Իսկական Ծովախեցգետին

Ծովախեցգետին կամ իսկական ծովախեցգետին (լատ.՝ Caridea), տասոտնուկ խեցգետնանմանների (Decapoda) դաս, խեցգետինների կարգ։ Լայնորեն տարածված է ամբողջ աշխարհի ծովերում, շատ տեսակներ ապրում են քաղցրահամ ջրերում։ Տարբեր տեսակների չափերը տատանվում են 2-30 սմ։ Ռուսաստանի հեռավոր Արևելյան ծովերի ֆաունայում հաշվվում է ավելի քան 100 տեսակ։ Այս խմբի շատ տեսակներ օգտագործվում են ձկնորսության մեջ։

Ծովախեցգետին
Իսկական Ծովախեցգետին
Այլ անուններԾովախեցգետին
Տեսակիսկական ծովախեցգետին
Իսկական Ծովախեցգետին Caridea Վիքիպահեստում
Իսկական Ծովախեցգետին
Ծովախեցգետինը մարդու ձեռքի մեջ

Չնայած ակվակուլտուրայի տեսակներից մեկը կոչվում է «Ծովախեցգետնային ֆերմա», այնտեղ բուծում են Penaeidae ընտանիքի խեցգետիներ, որոնք իրականում պատկանում են ոչ թե իրական ծովախեցգետինների, այլ մեկ այլ՝ տասնոտանի Dendrobranchiata խմբի։

Բազմացում և զարգացում

Ինչպես Pleocyemata ենթախմբի մյուս բոլոր ներկայացուցիչների մոտ, ձվաբջիջներից դուրս են գալիս ամբողջական սեգմենտներ, և դրանց թիվը հետագա զարգացման ընթացքում չի ավելանում։ Մանրածովախեցիների շատ տեսակների մոտ բնութագրվում է դիխոգամիա, այսինքն, կյանքի ընթացքում նրանք օրինաչափորեն փոխում են սեռն արուից էգի։

Օգտագործում սննդի մեջ

Խեցգետինը տարբեր երկրներում խոհանոցային մշակույթի բաղադրիչ է կազմում։ Հուդայականության մեջ ծովախեցգետինները, ինչպես և բոլոր ծովատառեխները, սննդի մեջ արգելված են։ Իսլամում տարաձայնություններ կան դրանց օգտագործման թույլատրելիության վերաբերյալ։

Ինչպես մյուս ծովամթերքները, ծովախեցգետինը ևս հարուստ է կալցիումով և սպիտակուցով, պարունակում է ցածր կալորիականություն։ Ծովախեցգետիններով կերակրատեսակները խոլեսթերինի աղբյուր են, 100 գ-ում 7 մգ-ից մինչև 251 մգ՝ կախված պատրաստման եղանակից։ Ծովախեցգետին որպես սնունդ դելիկատես է համարվում։

Տեսակներ

Ծովախեցգետինների ցանկ

  • Alpheoidea
  • Atyoidea
  • Bresilioidea
  • Campylonotoidea
  • Crangonoidea
  • Galatheacaridoidea
  • Nematocarcinoidea
  • Oplophoroidea
  • Palaemonoidea
  • Pandaloidea
  • Pasiphaeoidea
  • Procaridoidea
  • Processoidea
  • Psalidopodoidea
  • Stylodactyloidea

Որոշ տեսակներ

  • Pandalus hypsinotus
  • Caridina multidentata
  • Pandalus latirostris
  • Sclerocrangon salebrosa
  • Pandalus borealis
  • Synalpheus pinkfloydi

Մշակույթում

Չինացի հանրաճանաչ նկարիչ Ցի Բայշին իր նկարներում հաճախ է ծովախեցգետիններ նկարել։

Ծանոթագրություններ

Գրականություն

Իսկական Ծովախեցգետին Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսկական ծովախեցգետին» հոդվածին։
Իսկական Ծովախեցգետին Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսկական ծովախեցգետին» հոդվածին։

Tags:

Իսկական Ծովախեցգետին Բազմացում և զարգացումԻսկական Ծովախեցգետին Օգտագործում սննդի մեջԻսկական Ծովախեցգետին ՏեսակներԻսկական Ծովախեցգետին Որոշ տեսակներԻսկական Ծովախեցգետին ՄշակույթումԻսկական Ծովախեցգետին ԾանոթագրություններԻսկական Ծովախեցգետին ԳրականությունԻսկական ԾովախեցգետինԼատիներենԽեցգետնանմաններ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԴերբայՈրոշիչԲարդ համադասական նախադասությունԴիկլոֆենակՎահագնԹաջ ՄահալՊատվի համար (դրամա)Կարմիր գլխարկԻբուպրոֆենՍումգայիթի ջարդերԿասկադ համալիրԻսպանիաՄԻԱՎԱլմա-Աթայի հռչակագիրՏողադարձԱրշակ ԲՁեռնաշարժությունՔաոս (վեպ)ՋրհեղեղՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Դավիթ ԱնանյանԴանթեական առասպելԳլխավոր էջԱրմեն Տիգրանյան (երգահան)Օրալ սեքսՌոբերտ ԱբաջյանՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՎանա լիճՈւիլյամ ՇեքսպիրԵրիցուկՀայաստանի թռչունների ցանկՔրիստոնեությունՁվարանի կիստաՁայնավորներԱլգորիթմՆյարդային համակարգՔարԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԱլբերտ ԱզարյանԵրկկենցաղներԱշխարհի մայրաքաղաքների ցանկԹուրքիաԿանադաԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՕքսիդՖեյսբուքՄագաղաթՀայաստանի ձկների ցանկԳուսան ԱշոտՀամացանցՀարկադրական եղանակԲազմացումԿարսԱլեքսանդր ՇիրվանզադեԻմպրեսիոնիզմԼենկթեմուրՄատյան ողբերգությանՆոյԳրիգոր ՆարեկացիԱրձակՆոր ՆախիջևանԱղվան ՎարդանյանԱրտույտների ագարակըԽոսրովի անտառ պետական արգելոցՔարային շինանյութերՌոբերտ ՔոչարյանԲացահայտիչԳերմանիաՆյութափոխանակությունՏիգրան ՊետրոսյանՀուլիոս ԿեսարԻնքնաթիռՎինսենթ վան ԳոգՄԻԱՎ/ՁԻԱՀԱշոտ Գ ՈղորմածԿարեն ԴեմիրճյանՄակբայ🡆 More