Փաշթո

Փուշթուն (پښتو‎) (երբեմն կոչվում է «աֆղաներեն») հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդ-արիական ճյուղի իրանական ենթաճյուղի արևելյան խմբին պատկանող լեզու։ Հիմնականում տարածված է Աֆղանստանի և Պակիստանի տարածքում։ Փուշթուն Աֆղանստանի երկու պետական լեզուներից մեկն է՝ դարի լեզվի հետ միասին։

Փաշթո
Փուշթու
پښتو
Փաշթո
Տեսակբնական լեզու, մակրոլեզու և կենդանի լեզու
Ենթադասարևելաիրանական լեզուներ
ԵրկրներՓաշթո Աֆղանստան, Փաշթո Պակիստան և Փաշթո Հնդկաստան
Պաշտոնական կարգավիճակ{{{2}}} Աֆղանստան
Փաշթո Հայբեր Պահտունհվա
Փաշթո
Խոսողների քանակ39 000 000 մարդ (2007)
Լեզվակիրների թիվը40-ից մինչև 60 մլն
Ռեյտինգ33
Գրերի համակարգարաբերենի այբուբեն և արաբական գիր
IETFps
ԳՕՍՏ 7.75–97пуш 550
ISO 639-1ps
ISO 639-2pus
ISO 639-3pus
Փաշթո Pashto language Վիքիպահեստում

Փուշթուի տարածման սահմաններ

Արևմուտքում փուշթուի տարածման սահմանը, Հերիռուդ և Ռուդե-Ջամ գետերի խառնարանից սկսած, ձգվում է դեպի հարավ՝ աֆղանա-իրանական սահմանի երկարությամբ, մինչև Հիլմենդ գետի ափերը։ Այստեղից սահմանը շրջվում է արևելք՝ դեպի Կանդագար։ Կանդագարից հարավ սահմանը արևելքից շրջանցում է Ռեգիստան անապատը և Աֆղանստանի ու Պակիստանի սահմանները կտրել-անցնելով՝ ուղղվում է դեպի Քվետտա, որտեղից էլ շրջվում է դեպի արևելք՝ Ինդոս գետի հովիտը։ Ապա աֆղաներենի տարածման սահմանը բարձրանում է հյուսիս՝ Ինդոս գետի աջ ափի երկայնքով։ Քաբուլ և Ինդոս գետերի խառնարանից դեպի հյուսիս այս սահմանը հյուսիսից և արևելքից ներառում է Բուհիր, Սվաթ, Դիր և Բաջաուր շրջանները, իսկ Չիտրալից հարավ կտրում-անցնում է Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանը, որտեղից հետևում է դեպի Քաբուլ։ Աֆղաներենի տարածման շրջանի հյուսիսային սահմանը Քաբուլից արևմուտք շրջանցում է Խազարեջաթյան սարահարթը, Քուհի-Բաբա լեռնաշղթան, Հերիռուդի վերին հասանքը և Հերաթից արևմուտք ընկած շրջանում դուրս է գալիս իրանա-աֆղանական սահման։ Բացի այս տարածքներից փուշթուն աննշան տարածված է նաև Աֆղանստանի այլ շրջաններում, Ամուդարիայի ձախ ափին և այլ վայրերում։

Փուշթուի բարբառային բաժանումը

Աֆղանական ցեղերը խոսում են բազմաթիվ տարածքային և ցեղային բարբառներով, որոնք մինչ օրս էլ համարյա ուսումնասիրված չեն։ Այդ բարբառները ընդունված է բաժանել երկու մեծ խմբի կամ ճյուղի՝

  1. Արևմտյան կամ կանդագարյան
  2. Արևելյան կամ փեշավարյան

Այդ բաժանման հիմքը արևմտաաֆղանական "Ժ"-ի, "Շ"-ի օրինաչափ համապատասխանությունն է արևելաաֆղանական "Գ"-ի, "Խ"-ի։ Օրինակ կանդագարյան "փաշթո"(փուշթու), "թիժա"(քար) բառերին համապատասխանում են փեշավարյան "փախթո", "թիգա" բառերը։ Սրա հիման վրա երբեմն արևմտյան բարբառները կոչում են փաշթո տիպի, իսկ արևելյան բարբառները՝ փախթո տիպի բարբառներ։ Այս բաժանումը սակայն շատ հարաբերական է, կան շատ միջանկյալ բարբառներ, որոնք որոշ հատկանիշներով մոտ են կանդագարյան խմբին, իսկ որոշ հատկանիշներով էլ՝ փեշավարյան խմբին։

Տես նաև

  • Աֆղաներեն առաջին գրավոր հուշարձաններ

Ծանոթագրություններ

Փաշթո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փաշթո» հոդվածին։

Tags:

Փաշթո Փուշթուի տարածման սահմաններՓաշթո Փուշթուի բարբառային բաժանումըՓաշթո Տես նաևՓաշթո ԾանոթագրություններՓաշթոԱֆղանստանՀնդեվրոպական լեզվաընտանիքՊակիստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վինսենթ վան ԳոգԿիլիկիայի հայկական թագավորությունSourԱրարատ-73-ին նվիրված արձանախումբԹութակներ (ընտանիք)Համախառն ներքին արդյունքԿենդանակերպի նշաններԳաստրիտԵրիկամաքարային հիվանդությունՀոգեկան հիվանդություններԹվական անունՆեմեսիս գործողությունԵվրոպաՍամվել (վեպ)ԿտավատԵրվանդ ԱզատյանՔրիստափոր ԿոլումբոսԼևոն ՇանթԳարեգին ՆժդեհԿոնՍակուրաԳորշ արջՌիտա ՀեյուորթՎարազդատ ՀարոյանՎահանագեղձՀունաստանՍտենտավորումՀայկական ճարտարապետությունԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՍեպսիսՀայկական առածներ և ասացվածքներՓոքրիկ իշխանըԱրա ՀարությունյանԿարմրուկՄկաններՀայաստանի ազգային հերոսԿատուներՄարտի 29OverwatchԽոսրովի անտառ պետական արգելոցՈւիլյամ ՇեքսպիրԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՀաշվապահական հաշվեկշիռԱրգանդի միոմաԿոկորդաբորբՀելիկոբակտեր պիլորի վարակԱրաքսՄԻԱՎՀեշտոցի սնկային վարակՊաբլո ԷսկոբարԱվստրալիաՔառօրյա պատերազմԿրիշտիանու ՌոնալդուՀուդայականությունԹռչուններԱստվածային կատակերգությունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԲեզոարյան այծԱրյունԳոշավանքՎահե ՇահվերդյանՀեպատիտ CԵրազահանԹաջ ՄահալՄակբայԾավալԼեոնարդո դա ՎինչիԱնուղղակի խնդիրԱնորոշ դերբայՊահքԳրիգոր ԼուսավորիչՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՄայիսյան հերոսամարտերՆեյմարՄարդու իրավունքներԽնկո Ապեր🡆 More