Լահտի (ֆիններեն՝ Lahti — «դափնիներ», շվեդ.՝ Lahtis), քաղաք և կոմունա Ֆինլանդիայում, Հարավային Ֆինլանդիա գավառի Պեյատ Հայմե մարզի վարչական կենտրոն։ Գտնվում է Վեսիյարվի լճի հարավային մասում, որը Պյայանե լճի համակարգի մի մասն է։ Բնակչությունը՝ ▲120 809 մարդ (փետրվարի 29, 2024)։
Քաղաք | |||
---|---|---|---|
Լահթի | |||
ֆիններեն՝ Lahti | |||
| |||
Երկիր | Ֆինլանդիա | ||
Նահանգ | Հարավային Ֆինլանդիա | ||
Մարզ | Պեյատ Հայմե | ||
Քաղաքի ղեկավար | Յուրկի Մյուլյուվիրտա | ||
Հիմնադրված է | 1905 թ. | ||
Առաջին հիշատակում | 1445 | ||
Տվյալ կարգավիճակում | 1905-ից թվականից | ||
Մակերես | 154, 51 կմ² | ||
ԲԾՄ | 122 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆիններեն | ||
Բնակչություն | ▲120 809 մարդ (փետրվարի 29, 2024) | ||
Խտություն | 730,10 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||
Պաշտոնական կայք | lahti.fi | ||
| |||
Լահտին առաջին անգամ հիշատակվել է 1445 թվականի փաստաթղթերում՝ որպես Հոլոլա շրջանի գյուղ։ Այն գտնվում էր այդ ժամանակի առևտրային երթուղում՝ Վերին Վիբորգսկի ճանապարհին(ֆիններեն՝ Ylinen Viipurintie), որը կապում էր Հեմենլինին և Վիբորգը։ 1558 թվականին Հեյմեի հողային գրքում նշվում է, որ այդ ժամանակ Լահտիում կար 24 տուն։
Լահտին քաղաքի կարգավիճակ ստացել է 1905 թվականին, երբ քաղաքի բնակչությունը երեք հազար բնակչից քիչ էր։
Քաղաքի պատմական մասում, որը կոչվում է Մետսյա-Հենալալ (ֆիններեն՝ Metsä-Hennala), կա մի ռուսական մատուռ, որը պահպանվել է քաղաքի հիմնադրման ժամանակից և կառուցվել է 1910-1912 թվականներին՝ Հենալի ռազմական կայազորի շինարարության ժամանակ։ Պահպանվել են գերեզմանատունը և ռուս գիտնական Ն.Գ.Պուշկարևի գերեզմանը (1914 թվական)։ Այդ մատուռների տվյալները կորել են 1917 թվականի (փետրվարի և հոկտեմբերի) ռուսական հեղափոխությունների և 1918 թվականի Ֆինլանդիայի քաղաքացիական պատերազմի հետևանքներով, որոնք մեծապես ազդել են Հարավային Ֆինլանդիայի՝ ներառյալ Լահտի քաղաքի վրա։
Լահտիի կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռները երկար ու ցուրտ են , միջին ջերմաստիճանը` -5 °C-ից մինչև -8 °C է։ Ամառը կարճ է, բայց շատ տաք` 16-19 °C: Ձմռանը գրանցված ռեկորդային արժեքը -38 °C է, ամռանը` 35 °C:
Լահտի (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 7.5 (45.5) | 9.6 (49.3) | 16.6 (61.9) | 24.2 (75.6) | 30.1 (86.2) | 32.1 (89.8) | 35.0 (95) | 33.8 (92.8) | 26.8 (80.2) | 17.8 (64) | 11.3 (52.3) | 9.7 (49.5) | 35 (95) |
Միջին բարձր °C (°F) | −3.5 (25.7) | −3.5 (25.7) | 1.6 (34.9) | 8.6 (47.5) | 16.0 (60.8) | 19.9 (67.8) | 22.7 (72.9) | 20.4 (68.7) | 14.4 (57.9) | 7.8 (46) | 1.6 (34.9) | −1.9 (28.6) | 8.67 (47.62) |
Միջին օրական °C (°F) | −6.7 (19.9) | −7.2 (19) | −2.7 (27.1) | 2.9 (37.2) | 9.9 (49.8) | 14.2 (57.6) | 17.0 (62.6) | 15.2 (59.4) | 9.9 (49.8) | 4.6 (40.3) | −0.8 (30.6) | −4.7 (23.5) | 4.3 (39.73) |
Միջին ցածր °C (°F) | −9.8 (14.4) | −10.8 (12.6) | −6.9 (19.6) | −1.5 (29.3) | 3.7 (38.7) | 8.4 (47.1) | 11.3 (52.3) | 9.9 (49.8) | 5.4 (41.7) | 1.4 (34.5) | −3.1 (26.4) | −7.6 (18.3) | 0.03 (32.06) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −35.2 (−31.4) | −35.6 (−32.1) | −31.4 (−24.5) | −19.3 (−2.7) | −7.0 (19.4) | −2.6 (27.3) | 1.5 (34.7) | −2.0 (28.4) | −8.4 (16.9) | −16.5 (2.3) | −23.8 (−10.8) | −33.1 (−27.6) | −35.6 (−32.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 48.2 (1.898) | 34.3 (1.35) | 35.1 (1.382) | 28.1 (1.106) | 42.6 (1.677) | 64.5 (2.539) | 77.2 (3.039) | 75.3 (2.965) | 58.4 (2.299) | 65.5 (2.579) | 58.4 (2.299) | 50.1 (1.972) | 637.7 (25.105) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 12.0 | 8.8 | 8.6 | 6.6 | 7.8 | 9.4 | 10.1 | 10.4 | 9.8 | 11.2 | 11.4 | 11.7 | 117.8 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Բնակչության թվով քաղաքը Ֆինլանդիայում ութերորդն է։
Բնակչության 1999-2024 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Բնակչությունը զբաղվում է փայտամշակման, տեքստիլ, կոշկեղենի, ապակու, սննդամթերքի արդյունաբերությամբ։ Բացի այդ Լահտի քաղաքում կա համաշխարհային ճանաչված Kemppi ապրանքանիշի արտադրված եռակցման սարքավորումների գործարան։ Գործում է Pilkington կոնցեռնի գործարանը։
Ամեն տարի Լահտիում անցակցվում է երգեհոնային և ջազային երաժշտության միջազգային փառատոններ, պաստառների ցուցահանդեսներ, բանաստեղծների և գրողների սեմինարներ։ Արդեն մի քանի տարի է, ինչ հուլիսին տեղի է ունենում «Lahden Yöt Արխիվացված 2016-11-09 Wayback Machine» («Լահտիի գիշերները») քաղաքային փառատոնը։
2003 թվականից քաղաքը հյուրընկալում է հիփ հոփի և ռեգգիի Summer Up երաժշտական ամառային փառատոնը, որը հավաքում է մի քանի տասնյակ հազարավոր այցելուներ։ Լայնորեն հայտնի է, այդ թվում` արտասահմանում, քաղաքի «Լահտիի սիմֆոնիան» նվագախումբը՝ Օսմո Վյանսկյա դիրիժորի ղեկավարությամբ։
Լահտիում է գտնվում Հյուսիսային Եվրոպայում ամենամեծ համերգասրահը և փայտի կոնգրեսական դահլիճը` Սիբելիուս սրահը(ֆիններեն՝ Sibeliustalo)։ Լահտի քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը (ֆիններեն՝ Sinfonia Lahti) պարբերաբար ելույթ է ունենում այդտեղ։ 2006 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ Ռուսաստանի և ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Լահտին միջազգային ճանաչում ունի «Սալբաուսելյան Կիսաթ» (ֆիններեն՝ Salpausselan kisat, անգլ.՝ Lahti Ski Games) դահուկային սպորտի շնորհիվ, որը անցկացվում է սկսած 1923 թվականից, իսկ 1926 թվականին դարձել է միջազգային սպորտ։ Մրցույթներն անցկացվում են մարտի սկզբին։ 2010 թվականին անցկացվել է խաղի 85-րդ փուլը, 2011-ին` 86-րդ, իսկ 2012-ի մարտին` 87-րդ։
Քաղաքը երեք անգամ հայտ է ներկայացրել ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպման համար՝ 1964, 1968 և 1972 թվականներին, սակայն զիջեց համապատասխանաբար Ինսբրուքին, Գրենոբլին, Սապորոյին։
Սպորտային կենտրոնը գտնվում է քաղաքի կենտրոնի մոտ։ Կան մարզադահլիճներ, լողավազաններ, երեք լեռնադահուկային ցատկահարթակ, որոնք բազմաթիվ միջազգային մրցույթներից հետո դարձան քաղաքի խորհրդանիշները։ Լահտիում մի քանի անգամ անցկացվեցին բիաթլոնի և դահուկների միջազգային առաջնությունները։
Քաղաքի հարևանությամբ կան նաև գոլֆի չորս հրապարակ։
Քաղաքում 2001 թվականին անցկացվեց Հոկեյի աշխարհի առաջնությունը, որը տեղի ունեցավ դեռահասների շրջանում։
Քաղաքի կենտրոնում կա երկաթուղային կայարան։ Գնացքները գործում են երեք ուղղություններով՝ Կերավայի, Ռիհիմյակիի, Կոուվոլայի միջոցով դեպի Հելսինկի։
2006 թվականի սեպտեմբերի 1-ին բացվեց Լահտ-Քերավա 75 կմ երկարությամբ երկաթուղային ուղին (ֆիններեն՝ oikorata) (շարժումը սկսվել է սեպտեմբերի 3-ից)։ Սա երեք կայարաններով երկու ժամանակակից երկաթուղային գիծ է։
Քաղաքում կա Voima ռադիոկայան, որը հեռարձակվում է ամբողջ Պեյատ Հայմե մարզում:(Պեյատ Հայմե — 98,6 ՄՀց, Կյումենլակսո — 91,0 ՄՀցц, Արևմտյան Հայմե — 94,9 ՄՀց)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լահտի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 477)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Լահտի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.