Կոնյակ

Կոնյակ (ֆր.՝ cognac), թունդ ալկոհոլային խմիչք, որն արտադրվում է խաղողի որոշ տեսակներից թորման և հնեցման հատուկ տեխնոլոգիայով։ Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ քաղաքի անունից։ Կոնյակ արտադրվում է նաև Հայաստանում։ Այստեղ արտադրությունը հիմնադրվել է 1887 թվական ին, վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Երեւանի ամրոցի տեղում՝ իր իսկ կառուցած կոնյակի գործարանում։

Կոնյակ
Կոնյակ
Ենթատեսակբրենդի և eau-de-vie?
Ալկոհոլի պարունակություն40 % (V/V)
Ծագման երկիրԿոնյակ Ֆրանսիա
Գույնսաթեգույն
cognac.fr(ֆր.) և cognac.fr/en/(անգլ.)
Կոնյակ Cognac (drink) Վիքիպահեստում
Կոնյակ
Կոնյակի բաժակ
Կոնյակ
Հայկական կոնյակներ

Անուն

Կոնյակ 
Կոնյակ տարածաշրջանի քարտեզը

Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ (Ֆրանսերեն` Cognac) քաղաքի անունից, որի շրջակայքի և նույն այդ քաղաքի հետ է կապված այդ ոգելից խմիչքի ծագման պատմությունը։

Արտադրության տեխնոլոգիան

Կոնյակ 
Կոնյակ թորելու սարք, Ֆրանսիա

Խաղող

Կոնյակի արտադրության համար որպես հումք ծառայող սպիտակ խաղողներից հիմնական տեսակն է ունյի բլանը (ֆրանսերեն` Ugni Blanc, Իտալիայում հայտնի է Trebbiano տրեբիանո անունով), որն աճում է դանդաղ, ունի բարձր թթվայնություն, բարձր բեքատվություն և հիվանդությունների հանդեպ դիմացկուն է։ Բացի դրանից, օգտագործվում են նաև այլ տեսակներ, որոնց աճեցնելը շատ բարդ է։ Նրանցից ստացվող սպիրտներն ավելի բուրավետ են և ավելի հարուստ համեր ունեն։ Այդ տեսակներից են, մասնավորապես՝ ֆոլ բլանշը, կոլոմբարը և մոնտիլը։

Ճզմում և խմորում

Խաղողի բերքը հավաքվում է հոկտեմբերին և անմիջապես սկսվում է հյութը քամելու պրոցեսը։ Ավանդաբար այդ նպատակի համար օգտագործվում են հորիզոնական մամլիչներ, որոնք չեն կոտրատում պտուղների կորիզները։ Օրենսդրությամբ արգելվում է Արքիմեդի պարուրակով աշխատող մամլիչների կիրառումը։ Խաղողի հյութն այնուհետև ուղարկվում է խմորման։ Օրենսդրությամբ խմորման ժամանակ չի կարելի ավելացնել ո'չ շաքար և ո'չ ծծումբ։ Խմորումը կարևորագույն պրոցես է և տևում է երեք շաբաթի չափ։

Թորում

Հաջորդ պրոցեսը ստացված 9% թնդության և բարձր թթվայնության գինու թորումն է։

Թորումը կատարվում է հատուկ պղնձե կաթսաներում՝ երկու փուլով։ Առաջին փուլում ստացվում է 27-32 % թնդության հումքային սպիրտ (Ֆրանսերեն` première chauffe): Բուն կոնյակի սպիրտն (Ֆրանսերեն` bonne chauffe) ստացվում է երկրորդ անգամ թորելուց հետո։ Ստացված 68-72 % թնդության սպիրտն ուղարկվում է կաղնե տակառների մեջ հնեցնելու, որից էլ ստացվում է կոնյակը։

Հնեցում

Կոնյակ կոչվելու համար սպիրտը կաղնե տակառներում պետք է պահվի առնվազն երկու տարի։ Տակառների ծավալը 270-ից 450 լիտր է, պատրաստվում են Տրոնսյո և Լիմուզեն դեպարտամենտների անտառներում աճող, առնվազն 80 տարեկան կաղնու ծառերից։ Կոնյակի հնեցման համար տակառները պահում են մառաններում։
Հնեցման ժամանակ կոնյակը դառնում է ավելի մուգ, ձեռք է բերում ոսկեգույն փայլ և հագենում է փայտի վանիլային բույրով։ Հնեցման ժամանակ փայտի ծակոտիների միջով ցնդում է սպիրտի մի զգալի մասը, որը ֆրանսիացիներն անվանում են part des anges՝ «հրեշտակների բաժին»։ Տարեկան այն կազմում է ավելի քան քսան միլիոն շշին համարժեք քանակ։ Կոնյակի արտադրության հաջորդ փուլում այն տակառներից լցնում են «դամ-ժոն» (ֆրանսերեն` Dames-Jeanne) կոչվող ապակե շշերի մեջ և տեղավորում են մառանի ամենահեռավոր տեղերում, որտեղ դրանք կարող են առանց փոխվելու մնալ տասնամյակներով։

Արտադրող ընկերություններ

Կոնյակ 
Martell VS կոնյակ

Կոնյակ արտադրող ընկերություններն ավելի քան 200-ն են, նրանցից ամենախոշոր չորս ընկերություններն արտադրում են համաշխարհային շուկայում իրացվող կոնյակի ավելի քան 90%-ը։ Դրանք են` Courvoisier (Հայերեն` Կուրվուազյե), Hennessy (Հայերեն` Անսի), Martell (Հայերեն` Մարտել) և Rémy Martin (Հայերեն` Ռեմի մարտեն) ընկերությունները։

Հայկական կոնյակ

1940-ին սկսվեց նոր շենքի կառուցումը, որը հետագայում դարձավ «Երևանի կոնյակի գործարան»։ Դա ժամանակակից ձեռնարկություն էր, որը հագեցած էր լաբորատորիա և հատուկ սենյակներ `ազնիվ ըմպելիքի արտադրության յուրաքանչյուր փուլի համար։

Դասակարգում

Համաձայն Կոնյակների ազգային միջարհեստակցական բյուրոյի (Bureau National Interprofessionnel du Cognac) դասակարգման՝ կոնյակների պաշտոնական որակային աստիճանները հետևյալն են՝

  • V.S. (Very Special), կամ ✯✯✯ (երեք աստղ)` պահելու ժամանակն առնվազն երկու տարի է։
  • V.S.O.P. (Very Special or Superior Old Pale) կամ Reserve` նվազագույնը՝ չորս տարի։
  • V.V.S.O.P. (Very Very Special or Superior Old Pale) կամ Grand Reserve` նվազագույնը` հինգ տարի։
  • X.O. (Extra Old) կամ Napoleon՝ վեց տարի։

Աստիճանների անուններն անգլերեն են, քանի որ կոնյակի առևտուրը, մասնավորապես 18-րդ դարում, կապված է եղել Մեծ Բրիտանիայի հետ։ Բյուրոն արգելում է 6.5 տարուց ավելի պահված կոնյակների դասակարգումը, քանի որ համարում է, որ 6.5 տարուց ավելի ժամկետներում հնարավոր չէ վերահսկել հնեցման պրոցեսները։ Հարկ է նշել, որ «Napoleon» գրությունը կոնյակի տեսակ չէ, այլ դասակարգման աստիճան (համապատասխանում է X.O. կարգին)։

Տե'ս նաև

Ծանոթագրություններ

Կոնյակ  Ընթերցե՛ք «կոնյակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Կոնյակ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնյակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 571 Կոնյակ 

Tags:

Կոնյակ ԱնունԿոնյակ Արտադրության տեխնոլոգիանԿոնյակ Արտադրող ընկերություններԿոնյակ Հայկական կոնյակԿոնյակ ԴասակարգումԿոնյակ Տես նաևԿոնյակ ԾանոթագրություններԿոնյակ1887 թվականԽաղողՀայաստանՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՁգողականությունՎանաձորՀայկական գամփռՊարզ նախադասությունՎիտամին EՀայկական դրամՀայաստանի անկախության հռչակագիրՍպիտակավոր վանքԳարեգին ՆժդեհԽնձորԴերբայական դարձվածԴեղանյութերԱնդրանիկ ՕզանյանԱրաբական Միացյալ ԷմիրություններԱնմոռուկ (խորհրդանիշ)Մհեր ՄկրտչյանԱլեքսանդր ԹամանյանՀակոբ ՊարոնյանԱնուղղակի խնդիրՎանԱրցախյան շարժումՍերգեյ ՓարաջանովԴեքսամետազոնԱշոտ Բ ԵրկաթՄայրցամաքԴաշտանային ցիկլՓոքր ՄհերԹոմաս ԷդիսոնՎերաբերական (խոսքի մաս)ԼուսինԵվրասիական տնտեսական միությունՎեներա (մոլորակ)Միքայել ԱլիմյանԱմբոխները խելագարվածՓիլիսոփայությունԷթիլ սպիրտԺենգյալով հացԷջմիածնի Մայր ՏաճարԱնասնապահությունՀովհաննես ԲաղրամյանԽատուտիկ սովորականԱծխաջուրՍտեփան Զորյան (գրող)Եվրոպայի դրոշներԼիտրԿրծքագեղձի քաղցկեղԽաղաղ օվկիանոսՍեռական հարաբերությունՀեպատիտ CԻլհամ ԱլիևՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Մամփրե արքանԱրմեն Տիգրանյան (երգահան)ՄրջյուններՏեղերի վանքՏողադարձՄոնթե ՄելքոնյանԷլեկտրոլիզՔանդակագործությունՀայերենի կետադրությունՏերունական աղոթքԷյֆելյան աշտարակՔրոմոսոմԱֆղանստանԿռունկներՄեծապատիվ մուրացկաններՄիզուղիների ինֆեկցիաներՄիացյալ ԹագավորությունՀայկական առածներ և ասացվածքներԷպիլեպսիաԲանաստեղծական կայուն ձևերԲադերԻոսիֆ ՍտալինՄթնշաղի անուրջներԱզոտՏաթևի վանքՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՍպիտակուցներ🡆 More