Ինդոս

Ինդոս (տիբեթերեն՝ སེང་གེ།་གཙང་པོ Sênggê Zangbo, չինարեն՝ 印度河 Yìndù Hé, հինդի՝ सिन्धु नदी, ա.-փենջ.՝ دریاۓ سندھ Sindh, փուշթու՝ اباسين Abāsin, սինդհի՝ سنڌوندي Sindhu, ուրդու՝ دریائے سندھ‎), գետ Հարավային Ասիայում՝ Չինաստանում, Հնդկաստանում և Պակիստանում։ Սկիզբ է առնում Կալյաս լեռնաշղթայի (Տիբեթի բարձրավանդակ) լանջերից, շուրջ 5300 մ բարձրությունից․ միջին և ստորին հոսանքներում հոսում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրով, Պակիստանի խոշոր նավահանգստային քաղաք Կարաչիի մոտ թափվում Արաբական ծովը՝ առաջացնելով դելտա (տարածությունը շուրջ 8 հազար կմ2)։ Պակիստանի ամենաերկար գետն է և համարվում է պակիստանցիների ազգային՝ մայր գետը։ Ընդհանուր երկարությունը 3180 կմ է։ Կա ոչ կանոնավոր նավագնացություն մինչև Քաբուլ վտակի գետաբերանը։

Ինդոս
Ինդոս
Ինդոս գետի ավազանի պատկեր տիեզերքից
Ինդոս
Բնութագիր
Երկարություն3 180 կմ
Ավազանի մակերես960 800 կմ²
Ջրի ծախս6 600 մ³/վրկ
Ջրահոսք
ԱկունքՏիբեթ
Ակունքի տեղակայումSengge Zangbo? և Տիբեթյան լեռնաշխարհ
ԳետաբերանԱրաբական ծով
Գետաբերանի տեղակայումԱրաբական ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերZanskar River?, Haro River?, Gilgit River?, Shigar River?, Շայոկ, Փանջնադ գետ, Suru River?, Soan River?, Kurram River?, Գումալ և Քաբուլ
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան,
Հնդկաստան Հնդկաստան,
Պակիստան Պակիստան
ԵրկրամասՓենջաբ, Լադախ, Սինդ, Hazara?, Գիլգիտ-Բալտիստան և Տիբեթի ինքնավար շրջան
ՋրահավաքԻնդոսի ավազան
Ինդոս
Գետը Վիքիպահեստում

Հակիրճ տեղեկատվություն

Ինդոսի ջրահավաք ավազանը ընդգրկում է մոտավորապես 1,165,000 քառակուսի կիլոմետր տարածք, ջրի տարեկան ծախսը (հոսքը), ըստ կատարված հաշվարկների, կազմում է շուրջ 243 խորանարդ կիլոմետր. ջրառատությամբ կրկնակի գերազանցում է Նեղոսին և եռակի՝ Եփրատին ու Տիգրիսին՝ միասին վերցված։ Այդ ցուցանիշով Ինդոսը աշխարհի գետերի ցանկում զբաղեցնում է քսանմեկերորդ տեղը։ Նրա ձախակողմյան խոշոր վտակներն են Զանսկարը և Փենջաբը (վերջինս իր հերթին ունի հինգ խոշոր վտակ՝ Չենաբը, Ռավին, Ջելումը, Բեասը, Սութլեջը)։ Աջակողմյան խոշոր վտակներն են Շյոկը, Գիլգիթը, Գոմալը, Քաբուլը, Կուրամը։ Սկիզբ առնելով լեռնային աղբյուրից և սնուցվելով սառցադաշտերի հալոցքաջրերով՝ Ինդոսն իր առատահոս ջրերով սատար է դառնում բարեխառն գոտու անտառների, ոռոգվող սարավանդների ու հարթավայրերի էկոհամակարգերի։

Ինդոսի գետահովտի հյուսիսային հատվածը՝ նրա վտակների գետահովիտների հետ մեկտեղ, կազմավորում է Փենջաբի տարածաշրջանը, իսկ ստորին հոսանքի շուրջբոլորը տարածվում է Սինդհի տարածաշրջանը։ Գետը պատմականորեն կարևոր դեր է խաղացել տարածաշրջանի ցեղերի ու ժողովուրդների կյանքում. նրա ափերին ձևավորվել են բազում մշակույթներ։ Մեր թվականությունից առաջ երրորդ հազարամյակում այստեղ ի հայտ է ելել բրոնզեդարյան քաղաքային նշանավոր քաղաքակրթություններից մեկը, մ. թ. ա. երկրորդ հազարամյակում Փենջաբը հիշատակվել է Ռիգվեդայի օրհներգերում (որպես Սապտա Սինդհու) և զրադաշտական Ավեստայում ու գրական այլ երկերում (որպես Հապտա Հինդու). այս երկու եզրույթներն էլ նշանակում են Յոթ գետեր։ Ինդոսի հովտում հիմնված վաղ պատմական թագավորություններից են Գանդհարան և Սաուվիրան։

Ինդոսը Արևմուտքին հայտնի է դարձել դեռևս դասական ժամանակներում, երբ պարսից Դարեհ արքան իր հույն հպատակ Սկիլաքսես Կարիանդացուն ուղարկել է հետազոտելու գետն ու նրա մերձակա տարածքները (ca. 515 BC):

Ինդոսի վրա կառուցվել են մի շարք ամբարտակներ ու պատվարներ։ Ափին են Հայդարաբադ, Սուկկուր քաղաքները, իսկ դելտայի մոտ՝ Կարաչի ծովային նավահանգիստը։

Անվանում

Անվանումներն են՝ սանսկրիտ՝ सिन्धु (Sindhu IAST); ուրդու՝ سندھ (Սինդհ); սինդհի՝ سندھو (Սինդհու); ա.-փենջ.` سندھ (Sindh IAST); ավեստերեն՝ Hindu; փուշթու՝ اباسين (Աբբա-Սին «գետերի հայր»); պարս.՝ هند («Հինդ»); տիբեթերեն՝ Sengge Chu («Lion River»); չինարեն հեշտ. 印度河 , պինին: Yìndù Hé; հուն․՝ Ινδός (Ինդոս)։

Սանսկրիտ լեզվով կոչվել Սինդհու (բառացի՝ «գետ»), որը հին պարսիկներին է անցնել Հինդ, իսկ հին հույներին և հռոմեացիներին Ինդոս (Ինդ) ձևով։ Փուշթու լեզվով կոչվում է Աբբա֊Սինդ (բառացի՝ «գետերի հայր»)։

Ծանոթագրություններ

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

Ինդոս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 340 Ինդոս 

Tags:

Ինդոս Հակիրճ տեղեկատվությունԻնդոս ԱնվանումԻնդոս ԾանոթագրություններԻնդոս ՊատկերասրահԻնդոս Արտաքին հղումներԻնդոս ԱղբյուրներԻնդոսԱրաբական ծովԳետԻնդոս-Գանգեսյան հարթավայրՀարավային ԱսիաՀինդիՀնդկաստանՈւրդուՉինաստանՉինարենՊակիստանՏիբեթերենՓուշթու

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿանադաԵրակների վարիկոզ լայնացումՎանի թագավորությունԿալցիումի օքսիդԱնլռելի զանգակատունԱպրիլի 25Ուղիղ խնդիրԱլբերտ ԱյնշտայնԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ԿոստանդնուպոլիսԱրցախյան շարժումՏիգրան ՊետրոսյանՄերկուրի (մոլորակ)Նիկոլ ՓաշինյանՀեշտոցԷյֆելյան աշտարակՓոքրիկ իշխանըՀատակումԻբուպրոֆենՄեսրոպ ՄաշտոցԱրջերԱնտանտՄեծ ՄհերԿապ (խոսքի մաս)ԷվերեստԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՄրգաշատԿապույտ հազԱրձակԱֆրիկաԱղվան ՎարդանյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՍասունցի ԴավիթԱվետիք ԻսահակյանՍարդարապատի հերոսամարտՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Ձեռք, ոտք և բերան հիվանդությունԱլեքսանդր ՍպենդիարյանԸղձական եղանակԲարդ ստորադասական նախադասությունՔարՄթնոլորտի աղտոտումՍերմնահեղուկԹոմաս ԷդիսոնԾիծեռնակներՕհմի օրենքԱրյան խումբԳևորգ ԷմինԱրաքսՈւղղանկյուն եռանկյունԱրագածՀարավային ԿովկասՎարդՍտրեպտոկոկային ֆարինգիտԳրիգոր ԶոհրապԽուստուփՀեպատիտ CՏիգրան ՄեծՀնդկաստանի մշակույթՄողեսներԷպիլեպսիաSourԱվարայրի ճակատամարտԳարեգին ԲՀեմոգլոբինԱրտաշեսյաններՆոյյան տապանՀարադրությունՇրջակա միջավայրԴանթեական առասպելՍննդային ալերգիաՀայերենի կետադրությունԱյրվածքԲացականչական նշանԹոքի քաղցկեղ🡆 More