Կորեական թերակղզի (կորեերեն՝ 한반도), գտնվում է Արևելյան Ասիայում` Ճապոնական և Դեղին ծովերի արանքում։ Թերակղզու մակերեսը շուրջ 220,8 հազ.
կմ² է։
Տեղագրություն | Ասիա | |
Ողողող ջրեր | Ճապոնական ծով, Կորեական նեղուց, Դեղին ծով | |
Ընդհանուր մակերեսը | 220․8 հազար կմ² | |
Երկիր | Հյուսիսային Կորեա Հարավային Կորեա | |
Վարչատարածքային բաժանում | Արևելյան Ասիա | |
Բնակչություն (2012) | 74․461․933 մարդ | |
Կորեական թերակղզու գիշերային տեսքը տիեզերքից։ Լույսերի առատությունն անմիջականորեն ցուցադրում է տնտեսական զարգացածությունը։ | ||
Վիքիպահեստում |
Կորեական թերակղզու գրեթե ամբողջ հիմքը, բացի նրա հարավային վերջավորությունից, կազմում է Չինական պլատֆորմի մի հատվածը, որի ելուստները որոշ վայրերում դուրս են գալիս մակերևույթ։
Թերակղզու մեծ մասը գրավում են հին լեռները։ Դեղին ծովի ափերի մոտ տարածվում է բլրոտ հարթավայրը։ Արևմտյան և հարավային ափերը խիստ կտրատված են. ցամաքի իջնելու հետևանքով այստեղ գոյացել են բազմաթիվ մանր կղզիներ։
Կորեական թերակղզին, առանձնապես նրա հյուսիսային մասը, հարուստ է օգտակար հանածոներով` քարածխով, երկաթի, գունավոր մետաղների, վոլֆրամի հանքաքարերով, ինչպես նաև ոսկով և գրաֆիտով։
Կլիման թերակղզու մեծ մասում բարեխառն է։ Ձմեռային մուսսոնը Եվրասիա մայրցամաքից բերում է ցուրտ ու չոր օդ, և ձմռանը ուժեղ սառնամանիքներ են լինում։ Ամառը շոգ ու անձրևային է։ Տեղումների տարեկան քանակը գրեթե ամենուրեք 1000 մմ-ից ավելի է։ Ոչ վաղ անցյալում հարթավայրերում աճում էին լայնատերև (կաղնու, թխկու) անտառներ, այժմ դրանք համարյա ոչնչացված են։ Լեռներում անտառները ավելի շատ են պահպանվել։ Թերակղզու միայն հարավում է կլիման մերձարևադարձային, և այստեղ աճում են մշտադալար կաղնիներ ու կամելիաներ, ինչպես նաև շագանակենիներ։
Կորեական թերակղզին բավականին խիտ է բնակեցված։ Թերակղզում է տարածվում Կորեայի Հանրապետությունը և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության մեծ մասը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեական թերակղզի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 655)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կորեական թերակղզի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.