Սահմանադրություն

Սահմանադրություն պետության հիմնական օրենք, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։

«Սահմանադրություն» բառը գոյություն է ունեցել դեռևս Հին Հռոմում, որտեղ սահմանադրությունը հանրային իրավական ակտերի օրինակարգավորումն էր։ Առաջին սահմանադրություններն են եղել Ամերիկա վերաբնակված անգլիացիների քաղաքական ակտերը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի սահմանադրական ակտերը (13-16-րդ դարեր

Եթե իրավագիտական երևակայությունն (ֆիկցիան) այն է, որ Սահմանադրությունը իրավաբանորեն հիմնում և սահմանում է պետությունը, ենթադրվում է նաև, որ Սահմանադրությանը նախորդում է քաղաքական պատմությունը և տալիս է նրան պարագայական լեգիտիմություն, ինչպես նաև նրա հեղինակության մշտականություն։ Այդ քաղաքական պատմությունը այնուհետև տեղ է գտնում իրավունքի մեջ՝ որակավորվելով որպես «հիմնադիր կազմավորիչ ուժ»՝ ինքնիշխան ուժ, որը հիմնում է նոր Սահմանադրությունը (ֆր. «le pouvoir constituant primaire»)։

Հնդկաստանի սահմանադրությունը աշխարհի ինքնիշխան պետությունների գրավոր սահմանադրություններից ամենաերկարն է, որն ունի 448 հոդվածներ. 12 աղյուսակներ և 100 փոփոխություններ և լրացումներ, մինչդեռ Միացյալ Նահանգների սահմանադրությունը ամենակարճ գրավոր սահմանադրությունն է՝ 7 հոդվածներ և 27 փոփոխություններ և լրացումներ։

Սահմանադրության կարգի հիմունքներ

Սահմանադրության հասկացություն և բնորոշ գծեր

Սահմանադրությունն այնպիսի նորմատիվ ակտ է, որը պետության իրավունքի ողջ համակարգի նորմերի նկատմամբ ունի բարձրագույն իրավաբանական ուժ և կոչված է կարգավորելու, մի կողմից, մարդու և հասարակության, մյուս կողմից, մարդու և պետության միջև հարաբերությունները, ինչպես նաև հենց իր՝ պետության կազմակերպման հիմունքները։ Այսինքն, այն հանդիսանում է օրենսդրական համակարգի հիմքը։ Սահմանադրության նորմերը պարտադիր են բոլորի համար։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա(ՀՀ Սահմանադրություն հոդված 5)։Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով(ՀՀ Սահմանադրություն հոդված 5)։

Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն(ՀՀ Սահմանադրություն հոդված 6)։

Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը(ՀՀ Սահմանադրություն հոդված 6)։

Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին(ՀՀ Սահմանադրություն հոդված 6)։

Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո։ Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը։ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։(ՀՀ Սահմանադրություն հոդված 6)

Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով։ (ՀՀ Սահմանադրություն հոդված 6)

Սահմանադրությունն ունի ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական կարևոր նշանակություն։ Հանդիսանալով պետության բարձրագույն փաստաթուղթը, այն նաև կոչված է կարգավորելու քաղաքական ուժերի միջև քաղաքաիրավական հարաբերությունները։ Երկրի քաղաքական կյանքի առաջնային մասնակիցներն են կուսակցությունները։ Կուսակցությունների գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին, իսկ գործելակերպը՝ ժողովրդավարության սկզբունքներին (ՀՀ Սահմանադրություն հոդված 7, մաս 2)։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է (ՀՀ Սահմանադրություն հոդված 2, մաս 3 )։ Եթե նմանատիպ նորմեր ամրագրված չլինեին, ապա պետությունը կենթարկվեր քաղաքական ցնցումների։

Սահմանադրության տեսակները

Սահմանադրությունը դասակարգվում է ըստ մի շարք հատկանիշների։

Ըստ պետության կառավարման ձևի

Ըստ այս դասակարգման լինում են Հանրապետական և Միապետական։ Սահմանադրությունների բաժանումը միապետականի և հանրապետականի ունի ձևական բնույթ։ Միապետական սահմանադրություններ ընդունվում են միապետություններում։ Այդպիսիք են՝ Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Կանադան, Ավստրալիան և այլն։ Հանրապետական բնույթի սահմանադրություններ ընդունվում են հանրապետություններում։ Այդպիսիք են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և այլն։

Ըստ քաղաքական ռեժիմի

Ըստ քաղաքական ռեժիմի սահմանադրությունները լինում են ժողովրդավարական և ավտորիտար։ ժողովրդավարական սահմանադրությունները ամրագրում են քաղաքացիների համար լայն իրավունքներ ու ազատություններ, իշխանության մարմինների ընտրովիություն և այլն։ Օրինակ՝ ՀՀ, ՌԴ սահմանադրությունները։ Ավտորիտար սահմանադրություններն արգելում են քաղաքական կուսակցությունների գոյությունը կամ սահմանում միակուսակցական ռեժիմ, օրինակ՝ ԽՍՀՄ սահմանադրությունը։ Այստեղ անտեսվում են մարդկանց ազատությունները և իրավունքները։ Լինում են դեպքեր, երբ իրավաբանորեն սահմանադրությունը ժողովրդավարական է, սակայն այն անտեսված է, և երկրում տիրում է ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմ։ Այստեղ ամրագրված են իշխանությունների բաժանման սկզբունքը, սակայն գործնականում իշխանությունը կենտրոնացված է մեկ անձի կամ մի խմբի ձեռքում։

Ըստ քաղաքական-տարածքային կառուցվածքի

Լինում են դաշնային և ունիտար։

Գրականություն

  • Beau Breslin. From Words to Worlds: Exploring Constitutional Functionality. The Johns Hopkins Series in Constitutional Thought. JHU Press[en], 2009. ISBN 0-8018-9051-9, ISBN 978-0-8018-9051-2. P.213.
  • Donald S. Lutz. Principles of Constitutional Design. Cambridge University Press, 2006. ISBN 1-139-46055-2, ISBN 978-1-139-46055-2. P.261.
  • Parpworth N. Constitutional and Administrative Law. — Oxford University Press, 2010. P. 3-10.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Տես՝ constitution Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Սահմանադրություն 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սահմանադրություն 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սահմանադրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահմանադրություն» հոդվածին։

Tags:

Սահմանադրություն Սահմանադրության կարգի հիմունքներՍահմանադրություն Սահմանադրության տեսակներըՍահմանադրություն ԳրականությունՍահմանադրություն ԾանոթագրություններՍահմանադրություն Արտաքին հղումներՍահմանադրությունԳերագույն դատարանԴատական համակարգՍահմանադրական դատարան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միջուկային զենք ունեցող երկրների ցանկՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՏիեզերքԱրյան շրջանառությունՀայաստանի զինված ուժերՀայաստանի առաջին հանրապետությունՕրգազմՍերո ԽանզադյանՍառը պատերազմՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԾաղկած փշալարերԱղմուկ ականջներումՕձերԴերբայՃապոնիաՀարավաֆրիկյան ՀանրապետությունԽուստուփՎարդան ՄամիկոնյանՄեր հայրենիքԴվինԱրամ ԽաչատրյանՌուզան Վիթ ՄեսրոպյանՁվարանի կիստաՄարդու առնանդամի չափսԹամարա ՊետրոսյանՍակավարյունությունՄարսողությունՄարմնի զանգվածի ինդեքսԵվրոպական միությունՄխիթարյան միաբանությունՓոքր ՄհերՄաշկ (մարդ)ՄոմիկԳոյական անունԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՀայաստանի Ազգային ժողովԿառլես ՊուչդեմոնԳրիգոր ԼուսավորիչՈւրան (մոլորակ)Հայկական հարց44-օրյա պատերազմԼուցկիՄանկական և պատանեկան հանրագիտարաններՄԻԱՎ/ՁԻԱՀԱպրիլՀայերՀեմանգիոմաԱգաթա ՔրիստիՉարլի ՉապլինՄովսես ԽորենացիՏնտեսական համակարգՍատուրն (մոլորակ)Հավասարասրուն սեղանԹվական անունՍրտի ռիթմի խանգարումներՄայր Հայաստան հուշահամալիրՍպիտակուցներԱպրիլի 15Արքիմեդի օրենքՀայրենԵվրոպայի դրոշներՈւիլյամ ՇեքսպիրՔարահունջՎիտամին D-ի անբավարարությունՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱրգանդի միոմաՍասունՎանի թագավորությունԱնգլերենԿիստաՀարավային ԿորեաՎարդգես ՊետրոսյանՍտորոգյալՍերգեյ ՓարաջանովՆեմեսիս գործողություն🡆 More