Լաստանավ Կոն-Տիկի: լաստանավ

«Կոն-Տիկի» (նորվ.՝ Kon-Tiki), նորվեգացի ճանապարհորդ, ազգագրագետ, հնագետ և գրող Թուր Հեյերդալի` գերաններից պատրաստած լաստանավը։ Թուրն ու իր հինգ ուղեկից ընկերները սույն լաստանավով 1947 թվականին կատարեցին ճանապարհորդություն Ամերիկա աշխարհամասից դեպի Պոլինեզիա։

Կառուցվածք

«Կոն-Տիկի» լաստանավը կառուցված է ինը գերաններից, որոնց երկարությունը տատանվում է 10-ից մինչև 14 մետր։ Կառուցված է այնպես, որ լաստանավի դիմացի հատվածը սուր ծայրը ունենա։ «Կոն-Տիկի» լաստանավի վրա տեղադրված էր ուղղանկյունաձև առագաստ, նավախելի մակույկաթի, ինչպես նաև երկու հատ զուգահեռ շարքով շվերտներ (տախտակներ, որոնք միացած են նավի տակից ջրի մեջ, և կատարում են ինչպես ղեկի, այնպես էլ ողնափայտի դեր)։ Այս հարմարանքները լիովին համապատասխանում են լաստանավերի կառուցման չափանիշներին, որոնք դեռևս հարյուրամյակներ առաջ ինկերը օգտագործել են օվկիոնոսային ճանապարհորդություններ կատարելիս առնվազն 50 ծովային մղոն հեռավորություններում։

«Կոն-Տիկի» լաստանավն իր անվանումը ստացել է Պոլինեզիայի բնակիչների հեքիաթային հերոսի անվանումից. ըստ լեգենդի, Կոնը անձրևի և քամու աստվածն էր, ով այստեղ է հայտնվել հարավից։ Նաև հայտնի է այն պատումը, որ Կոնը իր հետ բերել է տոհմակիցների մի խումբ, որոնք Պոլինեզիայի կղզիներում հիմնադրել են բնակավայրեր և զարկ տվել տեղի մշակույթին։

«Կոն-Տիկի» լաստանավի անձնակազմ

Արշավախումբ

Լաստանավ Կոն-Տիկի: Կառուցվածք, «Կոն-Տիկի» լաստանավի անձնակազմ, Արշավախումբ 
«Կոն-Տիկի» ֆիլմից մի դրվագ

«Կոն-Տիկի» լաստանավը պերուական Կալյաո նավահանգստից շարժվեց 1947 թվականի ապրիլի 28-ին։ Առաջին 50 կիլոմետրը լաստանավին քարշակում էր Պերուի ռազմածովային ուժերին պատկանող «Գուարդիան Ռիո» բուքսիրը։ Վերջինս լաստանավին հասցրեց մինչև Պերուական սառը հոսանքը։ Դրանից հետո ցամաքն առաջին անգամ անձնակազմի ներկայացուցիչները տեսան նույն թվականի հուլիսի 30-ին. դա Ֆրանսիական Պոլինեզիայի Պուկա-Պուկա կղզին էր։ Իսկ արդեն օգոստոսի 7-ին «Կոն-Տիկի» լաստանավը հասավ իր ճանապարհորդության վերջին կետին՝ Տուամոտու կղզեխմբի Ռառոիա օղակղզուն։

Այսպիսով «Կոն-Տիկի» լաստանավն անցավ ավելի քան 3770 մղոն տարածություն (կամ 6980 կիլոմետր) ուղիղ 101 օրվա ընթացքում. լաստանավի միջին արագությունը կազմում էր 1.5 ծովային հանգույց։

Գիտական նվաճումներ

Լաստանավ Կոն-Տիկի: Կառուցվածք, «Կոն-Տիկի» լաստանավի անձնակազմ, Արշավախումբ 
«Կոն-Տիկի» լաստանավը համանուն թանգարանում, Օսլո, Նորվեգիա
  • Ապացուցվել է, որ հնարավոր է Խաղաղ օվկիանոսը արևմտյան հատվածից հատելով Հարավային Ամերիկայի կենտրոնական մասից հասնել նպատակակետ. այս դեպքում Պոլինեզիա։
  • Ապացուցվել է, որ կոկոսի սերմերը հնարավոր չէ պահպանել օվկիանոսի ջրի մեջ, իսկ դա նշանակում է, որ հնարավոր չէ, որ կոկոսները օվկիանոսային հոսանքների օգնությամբ են հասել Պոլինեզիա։ Այսինքն, Հարավային Ամերիկայից կոկոսյան արմավենու պտուղները դեպի Պոլինեզիա են հասցրել լաստանավերով ճանապարհորդություն կատարող մարդիկ։
  • Ճանապարհորդության ճամանակ «Կոն-Տիկի» լաստանավի անձնակազմի անդամները կենդանի վիճակում օձային թյունիկ տեսան (Gempylus serpens): Մինչև այդ այս ձկնատեսակին հազվադեպ անգամներ էին տեսել, այլն էլ ափին նետված՝ սատկած վիճակում։ Նրանք բացահայտեցին, որ օձային թյունիկը ցերեկն ապրում է օվկիանոսի շատ խորը շերտերում, իսկ գիշերը բարձրանում է վերև՝ կեր փնտրելու նպատակով. այս ձուկը նաև հիանալի կերպով արհեստական լուսավորությանն է ձգտում։

«Օսկար» մրցանակ

«Կոն-Տիկի» լաստանավով Թուր Հեյերդալի կատարված գիտարշավը շատ ռեժիսորներ են էկրաններ բարձրացրել։ Առաջին ֆիլմը հենց գիտարշավի ղեկավարի՝ Թուրի կողմից է նկարահանվել։ «Կոն-Տիկի» ֆիլմը 1952 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի` որպես «Լավագույն լայնէկրան փաստավավերագրական ֆիլմ»։

Մեծ հաջողություններ է արձանագրել նաև Թուր Հեյերդալի «Ճանապարհորդություն Կոն-Տիկիով» գիրքը։ Այն թարգմանվել է աշխարհի ավելի քան 70 լեզուներով, այդ թվում և հայերեն և տպագրվել է ավելի քան 50 միլիոն տպաքանակով։

Գիտարշավին է նվիրված նաև 2012 թվականին նկարահանված «Կոն-Տիկի» ֆիլմը, որը անվանակարգվել է որպես Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար։

Հետևորդներ

2015 թվականի նոյեմբերի 7-ին ուղևորության մեկնեց «Կոն-Տիկի-2» (Kon-Tiki2) միջազգային գիտարշավը երկու լաստանավերով։

Տես նաև

Գրականություն

  • Heyerdahl, Thor; Lyon, F.H. (translator) (1950). Kon-Tiki: Across the Pacific by Raft. Rand McNally & Company, Chicago, Ill.
  • Hesselberg, Erik (1950). Kon-Tiki and I : illustrations with text, begun on the Pacific on board the raft "Kon-Tiki" and completed at "Solbakken" in Borre. Allen & Unwin
  • Andersson, Axel (2010) A Hero for the Atomic Age: Thor Heyerdahl and the Kon-Tiki Expedition (Peter Lang) ISBN 978-1-906165-31-4
  • Thor Heyerdahl: Kon-Tiki. Ein Floß treibt über den Pazifik, ISBN 3550068603

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լաստանավ Կոն-Տիկի: Կառուցվածք, «Կոն-Տիկի» լաստանավի անձնակազմ, Արշավախումբ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոն-Տիկի (լաստանավ)» հոդվածին։

Tags:

Լաստանավ Կոն-Տիկի ԿառուցվածքԼաստանավ Կոն-Տիկի «Կոն-Տիկի» լաստանավի անձնակազմԼաստանավ Կոն-Տիկի ԱրշավախումբԼաստանավ Կոն-Տիկի Գիտական նվաճումներԼաստանավ Կոն-Տիկի «Օսկար» մրցանակԼաստանավ Կոն-Տիկի ՀետևորդներԼաստանավ Կոն-Տիկի Տես նաևԼաստանավ Կոն-Տիկի ԳրականությունԼաստանավ Կոն-Տիկի ԾանոթագրություններԼաստանավ Կոն-Տիկի Արտաքին հղումներԼաստանավ Կոն-Տիկի1947ԱմերիկաԳրողԹուր ՀեյերդալՆորվեգացիներՆորվեգերենՊոլինեզիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄկաններԱրյան ընդհանուր հետազոտությունՈւսուցման մեթոդներ և հնարներԳոյական անունՓարիզԿրծքագեղձի քաղցկեղՄարդու անատոմիաԳարեգին ՆժդեհԱրաքսՄարալիկՆեմեսիս գործողությունՄեքքաՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԻսրայելՔառակուսի մետրԹուրքիաԳաստրիտՍիմվոլիզմՀարավային ԿորեաՏաթևի վանքՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքԲրազիլիաԱրյան խումբԵգիպտոզավրՎանի թագավորությունԲոտուլիզմԳրիգոր ԼուսավորիչՇրի ԼանկաՀայկական անձնագիրՎերաբերական (խոսքի մաս)Ֆինանսական իրավունքԴեռահասի հոգեբանությունԽտությունՀարակատար դերբայԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՄոնթե ՄելքոնյանԴաշտանՀաստ աղիքների բորբոքումԱրտաշատՀիվանդությունՋոդի ՖոսթերԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՍրտի կծկումների հաճախականությունՀերպեսՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԵրվանդ ՔոչարԽաղողՀայերՍևրի պայմանագիրԹաթուլ ԿրպեյանՀին աստվածներ (դրամա)Վիտամին DMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքՎիժում (հղիության կրելախախտ)Դաշտանային ցիկլՀին ՀռոմԳլխուղեղի բորբոքումԶևսՋուրԸնկալումԷկզեմաԱռիթմիաԱնթառամԱնիՏիգրան ՄեծՀայաստանի զինված ուժերԼիպոմաՇախմատՉո Սո-հյանգՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԼեոնարդո դա ՎինչիԲարորակ ուռուցքներԸնձառյուծՀաղպատի վանական համալիրԱզատի ջրամբարՄիզոպրոստոլԱուտիզմԹանկարժեք և կիսաթանկարժեք քարեր🡆 More