Կլարա Հիտլեր (գերմ.՝ Klara Hitler, օգոստոսի 12, 1860(1860-08-12), Weitra, Gmünd District, Ստորին Ավստրիա, Ավստրիա - դեկտեմբերի 21, 1907(1907-12-21), Ուրֆար, Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), բռնապետ, Երրորդ ռայխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի մայրը և Ալոիս Հիտլերի կինը։
Կլարա Հիտլեր գերմ.՝ Klara Hitler | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1860 |
Ծննդավայր | Weitra, Gmünd District, Ստորին Ավստրիա, Ավստրիա |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1907 (47 տարեկան) |
Մահվան վայր | Ուրֆար, Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Լեոնդինգ |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | ծառա |
Ամուսին | Ալոիս Հիտլեր |
Ծնողներ | հայր՝ Յոհան Բապտիստ Պելցլ, մայր՝ Յոհաննա Հիդլեր |
Երեխաներ | Ադոլֆ Հիտլեր, Պաուլա Հիտլեր, Գուստավ Հիտլեր, Իդա Հիտլեր, Օտտո Հիտլեր և Էդմունդ Հիտլեր |
Klara Hitler Վիքիպահեստում |
Կլարա Հիտլերը ծնվել է 1860 թվականի օգոստոսի 12-ին։ Օրիորդական ազգանունը եղել է Պյոլցլ (գերմ.՝ Klara Pölzl)։
Նրա ծնողները սովորական գյուղացիներ էին.
Կլարա Պյոլցլը ուներ հինգ եղբայրներ և նույնքան էլ քույրեր։ Բոլոր եղբայրները մահացել են շատ փոքր հասակում։ Քույրերից կենդանի են մնացել միայն երկուսը՝ մնացածը նույնպես մանուկ հասակում են մահացել.
Դպրոցն ավարտելուց հետո Կլարան 13 տարեկան հասակում տեղափոխվում է Ալոիս Հիտլերի տանը աշխատելու, որպես տնտեսուհի։ Նա Ալոիսի ազգականն էր՝ զարմուհին՝ արենակից քրոջ դուստրը։
1880 թվականին Ալոիսի երկրորդ կնոջ՝ Ֆրանցիսկի պահանջով ստիպված էր թողնել այդ տունը և տաղափոխվել կրկին հայրական տուն, մոր մոտ։
1885 թվականին, Ալոիս Հիտլերի երկրորդ կնոջ մահվանից հետո Կլարան ու Ալոիսը ամուսնանում են։ Ամուսնության թույլտվություն նրանք ստանում են Հռոմից, քանի որ Լինցի կաթոլիկ եպիսկոպոսը չի թույլատրում նրանց ամուսնանալ, որովհետև նրանք ունեին արյունակցական կապ։
Ալոիսը քսաներեք տարով մեծ էր Կլարայից։ Վերջինս ամուսնանալու պահին արդեն երեխայի էր սպասում։
Գերմանացի սոցիալոգ, փիլիսոփա, հոգեբան Էրիխ Ֆրոմը Կլարային համարում էր դրական հատկանիշներով օժտված կին, շրջահայաց ու խոհեմ, աշխատասեր և պատասխանատվության մեծ զգացումով օժտված։ Իր ամբողջ ընտանեկան կյանքի ընթացքում հոգ տարավ ամուսնու և երեխաների համար, պահեց ու պահպանեց իր տունը։ Նրան սիրում ու հարգում էին ոչ միայն հարազատ զավակները, այլև նրանք, ում խորթ մայրն էր Կլարան։
Իր պարտականությունները Կլարան որպես տնային տնտեսուհի կատարում էր անխոնջ կերպով։ Հաճախակի էր այցելում եկեղեցի։ Իր սիրելի ամուսնու նկատմամբ ոչ միայն սեր էր տածում, այլև տարիքային մեծ տարբերության պատճառով, հարգանք։ վերջինիս գրեթե միշտ անվանում էր «քեռի Ալոիս»։
Կլարան ծնեց թվով վեց երեխաների.
Ամուսնու մահից հետո, 1903 թվականին, Կլարան երեխաների հետ միասին տեղափոխվում է Լինց քաղաք։ 1907 թվականին Կլարային բժիշկները ախտորոշեցին կրծքագեղձի քաղցկեղ։ Դրանից հետո հոսպիտալացվեց Լինցի «Die Barmherzigen Schwestern» («Բարեգութ քույրեր») հիվանդանոցում։
1907 թվականի հունվարի 18-ին նրան ենթարկեցին ծանր վիրահատության, որը տևեց մի ամբողջ ժամ։
Տասնմեկ ամիս անց նա կնքեց իր մահկանացուն՝ 1907 թվականի դեկտեմբերի 21-ին, առավոտյան ժամը երկուսին։
Ամուսնու հետ հուղարկավորված են Լինցի Լեոնդինգ արվարձանում՝ Սուրբ Միքայել տաճարի գերեզմանատանը։
2012 թվականին ավստրիական իշխանությունները քանդեցին Ադոլֆ Հիտլերի ծնողների գերեզմանի հուշարձանը։
2003 թվականին նկարահանված «Հիտլեր. սատանայի վերածնունդը» ֆիլմում Կլարա Հիտլերի դերը մարմնավորել է Ստոկարդ Չենինգը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Հիտլեր» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կլարա Հիտլեր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.