Լուծանք

Լուծանք, պարալիզ (հուն.

παράλυση թուլություն), ծայրանդամների կամային շարժումների խանգարում, պայմանավորված է ողնուղեղի և գլխուղեղի շարժիչ կենտրոնների, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի հաղորդչական ուղիների ախտահարումներով։ Լուծանք կարող է լինել լրիվ (պարալիզ) կամ ոչ լրիվ՝ կիսալուծանքի (պարեզ) ձևերով։ Պատճառներն են՝ արյան շրջանառության խանգարումները, բորբոքային պրոցեսները, վնասվածքները, նյարդային համակարգի ուռուցքները և այլն։ Լուծանք կարող է լինել մեկ մկանի կամ մեկ ծայրանդամի ( մոնոպլեգիա կամ մոնոպարեզ ), մարմնի մեկ կողմի ոտքի և ձեռքի (հեմիպլեգիա կամ հեմիպարեզ), երկու ձեռքի կամ երկու ոտքի՝ երկկողմանի լուծանք (պարապլեգիա կամ պարապարեզ), 4 ծայրանդամները միաժամանակ (տետրապլեգիա կամ տետրապարեզ)։ Ըստ տեղադրության տարբերում են ծայրամասային կամ թորշոմած լուծանք, որը հետևանք է ողնուղեղի շարժիչ բջիջների, նրա առաջային եղջյուրների, ծայրամասային նյարդերի, հյուսակների կամ գլխուղեղային նյարդերի կորիզների ախտահարման։ Կենտրոնական կամ սպաստիկ լուծանք առաջանում է կենտրոնական շարժիչ նեյրոնների ախտահարումից։ Ծայրամասային լուծանք բնորոշվում է շարժումների լրիվ բացակայությամբ, մկանների տոնուսի անկումով, ջլային ռեֆլեքսների մարմամբ, մկանների ատրոֆիայով։ Կենտրոնական լուծանք ընթանում է շարժողական ֆունկցիայի ոչ լրիվ բացակայությամբ, մկանների տոնուսի, ջլային և շրջոսկրային ռեֆլեքսների բարձրացմամբ՝ առանց մկանների ետաճման։ Առաջանում են ախտաբանական ռեֆլեքսներ (Բաբինսկու, Ռոսոլիմոյի)։ Ենթակեղևային գոյացությունների ախտահարման դեպքում առաջանում է արտաբրգային (էքստրապիրամիդայի) լուծանք։ Լուծանքներն ախտորոշում են էլեկտրամկանագրության շնորհիվ։ Բուժումը նախատեսում է հիմնական հիվանդության վերացում, ծայրանդամների ֆունկցիաները վերականգնող մեթոդների կիրառում, բուժական ֆիզկուլտուրա։

Լուծանք
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
Լուծանք Paralysis Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 677 Լուծանք
ԼուծանքՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուծանք» հոդվածին։

Tags:

ԲջիջներԳլխուղեղԿորիզ (բջիջ)ՀունարենՄկաններՆյարդային համակարգՈղնուղեղՌեֆլեքս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դանթեական առասպելԱվագ շաբաթՀովհաննես ՇիրազԴեղանյութերԹաթուլ ԿրպեյանՀայոց ցեղասպանությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՊարզ թիվՀանրապետության հրապարակ (Երևան)Պետրոս ԴուրյանՇավարշ ԿարապետյանԼիտրԱշխարհի բնակչությունՏիգրան ԱվինյանՎերաբերական (խոսքի մաս)Կառավարում (տնտեսագիտություն)Հայաստանի լեռներԵղիշե ՉարենցՋիմ ԹորոսյանԽնկո ԱպերԵռանկյան մակերեսՀին ՀունաստանԲիթքոյնՇրի ԼանկաՏերունական աղոթքԱլբանիաԴաշտանԵռանկյան բարձրությունԿոկորդաբորբՄխիթար ԳոշՊորտուգալիաՓիլիսոփայությունԱրյունահոսությունՖոսֆորՏողադարձՖուտբոլի աշխարհի առաջնությունՀովհաննավանքՄարդու գլխուղեղՇեշտՍոցիալական մեդիա մարքեթինգԱրգանդի միոմաԱրագիլներՀամանուններԿենդանիներԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԱշոտ ՆավասարդյանԵրևանի պետական համալսարանԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԱրշակունիների թագավորությունԱրյան ընդհանուր հետազոտությունԱծականի համեմատության աստիճաններSaudi AramcoԼյարդի հիվանդություններ1-ին տիպի շաքարային դիաբետԼեհաստանԿատուներԱլեքսանդր ՅանվարյովԱրմավիրի մարզՀապավումՋրծաղիկԿենդանիների հատկանիշների ցանկՄկաններԽորանարդԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՎազգեն ՍարգսյանՎինսենթ վան ԳոգԾաղիկՄարալիկՈրոշիչՖեյսբուքՈրդանման ելունի բորբոքումՍիմվոլիզմՄովսես ԽորենացիԳինիԲռնաբարությունԱնգլիա🡆 More