Ներգոյական Հոլով

Ներգոյական հոլովի ընդհանուր հոլովական իմաստը կարելի է համարել պարունակման իմաստը, որը տեղի իմաստ ցույց տվող բառերի հետ հանդես է գալիս որպես տեղային պարունակություն, իսկ ժամանակի իմաստ ունեցող բառերի հետ՝ ժամանակային պարունակություն։ Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որի մեջ կամ սահմաններում կատարվում է գործողությունը, այն ժամանակը, որի մեջ կամ ընթացքում կատարվում է գործողությունը և այլն։

Ժամանակակից հայերենում ներգոյական հոլովաձևը կազմվում է բառին կամ նրա հնչյունափոխված ձևին ում վերջավորության ավելացմամբ։

Ներգոյականը ժամանակակից հայերենի միակ հոլովաձևն է, որ նախադասության մեջ գործածվում է միայն պարագայական նշանակությամբ։ Ներգոյական հոլովաձևով դրված բառը նախադասության մեջ կարող է լինել՝

  • Տեղի պարագա - Նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի եւ նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ: (Եղիշե Չարենց) Եվ գուցե միայն սենյակում մի խուլ, Գլուխը թեքած պատկերիս վրա՝ Կնայի մի կին աչքերիս տխուր: (Եղիշե Չարենց)
  • Ժամանակի պարագա - Այդ յոթ տարում դու քանի՞ անգամ ես մեզանից փող ստացել։ (Րաֆֆի) Միևնույն ժամում, երբ հրդեհը տարածվում էր ամրոցի մեջ, երբ հոյակապ շինվածքները գոռգոռալով խորտակվում էին, երբ մարդիկների բազմությունը աշխատում էր կրակի ծավալման առաջը առնել: (Րաֆֆի)
  • Սահմանափակման անուղղակի խնդիր - Այդ գործում նա մրցակիցներ չունի: Ճարտասանության բնագավառում նա անգերազանցելի է:

Գոյականների մի զգալի մասը (անձանիշ գոյականները, շնչավոր ոչ անձեր ցույց տվող գոյականները, վերացական գոյականները և այլն), ներգոյական հոլովաձև չունի։ Այդ բառերը ներգոյականի իմաստը կարող են արտահայտել սեռականով և մեջ կապով։

Ծանոթագրություններ

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՁեռնաշարժությունԱրեգակնային համակարգԴավիթ ԱնհաղթԱվտոմեքենաՅուպիտեր (մոլորակ)Հայկական ազգային հագուստ (տարազ)Նիկոլ ՓաշինյանՀորոսկոպՀաղորդակցային գործընթացԾաղկեվանք (Արա լեռ)Հայկական ատոմային էլեկտրակայանՄամուլՀարադրությունԱշունԱպրիլի 24ԿունիլինգուսԲջջային հեռախոսԱշխարհի մայրաքաղաքների ցանկՕվկիանոսՆաիրի ՀունանյանԽուստուփԼեյկոցիտԱֆրիկաՎաղարշապատԳեղարվեստական գրականությունՊարբերական աղյուսակԹթուներՍասունԱնորոշ դերբայՋոնաթան ՍվիֆթՈւղիղ խնդիրԲարդիԶվարթնոցի տաճարԱնանիա ՇիրակացիԹուղթ (նյութ)Արցախյան շարժումԱնդրեյ ԲիտովՄարդու իրավունքներՏարերային աղետներՄարդ բանականՔաղաքական գործիչԷվոլյուցիաՄոլորակԵզդիներՓորլուծությունԱմբոխները խելագարվածԿասկադ համալիրԼևոն ԲԱդրբեջանՀոգեբանական մանիպուլյացիաՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՍպիտակ ձին (պատմվածք)Վազգեն ՍարգսյանՀարավային ԿորեաԱկսել ԲակունցԿալցիումԻսլամՎահագնԲյուզանդական կայսրությունՖարինգիտՎանի թագավորությունՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՌոբերտ ԱբաջյանՀյուսիսային Ամերիկայի երկրների ցանկԾիծեռնակներՀայրենական մեծ պատերազմԳորշ արջՀինդուիզմՖեռնան ՄագելանԳարունՍևանա լիճԵղջերուներԾաղիկՎիժումՀամամոլորակային հիմնախնդիրներԱրջեր🡆 More