Հիտլերի Ընտանիք

Հիտլերի ընտանիք, ծագել են ստորինավստրիական Բրաունաու ամ Ին բնակավայրից, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը։

Հիտլերի Ընտանիք
Ադոլֆ Հիտլեր

Ծագումնաբանություն

Ըստ ազգանունների բացատրություններից մեկի՝ Հիդլեր (գերմ.՝ Hiedler) Ադոլֆ Հիտլերի նախնի ազգանունն է, որն օգտագործել է Ադոլգ Հիտլերի հայրը։ Բառը նշանակում է ստորգետնյա աղբյուր, գետ։

Նախնիներ

Հիտլերի Ընտանիք 
Ադոլֆ Հիտլերի հայրը` Ալոիս Հիտլերը
Հիտլերի Ընտանիք 
Կլարա Հիտլեր

Ադոլֆ Հիտլերը եղել է մաքսատան ծառայող Ալոիս Հիտլերի վեց երեխաներից երրորդը։ Հիտլերի ծնունդից հետո նրա երկու մեծ եղբայրները և քույրը արդեն մահացել էին։ Ադոլֆ Հիտլերը իր հորը նկարագրել է որպես խիստ և հաստատակամ մարդու։ Ազգանունը Հիտլերի ծննդյան ժամանակ եղել է Շիկլգրուբեր (գերմ.՝ Schicklgruber), որը նա 1876 թվականին դարձրել է Հիտլեր, երբ նա եղել է տեղական քահանայի հետ Դելլերսհայմում։ Նա այդ արել է իր ենթադրյալ կենսաբանական հոր՝ Իոհան Գեորգի Հիտլերի մահից հետո։ Ականատեսների վկայությամբ երբ նա իմացավ, որ ինքն Իոհանի որդին է, այդ ժամանակ հայրության վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերը դեռ չէին տրվել իրեն։ Հանգամանքները պարզաբանված չեն, թե ինչու է ազգանվան 1876 թվականի նշման մեջ գրված Հիտլեր, և ոչ թե Հիդլեր կամ Հյուտլեր։

Քույրեր և եղբայրներ

Ալոիսի և Կլարայի ամուսնությունից ծնված վեց երեխաներից չորսը մահացել են երեխա ժամանակ, միայն երկուսը` Ադոլֆը և փոքր քույրն են ապրել մինչև հասուն տարիք։

  • Գուստավ- մայիսի 17 1885-9 դեկտեմբեր 1887, մահացել է դիֆտերիայից։
  • Իդա

(սեպտեմբերի 23 1886 — 22 հեւնվար 1888), նույնպես մահացել է դիֆտերիայից։

  • Ադոլֆ Հիտլեր (ապրիլի 20 1889 — ապրիլի 30 1945), Ադոլֆ Հիտլերը ինքնասպանություն է գործել։
  • Օտտո (հունիսի 17 1892 — հունիսի 23 1892)։
  • Էդմունդ (մարտի 24 1894 — հունիսի 29 1900), մահացել է սուր ինֆեկցիոն հիվանդությունից։
  • Պաուլա (հունվարի 21 1896 — հունիսի 1960)։

Ապրելով Վիենայում` Պաուլան ազգանունը դարձրել է Вольф (գերմ.՝ Wolff) իր եղբոր անվան նմանությամբ։

1870-ական թվականներ

36 տարեկան հասակում Ալոիս Հիտլերն ամուսնանում առաջին անգամ Աննա Գլասլ-Հորերի հետ, որը մաքսատան հարուստ պաշտոնյայի դուստրն էր։ Ամուսնանալուց քիչ անց Ալոիսը սիրային կապի մեջ է մտնում 19-ամյա Մաթզելբերգերի հետ։ Արդյունքում Ալոիսը և կինը իրենց համաձայնությամբ բաժանվում են միմյանցից։ Մաթզելբերգերը դառնում է 43-ամյա Հիտլերի ընկերուհին, բայց ամուսնանալ չեն կարողանում, քանի որ կաթոլիկ եկեղեցին չէր թույլատրում ամուսնալուծությունը։1876 թվականին՝ երեք տարի անց Ալոիսը ամուսնանում է Աննայի հետ և որպես տնտեսությունը վարող աղախին է վերցնում Կլարա Պյոլցլին։ Մաթզելբերգերը պահանջում է, որ Կլարան ուրիշ աշխատանք գտնի, և Ալոիսը հեռացնում է Կլարային։

1880-ական թվականներ

1982 թվականի հունվարի 13-ին Մաթզելբերգերը ծնում է Հիտլերի ապօրինի զավակին, որին նույնպես Ալոիս անունն են տալիս (Ալոիս Մաթզելբերգեր)։ Հիտլերը որպես կին է պահում Մաթզելբերգերին, մինչդեռ նրա օրինական կինը՝ Աննան մահանում է 1983 թվականի ապրիլի 6-ին։ Հաջորդ ամսին՝ մայիսի 22-ին, Ալոիսը պաշտոնապես ամուսնանում է 21 տարեկան Մաթզելբերգերի հետ (45 տարեկանում)։ Նա հետագայում օրինական է դարձնում որդուն՝ Ալոիս Հիտլերին։ Մաթզելբերգերը ծնում է Անգելա Հիտլերին։ Երբ նա դառնում է 23 տարեկան, հիվանդանում է։ Նրան տեղափոխվում են Ռանշոֆեն՝ Բրաունուի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղ։ Մաթզելբերգերի կյանքի վերջին ամիսներին Կլարա Փոլլը վերադառնում է Ալոիսի տուն՝ խնամելու հաշմանդամ կնոջը և նրա երեխաներին՝։ Մաթլեզբերգերը մահանում է Ռանշոֆենում 1884 թվականի օգոստոսի 10-ին 23 տարեկան հասակում։ Կլարան շուտով հղիանում է Հիտլերից։ Նրանց հարսանիքը տեղի ունեցավ 1885 թվականի հունվարի 7-ին։ Կլարան Ալոիս Հիտլերի ազգականուհին էր և ամբողջ կյանքում Ալոիսին շարունակեց կոչել քեռի։

1885 թվականին Կլարա Հիտլերը ծնում է առաջին զավակին։

Ծանոթագրություններ

Tags:

Հիտլերի Ընտանիք ԾագումնաբանությունՀիտլերի Ընտանիք ՆախնիներՀիտլերի Ընտանիք Քույրեր և եղբայրներՀիտլերի Ընտանիք 1870-ական թվականներՀիտլերի Ընտանիք 1880-ական թվականներՀիտլերի Ընտանիք ԾանոթագրություններՀիտլերի ԸնտանիքԱդոլֆ ՀիտլերԲրաունաու ամ Ին

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բիբլիական (պոեմ)Տերունական աղոթքԳևորգ ՄկրտչյանԱրտաշեսյանների թագավորությունԵրաժշտական գործիքներԱրամ ԽաչատրյանՈւսուցման մեթոդներԽատուտիկ սովորականԱմբերդ (ամրոց)Հաղթանակի օրՄեսրոպ ՄաշտոցԶոլի ԱդոկԼենկթեմուրՀատկացուցիչՃապոնիաՁիՀայկական մանրանկարչությունՀարավային ԿովկասՄակդիրԱրևածաղիկՏիգրան ՄեծՄաշկաբորբՀայկական պարԹոնդրակյաններՎարդանանց պատերազմՀայաստանի բուհերի ցանկՊատվի համար (դրամա)SWOT վերլուծությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԽտությունԱմերիկաԿիրանց (Տավուշի մարզ)ՕքեյԱպրիլի 25ՀամացանցԿարմիր կիրակիՆորավանքԲացահայտիչԱշոտ Ա ՄեծԵրկաթ պակասորդային սակավարյունությունՀարկադրական եղանակԱրտաշեսյաններՍյունիքի մարզԱրարատի մարզՄեղրԵրեքնուկՊարույր ՍևակԱնալ սեքսՄարդ բանականՀայկական դիցաբանությունՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԵնթակաՈւկրաինաՄիրհավ (պատմվածք)ՊետությունԲուրգ (երկրաչափություն)Յուպիտեր (մոլորակ)ՊտուղՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱլեքսանդր ՍպենդիարյանՄրջյուններԱրաքսՋորջ ԲայրոնԳևորգ Մարզպետունի (վեպ)ԴեղանյութերՀավերժության հայկական նշանԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԿրեատինինՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունԱլպիական մանուշակ (պատմվածք)Սումգայիթի ջարդերՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱտոպիկ մաշկաբորբԱղմուկ ականջներումԲարդ ստորադասական նախադասությունBooking.comՀայաստանի Հանրապետության նախագահ🡆 More