Ինդիանա, նովել սիրո և ամուսնության մասին։ Նովելի հեղինակը Ժորժ Սանդն է։ Այն հրատարակվել է 1832 թվականի ապրիլին։ Նովելը ռոմանտիզմի, ռեալիզմի և իդեալիզմի խառնուրդ է։ Նովելի իրադարձությունները ծավալվում են մասամբ Ֆրանսիայում, մասամբ ֆրանսիական Ռեյունիոն գաղութում։ Քանի որ Սանդը երբեք չէր եղել Ռեյունիոնում, նա այն նկարագրելիս հիմնվում է իր ընկեր Ժյուլ Ներուդայի ճանապարհորդական պատմությունների վրա։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ինդիանա ֆր.՝ Indiana | |
---|---|
Հեղինակ | Ժորժ Սանդ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1832 |
Նկարագրում է | Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | ապրիլ 1832 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/sand/indiana/indiana.html |
Վիքիքաղվածք | Ինդիանա |
Indiana (novel) Վիքիպահեստում |
Ինդիանան գրքի գլխավոր հերոսուհին է, որը երիտասարդ ազնվականուհի է, ով սերում է Ռեյունիոն կղզու գաղութային բնակիչներից և ներկայումս բնակվում է Ֆրանսիայում։ Նա ամուսնացած է ծեր, նախկին սպա գնդապետ Դելմարի հետ։ Նա տառապում է մի շարք անհայտ հիվանդություններից՝ հավանաբար իր կյանքում առկա կրքի պակասից։ Ինդիանան չի սիրում իր ամուսնուն և փնտրում է այնպիսի մեկին, ով իրեն կրքոտ կսիրի։ Նա հաշվի չի առնում իր զարմիկ Ռալֆին. վերջինս ապրում է Ինդիանայի և նրա ամուսնու հետ։ Ինչպես հայտնի է դառնում, Ռալֆը սիրում է Ինդիանային։
Երբ նրանց երիտասարդ, գեղեցկադեմ հարևան Ռեյմոն դե Ռամիերը իր հետաքրքրության մասին հայտնում է Ինդիանային, վերջինս սիրահարվում է նրան։ Ռեյմոնը արդեն գայթակղել էր Ինդիանայի աղախնին՝ Նունին, իսկ վերջինս էլ հղիացել էր նրանից։ Երբ Նունը իմանում է, որ Ռեյմոնը սիրահետում է Ինդիանային, ինքնասպան է լինում՝ խեղդվելով։ Ինդիանայի ամուսինը որոշում է կայացնում տեղափոխվել Իլ Բուրբոն։ Գիշերով Ինդիանան փախչում է Ռեյմոնի մոտ՝ հուսալով, որ վերջինս կընդունի իրեն որպես սիրուհի՝ հաշվի չառնելով հասարակության անխուսափելի դատապարտումը։ Սկզբում Ռեյմոնը փորձում է սիրահետել նրան, սակայն ձախողվելով՝ մերժում է նրան ընդմիշտ։ Չհանդուրժելով այն միտքը, որ Ինդիանան ավելի մեծ կամքի ուժ ունի՝ Ռեյմոնը նրան նամակ է ուղարկում, նպատակ ունենալով տիրանալ Ինդիանային, չնայած որ պատասխան սեր չի տածում նրա նկատմամբ։
Նամակը ստանալու պահին Ինդիանան արդեն կղզում է գտնվում։ Նա փորձում է տեղի չտալ, սակայն ի վերջո վերադառնում է Ֆրանսիա՝ վտանգավոր ծովային ճանապարհորդություն կատարելով։ Երբ նա ժամանում է Ֆրանսիա, այստեղ տեղի է ունենում 1830 թվականի «Երրորդ փառապանծ» հեղափոխությունը։ Այս ընթացքում Ռեյմոնը շահեկան ամուսնություն է կնքում և գնելով Ինդիանայի տունը՝ կնոջ հետ բնակվում է այնտեղ։
Ստոիկ և հեռվում գտնվող Սըր Ռալֆը, որին Ինդիանան միշտ համարել է "էգոիստ", հանկարծ գալիս է նրան օգնության և պատմում է, որ գնդապետ Դելմարը մահացել է տենդի պատճառով։ Ինդիանան և Ռալֆը որոշում են ինքնասպան լինել՝ միասին ցատկելով ջրվեժից Իլ դե Ռեյունիոնում։ Սակայն հետադարձ ճանապարհին նրանք սիրահարվում են մեկ մեկու։ Նախքան ինքնասպան լինելը, նրանք միմյանց են հայտնում իրենց սիրո մասին և խոստանում են ամուսնանալ երկնքում։ Նովելի վերջում մի արկածախնդիր երիտասարդ հայտնաբերում է, որ մի տղամարդ և կին՝ Ռալֆը և Ինդիանան ապրում են կղզում գտնվող մի առանձին ֆերմայում։
Նովելում նկարագրվում են 19-րդ դարի նովելիստներին բնորոշ թեմաներ՝ դավաճանություն, հասարակական խոչընդոտներ, ռոմանտիկ սիրո անիրականանալի ձգտում։ Այն 19-րդ դարի կնոջ ցանկությունների ուսումնասիրություն է, ցանկություններ, որոնց իրականացումը բարդացնում են դասակարգի խոչընդոտները և դավաճանության վերաբերյալ հասարակական "օրենքները"։ Այլ կերպ ասած, նովելում քննադատվում է Ֆրանսիայում կնոջ իրավահավասարության մասին օրենքները։ Նապոլիոնական կոդեքսի համաձայն՝ կանայք իրավունք չունեին ձեռք բերել սեփականություն, պահանջել իրավունքներ իրենց երեխաների նկատմամբ կամ ամուսնալուծվել։ Ի վերջո նովելը շոշափում է այնպիսի թեմա, ինչպիսին է ֆրանսիական կայսրության տիրապետության տակ գտնվող գաղութները։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիանա (վեպ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիանա (վեպ)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ինդիանա (վեպ), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.