Իտալիայի Հանրապետության նախագահ (իտալ.՝ Presidente della Repubblica Italiana), պետության ղեկավարն է, ազգային միասնության ներկայացուցիչը և Իտալիայի Սահմանադրության երաշխավորը։ Նախագահը պետության սահմանադրական մարմինն է, որը ընտրվում է Իտալիայի Խորհրդարանի պալատների համատեղ նիստում։ Նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարի է։
Իտալիայի նախագահ Presidente della Repubblica Italiana | |
---|---|
Իտալիայի զինանշանը | |
Դիմելաձև | Պարոն նախագահ |
Պաշտոնական նստավայր | Կվիրինալյան պալատ |
Լիազորության ժամկետ | 7 տարի |
Աշխատավարձ | 230.000 € |
Պաշտոնը հայտ է եկել | 1946 |
Առաջինը պաշտոնում | Էնրիկե դե Նիկոլա |
Կայք | www.quirinale.it/ Հղում |
Իտալիայի Սահմանադրությամբ սահմանվում է, որ նախագահ կարող է լինել Իտալիայի Հանրապետության 50 տարեկանից բարձր քաղաքացին, ով ունի քաղաքացիական և քաղաքական իրավունքներ։ Հանրապետության նախագահի պաշտոնը անհամատեղելի է որևէ այլ պաշտոնի հետ։ Իտալիայի նախագահի նստավայրը Հռոմում է, Կվիրինալյան պալատում։ Նախագահներին անշարժ գույք է տրվում Կաստել Պորչիանոյում, Հռոմի մոտ և Նեապոլում գտնվող Վիլլ Ռոզբերիում։ Իտալիայի գործող նախագահը Սերջիո Մատտերլան է։ Իտալիայի նախագահները պաշտոնաթողությունից հետո ստանձնում են ցմահ սենատորի և Իտալիայի Հանրապետության պատվավոր նախագահի պաշտոնները։
Նախագահ ընտրում է հատուկ ընտրական կոլեգիան, որը բաղկացած է խորհրդարանի սենատորներից և պատգամավորներից, մարզերի ներկայացուցիչների հետ։ Ընտրություններում յուրաքանչյուր մարզից ընտրվում են երեք պատվիրակներ, ընտրված մարզային խորհրդարանի կողմից` փոքրամասնության ներկայացուցչության ապահովմամբ։ Վալե դ'Աոստայի տարածաշրջանն ունի մեկ պատվիրակ։ Քվեարկության առաջին երեք փուլերը պահանջում են թեկնածուի ընտրության ձայների առնվազն 2/3-ը։ Եթե նախագահը չընտրվի երեք փուլով, ապա հետագայում պարտադիր է քվեների բացարձակ մեծամասնությունը (50% + 1 ձայն)։ Այս ժամկետի ավարտից երեսուն օր առաջ Պատգամավորների պալատի նախագահը հանրապետության նոր նախագահ ընտրելու նպատակով հրավիրում է խորհրդարան և պատվիրակություններ մարզերից։ Եթե պալատները լուծարվում են կամ իրենց լիազորությունների ավարտին մնում է երեք ամսից պակաս, ընտրություններն անցկացվում են նոր պալատների գումարումից հետո՝ տասնհինգ օրվա ընթացքում։ Այս պահին նախագահի պաշտոնավարման ժամկետները երկարաձգվում են։ Եթե Իտալիայի նախագահը չի կարող կատարել իր պարտականությունները, ապա նրա լիազորությունները անցնում են Խորհրդարանի նախագահին։ Նախագահը անցնում է լիազորությունների կատարմանը երդման արարողությունից հետո։
Սահմանադրության մեջ թվարկված են նախագահի բոլոր լիազորությունները։
Պետության գլուխի իրավասությունները ներառում է հետեւյալ հարցերը.
Նախագահը համարվում է`
Իտալիայի նախագահը պատասխանատվություն չի կրում իր գործառույթների իրականացման ընթացքում կատարված գործողությունների համար, բացառությամբ պետական դավաճանության կամ Սահմանադրության նկատմամբ ոտնձգության ։ Այդպիսի դեպքերում նրան փոխանցում են խորհրդարանի դատարանին համատեղ նիստում` անդամների ձայների բացարձակ մեծամասնությամբ։
Վճարները սահմանվում են երկրի բյուջեում և կազմում են հետեւյալ գումարները
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իտալիայի նախագահ կատեգորիայում։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Իտալիայի նախագահ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.