Բժշկության մեջ կողմնակի ազդեցությունը թերապևտիկ կամ կողմնակի ազդեցություն է, որը նախատեսվածից երկրորդական է․ չնայած տերմինը հիմնականում կիրառվում կողմնակի ազդեցությունը նկարագրելու համար, այն կարող է նաև կիրառվել դեղամիջոցի օգտագործման օգտակար, բայց չնախատեսված հետևանքների դեպքում։ Դեղերի առաջընթացը բարդ գործընթաց է, քանի որ ոչ մի երկու մարդ լիովին իրար նման չեն, այնքան նույնիսկ դեղերը որոնք վիրտուալ կողմնակի ազդեցություններ չունեն, որոշ մարդկանց համար կարող են լինել բարդ։ Ինչպես նաև դժվար սարքել դեղ, որը թիրախավորում է մարմնի մի մասը, բայց չի ազդում այլ մասերի վրա, այն փաստը, որը մեծացնում է կողմնակի ազդեցությունների վտանգը ոչ նպատակային հատվածներում։
Երբեմն դեղեր են նշանակվում կամ կատարվում են պրոցեդուրաներ՝ իրենց կողմնակի ազդեցությունների համար․ այդ դեպքում նշված կողմնակի ազդեցությունը դադարում է լինել կողմնակի ազդեցություն և այժմ նախատեսված էֆֆեկտ է։ Օրինակ ռենտգենյան ճառագայթները պատմականորեն (և այժմ) օգտագործվում են որպես պատկերային տեխնիկա․ նրանց օնկոլիտիկ կարողության բացահայտումը հանգեցրեց նրանց աշխատանքին ռադիոթերապիայի մեջ (չարորակ ուռուցքների աբլացիա)։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և այլ առողջապահական կազմակերպություններ բնութագրում են կողմնակի ազդեցությունների հավանականությունը կամ փորձի հնարավորությունը, ինչպես․
Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տալիս, որ ցանկը պետք է պարունակի միայն այն ազդեցությունները, երբ «առնվազն ողջամիտ հավանականություն» կա, որ այն առաջացել է դեղամիջոցի կողմից, և հաճախականությունը «պետք է ներկայացնի անմշակ դեպքերի ցուցանիշները (և ոչ թե տարբերությունները կամ հարաբերական ռիսկերը, որոնք հաշվարկվում են պլացեբոյի կամ այլ համեմատականի նկատմամբ)»։ Այն է, հաճախականությունը նկարագրում է ինչքան հաճախ են ախտանիշները առաջացել դեղի ընդունումից հետո, բայց ոչ դեղամիջոցի հետևանքով։ Ե՛վ բուժաշխատողները, և՛ սովորական մարդիկ սխալ են մեկնաբանում կողմնակի ազդեցությունների հաճախականությունը՝ նկարագրելով դեղամիջոցի կողմից առաջացած հաճախականության աճը։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Կողմնակի ազդեցություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.