Լուչանո Պավարոտտի

Լուչանո Պավարոտտի (իտալ.՝ Luciano Pavarotti, հոկտեմբերի 12, 1935(1935-10-12), Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - սեպտեմբերի 6, 2007(2007-09-06), Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի օպերային երգիչ-տենոր։ Բոլոր ժամանակների ամենահաջողակ օպերային տենորներից մեկը։

Լուչանո Պավարոտտի
Լուչանո Պավարոտտի
Բնօրինակ անունիտալ.՝ Luciano Pavarotti
Ծնվել էհոկտեմբերի 12, 1935(1935-10-12)[…]
Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
ԵրկիրԼուչանո Պավարոտտի Իտալիա և Լուչանո Պավարոտտի Իտալիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 6, 2007(2007-09-06)[…] (71 տարեկան)
Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Գերեզմանcemetery of Montale Rangone
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ և կինոդերասան
Երգչաձայնքնարական տենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլԴեկա Ռեկորդս
ԱնդամակցությունԵրեք տենոր
ԱմուսինAdua Veroni? և Nicoletta Mantovani?
Պարգևներ
Կայքlucianopavarotti.com
Ստորագրություն
Ստորագրություն
Լուչանո Պավարոտտի Luciano Pavarotti Վիքիպահեստում

Լուչանո Պավարոտտին իտալացի օպերային տենոր էր, ով նաև ներխուժել է փոփ երաժշտության բնագավառ՝ արդյունքում դառնալով բոլոր ժամանակների կոմերցիոն առումով ամենահաջողակ տենորներից մեկը։ Նա ունեցել է ամբողջական օպերաների և առանձին արիաների բազմաթիվ ձայնագրություններ՝ հասնելով համաշխարհային հռչակի շնորհիվ իր ձայնի տոնի որակի և գեղեցկության, ինչը հատկապես նկատվում է վերին ռեգիստրներում՝ արդյունքում ստանալով 20-րդ դարի լավագույն տենորներից մեկի կոչումը։

Լինելով Երեք տենորներից մեկը՝ Պավարոտտին հայտնի է դարձել իր համերգների և մեդիա ելույթների շնորհիվ։ Սկսելով իր երաժշտական կարիերան 1961 թվականին Իտալիայում որպես տենոր և եզրափակելով այն «Nessun dorma»–յի կատարմամբ 2006 թվականի ԹուրինիՁմեռային օլիմպիադայի ժամանակ՝ Լուչանո Պավարոտտին իր հաջողության գագաթնակետին էր հասել բելկանտո օպերաների կատարմամբ, ինչպես նաև Վերդիի «Աիդա», Ջակոմո Պուչչինիի Բոհեմ, Տոսկա, Մադամ Բատերֆլայ ստեղծագործություններում դերերգերի կատարմամբ։ Պավարոտտին աչքի էր ընկնում փախստականների և Կարմիր խաչի օգտին բարեգործական աշխատանքով։ Նա մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից 2007 թվականի սեպտեմբերի 6-ին։

Վաղ կյանք և երաժշտական կրթություն

Լուչանո Պավարոտտին ծնվել է 1935 թվականին Իտալիայի հյուսիսում գտնվող Մոդենայի ծայրամասում։ Հայրը՝ Ֆերնանդո Պավարոտտին հացթուխ էր և տենոր։ Մայրը՝ Ադել Վենտուրին, աշխատում էր ծխախոտի գործարանում։ Պավարոտտին մանկությունից շրջապատված է եղել սիրով և հոգատարությամբ, բայց ընտանիքի եկամուտները փոքր էին. ընտանիքի չորս անդամները տեղավորվել էին երկու սենյականոց բնակարանում։ Ըստ Պավարոտտիի՝ հայրն ուներ հրաշալի տենորային ձայն, բայց մերժել է երգչի կարիերայի հնարավորությունը նյարդերի պատճառով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը ստիպված է լինում հեռանալ քաղաքից 1943 թվականին։ Հետևյալ տարում նրանք վարձակալում են սենյակ հարևան գյուղական բնակավայրում, որտեղ երիտասարդ Պավարոտտին զարգացնում է իր ֆերմերային հմտությունները։

Դարպասապահ դառնալու ցանկությունից հրաժարվելուց հետո Պավարոտտին յոթ տարի հաճախել է վոկալի դասերի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լուչանո Պավարոտտի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուչանո Պավարոտտի» հոդվածին։

Tags:

19352007d:Q37615Էմիլիա-ՌոմանիաԻտալերենԻտալիաԻտալիայի թագավորությունՀոկտեմբերի 12ՄոդենաՍեպտեմբերի 6

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մատյան ողբերգությանՇառլ ԱզնավուրՀամանուններՕսմանյան կայսրությունԻտալիաԴիկլոֆենակԿրծքավանդակի ցավՎբեթԼոռու մարզԱզատի ջրամբարՀարկՄայիսյան հերոսամարտերԾաղկած փշալարերՄագաղաթՂազախստանՏողադարձtgpa2Մարդու պապիլոմավիրուսՍաղմոսավանքԴրաստամատ ԿանայանԶապել ԵսայանՍահմանական եղանակԿատուներՄեր հայրենիքԱրտաշես Ա ԲարեպաշտՋրծաղիկՏավուշի մարզԿրծքագեղձի քաղցկեղՀայաստանի կենտրոնական բանկԷյֆելյան աշտարակԿրիաներԾնեբեկԱշոտ Բ ԵրկաթՍևանի իշխանԱրյան խումբԶուգահեռագիծՈւսուցման մեթոդներՎիլհելմ ՍտեյնիցԱլբերտ ԱզարյանԿայծակՓորլուծությունՍինգապուրՀանգՆևրոզներՊրիզմաԳյումրիՉակերտներԿոչականՆեպտունԱրցախի ՀանրապետությունԲագրատունիներԿռունկներՄոնթե ՄելքոնյանԽնձորՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրՊետությունՎիկտոր ՀամբարձումյանԲարդիՀայաստանի Հանրապետության նախագահԱկրոստիքոսԵրևանի թանգարանների ցանկՎանաձորԱվշային հանգույցՕվկիանիաԱռյուծԷպիլեպսիաՀավերժության հայկական նշանՄեջքի ցավԵրևանԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ՀայերենԿենսաբանական դասակարգումՇիրակի մարզՕրենսդիր իշխանությունՍոս Սարգսյան🡆 More