Կույտային Ամպեր

Կույտային ամպեր (լատին․՝ cumulus), խիտ, ցերեկով պայծառ սպիտակ գույնի ամպեր են, ուղղահայաց զարգացմամբ։ Կապված են ներքին և մասամբ միջին ներքնոլորտում կոնվեկցիաների զարգացման հետ։

Կույտային Ամպեր
Կույտային ամպեր

Ամենից հաճախ կույտային ամպերը ծագում են ցիկլոնի թիկունքում առաջացող սառը օդային զանգվածներում, սակայն՝ հաճախ նկատվում են ցիկլոնների և անտիցիկլոնների (բացի կենտրոնական մասից) սառը օդային զանգվածներում։

Բարեխառն և ավելի բարձր լայնություններում առանձնահատուկ նկատվում են տարվա տաք եղանակներին (գարնան երկրորդ կեսին և աշնան առաջին կեսին), իսկ արևադարձային գոտում ամբողջ տարվա ընթացքում։

Կույտային ամպերի ներքին սահմանի բարձրությունը անմիջականորեն կախված են երկրի մակերևույթային օդի խոնավությունից և կազմում են 400 մմ մինչև 1500 մմ, իսկ չոր օդային զանգվածներում (հիմնականում անապատներում և տափաստաններում) կարող են կազմել 2 կմ-3 կմ, հնարավոր է նաև 4 կմ-4,5 կմ։

Կույտային ամպերի ներքին սահմանը տափակ է, և ձևը պահպանում է ցողի կետով և օդի ճնշմամբ։ Քանի որ օդի ճնշումը՝ բարձրությանը զուգընթաց նվազում է, ապա ամպի վերին սահմանից վեր (ցողի կետ) ջուրը գոլորշի վիճակում է, իսկ ներքին սահմանից ներքև (ցողի կետով) խտանալով դառնում է ջուր և թափվում է անձրևի տեսքով։

Կույտային ամպերի տեսակները

• Տափակ (hum., humilis)՝ ուղղաձիգ թույլ զարգացող (100 մմ-1 կմ հաստությամբ), հարթ «նրբաբլիթի» կամ «կարկանդակի» տեսք ունեցող։

• Միջին (med., mediocris)՝ ուղղաձիգ չափավոր զարգացող (1 կմ-2 կմ հաստությամբ), մոտավոր խորանարդաձև տեսք ունեցող։

• Ուժեղ (cong., congestus)՝ ուղղաձիգ ուժեղ զարգացող (2 կմ-ից ավելի), աշտարակի տեսք ունեցող, նրանց վերևի հատվածները ունեն գմբեթի և քուլաների ուրվագծային տեսք, հիշեցնում են գունավոր կաղամբ։ Բարենպաստ պայմաններում զարգացման ընթացքում վերափոխվում են ստանալով կույտաանձրևային ամպերի տեսք։

Պատկերասրահ

Տես Նաև

  • Կույտաանձրևային ամպեր
  • Ամպեր
  • Պիրոկումուլյատիվ ամպեր

Ծանոթագրություն


Tags:

Կույտային Ամպեր Կույտային ամպերի տեսակներըԿույտային Ամպեր ՊատկերասրահԿույտային Ամպեր Տես ՆաևԿույտային Ամպեր ԾանոթագրությունԿույտային ԱմպերԼատիներենԿոնվեկցիաՆերքնոլորտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Եվրատեսիլ 2023 երգի մրցույթԻրավունքԱֆրիկաԱրշակունիներԹարախակույտՕվկիանոսԿենդանակերպի նշաններՀարավային ԱմերիկաԲրուցելոզՍևրի պայմանագիրՀայաստանի ՍահմանադրությունՉինաստանԵրիկամի քրոնիկ հիվանդությունԱլեքսանդր ՄակեդոնացիԱրաբոԿոնվենցիաՃապոնիաԱլպիական մանուշակ (պատմվածք)Արշակ ԲԽաչատուր ԱբովյանՎարդավառՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀանրային ֆինանսներՍեռական հերպեսԱստվածաշունչՀեշտոցի սնկային վարակԱրամ ԱսատրյանՕլիմպիական խաղերՍասունցի ԴավիթԱրագիլներՏասնաբանյաԱբու-Լալա Մահարի (պոեմ)ԳորտերՑրված սկլերոզՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԳայլերԲյուզանդական կայսրությունՄարտիրոս ՍարյանԻսպանիաԿարմիր գիրքԱլեքսանդր ՊուշկինԷկոհամակարգԿիստաՀայաստանի քաղաքներըՄուշեղ ԳալշոյանՏիգրան ԱվինյանԾրագրավորումՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀայկական դրամԵվրոպական միությունՍրտի ռիթմի խանգարումներՀայոց պատմությունՀակաբիոտիկներԲասկետբոլՌումինիաՀարակատար դերբայԳարունԿոտայքի մարզԵրևանի վարչական բաժանումՀոլանդերեն ՎիքիպեդիաԹռչուններՀրեաներԳաստրիտՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)Անլռելի զանգակատունՀայկական մուֆլոնԿելվինԵհովայի վկաներԸնտանիքՎանԱստվածԵփրատԿարմրուկԴերբայական դարձվածԱսիաՉակերտներ🡆 More