Խորեն Գալֆայան

Խորեն Գալֆայան (Նար Պեյ Լուսինյան) հոկտեմբերի 1, 1831(1831-10-01), Կոստանդնուպոլիս - նոյեմբերի 4, 1892(1892-11-04)), հայ բանաստեղծ, թատերագիր։

      Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խորեն Գալֆայան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Խորէն Գալֆայեան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1831(1831-10-01)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել էնոյեմբերի 4, 1892(1892-11-04) (61 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, խմբագիր և ուսուցիչ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԽորեն Գալֆայան Օսմանյան կայսրություն
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան և Սուրբ Ղազար կղզի
ԱշխատավայրՍամուել-Մուրատ վարժարան, Մասյաց աղավնի և Խալիբյան վարժարան
Խորեն Գալֆայան Վիքիդարանում

Կենսագրություն

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից իր եղբոր՝ Ամբրոսիոս Գալֆայանի հետ ուղարկվել է Վենետիկ, Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը։

Խորեն Գալֆայան 
Խարեն Գալֆայանը եղբոր՝ Ամբրոսիոս Գալֆայանի հետ

Պաշտոնավարել է Մխիթարյանների Փարիզի Մուրադյան վարժարանում։ Փարիզում, Գաբրիել Այվազովսկու հետ 1855-1858 թվականներին խմբագրել է «Մասյաց աղավնի» ամսագիրը։ 1856 թվականին հրաժարվել է կաթոլիկական դավանանքից ու Մխիթարյան միաբանությունից, դարձել Փարիզի Հայկազյան վարժարանի տնօրեն։

Այդ պաշտոնը նա վարել է 1857-1859 թվականներին։ Փարիզում անձամբ ծանոթացել է ու մտերմացել է Ալֆոնս դը Լամարթինի հետ, ձեռնարկել նրա բանաստեղծությունների թարգմանությունը, որը հրատարակել է 1859 թվականաին «Դաշնակք Լամարթինեայ» խորագրով, ամենախրթին գրաբարով։

Հայկազյան վարժարանի փակումից հետո վերադարձել է Պոլիս, ապա մեկնել է Թեոդոսիա, որպես ուսուցիչ պաշտոնավարել Խալիբյան դպրոցում, միաժամանակ մասնակցել Փարիզից այնտեղ տեղափոխած «Մասյաց աղավնի» հանդեսի խմբագրման աշխատանքներին։ Թեոդոսիայում տպագրել է իր մի շարք երկերը, ինչպես՝ «Արշակ Բ» ողբերգությունը (1861), «Ալաֆրանկա» կատակերգությունը (1862), «Վարդենիք» բանաստեղծությունների ժողովածուն (1863), որը սուր քննադատության է ենթարկել Միքայել Նալբանդյանը իր «Աղցմիք» պարոդիայում։

1864 թ. մեկնել է Պոլիս, զբաղվել քարոզչությամբ, միաժամանակ ունեցել քաղաքական գործունեություն, Մկրտիչ Խրիմյանի հետ մեկնել է Բեռլին, հայկական հարցի հրահրման առիթով։

Թարգմանություններ

Այս շրջանում ֆրանսերենից թարգմանել է Հովհաննես Դարդելի «Տարեգրությունը», Հոմերոսի «Իլիականից» որոշ հատվածներ։ Հրատարակել է «Ստվերք հայկական» խորագրով մի ժողովածու, որը պարունակում է պատմական անցյալի դրվագները ներկայացնող պոեմներ։ Առանձին գրքերով հրատարակած մյուս երկերն են «Քնար պանդխտին» (բանաստեղծությունների ժողովածու, 1868), «Հանգարան» և այլն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Խորեն Գալֆայան Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեն Գալֆայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 661 Խորեն Գալֆայան 

Tags:

Խորեն Գալֆայան ԿենսագրությունԽորեն Գալֆայան ԹարգմանություններԽորեն Գալֆայան ԾանոթագրություններԽորեն Գալֆայան Արտաքին հղումներԽորեն Գալֆայան18311892ԿոստանդնուպոլիսՀոկտեմբերի 1Նոյեմբերի 4

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վիտամին DԳարեգին ՆժդեհՆար-ԴոսՀամաստեղություններՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՄակերեսՊարզ նախադասությունԾաղկազարդՀայաստանի առաջին հանրապետությունՄարդու ատամՀայկական իժՕրալ սեքսՔաղցկեղՊելեՂազարոս ԱղայանԿոտայքի մարզՎինսենթ վան ԳոգՁիՇախմատՆոր ԿտակարանՄկաններՍիլվա ԿապուտիկյանԿաթվածՍրտային անբավարարությունՍուրբ շաբաթՆաիր ՏիկնիզյանԿոռուպցիաԳյումրիՀայկական ֆիլմերի ցանկԿելտական խաչՀրանտ-Լեոն ՌանոսՍիամանթոՄարդու խորիոնային գոնադոտրոպինՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՀայ գրերի գյուտՄարդու իրավունքներՀայկյան տոմարԿաթոլիկ եկեղեցիՀաշվապահական հաշվեկշիռՏնտեսական աճԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀղիություն (մարդ)ՍինուսիտԱտոպիկ մաշկաբորբԻտալիաՇրի ԼանկաՍիերա ԲրավոՋուրԱրենիի քարանձավՀավասարասրուն սեղանՀայաստանի Կարմիր գիրքԿաուչուկներԱշոտ ՆավասարդյանԳևորգ Մարզպետունի (վեպ)Միքայել ՆալբանդյանԷպիլեպսիաՍակավարյունությունՌոմանոս ՄելիքյանԿատարՖրանսիաԿարմիր գիրքՖրենկ ՍինատրաԼոռու մարզՄիջուկային զենքԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԳազԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՇվեյցարիաԽաղողՀույզերՄիջին ականջի բորբոքումԹութքԱտոմԵվրոպաՀայրենական մեծ պատերազմ🡆 More