«ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ» (ՄԱԿԲՀ) (անգլ.՝ United Nations Population Fund, (UNFPA) նախկինում՝ ՄԱԿ-ի Բնակչության գործունեության հարցերով հիմնադրամ), ՄԱԿ-ի կազմակերպություն։ ՄԱԿԲՀ-ը հիմնադրվել է 1969 թվականին Ընդհանուր վեհաժողովի նախաձեռնությամբ որպես բնակչության հետ կապված հարցերում զարգացող և անցումային շրջանում գտնվող երկրների աջակցության խոշորագույն միջազգային ֆինանսավորման աղբյուր։ ՄԱԿԲՀ-ը ասում է՝ «ՄԱԲՀ-ն աշխարհի երկրներին օգնում է օգտագործել բնակչության վերաբերյալ տվյալները վերջիններիս քաղաքականություններում և ծրագրերում` աղքատության կրճատման, ինչպես նաև ապահովելու համար, որ յուրաքանչյուր հղիություն լինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանա հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի»։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | organization established by the United Nations? |
Հապավում | UNFPA, FNUAP, ЮНФПА, FPNU և ՄԱԿԲՀ |
Հիմնադրված | 1969 |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Նպատակներ | աղքատության կրճատում, հղիության ցանկալիություն, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանա հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Տեղագրություն | Նյու Յորք, ԱՄՆ |
Անձնակազմ | 1119 |
Կայք | unfpa.org(անգլ.) |
Նախկին անվանում(ներ) | ՄԱԿ-ի Բնակչության գործունեության հարցերով հիմնադրամ |
Կազմակերպությունը վերջերս ամբողջ աշխարհում աչքի ընկավ իր՝ Մանկական ամուսնությունների, ծննդաբերական խուղակների և կնոջ սեռական օրգանների խեղման դեմ պայքարի համաշխարհային քարոզարշավի շնորհիվ։ Պետությունների խնդրանքով կազմակերպությունը աջակցություն է ցուցաբերում ընտանիքի ծրագրման և վերարտադրողական ծառայություննների բարելավման (ըստ անհատական ընտրության) և բնակչությանն առնչվող կայուն զարգացման ուղղված քաղաքականության մշակման բնագավառներում։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը աջակցում է ավելի քան 150 երկրներում և տարածաշրջաններում տարածված ծրագրերին, որոնք տարածվել են չորս աշխարհագրական շրջաններով` Արաբական պետություններ և Եվրոպա, Ասիա եւ Խաղաղօվկիանոսյան երկրներ, Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազանի երկրներ, և մերձսսահարայան Աֆրիկա։
Աշխատակիցների մոտ երեք չորրորդը աշխատում է տարածաշրջանային և ենթատարածաշրջանային գրասենյակներում։
ՄԱԿԲՀ-ը սկսել է իր գործունեությունը 1969 թվականին որպես ՄԱԿ-ի Բնակչության գործունեության հարցերով հիմնադրամ (անվանումը փոխվել է 1987 թվականին) Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ղեկավարության ներքո։ 1971 թվականից այն ղեկավարվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից։
Միավորված ազգերի կազմակերպությանը Բնակչության հիմնադրամի մանդատը հիմնադրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) կողմից 1973 թվականին.
Հիմնադրամի հովանավորը Դանիայի գայաժառանգ արքայադուստր Մերին է։
Կազմակերպության բարի կամքի դեսպաններն են․
This article uses material from the Wikipedia Հայերեն article ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.