Մասերու

Մասերու (անգլ.՝ Maseru) համանուն շրջանի վարչական կենտրոն։ Գտնվում է Կալեդոն գետի ափին, Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանին։ Բնակչությունը՝ ▲343 541 մարդ (ապրիլի 10, 2016): 1869 թվականից՝ բրիտանական պրոտեկտորատի մայրաքաղաք, իսկ 1966 թվականից, երբ պետությունը անկախություն է հռչակել, դարձել է Լեսոթոյի մայրաքաղաքը։ Քաղաքի անվանումը սեսոտո լեզվից թարգմանաբար նշանակում է «կարմիր ավազաքարի վայր»։

Քաղաք
Մասերու
Maseru
Մասերու
ԵրկիրԼեսոթո Լեսոթո
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1869 թ.
Առաջին հիշատակում1869
Մակերես138 կմ²
ԲԾՄ1 600 մ
Բնակչություն343 541 մարդ (ապրիլի 10, 2016)
Խտություն1 651 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2
Մասերու (Լեսոթո)##
Մասերու (Լեսոթո)
Մասերու

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է 1869 թվականին, Մոշվեշվե I-ի կողմից։ Մինչ 1966 թվականը եղել է Բասուտոլենդի վարչական կենտրոնը։

Բնակչություն

Մասերու 
Մասերու քաղաքի համայնապատկերը, 2007 թվական

2006 թվականի դրությամբ Մասերուի բնակչությունը հաշվվում է 227 880 մարդ, ինչը կազմում է Լեսոթոյի ամբողջ բնակչության մոտ 10%-ը և երկրի ամբողջ քաղաքային բնակչության մոտ կեսը։ Քաղաքում սեռերի հարաբերակցությունն է՝ 83 տղամարդ 100 կնոջ հաշվով։ Պետության կողմից անկախության հռչակումից հետո Մասերու քաղաքում գրանցվել է բնակչության զգալի աճ։ Այսպես, 1966 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է ընդամենը 28 000 մարդ, իսկ 1986 թվականի մարդահամարի տվյալներով այն արդեն կազմել է 110 000 մարդ։

Աշխարհագրություն

Մասերուն գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, ՀԱՀ-ի սահմանին։ Կալեդոն գետի վրայով կամուրջ է անցնում, որը միացնում է երկու երկրները։ Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Մասերու քաղաքին ամենամոտ գտնվող քաղաքը Լեդիբրանդն է, որը գտնվում է 18 կմ հեռավորության վրա։ Քաղաքը տեղակայված է Մալոտիի նախալեռներում, ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Քաղաքի տարածքը կազմում է 138 կմ²։

Կլիմա

Քաղաքի կլիման բնորոշվում է որպես մերձարևադարձային լեռնային՝ շոգ, անձրևոտ ամառներով և ցուրտ ձմեռներով։ Ամռան միջին տարեկան ջերմաստիճանը (դեկտեմբերից մինչև մարտ) կազմում է մոտ 22 °C, իսկ միջին ձմեռայինը (հունիսից մինչև սեպտեմբեր)՝ մոտ 9 °C: Ամենատաք ամիսը հունվարն է, օդի ջերմաստիճանը տատանվում է 15-33 °C-ի սահմաններում, իսկ ամենացուրտը՝ հուլիսը (-3-17 °C): Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է ավելի քան 700 մմ։ Դրանց մեծ մասը թափվում է ամռան ամիսներին՝ նոյեմբերից մինչև ապրիլ։

Մասերուի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 28
(82)
27
(81)
24
(75)
21
(70)
18
(64)
16
(61)
16
(61)
19
(66)
23
(73)
24
(75)
26
(79)
27
(81)
22.4
(72.3)
Միջին ցածր °C (°F) 15
(59)
14
(57)
12
(54)
8
(46)
4
(39)
1
(34)
1
(34)
2
(36)
6
(43)
9
(48)
11
(52)
13
(55)
8
(46.4)
Տեղումներ մմ (դյույմ) 111
(4.37)
100
(3.94)
85
(3.35)
39
(1.54)
20
(0.79)
7
(0.28)
3
(0.12)
13
(0.51)
27
(1.06)
75
(2.95)
88
(3.46)
92
(3.62)
660
(25.98)
աղբյուր: World Climate Guide.

Տրանսպորտ

Մոշվեշվե I-ի անվան միջազգային օդանավակայանը գտնվում է Մասերուից 18 կմ դեպի հարավ-արևմուտք, Մազենոդ արվարձանում։ Գործում է երկաթուղային հանգույց։

Ծանոթագրություններ

Մասերու Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասերու» հոդվածին։
Լեսոթոյի գավառներՄասերու 

Բերեա  • Բութա Բութե  • Լերիբե  • Մաֆեթենգ  • Մասերու  • Մոխալես Հուք • Մոկոթլոնգ  • Ցգաչաս Նեք  • Ցգութինգ  • Տաբա Ցեկա

Tags:

Մասերու ՊատմությունՄասերու ԲնակչությունՄասերու ԱշխարհագրությունՄասերու ԿլիմաՄասերու ՏրանսպորտՄասերու ԾանոթագրություններՄասերու186919662016ԱնգլերենԱպրիլի 10Հարավաֆրիկյան Հանրապետություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայ-վրացական պատերազմՄակերեսԿայծակԵս և նաՂազարոս ԱղայանՍևանի իշխանԴաշտանային ցիկլԺառանգական հիվանդություններԱստղԳրիգոր ԼուսավորիչԲարդ ստորադասական նախադասությունԴվինԱծական անունԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Հայաստանի ձկների ցանկԴիլիջանԿապանՊարույր ՍևակՎինի ԹուխԴերբայական դարձվածԱրմավիրՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)Միքայել ԱլիմյանԷվերեստՄիացյալ ԹագավորությունՀայաստանի զինանշանՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներBooking.comՎիտամին B12 անբավարարությունԳետային խեցգետիններՎիտամին DՀայոց ցեղասպանության ճանաչումԲյուրականի աստղադիտարանՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԴաունի համախտանիշՄեծապատիվ մուրացկաններԱծխաջուրԱշոտ Ա ՄեծԺողովրդավարությունԵվրոպական միությունԱլմա-Աթայի հռչակագիրԲջիջՄոնթե ՄելքոնյանԵրկրորդ համաշխարհային պատերազմԲնության պահպանությունՄիրհավ (պատմվածք)Հայաստանի Հանրապետության բնակչությունԵրվանդունիների թագավորությունԲառակապակցությունՕվկիանիաՀայկական գամփռՀայաստանի առաջին հանրապետությունԱրագածոտնի մարզՄինչամուսնական սեքսԹութակներ (ընտանիք)Սատուրն (մոլորակ)ՄետաղԹուրքիաՎերաբերական (խոսքի մաս)ԼուսանՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀայաստանի կուսակցությունների ցանկԱրձակԴեղաբույսերԵզդիներՎահագն ԴավթյանՏողադարձԲանակում (հեռուստասերիալ)Արարատի մարզԱֆղանստանՖրանսիաՄինաս ԱվետիսյանՆավթԱռաջին համաշխարհային պատերազմԲիբլիական (պոեմ)ԿրեատինինՌուսական կայսրություն🡆 More