Հոլով

Հոլով, թեքական և կցական լեզուներում անվանական խոսքի մասերին (գոյական, ածական, թվական) և դերանուններին հատուկ քերականական կարգ, որն արտահայտում է տարբեր առարկաների, առարկայի ու հատկանիշի, առարկայի ու գործողության միջև եղած հարաբերությունները և դրսևորվում է բառի վերջավորություններով, հիմքի հերթագայություններով (հոլովական թեքույթներ) կամ այդ երկուսի, որոշ դեպքերում նաև նախդիրների, զուգակցումով։ Հոլով են կոչվում նաև հոլովական թեքույթներով բաղադրված առանձին բառաձևերը (հոլովաձևեր), որոնք ունեն իրենց անվանումները և որոնց ամբողջությունը՝ նրանց կազմության եղանակների ու միջոցների հետ, կազմում է տվյալ լեզվի հոլովման համակարգը։

Հայերենի հոլովներ

Հայերենում հոլովվում են գոյականը և որոշ դերանուններ, ինչպես և գոյականաբար առնված բառեր ու արտահայտություններ։ Ժամանակակից գրական արևելահայերենի քերականության մեջ (մասնավորապես՝ դպրոցական) հոլովման համակարգը ներկայացվում է 7 հոլովով։ Այդ հոլովներն են՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական։ Որոշ լեզվաբաններ տարբերակում են 5 հոլով՝ ուղղական, տրական, բացառական, գործիական, ներգոյական, ոմանք ընդունում են 6 հոլով՝ ն որոշիչ հոդը համարելով սեռականի ե՝ տրականի տարբերակիչ հատկանիշ։ Ուղղականը համարվում է ուղիղ հոլով և մյուս՝ թեք հոլովներին հակադրվում է հոլովական թեքույթի բացակայությամբ։ Դա անփոփոխ (մաքուր) հիմքով յուրատեսակ սկզբնաձև է, որից կազմվում են մյուս հոլովները։

Որոշ հետազոտողներ, այդ թվում՝ Մանուկ Աբեղյանը անկախ հոլով են անվանում ժամանակակից արևելահայերենի ուղղական և «կոչական» հոլովները, որոնցով դրսևորված բառերը նախադասության մեջ կամ անկախ են կամակցությունից (կոչական), կամ եթե ցույց են տալիս առարկաների հարաբերություններ, ապա այդ անում են ներունակությամբ, անկախ լրացական գործառույթից։

Գրականություն

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 513 Հոլով 

Tags:

ԱծականԳոյականԴերանունԹվականՀամակարգՆախդիր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վարդան ՄամիկոնյանԱրմեն Տիգրանյան (երգահան)Ամերիկայի հայտնագործումՍերմնահեղուկՄերկուրի (մոլորակ)Կարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԷրեբունի ամրոցԹրաֆիքինգՅուպիտեր (մոլորակ)ԽնձորՎերաբերական (խոսքի մաս)Բացատրական բառարանԿենսաբանական դասակարգումԲառարանԷթիլ սպիրտՓիղՇիկացման լամպՀատկացուցիչՀարավային ԱմերիկաՀայաստանի ձկների ցանկՄխիթար ՍպարապետՋորջ ԲայրոնԸնտանիքԵվրոպաՈւսուցման մեթոդներՀարկադրական եղանակԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱրշակունիներԲագրատունիներՍահմանական եղանակԱնանիա ՇիրակացիԳագիկ ԲԹմրամիջոցԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ԵրկաթԱրգանդի միոմաՇեշտԼոռու մարզԱռնո ԲաբաջանյանԽՍՀՄ փլուզումԱննա ՀակոբյանԹոմաս ԷդիսոնԴեղանյութերՀակոբ ՊարոնյանԵրվանդ ՔոչարՍևանավանքՆԱՏՕԱնկլավ և էքսկլավՓայծաղԼեոնարդո դա ՎինչիՄագնեզիումՍերգեյ ՓարաջանովԵրկաթ պակասորդային սակավարյունությունԽտությունԿարմիր գլխարկԵվրասիաԵվրասիական տնտեսական միությունՍայաթ-ՆովաԱղերԻտալիաՋրծաղիկՆաիրի ԶարյանՍտորոգյալBooking.comԲացականչական նշանՍելեկցիաՄարդու աչքԺողովրդավարությունՄետաղՎարդան Ղուկասյան (Դոգ)Երակների վարիկոզ լայնացումՎիքիպահեստԲառակապակցությունՄեր հայրենիքԵրկրների հեռախոսային կոդերի ցանկ🡆 More