Կառավարություն

Կառավարություն, մարդկանց համակարգ կամ խումբ, որը կառավարում է կազմակերպված համայնքից մինչև պետություն։ Լայն սահմանմամբ՝ կառավարությունը բաղկացած է օրենսդիր, գործադիր և դատական մարմիններից։ Կառավարությունը քաղաքական կուրսի մշակման և իրագործման մեխանիզմ է։

Կառավարություն
Կապույտով նշված երկրներում գործում է ընտրովի դեմոկրատիա ըստ Freedom House-ի

Բոլոր տիպի կազմակերպություններին բնորոշ է կառավարումը, մինչդեռ կառավարություն ասելով նկատի են առնվում աշխարհի մոտ 200 անկախ ազգային կառավարությունները, ինչպես նաև դրանց ենթակա կազմակերպությունները։

Պատմականորեն, կառավարության գերիշխող ձևերը 5-ն են՝ արիստոկրատիա, թիմոկրատիա, օլիգարխիա, դեմոկրատիա, տիրանիա։

Կառավարություն
Կառավարման 5 գերիշխող ձևերը

Կառավարությունը, որը երբեմն կոչվում է նախարարների խորհուրդ կամ կաբինետ, ղեկավարում է վարչապետը (կանցլերը, նախարարների խորհրդի կամ կաբինետի նախագահը), իսկ երբեմն էլ՝ պետության ղեկավարը (օրինակ՝ ԱՄՆ֊ում՝ նախագահը)։ Կառավարության անդամները (նախարարներ, քարտուղարներ, պետքարտուղարներ և այլն) ղեկավարում են պետական կառավարման կենտրոնական գերատեսչությունները։ Կառավարությունը կարող է լինել միակուսակցական կամ կոալիցիոն։ Դաշնային պետություններում կան կենտրոնական (դաշնային) կառավարություն և դաշնության կազմի մեջ մտնող պետական կազմավորումների (նահանգ, մարզ) կառավարություններ։ Բազմաթիվ երկրներում կառավարությունը կազմում է խորհրդարանը կամ նշանակում է պետության գլուխը։ Գերմանիայում, Իռլանդիայում, Ճապոնիայում պետության գլուխը վարչապետն (կանցլեր) է նշանակում պառլամենտի ընտրած անձին։ Կառավարությունն իրավաբանորեն պատասխանատու և հաշվետու է պառլամենտի առջև։ Կառավարություն կազմելու կարգը, կազմն ու լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ։ Կառավարման գործընթացը մեր արդի կյանքում գրավում է բացառիկ դեր։ Կառավարման շնորհիվ մենք համակարգում ենք մեր կյանքը, աշխատանքը, ընտանիքը, պետությունը։

Կառավարման ֆենոմենը հայտնի է դեռ նախամարդուն, կարելի է նշել, որ կառավարումը մարդկության տարիքին է, չնայած այն փաստին, որ որպես գիտություն տակավին երիտասարդ է։ Կառավարման գործընթացը համարվում է մարդկային հասարակության համակեցության կարևորագույն գործոններից, դեռևս մեր թվարկությունից առաջ, երբ մարդիկ ապրում էին համայնքներով, կառավարումը պետք էր ընդհանուր աշխատանքները կազմակերպելու և արդյունքները բաշխելու համար։ Կառավարման ներդրման շնորհիվ հին աշխարհի մի շարք երկրներում իրականացվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ, (օր․՝ եգիպտական բուրգերը), որոնք անհնարին կլիներ առանց աշխատանքների ընդհանուր կառավարման։ Կարելի է ասել, որ կառավարման զարգացման առաջնային փուլը սկսել է ցեղախմբերում։ Այս աշխատանքում ներկայացված է կառավարչական մտքի զարգացման փուլերը համաշխարհային արենայում, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հայ կառավարչական մտքի պատմությանը, մինչև մեր օրերը։ Դեռևս անտիկ ժամանակների մեծագույն փիլիսոփաները մտահոգվել են կառավարման գործընթացին վերաբերող հարցերով, կառավարման գիտության և պրակտիկայի զարգացման ասպարեզում մեծագույն ավանդ են ներդրել Սոկրատեսը, Քսենոփոնը, Պլատոնը, Արիստոտելը, պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացին (շտաբի գաղափարը)։ Պլատոնը առաջարկում էր իդեալական պետության գաղափարը՝ պետության գլխում տեսնելով փիլիսոփաներին, կամ գիտնականներին։

Սահմանումներ և ծագումնաբանությունը

Կառավարությունը պետության կամ հանրույթի կառավարման համակարգ է։

Կառավարություն բառը ծագում է հունարեն κυβερνάω [kubernáo] բառից (նշանակում է վարել ղեկը․ Պլատոնի «Պետության նավը» աշխատության մեջ օգտագործված կապակցություն)։

Կոլումբիական հանրագիտարանը կառավարությունը սահմանում է որպես «սոցիալական վերահսկողության համակարգ, երբ օրենքներ մշակելու և դրանք իրագործելու իրավունքը տրված է հասարակության առանձին խմբի»։

Բոլոր տիպի կազմակերպություններին բնորոշ է կառավարումը, մինչդեռ կառավարություն ասելով նկատի են առնվում աշխարհի մոտ 200 անկախ ազգային կառավարությունները, ինչպես նաև դրանց ենթակա կազմակերպությունները։

Ազգերի համագործակցությունը տալիս է կառավարության հասկացության նեղ սահմանում, ըստ որի վերջինս առնչվում է նախարարություններին (հավաքական գործադիր), ինչը մարդկանց հավաքական խումբ է, որը գործադիր իշխանություն է իրականացնում պետության տարածքում, կամ էլ կաբինետում։

Անգլերենում շատ հաճախ կառավարությունն օգտագործվում է որպես կառավարման հոմանիշ։

Պատմություն

Պատմության մեջ անհնար է ստույգ նշել, թե երբ է առաջացել կառավարության ֆենոմենը, այնուամենայնիվ, կան որոշ արձանագրություններ առաջին կառավարությունների ձևավորման վերաբերյալ։ Մոտ 5,000 տարի առաջ ձևավորվեցին առաջին քաղաք-պետությունները։ Մ․թ․ա 3-2 հազարամյակներում այդ քաղաք-պետությունների մի մասը վերաճեցին առավել ընդարձակ կառավարման միավորների՝ Շումեր, Հին Եգիպտոս, Ինդոսի հովտի քաղաքակրթությունը, Դեղին գետի քաղաքակրթությունը։

Գյուղատնտեսության և ջրային կառավարման ծրագրերը կատալիզատոր դարձան կառավարությունների զարգացման համար։ Հազարամյակներ շարունակ, երբ հիմնականում տարածված էին որսորդությունը, հավաքչությունը և փոքրածավալ գյուղատնտեսությունը, մարդիկ ապրում էին փոքր, ոչ հիերարխիկ և ինքնաբավ համայնքներում։ Ցեղապետն ընտրվում էր տարբեր ծիսակատարությունների և փորձությունների միջոցով, շատ հաճախ նաև ցեղի ավագ անդամների կողմից։ Մարդկանց՝ հաղորդակցվելու կարողությունը թույլ տվեց բարձրացնել էֆեկտիվությունը գյուղատնտեսության ոլորտում , վերջինս էլ իր հերթին դրդեց մարդկանց ապրել մեծ խտությամբ։ Դեյվիդ Քրիստիանը բացատրում է, թե ինչպես վերոնշվածը հանգեցրեց օրենքներ և կառավարությունների ունեցող պետությունների ձևավորման։

17-րդ դարի ավարտից սկսած կառավարության հանրապետական ձևերը սկսեցին գերակշռել։ Անգլիայի Փառահեղ հեղափոխությունը, Ամերիկյան հեղափոխությունը, Ֆրանսիական հեղափոխությունը նպաստեցին կառավարության ներկայացուցչական ձևերի առաջացմանը։ Խորհրդային Միությունը առաջինն էր, որ ուներ կոմունիստական կառավարություն։ Բեռլինի պատի քանդումից հետո լիբերալ դեմոկրատիան դարձավ կառավարության գերիշխող ձև։

19-րդ և 20-րդ դարերում ազգային մակարդակում նկատվեց կառավարության չափերի և մասշտաբների նկատելի աճ։ Նշվածը ներառում է կորպորացիաների կարգավորում և բարեկեցության պետության զարգացում։

Քաղաքական գիտություն

Կառավարությունների դասակարգումը

Քաղաքական գիտության շրջանակներում երկար ժամանակ փորձել են մշակել կառավարման համակարգերի տիպաբանություն և տաքսոնոմիա, քանի որ քաղաքական համակարգերի դասակարգումները ակնհայտ չեն։ Ասվածը հատկապես կարևորվում է համեմատական քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտում։

Մակերեսորեն, բոլոր կառավարություններն ունեն պաշտոնական ձև։ ԱՄՆ-ը սահմանադրական հանրապետություն է, մինչդեռ նախկին ԽՍՀՄ-ը՝ սոցիալիստական հանրապետություն։ Կոպշտայնը և Լիհբախը պնդում են, որ ռեժիմների դասակարգումը բարդ է։ Օրինակ, ընտրությունները ընտրական դեմոկրատիայի բնորոշիչներն են, սակայն նախկին ԽՍՀՄ-ում ընտրությունները ազատ և արդար չէին և տեղի էին ունենում միակուսակցական համակարգ ունեցող պետությունում։ Վոլտերը պնդում էր, որ Սրբազան Հռոմեական կայսրը ոչ Սրբազան է, ոչ Հռոմեական, ոչ էլ կայսր։ Իրենց պաշտոնապես «դեմոկրատական հանրապետություն» հռչակող շատ պետություններ ո՛չ դեմոկրատական են, ո՛չ էլ հանրապետություն․ դրանք դե ֆակտո բռնապետություններ են։ Կոմունիստական բռնապետությունները հակված են կիրառել այս տերմինը։ Օրինակ, Հյուսիսային Վիետնամի պաշտոնական անվանումն է «Վիետնամի Դեմոկրատական Հանրապետություն», Չինաստանինը՝ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն»։ Շատ դասակարգումներում դրանք չեն կարող համարվել դեմոկրատական։

Կառավարության ձևերի բնորոշումը նույնպես բարդ է, քանի որ մի շարք քաղաքական համակարգեր ձևավորվում են որպես սոցիալ-քաղաքական շարժումներ և այնուհետև նույնանուն կուսակցությունների կողմից վերածվում են կառավարությունների։

Այլ խնդիրներից են քաղաքական գաղափարախոսությունների և դրանց հետ կապված կառավարման ձևերի սահմանումների վերաբերյալ տարակարծությունները կամ կանխակալ մոտեցումները։ Օրինակ, կան էական տարբերություններ «պահպանողականություն» հասկացության ամերիկյան և այլ ազգերի ընկալումների միջև։ Ինչպես նշում է Ռիբուֆոն «այն, ինչ ամերիկացիները կոչում են կոնսերվատիզմ, մնացած ազգերի համար լիբերալիզմ է կամ նեոլիբերալիզմ»։ 1950-ական թվականներից ի վեր կոնսերվատիզմը ԱՄՆ-ում կապված է Հանրապետական կուսակցության հետ։ Այնուամենայնիվ, սեգրագացիայի շրջանում շատ հարավային դեմոկրատներ պահպանողական էին, և նրանք կարևոր դեր էին խաղում 1937 -1963 թվականները Կոնգրեսում իշխող Պահպանողական կոալիցիայի մեջ։

Սոցիալ-քաղաքական երկիմաստություն

Աշխարհի բոլոր պետությունները ղեկավարվում են կառավարման համակարգով, որն իր մեջ համախմբում է երեք կամ ավելի տնտեսական կամ քաղաքական բնութագրիչներ։ Ավելին, գործող կառավարությունների տիպերի և հատկանիշների մասին կարծիքները նույնպես տարբերվում են։ Նույնիսկ ամենալիբերալ ժողովրդավարությունները ինչ-որ չափով սահմանափակում են ընդդիմադիր քաղաքական ակտիվությունը, մինչդեռ բռնապետությունները մոբիլիզացնում են քաղաքացիներին։ Օրինակ, կան մոտեցումներ, որ ԱՄՆ-ում գործում է պլուտոկրատիա, ոչ թե դեմոկրատիա, քանի որ որոշ ամերիկյան ընտրողների կարծիքով քաղաքական գործողության կոմիտեները խեղաթյուրում են ընտրության արդյունքները։

Կառավարության դիալեկտիկական ձևերը

Դասական հույն փիլիսոփա Պլատոնն առանձնացրել է ռեժիմների 5 տեսակներ՝ արիստոկրատիա, թիմոկրատիա, օլիգարխիա, դեմոկրատիա, բռնապետություն։ Պլատոնը նշում է, թե ինչով են զբաղվում մարդիկ այդ ռեժիմների պարագայում։ Օրինակ բռնապետ մարդը ներկայացնում է, օրինակ, բռնապետությունը։ Այս հինգ ռեժիմները այլասերվում են այլ ռեժիմների։

Կառավարության ձևեր

Կառավարությունների դասակարգման մեթոդներից մեկն այն է, թե ովքեր են կառավարում։ Դա կարող է լինել մեկ մարդ (ավտոկրատիա, ինչպիսիսին միապետությունն է), մարդկանց ընտրված խումբը (արիստոկրատիա), մարդիկ ամբողջությամբ (դեմոկատիա, ինչպես օրինակ հանրապետությունը)։

Արիստոտելը «Պոլիտիկա» աշխատությունում կառավարությունները բաժանել է երեք խմբի՝ միապետություն, արիստոկրատիա, դեմոկրատիա, որը հետագայում լայն տարածում գտավ։ Թոմաս Հոբսը «Լևիաթան» աշխատությունում ընդարձակում է այս դասակարգումը։

Ավտոկրատիա

Ավտոկրատիան կառավարության համակարգ է, որի դեպքում գերագույն իշխանությունը կենտրոնացված է մեկ մարդու ձեռքում, ում որոշումները ենթակա չեն ո՛չ արտաքին օրինական սահմանափակումների, ո՛չ էլ ժողովրդական վերահսկողության մեխանիզմների ազդեցության (բացի պետական հեղաշրջման կամ զանգվածային ապստամբության վտանգից)։

Դեսպոտիզմը բացարձակ իշխանություն ունեցող սուբյեկտի կառավարումն է, ում որոշումները ենթակա չեն ո՛չ արտաքին օրինական սահմանափակումների, ո՛չ էլ ժողովրդական վերահսկողության մեխանիզմների ազդեցության (բացի ենթադրելի վտանգից)։ Սուբյեկտը կարող է լինել մեկ ինձ, ինչպես ավտոկրատիայի պարագայում, կամ խումբ, ինչպիսին օլիգարխիան է։

Միապետությունը կառավարության տեսակ է, երբ ընտանիքը կամ ընտանիքների խումբը ներկայացնում են ազգային ինքնությունը, իսկ իշխանությունը տրված է տվյալ ընտանիքի անհատներից մեկին, ով կոչվում է միապետ և կառավարում է թագավորությունը։ Միապետի և ընտանիքի անդամների իրական դերը կարող է լինել սիմվոլիկ (թագավորական հանրապետություն), մասնակի և սահմանափակ (սահմանադրական միապետություն), ամբողջությամբ դեսպոտիկ (բացարձակ միապետություն)։ Ավանդաբար, միապետի պաշտոնը ժառանգական է, սակայն կան նաև ընտրական միապետություններ։

Արիստոկրատիա

Արիստակրատիան (հունարեն ἀριστοκρατία aristokratía, «գերազանց», and κράτος «իշխանություն») կառավարության ձև է, որը իշխանությունը տալիս է փոքր, արտոնյալ դասակարգին։

Օլիգարխիան կառավարում են ազդեցիկ մարդիկ, ովքեր ունեն ընդհանուր շահեր կամ ազգակցական կապեր։ Այս մարդիկ կարող են տարածել իշխանությունը և ընտրել թեկնածուներին։ Օլիգարխիան տարբերվում է իրական ժողովրդավարությունից, քանի որ շատ քիչ մարդիկ իրավունք ունեն փոփոխությունների կատարել։ Օլիգարխիան չպետք է լինի ժառանգական կամ միապետական։ Օլիգարխիայի դեպքում կան ոչ թե մեկ, այլ մի քանի կառավարիչներ։

Օլիգարխիայի պատմական օրինակ էր ԽՍՀՄ-ը։ Ներկայացուցչական դեմոկրատիայի քննադատները համարում են, որ ԱՄՆ-ը նույնպես օլիգարխիական է։ Աթենական ժողովրդավարության պայմաններում թեկնածուներին ընտրում էին վիճակահանությամբ, տղամարդ, հույն, կրթված քաղաքացիներից։ Կար նաև ունեցվածքի, հողի և կարգավիճակի ցենզ։

Կրոնապետությունը կրոնական էլիտայի կառավարությունն է՝ կրոնական ինստիտուտներից բաղկացած կառավարման համակարգ, որտեղ պետությունը և եկեղեցին ավանդաբար և սահմանադրական կարգով տարանջատված չեն։ Վատիկանը, Իրանը, Տիբեթական կառավարությունը, Խալիֆաթները և այլ իսլամական պետություններ համարվում են կրոնապետական։

Ժողովրդավարություն

Ժողովրդավարության պայմաններում պետության բոլոր քաղաքացիները մասնակցում են որոշումների կայացմանը։ Ժողովրդավարության և սահմանադրական կառավարման այլ ձևերի հիմնական տարբերությունն այն է, որ ընտրելու իրավունքը սահմանափակված չէ մարդու ունեցվածքով կամ ռասայով (հիմնական ցենզը տարիքայինն է)։ Դեմոկրատական կառավարությունը վայելում է ժողովրդի մեծամասնության աջակցությունը (եթե ընտրությունները արդար են եղել)։

Ժողովրդավարության պայմաններում ժողովրդական կայն զանգվածներ կարող են ընտրել, որոշումներ կայացնել կամ էլ ընտրել ներկայացուցիչներ որոշումներ կայացնելու նպատակով։ Հատկապես կարևոր դեր են խաղում քաղաքական կուսակցությունները, որոնք պետության կառավարման վերաբերյալ ունեն նույն մոտեցումները։ Տարբեր քաղաքական կուսակցությունների մոտեցումները խնդիրների լուծման առնչությամբ տարբերվում են։

Լիբերալ ժողովրդավարությունը ժողովրդավարության տեսակ է։ Այն կառավարության ձև է, երբ ներկայացուցչական ժողովրդավարությունը գործում է լիբերալիզմի սկզբունքներով։ Վերջինիս բնորոշ է բազմազան քաղաքական կուսակցությունների միջև արդար, ազատ և մրցակցային ընտրությունները, կառավարության տարբեր ճյուղերի տարանջատումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը։ Լիբերալ ժողովրդավարությունները հենվում են գրված կամ չգրված սահմանադրությունների վրա սահմանազատելու կառավարության ճյուղերի լիազորությունները և խորացնելու սոցիալական դաշինքը։ 20-րդ դարում լայն տարածում գտնելուց հետո լիբերալ ժողովրդավարությունը դարձավ տիրապետող քաղաքական համակարգ։ Լիբերալ ժողովրդավարությունը կարող է կրել տարբեր սահմանադրական ձևեր․ հանրապետություն (Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան, Իռլանդիա, Իտալիա, Թայվան, ԱՄՆ), սահմանադրական միապետություն (Ճապոնիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա)։ Այն կարող է ունենալ նախագահական համակարգ (Արգենտինա, Բրազիլիա, Մեքսիկա, ԱՄՆ), կիսանախագահական համակարգ ( Ֆրանսիա, Պորտուգալիա, Թայվան), խորհրդարանական համակարգ (Ավստրալիա, Կանադա, Գերմանիա, Իռլանդիա, Հնդկաստան, Իտալիա, Նոր Զելանդիա, Մեծ Բրիտանիա)։

Հանրապետություն

Հանրապետությունը կառավարության ձև է, որտեղ պետությունը համարվում է «հանրային գործ», ոչ թե կառավարիչների անձնական մտահոգություն կամ էլ սեփականություն և որտեղ պաշտոնները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընտրվում կամ նշանակվում են, ոչ թե ժառանգվում։ Մարդիկ կամ նրանց նշանակալի մասը վերահսկողություն է իրականացնում կառավարության նկատմամբ։ Հանրապետությունը կարելի է սահմանել որպես կառավարություն, որտեղ պետության գլուխը միապետը չէ։ Մոնտեսքյոն ժողովրդավարությունները (որտեղ բոլոր մարդիկ մասնակցում են կառավարմանը) և արիստոկրատիաները կամ օլիգարխիաները (որտեղ մարդկանց մի մասն է կառավարում) համարում էր կառավարության հանրապետական ձևեր։

Հանրապետությունները բնութագրող տերմիններից են՝ ժողովրդավարական հանրապետություն, խորհրդարանական հանրապետություն, դաշնային հանրապետություն, իսլամական հանրապետություն։

Կառավարության շրջանակները

Ավտորիտար կառավարման համակարգ ունեն այն հասարակությունները, որտեղ մարդկանց մի խումբ օժտված է իշխանությամբ։ Այն չընտրված կառավարիչների կողմից վերահսկվող քաղաքական համակարգ է, որտեղ թույլատրված են որոշակի աստիճանի անհատական ազատություններ։ Ամբողջատիրական կառավարությանը բնորոշ է կենտրոնացված և հարկադրական իշխանությունը, որը վերահսկում է հանրային և անձնական կյանքի գրեթե բոլոր ասպեկտները։

Սահմանադրական հանրապետության դեպքում կառավարության լիազորությունները սահմանափակված են օրենքով կամ ֆորմալ սահմանադրությամբ։ Կառավարությունն ընտրված է հանրույթի գոնե որոշակի հատվածների կողմից (Հին Սպարտան նույնպես իրեն հանրապետություն էր կոչում, չնայած շատ քաղաքացիներ ընտրական իրավունք չունեին)։ Այն հանրապետությունները, որոնք հասարակության որոշ խավերի զրկում են ընտրություններին մասնակցելու իրավունքից, հռչակում են, որ իրենք ներկայացնում են բոլոր քաղաքացիներին։ Օրինակ, ԱՄՆ-ը, Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը և այլն։

Ֆեդերալիզմ

«Ֆեդերալիզմ» հասկացությունը նաև օգտագործվում է՝ նկարագրելու կառավարության այն համակարգը, որտեղ ինքնիշխանությունը սահմանադրական կարգով բաժանված է կենտրոնական իշխանության և ավելի ցածր քաղաքական միավորների միջև (օրինակ, նահանգներ և պրովինցիաներ)։ Ֆեդերալիզմի կողմակիցները կոչվում են ֆեդերալիստներ։

Տնտեսական համակարգեր

Պատմականորեն, քաղաքական համակարգերի մեծամասնությունը ձևավորվել են որպես սոցիալ-տնտեսական գաղափարախոսություններ։ Կառավարության ձևերի հետ ունեցած կապերը կարող են պատճառ հանդիսանալ, որ այս գաղափարախոսությունները համարվեն կառավարության ձևեր։

Տերմին Սահմանում
Կապիտալիզմ Սոցիալ-տնտեսական համակարգ, որտեղ արտադրության ձևերը (մեքենաներ, գործիքներ, գործարաններ, և այլն) մասնավոր սեփականություն են և օգտագործվում են շահույթ ստանալու նպատակով։
Կոմունիզմ Սոցիալ-տնտեսական համակարգ, որտեղ արտադրության միջոցները սեփական են (պատկանում են մարդկանց կոմունայի կամ կոմունիստական հասարակության միջոցով), արտադրությունը ուղղված է իրացմանը, ոչ թե շահույթ ստանալուն; Կոմունիստական հասարակությունը ապապետական է, ապադասակարգային, ապադրամային և դեմոկրատական։
Դիստրիբուտիզմ Սոցիալ-տնտեսական համակարգ, որտեղ մասնավոր սեփականություն ունենալը դիտվում է որպես հիմնարար իրավունք, արտադրության միջոցները ոչ թե կենտրոնացված են պետության (պետական սոցիալիզմ), փոքրաքանակ անհատների (պլուտոկրատիա), կորպորացիաների (կորպորակրատիա) ձեռքին, այլ տարածված են բնակչության շրջանում։ Դիստրիբուտիզմը հակադրվում է սոցիալիզմին և կապիտալիզմին, որոնք դիստրիբուտիզմի կողմնակիցները համարում են խեղաթյուրված և շահագործող։ Որպես հակադրություն, դիստրիբուտիզմը փորձում է տնտեսական ակտիվությունը ստորադասել մարդկային, հոգևոր, ինտելեկտուալ, ընտանեկան կյանքին
Ֆեոդալիզմ Հողի սեփականության և պարտականությունների սոցիալ-տնտեսական համակարգ։ Ֆեոդալիզմի դեպքում հողը պատկանում է թագավորին։ Այնուամենայնիվ, թագավորը հողի մի մասը տալիս է իր համար կռված լորդերին և ազնվականներին։ Հողի նման նվիրատվությունները կոչվում էին պարգևականք։ Ազնվականներն իրենց հերթին իրենց հողի մի մասը տալիս էին վասալներին։ Հողի դիմաց վասալները որոշակի ծառայություններ էին մատուցում ազնվականներին։
Սոցիալիզմ Սոցիալ-տնտեսական համակարգ, երբ բանվորները տիրապետում են արտադրության միջոցներին, իսկ տնտեսությունը ապակենտրոնացված էր, բաշխված ինքնավար տնտեսական միավորների միջև; Հանրային ծառայությունները, ինչպես առողջապահությունը և կրթությունը ընդհանուր, հավաքական և պետական են։
Էտատիզմ Սոցիալ-տնտեսական համակարգ, որը անձնական ազատությունների հաշվին իշխանությունը կենտրոնացնում էպետության ձեռքերում։ Էտատիզմը ներառում է թեոկրատիան, բացարձակ միապետությունը, նացիզմը, ֆաշիզմը, ավտորիտար սոցիալիզմը և բռնապետությունը։ Վերջիններս տարբերվում են ըստ ձևի, մարտավարության և գաղափարախոսության։
Բարեկեցության պետություն Սոցիալ-տնտեսական համակարգ, որտեղ պետությունը հոգ է տանում բոլոր քաղաքացիների տնտեսական և սոցիալական բարեկեցության մասին։ Բարեկեցության պետության հիմնական սկզբուքներն են հնարավորությունների հավասարությունը, հարստության հավասար բաժանումը, հանրային պատասխանատվություն այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն կարող ապրել բարեկեցիկ կյանքով։

Սկզբունքներ

Կան տիպաբանության հիմնական բնութագրիչներ, մնացածները պատմականորեն կապված են կառավաևության որոշակի տեսակների հետ։

Ինքնավարություն

Այս ցանկը ցույց է տալիս ինքնիշխանության կենտրոնացման և վարչատարածքային միավորներին ինքնավարություն տալու մասին տարբերվող մոտեցումները

  • Ինքնիշխանությունը կենտրոնացված է քաղաքական իշխանության ձեռքերում․
  • Ինքնիշխանությունը բաշխված է կենտրոնի և ծայրամասերի միջև
  • Ինքնիշխանության տարբեր մակարդակներ
    • Դաշինք
    • Անհամաչափ ֆեդերալիզմ
    • Դաշնություն
    • Ասոցացված պետություն
    • Առանձնացված կորպուս
    • Գաղութ
    • Թագավորական գաղութ
    • Կանոնադրային ընկերություն
    • Կախյալ տարածք
    • Օկուպացված տարածք
    • Օկուպացված գոտի
    • Մանդատ
    • Էքսկլուզիվ մանդատ
    • Ռազմական սահման
    • Չեզոք գոտի
    • Գաղութային կախվածություն
    • Պրոտեկտորատ
    • Վասալային պետություն
    • Արբանյակային պետություն
    • Խամաճիկային պետություն
    • Թալոսոկրատիա
    • Չճանաչված պետություն
      • Սահմանափակ ճանաչված պետություն
      • Անջատողական շարժում
      • Արտաքսված կառավարություն
      • Միկրո-ազգ
    • Ժամանակավոր կառավարություն
    • Տարածքային վեճեր
    • Չինքնակառավարվող տարածքներ
    • Ազգերի Լիգա
    • Լիգա
    • Կառավարություն
    • Ապակենտրոնացում և դեվոլյուցիա

Ծանոթագրություններ

Տես նաև

Գրականություն

  • American Heritage Dictionary of the English Language (4th ed.). 222 Berkeley Street, Boston, MA 02116։ Houghton Mifflin Company. 0-395-82517-2

Լրացուցիչ ընթերցանության համար

  • Krader, Lawrence (1968). Formation of the State, in Foundations of Modern Anthropology Series. Englewood Cliffs, N.J.։ Prentice-Hall. x, 118 p.
  • Bruce Bueno de Mesquita and Alastair Smith (2011). The Dictator's Handbook: Why Bad Behavior is Almost Always Good Politics. Random House. էջ 272. ISBN 9781610390446. OCLC 701015473.
  • Friedrich, Carl J.; Brzezinski, Zbigniew K. (1965). Totalitarian Dictatorship and Autocracy (2nd ed.). Praeger.
  • Bueno de Mesquita, Bruce; Smith, Alastair; Siverson, Randolph M.; Morrow, James D. (2003). The Logic of Political Survival. The MIT Press. ISBN 0-262-63315-9.
  • William J. Dobson (2013). The Dictator's Learning Curve: Inside the Global Battle for Democracy. Anchor. ISBN 978-0307477552.

Արտաքին հղումներ

Կառավարություն  Հենց որ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ սկսեցին կենտրոնանալ առավել ընդարձակ և խիտ համայնքներում, նրան միջև շփումներն ակտիվացան, իսկ սոցիալական ակտիվությունը՝ աճեց, մինչև որ առաջացան բարդ կառուցվածք ունեցող միավորներ։ Այս գործընթացը նմանվում է աստղերի առաջացմանը։ Ինչպես աստղերը, այնպես էլ քաղաքները և պետությունները վերակազմակերպում և էներգիա են հաղորդում իրենց առավել փոքր օբյեկտներին գրավիտացիոն դաշտի շրջանակներում։
- David Christian, p. 245
Կառավարություն 
Կառավարություն  Կառավարությունների տարբերությունները պայմանավորված են սուվերենի կամ էլ այն մարդու տարբերություններով, որը ներկայացնում է ամբոխի բոլոր անդամներին։ Քանի որ ինքիշխանությամբ կարող է օժտված լինել կա՛մ մի մարդ, կա՛մ մեկից ավելի մարդկանցից բաղկացած ժողովը, և այդ ժողովին կարող են մասնակցել կամ բոլորը, կամ էլ մնացածից տարբերվող մարդկանցից բացի ոչ-ոք, ակնհայտ է, որ կարող են լինել երեք տիպի կառավարություններ։ Կարող են լինել մեկ կամ ավելի ներկայացուցիչներ։ Եթե մեկից ավելի են, դա բոլորի կամ մի մասի ժողովն է։ Երբ ներկայացուցիչը մեկն է, ապա դա միապետություն է։ Բոլորի ժողովի դեպքում դեմոկրատիա է, իսկ մի մասի ժողովի պարագայում՝ արիստոկրատիա։ Չկան կառավարությունների այլ տեսակներ։ Երեք տիպերի պարագայում էլ պետք է լինի սուվերեն (որն անբաժանելի է)։ Կառավարություն 
Կառավարություն Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառավարություն» հոդվածին։
Կառավարություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառավարություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 270 Կառավարություն 

Tags:

Կառավարություն Սահմանումներ և ծագումնաբանությունըԿառավարություն ՊատմությունԿառավարություն Քաղաքական գիտությունԿառավարություն Կառավարության ձևերԿառավարություն Կառավարության շրջանակներըԿառավարություն Տնտեսական համակարգերԿառավարություն ԾանոթագրություններԿառավարություն Տես նաևԿառավարություն ԳրականությունԿառավարություն Լրացուցիչ ընթերցանության համարԿառավարություն Արտաքին հղումներԿառավարություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Քարերի սիմֆոնիաՍահմիԿիլիկիայի հայկական թագավորությունԷթնիկ զտումներԲյուզանդական կայսրությունԾաղիկՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՍայաթ-ՆովաԲառակապակցությունՊարույր ՍևակՀայաստանի ամերիկյան համալսարանԽաչակրաց արշավանքներԼիբանանՀաղթանակի օրԱրմեն Տիգրանյան (երգահան)Գրիգոր ԼուսավորիչԱղասի ԱյվազյանՀայկական դիցաբանությունՄարդու առնանդամի չափսԿենդանակերպԱպրիլի 16Պետրոս ԴուրյանԻնքնաթիռՄեր հայրենիքՀայաստանի Հանրապետության բնակչությունՀովհաննես ՇիրազՀայերենի այբուբենՀակահիստամինային դեղերԱնգլերենՎարդգես ՊետրոսյանԱրագածԱվետիք ԻսահակյանԲջիջՄարինա ԲերբերյանՎիտամին AՄարքեթինգՊյութագորասի թեորեմՍտրեպտոկոկային ֆարինգիտՕքեյԳառնու հեթանոսական տաճարՀականիշՈսկեպարԱրտաշես Ա ԲարեպաշտԴվինՀայկական լեռնաշխարհԿարմրուկԱլեքսանդր ՇիրվանզադեՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԱգաթանգեղոսՇունՄարդու կմախքԿանդիդոզՄոսկվաԱռաջավորասիական ընձառյուծԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԱրաբական խալիֆայությունԶատիկԽուստուփԱնսեռ բազմացումԱրյունահոսությունՀին աշխարհի յոթ հրաշալիքներՀիսուսԱծխածինԱլյումինՍինուսիտՈրովայնային ցավՔրիստափոր ԿոլումբոսՆԱՏՕՏեղի պարագաՊղինձԱստվածաշունչՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԱլպիական մանուշակ (պատմվածք)Օսմանյան կայսրությունԱզատի ջրամբարՀին Հունաստան🡆 More