող երկրներ նույնպես համաճարակաբանական տեղաշարժ և բևեռացում են ապրում, որի ընթացքում բնակչությունն ավելի շատ քրոնիկ հիվանդություններ է ձեռք բերում, իսկ ավելի աղքատ համայնքները մեծապես առկա են և՛ քրոնիկ, և՛ վարակիչ հիվանդությունները: Զարգացող աշխարհում հանրային առողջապահության մեկ այլ հիմնական մտահոգությունը մոր և մանկան առողջության վատթարացումն է, որը սրվում է թերսնուցումից և աղքատությունից: ԱՀԿ-ն հայտնում է, որ կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրման պակասը նպաստում է տարեկան ավելի քան մեկ միլիոն երեխայի մահվան: Կանխարգելիչ թերապիան` ուղղված հղի կանանց և մանկահասակ երեխաների շրջանում մալարիայի դեպքերի բուժմանը և կանխմանը, էնդեմիկ երկրներում հանրային առողջության պահպանման միջոցներից մեկն է:

Ամեն օր հանրային առողջապահության մասին նոր դեպքեր են առաջ գալիս, ինչպիսիք են առաջացող վարակիչ հիվանդությունները, օրինակ՝ SARS-ը, արագորեն ճանապարհ ընկնելով Չինաստանից (տե՛ս Չինաստանի հանրային առողջությունը) դեպի Կանադա, Միացյալ Նահանգներ և հեռավոր երկրներ, որոնք պահանջում են ապահովել առողջապահության մատչելիության բարձր մակարդակը պարտադիր առողջական ապահովագրության ծրագրերի միջոցով, ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի համաճարակն ու դրա տարածումը շատ բարձր ռիսկային խմբերից դեպի ընդհանուր բնակչություն շատ երկրներում, ինչպես, օրինակ, Հարավային Աֆրիկան և այլն:

1980-ականներից սկսած ՝ բնակչության առողջության աճող ոլորտն ընդլայնել է հանրային առողջության կենտրոնացումը անհատական վարքագծից և ռիսկի գործոններից մինչև բնակչության մակարդակի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ անհավասարությունը, աղքատությունը և կրթության պակաս: Ժամանակակից հանրային առողջությունը հաճախ զբաղվում է բնակչության շրջանում առողջության որոշիչ գործոնների լուծմամբ: Ընդունված է, որ մեր առողջության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում` մեր բնակության վայրը, գենետիկան, մեր եկամուտները, կրթական մակարդակը և սոցիալական հարաբերությունները. դրանք հայտնի են որպես «առողջության սոցիալական գործոններ»: Առաջնային շարժիչները, ինչպիսիք են՝ շրջակա միջավայրը, կրթությունը, զբաղվածությունը, եկամուտը, սննդի անվտանգությունը, բնակարանային պայմանները, սոցիալական ներառականությունը և շատ այլ գործոններ ազդում են բնակչության առողջության վրա և հաճախ ձևավորվում են քաղաքականության մշակման արդյունքում: Հիմնականում աղքատներն ունենում են առողջության ամենացածր մակարդակը, բայց նույնիսկ միջին խավերն, ընդհանուր առմամբ, առողջության ավելի վատ արդյունքներ են գրանցում, քան ավելի բարձր սոցիալական շերտը: Նոր ժամանակների հանրային առողջությունը պաշտպանում է բնակչահեն քաղաքականությունը, որն արդարացիորեն բարելավում է առողջությունը՝ ապահովելով հավասարությունը և բժշկական ծառայությունների մատչելիությունը:

2030թ.-ի Կայուն Զարգացման Նպատակները (2030թ․ ԿԶՆ)

Աշխարհում առողջապահական հիմնախնդիրների լուծման ներկա և ապագա մարտահրավերները լուծելու համար, հիմք ընդունելով 2000թ.-ի Հազարամյակի զարգացման նպատակները, ՄԱԿ-ը մշակել է Կայուն զարգացման նպատակներ, որոնք պետք է կատարելագործվեն և լուծեն մի շարք հիմնախնդիրներ մինչև 2030 թվականը: Այս նպատակներն ամբողջությամբ ընդգրկում են զարգացման ողջ սպեկտորը ազգերի միջև, այնուամենայնիվ, 1-6 նպատակներն ուղղակիորեն վերաբերում են առողջության հիմնախնդիրներին՝ առաջին հերթին զարգացող երկրներում: Այս վեց նպատակներն անդրադառնում են Գլոբալ հանրային առողջության, աղքատության, սովի և սննդի անվտանգության, առողջապահության, կրթության, գենդերային հավասարության և կանանց հզորացման, խմելու ջրի առկայության և սանիտարահիգիենիկ պայմանների կարևորագույն հարցերին:

Հանրային առողջապահության ոլորտի պատասխանատուները կարող են օգտագործել այդ նպատակները` իրենց օրակարգը կազմելու և իրենց կազմակերպությունների համար փոքրամասշտաբ նախաձեռնություններ պլանավորելու համար: Այս նպատակները ծառայում են թուլացնել զարգացող երկրների առջև ծառացած հիվանդությունների և անհավասարության բեռը և բերել ավելի առողջ ապագայի:

Կայուն զարգացման տարբեր նպատակների և հանրային առողջության միջև կապերը բազմաթիվ են.

•աղքատ պետություններն ունեն առողջության մատչելիության ավելի նվազ մակարդակ, և ավելի վատ պայմաններում ապրելը նվազեցնում է առողջության մատչելիության մակարդակը հիմնականում զարգացող երկրներում: Աղքատության մեջ ծնված երեխան երկու անգամ ավելի հավանական է, որ մահանա մինչև հինգ տարեկան դառնալը՝ համեմատած ավելի հարուստ ընտանիքի երեխայի հետ:

•որոշիչ գործոններ են համարվում նաև սովը և թերսնուցումը, որոնք կարող են առաջանալ սնունդի անվտանգության հետ կապված հիմնախնդիրների պատճառով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի շրջանակներում հիմնավորվում է, որ զարգացող պետությունների բնակչության 12,9 %-ը թերսնուցված է:

•զարգացող պետություններում առողջապահության հիմնախնդիրները հսկայական են, քանի որ կանանց ընդամենը կեսը հնարավորություն ունի ստանալու բժշկական օգնություն և սպասարկում:

•կրթության ստանալու հավասար հնարավորությունների ստեղծումը դեռևս ամբողջության ապահովված չէ ողջ աշխարհում, ուստի հանրային առողջապահության ջանքերն այդ ոլորտում հանդիպում են որոշակի խոչընդոտների, ինչը հանգեցնում է առողջապահության ոլորտում ցածր արդյունքների գրանցմանը: Սույն երևույթը ակնհայտ է, երբ նորածին երեխայի մայրն ունի առողջության առաջնային պահպանման բավարար գիտելիքներ և կարողանում է ճիշտ կազմակերպել երեխայի առողջությանը վերաբերող խնամքը, մինչդեռ նման գիտելիքներ չունեցող մայրը չի կարող ապահովել իր երեխայի համար համարժեք բժշկական խնամք: Մշակութային տարբերությունները հանգեցնում են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խախտմանը զարգացող պետություններում:


Նման հիմնախնդիրների հաղթահարումը կարող է հանգեցնել հանրային առողջապահության ավելի դրական արդյունքների:

Համաշխարհային բանկի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երկրներում, որտեղ կանայք վարում և վերահսկում են տնային տնտեսությունը, այնտեղ ավելի բարձր է սննդի, առողջապահության և կրթության հասանելիությունը երեխաների համար:

•սանիտարահիգիենիկ ռեսուրսները և մաքուր խմելու ջրի առկայությունը մարդու հիմնական իրավունքներն են:

•այնուամենայնիվ, 1.8 միլիարդ մարդ աշխարհում օգտագործում է խմելու ջուր, որն աղտոտված է, և 2.4 միլիարդ մարդկանց հասանելի չեն այնպիսի հիմնական սանիտարական հաստատություններ, ինչպիսիք են զուգարանները կամ կղանքային փոսերը: Այս ռեսուրսների բացակայության պատճառով օրական մոտ 1000 երեխա մահանում է աղիքային հիվանդություններից, որոնք հնարավոր էր կանխել ջրի և սանիտարական մաքրման դեպքում:

Հանրային առողջապահության օրենսդրությունը

Սանիտարական բարեփոխումների և հանրային առողջապահական հաստատություններ ստեղծելու առաջին փորձերը կատարվել են 1840-ական թվականներին: Թոմաս Սաութվուդ Սմիթը՝ Լոնդոնի Վարակիչ հիվանդությունների բժշկական հաստատության բժիշկը, սկսեց հոդվածներ գրել հանրային առողջապահության կարևորության մասին, և վերջինս առաջին բժիշկներից էր, ով Նիլ Արնոթի և Ջեյմս Ֆիլլիպսի հետ միասին «Աղքատների մասին» օրենքի Հանձնաժողովին 1830-ական թթ. զեկույց էր ներկայացրել: Սմիթը կառավարությանը ներկայացրեց կարանտինի և սանիտարական բարելավման կարևորության մասին` վարակիչ հիվանդությունների տարածումը սահմանափակելու համար, ինչպիսիք են՝ խոլերան և դեղին տենդը:

victorylawyer/Ավազարկղ5 
Էդվին Չադվիկը առանցքային ազդեցություն ունեցավ հանրային առողջապահության համար կազմակերպվող ավելի վաղ արշավի վրա

1838թ.-ին Աղքատության մասին օրենքի հանձնաժողովը զեկույց ներկայացրեց առ այն, որ կանխարգելիչ միջոցառումների մշակման և իրականացման համար ծախսն ավելի քիչ կլինի, քան վտանգ ներկայացնող հիվանդությունների տարածումը: Անհրաժեշտ է անմիջապես ձեռնամուխ լինել որոշակի միջոցառումների մշակմանը և իրականացմանը՝ կառավարության կողմից տարատեսակ հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով: «Առողջապական քաղաքների ասոցիացիան» ստեղծվեց Լոնդոնի Էքսեթեր Հոլում 1844 թվականի դեկտեմբերի 11-ին և եռանդորեն քարոզեց հանրային առողջության զարգացման կարևորությունը Միացյալ Թագավորությունում: Դրա ձևավորումը տեղի ունեցավ 1843 թ.-ին՝ քաղաքների առողջության հանձնաժողովի ստեղծմամբ, որը ղեկավարում էր պարոն Էդվին Չադվիկը, ով պատրաստեց մի շարք զեկույցներ բրիտանական քաղաքներում անբարենպաստ և հակասանիտարական պայմանների մասին:

Այս ազգային և տեղական շարժումները հանգեցրին «Հանրային առողջության մասին» օրենքի մշակմանը, որը վերջապես ընդունվեց 1848 թվականին: Այն նպատակ ուներ բարելավել Անգլիայի և Ուելսի քաղաքների և բնակավայրերի սանիտարական վիճակը: Ակտը ընդունվեց լորդ Ջոն Ռասելի լիբերալ կառավարության կողմից՝ ի պատասխան Էդվին Չադվիկի հորդորին: Չադվիկի սեմինար զեկույցը՝ «Աշխատող բնակչության սանիտարական վիճակի մասին», հրատարակվել է 1842 թ., և մեկ տարի անց դրան հաջորդել է լրացուցիչ զեկույցը:

Տարբեր հիվանդությունների դեմ պատվաստումը Միացյալ Թագավորությունում պարտադիր է դարձել 1851 թ., իսկ 1871 թ. Օրենսդրությամբ պահանջվում էր գրանցման համապարփակ համակարգ, որը պատասխանատու անձինք վարում էին պատվաստումներ իրականացնելու համար:

Մնացյալ միջամտությունները կատարվել են՝ հետագայում ընդունված հանրային առողջապահական մի շարք իրավական ակտերի համաձայն, որոնցից առավել նշանակալից է 1875 թ.-ի ակտը: Բարեփոխումները ներառում էին կոյուղագծերի կառուցում, աղբի կանոնավոր հավաքում, որին հաջորդում էր աղբավայրում այրումը կամ վերացումը, մաքուր ջրի ապահովումը և չհոսող ջրի արտահոսքը` մոծակների թվաքանակի աճը կանխելու համար: 1889 թ. «Ինֆեկցիոն հիվանդության (ծանուցման) մասին» օրենքը պարտավորեցնում էր տեղական սանիտարական մարմնին զեկուցել վարակիչ հիվանդությունների մասին, որը հետագայում կարող էր հետապնդել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են՝ պացիենտի՝ հիվանդանոց տեղափոխումը, բնակության վայրերի և գույքի ախտահանումը:

Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքում, 1866 թ.-ին հիմնադրվեցին առողջապահության առաջին վարչությունը և առողջապահության տեղական խորհուրդները:

Համաճարակաբանություն

victorylawyer/Ավազարկղ5 
Սնոուի կետային քարտեզը, որը ցույց է տալիս 1854 թ.-ի Լոնդոնի համաճարակի խոլերայի դեպքերը

Համաճարակաբանությունը՝ որպես գիտություն, առաջացել է Ջոն Սնոուի կողմից աղտոտված խմելու ջրի, ինչպես նաև 1854թ.-ին Լոնդոնում խոլերայի համաճարակի բռնկումը գիտական մակարդակով նույնականացնելու համար: Բժիշկ Սնոուն առավել ընդունելի էր համարում հիվանդությունների մանրէական տեսությունը, քան այդ ժամանակահատվածում գերակշռող միազմայի տեսությունը: Իր տեսությունը նա առաջին անգամ ամրագրեց 1849թ-ին իր «Խոլերայի փոխանցման ուղիների մասին» աշխատության մեջ, իսկ այնուհետև՝ 1855թ.-ին, անդրադարձավ այդ թեմային իր ավելի ծավալուն աշխատության մեջ, որն ամփոփ ներկայացնում էր 1854թ.-ին համաճարակի պայմաններում ջրամատակարարման դերակատարությունը Սոխոյում:


Սրբազան Հենրի Ուայթհեդի օգնությամբ տեղի բնակիչների հետ զրուցելով՝ նա հայտնաբերեց բռնկման աղբյուրը, այն է՝ Բրոդ սթրիթի (այժմ ՝ Բրոդվիկ փողոց) հանրային ջրի պոմպը: Չնայած Բրոդ սթրի պոմպից Սնոուի քիմիական և մանրադիտակի ուսումնասիրությունը միանշանակ ապացուցեց ջրի վտանգավորությունը, հիվանդության օրինակի ուսումնասիրությունները բավականին համոզիչ էին, որպեսզի տեղական խորհուրդը կարողանար հիմնավորել պոմպի անջատումը՝ հանելով դրա բռնակը:

Սնոուն հետագայում օգտագործեց կետային քարտեզը՝ պոմպի շուրջ խոլերայի դեպքերը պատկերելու համար: Նա նաև օգտագործեց վիճակագրություն` ջրի աղբյուրի որակի և խոլերայի դեպքերի աճի միջև կապը պարզաբանելու համար: Նա ցույց տվեց, որ Southwark and Vauxhall Waterworks ընկերությունը ջուրը վերցնում էր Թեմզայի ջրերի աղտոտված հատվածներից և ջուրը մատակարարում բնակելի տներ՝ հանգեցնելով խոլերայի տարածմանը: Սնոուի ուսումնասիրությունը խոշոր իրադարձություն էր հասարակության առողջության և աշխարհագրության պատմության մեջ: Այն համարվում է համաճարակաբանության՝ որպես գիտության հիմնադրում:

Հիվանդությունների վերահսկում

victorylawyer/Ավազարկղ5 
Պոլ-Լուի Սիմոնդը ժանտախտի պատվաստանյութ է ներարկում Կարաչիում, 1898

Ֆրանսիացի քիմիկոս Լուի Պաստերի և գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխի մանրէաբանության ոլորտում առաջատար աշխատանքով 20-րդ դարի վերջին մշակվել են տվյալ հիվանդությունն առաջացնող մանրէների մեկուսացման և բուժման պատվաստանյութերը: Բրիտանացի բժիշկ Ռոնալդ Ռոսը հայտնաբերեց մոծակը՝ որպես մալարիայի կրող, և հիմքեր դրեց՝ ուղղված հիվանդության դեմ պայքարին: Վարակի վերացման համար Ժոզեֆ Լիստերը հեղափոխություն կատարեց վիրաբուժության մեջ՝ հակասեպտիկ վիրահատության ներդրմամբ:

Ֆրանսիացի համաճարակաբան Պոլ-Լուի Սիմոնդը ապացուցեց, որ ժանտախտը փոխանցվում է առնետների միջոցով: Կուբացի գիտնական Կառլոս Ֆինլեյը և ամերիկացի գիտնականներ Ուոլթեր Ռիդը և Ջեյմս Քերոլը ցույց տվեցին, որ մոծակները կրում են դեղին տենդ առաջացնող վիրուս: Բրազիլացի գիտնական Կառլոս Շագասը հայտնաբերել է արևադարձային հիվանդությունն ու դրա տարածման ուղղությունը:

Համաճարակաբանական անցում կատարելու հետևանքով և 20-րդ դարում վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազման հետ մեկտեղ հանրային առողջապահության ուշադրության կենտրոնում հայտնվեցին քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են քաղցկեղը և սրտային հիվանդությունները: Նախկինում շատ զարգացած երկրներում ներդրված ջանքերն արդեն հանգեցրել էին մանկական մահացության մակարդակի կտրուկ նվազմանը՝ կանխարգելիչ մեթոդների կիրառմամբ: Բրիտանիայում մանկական մահացության մակարդակը 1870թ.-ին 15% էր, որը 1930թ.-ին նվազեց մինչև 7%:

Ծանոթագրություններ

Tags:

victorylawyer/Ավազարկղ5 Հանրային առողջապահությունvictorylawyer/Ավազարկղ5 Ընթացիկ պրակտիկաvictorylawyer/Ավազարկղ5 Ծանոթագրություններvictorylawyer/Ավազարկղ5ԳիտությունԿազմակերպություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹմրամիջոցՎերածնունդԵռանկյան բարձրությունՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԽոսրովի անտառ պետական արգելոցԱրքիմեդի օրենքՆևրոզներԱրարատԳագիկ ԲՔիմիական ռեակցիաներՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՇեշտԵռանկյունԿոռուպցիաՄիավորված ազգերի կազմակերպությունԻմպրեսիոնիզմՍառը պատերազմԱսիաԻսրայել ՕրիԱլեքսանդր ՇիրվանզադեԱմոքսիցիլինՆոր ԶելանդիաԱրջերՈրոտանԷվերեստԱնալ սեքսՏիգրանաշենՀավերժության հայկական նշանԴաունի համախտանիշԹբիլիսիԴիկլոֆենակԱնդրանիկ ՕզանյանԼեոնիդ ԱզգալդյանԽաչատուր ԱբովյանՄակդիրՀապավումՀարցական նշանԲրոնխիալ ասթմաՁկներՆար-ԴոսԴիլիջանՀիսուսի ծնունդՎարդան Ղուկասյան (Դոգ)ԳաստրիտԻսպանիաԳուրգեն ՄահարիԱնահիտ ՊարսամյանԱլերգիաԳետՆաիրի ԶարյանԳետային խեցգետիններՍամվել (վեպ)ԿոստանդնուպոլիսՇառլ ԱզնավուրԾաղկած փշալարերԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԵգիպտոսԿրիաներԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՊարբերական հիվանդությունԱրցախյան ազատամարտՌևմատոիդ արթրիտԱռողջ ապրելակերպՓիլիսոփայությունՀարավային ԱմերիկաԿրծքագեղձի քաղցկեղՍակավարյունությունՔիշ (կղզի)ՄեղրԽաղաղ օվկիանոսԳեղարդի վանքԱղմուկ ականջներումՍերգեյ Փարաջանով🡆 More