Բնական Ծաղիկ

Բնական ծաղիկ (լատին․՝ variola, variola vera), մարդկանց, կաթնասուն կենդանիների և թռչունների սուր վարակիչ վիրուսային հիվանդություն։ Բնորոշվում է բարձր վարակելիությամբ, յուրահատուկ հանգուցա-բշտիկային ցանով (որը լավանալուց հետո թողնում է սպի) և կլինիկական ծանր ընթացքով։ Ներկայումս պատվաստումների շնորհիվ այս հիվանդությունը չի հանդիպում։

Բնական ծաղիկ
Բնական Ծաղիկ
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Պատճառծաղիկի վիրուս
Հիվանդության ախտանշաններհոգնածություն, Պապուլա, գլխացավ, որովայնային ցավ, փսխում, Կոշտուկ, pimple?, տենդ և Սպի
Վնասում էմարդ
Վարակ տարածողմարդ
Բուժաքննությունֆիզիկալ զննում, Էլեկտրոնային մանրադիտակ և passive hemagglutination test?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9050050
ՀՄԴ-10B03
Բնական Ծաղիկ Smallpox Վիքիպահեստում

Պատմական ակնարկ

Բնական ծաղիկը մարդկությանը հայտնի է շատ վաղուց։ XV-XVIII դարերում ծաղկի համաճարակը Եվրոպայում խլել է հարյուր հազարավոր մարդկանց կյանք և այլանդակել փրկվածների դեմքերը։ Ծաղկի դեմ մղվող պայքարում շրջադարձային եղավ անգլիացի բժիշկ Էդվարդ Ջենների հայտնաբերած (1796) ծաղկապատվաստման մեթոդը։

Ծաղիկը Հայաստանում

Հայաստանում ծաղկապատվաստման վերաբերյալ օրենքն ընդունվել է 1919 թվականին։ Խորհրդային կառավարությունը 1958 թվականին առաջարկել է ծաղիկի վերացման համաշխարհային ծրագիր և այդ նպատակի համար տրամադրել է մեծ քանակությամբ պատվաստանյութ։

Հայաստանում բնական ծաղկի վերաբերյալ տեղեկություններ են տվել Անանիա Շիրակացին (VII դար), XII դարում Մխիթար Հերացին («Ջերմանց մխիթարություն» աշխատության մեջ այս հիվանդությունը դասել է «բորբոսային ջերմերի» շարքը), XIX դարում՝ բժիշկ Տիգրան Փեշտմանջյանը։

Պատճառագիտություն

Ծաղկի հարուցիչները քամվող վիրուսներն են, որոնք կայուն են չորացման և ցածր ջերմաստիճանի նկատմամբ։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հազվադեպ՝ առարկաների (սպիտակեղեն, հագուստ, խաղալիք) միջոցով։ Գաղտնի շրջանը 5-17, միջինը՝ 14 օր է։ Հիվանդությունն սկսվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ՝ մինչև 40 °C, տանջող գլխացավերով, սրտխառնոցով, գոտկատեղի ցավերով։ 3-րդ օրվա վերջին դեմքի, վերջույթների, ափերի և ներբանների վրա ի հայտ են գալիս կարմիր բծեր։ Հետագա օրերին ցանի տարրերն անցնում են զարգացման մի քանի փուլ՝ հանգույց, բշտիկ, թարախաբշտիկ և այնուհետև կեղևակալում են ու չորանում՝ թողնելով բնորոշ սպի։

Կլինիկական ձևեր

  • միախառնվող ծաղիկ, որը ծանր է ընթանում և որի դեպքում ցանի տարրերը միաձուլվում են
  • արյունազեղային ծաղիկ («սև ծաղիկ»), որը բնորոշվում է տարբեր օրգաններում և հյուսվածքներում արյունազեղումների առաջացմամբ, ծայրաստիճան ծանր ընթացքով և բարձր մահաբերությամբ
  • վարիոլոիդ կամ պատվաստվածների ծաղիկ, ընթանում է ոչ բարձր ջերմությամբ, ցանի տարրերն առանձնացված են, չեն անցնում զարգացման բոլոր փուլերը։

Գոյություն ունի նաև առանց ցանի ծաղիկ, առանց տենդի ծաղիկ։ Հիվանդությունը թողնում է կայուն իմունիտետ։

Բուժում

Բուժման համար կիրառվում են հակավիրուսային դեղեր (մետիսազոն՝ 0.6գ, օրը 2 անգամ, 5-6 օր), հակածաղկային իմունոգլոբուլին՝ 3-6 մլ՝ միջմկանային։ Որպես կանխարգելիչ միջոց մաշկի ախտահարված մասերը մշակվում են հականեխիչ նյութերով։ Բակտերիալ բարդությունների դեպքում հիվանդներին նշանակվում է ազդեցության լայն սպեկտրով անտիբիոտիկներ (կիսասինթետիկ պենիցիլիններ, մակրոլիդներ, ցեֆալոսպորիններ)։ Օրգանիզմի դետոկսիկացիային ուղղված միջոցառումներ են ձեռք առնվում, որի մեջ է մտնում կոլլոիդային և կրիստալլոիդային լուծույթների ներարկումը։ Որոշ դեպքերում կատարվում է նաև ուլտրաֆիլտրացիա և պլազմոֆերեզ։

Ծաղիկը կենդանիների մոտ

Ծաղիկը կենդանիների մոտ ընթանում է մաշկի և լորձաթաղանթի վրա բնորոշ բշտերի առաջացմամբ։ Հարուցիչը վիրուս է, ընդ որում, ոչխարների, այծերի, մարդկանց և հավերի ծաղկի հարուցիչները տարբեր են, իսկ ձիերը, խոզերը և այլ կենդանիներ վարակվում են դրանցից որևէ մեկով։

Վարակի աղբյուրը հիվանդ կենդանիներն են և դրանցից ստացված հումույթները։ Վարակվում են աերոգեն և ալիմենտար ճանապարհով։ Վարակը տարածվում է հիվանդ ու վիրուսակիր, ոչ զգայունակ կենդանիների, խայթող միջատների, վարակված առարկաների, գոմաղբի միջոցով։ Գաղտնի շրջանը 3-14 օր է, ընթացքը՝ սուր, երբեմն՝ ենթասուր և քրոնիկ (լինում է նաև աբորտիվ՝ թեթև ընթացքով ծաղիկ)։

Ոչխարների ծաղիկը (բնորոշ ձևի դեպքում) սկսվում է բարձր ջերմությամբ, նկատվում է ախորժակի անկում, քթի և աչքի լորձաթաղանթի բորբոքում։ 3-4 օր հետո մաշկի անմազ կամ սակավամազ հատվածներում առաջանում է կարմրություն և ցան, որն աստիճանաբար վերածվում է հանգույցների, ապա՝ սիսեռի մեծության բշտերի (ծաղկաբուշտ), որոնք լցված են թափանցիկ ու երկնագույն հեղուկով։ Հետագայում բշտերը պատռվում են և չորանալով մաշկի վրա առաջացնում կեղև։ Հիվանդության վերջին շրջանում կեղևի տակ աճում է նոր հյուսվածք, կեղևը պոկվում է (թեփի ձևով)՝ մաշկի վրա թողնելով կարմիր բծեր կամ սպիներ և ապա՝ պեպեններ։ Մյուս կաթնասունների ծաղկի կլինիկական նշանները հիմնականում նույնն են, ինչ ոչխարներինը։

Թռչունների ծաղիկն ընթանում է մաշկային, դիֆթերիտային և մաշկադիֆթերիտային (խառը) ձևերով։ Ծաղիկն ախտորոշում են կլինիկա-էպիզոոտոլոգիական տվյալների և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա։ Բուժման համար արդյունավետ միջոց չի մշակված։ Օգտագործում են անտիբիոտիկներ, օծանելիք և այլն։ Կանխարգելման համար սահմանվում է կարանտին, հիվանդներին բուժում են, իսկ պայմանական առողջներին՝ իմունացնում։ Կարանտինային սահմանափակումները հանվում են հիվանդության վերջին դեպքից 20 օր հետո։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 108 Բնական Ծաղիկ 

Tags:

Բնական Ծաղիկ Պատմական ակնարկԲնական Ծաղիկ Ծաղիկը ՀայաստանումԲնական Ծաղիկ ՊատճառագիտությունԲնական Ծաղիկ Կլինիկական ձևերԲնական Ծաղիկ ԲուժումԲնական Ծաղիկ Ծաղիկը կենդանիների մոտԲնական Ծաղիկ Տես նաևԲնական Ծաղիկ ԾանոթագրություններԲնական Ծաղիկ ԳրականությունԲնական Ծաղիկ Արտաքին հղումներԲնական ԾաղիկԹռչունԼատիներենԿաթնասուններՍպիՑան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Իոսիֆ ՍտալինԱրաբոՎարդան ՄամիկոնյանՄարդու իրավունքներՄեծ պասՌուսական այբուբենՀայկական առածներ և ասացվածքներՎիկտոր ՀամբարձումյանՄարսողական համակարգԹուրքիաՀուրոն լիճԿեսարյան հատումԲուլինգՄարդու կմախքԳիսաստղՊոլիկիստոզ ձվարաններՓոթորիկ (պիես)ՎրաստանԱլցհայմերի հիվանդությունՀաղարծնի վանքՀայերենԼիտրՎլադիմիր ՊուտինՀայաստանՋերմուկ (քաղաք)ՎիրուսներԿանաչ դաշտը (պատմվածք)ՍուրճՀայաստանի հանրային հեռուստաընկերությունԲողոքականությունԱստղՎերին ՈսկեպարԶատկի ձուՄարդկային ռեսուրսներԴերանունԱնկախ պետությունների դրոշներԱվշային հանգույցների բորբոքումԽոսրովի անտառ պետական արգելոցՀրանտ ԹոխատյանՇառլ ԱզնավուրԱրշակունիներԲիլիռուբինՕքեյՉակերտներՄիավորված ազգերի կազմակերպությունՊարացետամոլԴանիաԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀայկական պարՇվեյցարիաՍամվել ԵրվինյանՓսորիազԽոյ (կենդանակերպի նշան)Մարտի 27Հայկական խոհանոցԹատրոնի համաշխարհային օրԳեղարդի վանքԼեղապարկԱրծիվներԱուտիզմՍեռական հերպեսԲելգիաԲիզնես պլանավորումՀարցական և հարաբերական դերանուններՏիեզերքԲջիջՊատմություն Հայոց (Խորենացի)Հայկական ֆիլմերի ցանկՊարագաներԱդրենալինՆևիրապինՄարդու առնանդամի չափսՎեներա (մոլորակ)Աղիների բորբոքային հիվանդությունՀարավային Ամերիկայի երկրների ցանկ🡆 More