Սըր Իեն Մուրեյ ՄակՔելլեն (անգլ.՝ Sir Ian Murray McKellen; ծնվ.
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
25 մայիսի 1939, Բերնլի, Լանկաշիր կոմսություն, Անգլիա), բրիտանական կինոյի և թատրոնի դերասան, Լորանսի Օլիվյեի 6 մրցանակների դափնեկիր, ինչպես նաև ստացել է Թոնի, «Ոսկե գլոբուս», 2 Saturn -ի մրցանակ, 4 Դրամա Դեսկ մրցանակ և 2 Critic's Choice Movie Awards: Նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր ֆիլմում դերերի համար, ինչպիսին էն ՝ Ռիչարդ III- (1995 թ.), Աստվածներ և դևեր (1998 թ.), Մագնետո ի դերով Իքս մարդիկ կինոշարանում, և Գենդալֆ - ի դերով Մատանիների տիրակալը - և Հոբիթ ֆիլմաշարներում։ . 1960-70-ականների ընթացքում նա խաղացել է Շեքսպիրի ցանկի գրեթե բոլոր պիեսներում։ ՄակՔելլենի առաջին մեծ դերն եր գլխավոր դերը Ռիչարդ III- (1995 թ.) ֆիլմում, և արդեն երեք տարի անց ստացել է առաջին անվանակարգը Աստվածներ և դևեր(1998) - ֆիլմում դերի համար ։ Երկրորդ անգամ դերասանն առաջադրվել է կինոակադեմիայի մրցանակին ՝ Գանգալֆի դերի համար Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն - ում ։
Իեն ՄակՔելլեն անգլ.՝ Ian McKellen | |||||
---|---|---|---|---|---|
Հասակը | 180 սմ | ||||
Ծնվել է | մայիսի 25, 1939 (84 տարեկան) | ||||
Ծննդավայր | Լանկաշիր կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիա | ||||
Կրթություն | Սուրբ Եկատերինայի քոլեջ և Bolton School? | ||||
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և անգլիացիներ | ||||
Ազգություն | Մեծ Բրիտանիա | ||||
Կրոն | Աթեիստ | ||||
Մասնագիտություն | Դերասան, Սցենարիստ, Պրոդյուսեր | ||||
Ակտիվ շրջան | 1960–այժմ | ||||
Ժանրեր | Դրամա, Արկածային, Ֆենտեզի | ||||
Ընտրանի | "Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն", "Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը", "Իքս մարդիկ" | ||||
Համատեղ ապրող(ներ) | Sean Mathias? | ||||
Պարգևներ և մրցանակներ | Լոուրենս Օլիվյեի պարգև(6 մրցանակ), The Order of the Companions of Honour | ||||
IMDb | ID 0005212 | ||||
ԿինոՊոիսկ | ID 8215 | ||||
Պաշտոնական կայք | |||||
|
Բրիտանիայի կայսրության շքանշանի Կոմանդոր (1979 թ)։ Պատվո փառքի շքանշանակիր (2008 թ.)
ՄակՔելլենը ծնվել է Մեծ Բրիտանիայի Լանկաշիրում գտնվող Բերնլի քաղաքում, չնայած նա իր պատանության մեծ մասն անցկացրեց Ուիգանում։
1939-ի սեպտեմբերին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ առաջ նրա ընտանիքը տեղափոխվեց Վիգան։ Նրանք այնտեղ էին ապրում, մինչև Իենի տասներկու ամյակը, որից հետո 1951-ին տեղափոխվեցին Բոլթոն ։ Պատերազը միջոցով ապրելու փորձը մանկությունում նրա վրա մեծ ազդեցություն թողեց, և նա հետագայում ասաց, որ «միայն խաղաղությունը վերսկսվելուց հետո ... ես դա գիտակցեցի»։ Հարցազրույցներից մեկի ժամանակ այն հարցին, երբ լրագրողը նշեց, որ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո բավականին հանգիստ է թվում, նա պատասխանեց . «Դե, թանկագինս, մի մոռացիր որ ես քնում էի պողպատե սալիկի տակ, երբ դեռ նույնիսկ չորս տարեկանս չէր լրացել» (նկատի ունենալով մետաղից սեղանը, որի տակ Մաքքելենը քնում էր Մեծ Բրիտանիայի հյուսիսում գերմանական ռմբակոծության ժամանակ։
ՄակՔելլենը Սովորել է Բոլթոնի տղաների համար նախատեսված դպրոցում, որտեղ մասնակցել է դպրոցական սիրողական թատրոնի բեմադրություններին, և մինչ այժմ աջակցում է այն՝ պարբերաբար շփվելով ուսանողների հետ։ ՄակՔելլենի դերասանական կարիերան սկսվեց Բոլթոնի Փոքր թատրոնում, որի հովանավորն է ներկայումս։ Նրա Վաղ հրապուրումը թատրոնի հանդեպ սկսվեց երբ ծնողների հետ այցելած Փիտեր Պեն ի ներկայացմանը Մանչեստր - ի Օպերայի տանը, երբ նա երեք տարեկան էր։
1958-ին ՄակՔելլենը 18 տարեկան հասակում, կրթաթոշակ ստացավ Քեմբրիջի Սենթ Քաթարինի քոլեջում, որտեղ ուսուցանում էր եր անգլերեն գրականություն։ Նա այդ ժամանակվանից դարձել է քոլեջի պատվավոր անդամ։ Քեմբրիջում գտնվելու ժամանակ ՄակՔելլենը Marlowe Society- ի անդամ էր, որտեղ նա 3 տարվա ընթացքում հայտնվեց 23 պիեսում։ Այս ժամանակահատվածում ՄակՔելլենը արդեն համագործակցում էր էր Փիթեր Հոլի, Ջոն Բարտոնի և Դադի Ռայլանդի հետ, նրանք բոլորն էլ հսկայական ազդեցություն ունեցան ՄակՔելլենի հետագա կարիերայում։
ՄակՔելլենը սկսեց նկարահանվել ֆիլմերում 70-ականներից, բայց ամենամեծ համբավն ու ճանաչումը նրան բերեցին միայն 90-ականներին ՝նկարահանված Հոլիվուդյան բլոկբաստերում։ 1993-ին նա հայտնվեց «Lingering Music» հեռուստաֆիլմում, որի համար դերասանն առաջին անգամ առաջադրվեց Էմմիի ։ 1996-ին նա խաղացել է կայսր Նիկոլայ II- ի դերը «Ռասպուտին» ֆիլմում, որի համար նա արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակին։
Նա առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների «Աստվածներ և դևեր» ֆիլմի համար լավագույն դերասան անվանակարգում։
2000-ին դերասանը մարմնավորեց Մագնետոյի կերպարը Իքս մարդիկ ֆիլմում։ Ֆիլմի նկարահանումների ընթացքում դերասանը համաձայնել է նկարահանվել Փիթեր Ջեքսոն -ի Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն ֆիլմում, որտեղ նա հայտնվեց Գանդալֆի կերպարում։ Այս Դերի համար դերասանը ստացավ Միացյալ Նահանգների դերասանների գիլդիայի մրցանակ, ինչպես նաև առաջադրվեց Օսկար ի և BAFTA - ին։
ՄակՔելլենը հետագայում խաղացել է Գանդալֆը - ին Մատանիների տիրակալը ֆիլմաշարի հետագա մասերում, ինչպես նաև նա այս դերը կատարել է Հոբբիթ ֆիլմաշարի երեք Ֆիլմերում ։
2013-ի նոյեմբերին Իեն ՄակՔելլենը հայտնվեց Դոկտոր Ով- ի 50-ամյակին նվիրված սերիայում ։
2017-ին ՄակՔելլենը նկարահանվեց Բիլ Կոնդոն -ի «Գեղեցկուհին և Հրեշը» ֆիլմում որտեղ կատարեց Լյումերի դերը։ (Սա նշանավորեց Կոնդոնի և ՄակՔելլենի միջև երրորդ համագործակցությունը ՝Աստվածներ և դևեր- ից և Պարոն Հոլմս հետո) ֆիլմում նաև նկարահանվել են Էմմա Ուոթոն ը և Դեն Սթիվենսը։ Նույն տարի ՄակՔելլենը հայտնվեց Ջո Ստեֆենսոն ի վավերագրական ֆիլմում ՝ McKellen: Playing the Part: Վավերագրական ֆիլմում ներկայացվում է ՄակՔելլենի կյանքը և դերասանական գործունեությունը։ 2019-ին ՄակՔելլենը նկարահանվեց Լավ Ստախոս - ֆիլմում Հելեն Միրեն ի հետ միասին։
ՄակՔելլենը գեյ է։ 1988-ին նա առաջին անգամ բարձրաձայնեց այդ մասին BBC ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ ։
1990 թվականը դարձավ առաջին բաց գեյերից մեկը, ում շնորհվել էր բրիտանիայի կայսրության Կոմանդոր կոչումը։
Նրա առաջին լուրջ հարաբերությունները սկսվեցին Բրայան Թեյլորի հետ, որը Բոլթոնում պատմության ուսուցիչն էր, նրանց հարաբերությունները սկսվեցին 1964 թվականին, որը տևեց ութ տարի և ավարտվեց 1972 թ։ Նրանք ապրում էին Լոնդոնում, որտեղ ՄակՔելլենը շարունակում էր կարիերան որպես դերասան։ 1978-ին նա Էդինբուրգի փառատոնում հանդիպեց իր երկրորդ զուգընկերոջը Շոն Մաթիասին, Այս հարաբերությունները շարունակվեցին մինչև 1988 թվականը։
Իենը 2014-ի հունվարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակ գրելու նախաձեռնողներից մեկն էր որը կոչ էր անում վերացնել գեյ-քարոզչությունն արգելող օրենքը։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1969 | Ալֆրեդ Մեծ | Alfred the Great | Ռոջեր | Մարտական, Դրամա, Ռազմական, Պատմական | Կլայվ Դոներ | Դևիդ Հեմինգս, Մայքլ Յորկ, Պրունելա Ռենսոմ, Քոլին Բլեյկլի |
1969 | Սիրո հպումը | A Touch of Love | Ջորջ Մետյու | Դրամա | Ուորիս Խուսեյն | Սենդի Դեննիս, Էլինոր Բրոն, Ջոն Ստենդինգ, Մայքլ Կոուլզ |
1969 | Խոստում | The Promise | Լեոնիդիկ | Դրամա | Մայքլ Հեյես | Ջոն Կասլ, Սյուզեն Մակրեդի, Մերի Ջոնս, Դևիդ Նեթխեյմ |
1970 | Էդվարդ II | Edward II | Էդվարդ թագավոր | Ռիչարդ Մարկուենդ Տոբի Ռոբերտսոն | Տիմոտի Ուեսթ, Դայան Ֆլետչեր, Ջեյմս Լորենսոն, Ռոբերտ Էդիսոն | |
1970 | Համլետ | Hamlet | Համլետ | Դրամա | Դևիդ Գայլզ | Ֆեյտ Բրուկ, Սյուզեն Ֆլիտվուդ, Ջոն Վուդվայն |
1971 | Արքա Ռիչարդ II-ի ողբերգությունը | The Tragedy of King Richard II | արքա Ռիչարդ II | Ռիչարդ Կոթրել Տոբի Ռոբերտսոն | Տիմոտի Ուեսթ, Ռոբերտ Էդիսոն, Պոլ Հարդվիկ, Տրևոր Մարտին | |
1972 | Քեյթ Միշելը նորին մեծության շաբական ցուցահանդեսում | Keith Michell at Her Majesty's Show of the Week | Դրամա | Իվոն Լիթլվուդ | Մոյրա Անդերսոն, Դևիդ Էլդեր, Փիթեր Գիլմոր, Մայկ Գոլդշտեյն, Ջերեմի Լլոյդ | |
1979 | Ամուդ Հա'Էշ | Amud Ha'Esh | պատմող (անգլերեն տարբերակ) | մինի սերիալ, Փաստագրական | Յակով Էիսենմեն | Յոսի Բանայ |
1979 | Մակբետ | A Performance of Macbeth | Մակբետ | Դրամա | Ֆիլիպ Կասոն | Ջուդի Դենչ, Ջոն Բաուն, Սյուզեն Դյուրի, Ջուդիտ Հարտ |
1981 | Սիրո քահանան | Priest of Love | Դ. Հ. Լոուրենս | Դրամա, Մելոդրամա, Կենսագրական | Քրիստոֆեր Մայլզ | Ջանետ Սուզման, Ավա Գարդներ, Պենելոպե Քեյթ, Հորխե Ռիվերո |
1982 | Ուոլտեր | Walter | Ուոլտեր | Դրամա | Սթիվեն Ֆրիրզ | Բարբարա Ջեֆորդ, Արթուր Ուայբրոու, Թոնի Մելոդի, Դևիդ Ռայալ |
1982 | Դաշտային մկնականջ | The Scarlet Pimpernel | Չաուվելին | Դրամա, Մելոդրամա, Արկածային | Կլայվ Դոներ | Էնտոնի Էնդրյուս, Ջեյն Սեյմուր, Ջեյմս Վիլերս, Էլինոր Դևիդ |
1983 | Ամրոց | The Keep | դոկտոր Թեոդոր Կուզա | Սարսափ, Մարտական, Թրիլեր, Դրամա, Մելոդրամա, Դետեկտիվ, Ռազմական | Մայքլ Ման | Սքոթ Գլեն, Ալբերտա Ուոտսոն, Յուրգեն Պրոխնով, Ռոբերտ Պրոսկի, Գեբրիել Բիրն |
1985 | Անհանգիստ սիրտը | Plenty | սըր Էնդրյու Չարլեսոն | Դրամա | Ֆրեդ Սկեպիսի | Մերիլ Ստրիպ, Չարլզ Դենս, Տրեյսի Ուլմեն, Ջոն Գիլգուդ, Ստինգ |
1985 – | Ազգային անշարհագրության հետազոտող | National Geographic Explorer | Կանաչ Գենդալֆ | Սերիալ, Փաստագրական | Փիթեր Յոսթ Մարկ Մանուչի Թոնի Գերբեր | Սալվատորե Վեքո, Փիթեր Կոյոտ, Լիզա Լինգ, Ջերալդ Դարել, Լի Դարել |
1986 | Զինա | Zina | Կրոնֆելդ | Դրամա | Քեն ՄակՄալեն | Ռոն Անդերսոն, Ջորջ Յասումի, Միշա Բերգեզե, Գեբի Դիլել, Պոլ Ջեֆրի |
1986 | Ուոլտերը և Ջունը | Walter and June | Ուոլտեր | Դրամա | Սթիվեն Ֆրիրզ | Սարա Մայլզ, Դեբբի Բիշոպ, Ջիմ Բրոուդբենտ, Ֆրենկի Կոնոլի |
1988 | Աստվածների հողմաղացները | Windmills of the Gods | նախագահ | Թրիլեր, Դրամա | Լի Ֆիլիպս | Ժակլին Սմիթ, Ռոբերտ Վագներ, Մայքլ Մորիարտի, Դևիդ Էկրոյդ |
1989 | Սկանդալ | Scandal | Ջոն Պրոֆունո | Դրամա, Պատմական | Մայքլ Քեյթոն-Ջոնս | Ջոն Խյորտ, Ջոենն Ուելի, Բրիջիտ Ֆոնդա, Լեսլի Ֆիլիպս |
1989 | Պատերազմի հակառակ հաշվարկ | Countdown to War | Ադոլֆ Հիտլեր | Դրամա, Ռազմական, Պատմական | Պատրիկ Լաու | Մայքլ Էլդրիջ, Թոնի Բրիթոն, Ջոն Վուդվայն, Փիթեր Վոն |
1990 | Օթելլո | Othello | Յագո | Դրամա | Տրևոր Նան | Մայքլ Գրանդաջ, Կլայվ Սվիֆթ, Ուիլարդ Ուայտ, Շոն Բեյքեր |
1993 | Քաղաքային պատմություններ | Tales of the City | Archibald Anson Gidde | մինի սերիալ, Դրամա, Մելոդրամա, Դետեկտիվ | Ալասթեր Ռեյդ | Օլիմպիա Դուկակիս, Դոնալդ Մոֆետ, Խլոյա Ուեբբ, Լորա Լիննի, Մարկուս Դ’Ամիկո |
1993 | Վերջին կինոհերոսը | Last Action Hero | Մահ | Ֆենտեզի, Մարտական, Կատակերգություն, Արկածային | Ջոն ՄակՏիրնան | Առնոլդ Շվարցենեգգեր, Օսթին Օ’Բրայեն, Չարլզ Դենս, Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ, Բրիջիտ Ուիլսոն |
1993 | Բալլադ փոքրիկ Ջոյի մասին | The Ballad of Little Jo | Պերսի Կորկորան | Դրամա, Մելոդրամա, Վեստեռն | Մեգգի Գրիվոլդ | Սյուզի Էյմիս, Բո Հոպկինս, Դևիդ Չուն, Hեզեր Գրեմ |
1993 | Բաժանման վեց աստիճաններ | Six Degrees of Separation | Գեոֆրի Միլլեր | Դրամա, Կատակերգություն, Դետեկտիվ | Ֆրեդ Սկեպիսի | Ստոքարդ Չեննինգ, Ուիլ Սմիթ, Դոնալդ Սազերլենդ, Մերի Բետ Հյորտ |
1994 | Ես կանեմ ամեն ինչ | I'll Do Anything | Ջոն Էռլ ՄակԱլպին | Դրամա, Կատակերգություն | Ջեյմս Լ. Բրուքս | Նիկ Նոլտի, Ուիթնի Ռայթ, Ալբերտ Բրուքս, Ջուլի Կավներ, Ջոելի Ռիչարդսոն |
1994 | Ստվեր | The Shadow | դոկտոր Ռեյնդարտ Լեյն | Ֆենտեզի, Մարտական, Թրիլեր, Քրեական, Դետեկտիվ, Արկածային | Ռասել Մալկեյ | Ալեք Բոլդուին, Ջոն Լոուն, Պենելոպե Էնն Միլեր, Փիթեր Բոյլ |
1994 | Մեռնել հանուն | To Die For | պատմող (հնչյունավորում) | Դրամա, Մելոդրամա | Փիթեր Մաքենզի Լիթեն | Յեն Ուիլյամս, Թոմաս Արկլի, Գոռդոն Ալեքսանդր, Դիլլիե Կեսնե, Նիկոլաս Հարիսոն |
1994 | Սառը ֆերմա | Cold Comfort Farm | Amos Starkadder | Մելոդրամա, Կատակերգություն | Ջոն Շլեզինգեր | Այլին Էտկինս, Քեյթ Բեքինսեյլ, Շիլա Բարել, Սթիվեն Ֆրայ, Ֆրեդի Ջոնս |
1994 | Դավիդ Մակալուել. Ռոմանական քաղաք | David Macaulay։ Roman City | Օգոստոս կեսար | Փաստագրական | Լարի Կլեյն | Բրայան Բլեսիդ, Սանդրա Կլարկ, Դերեկ Ջեքոբի, Դևիդ Մաքոլեյ, Ջեֆրի Մետյուզ |
1995 | Ջեքը և Սառան | Jack & Sarah | Ուիլյամ | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Տիմ Սալիվան | Ռիչարդ Է. Գրանտ, Սամանտա Մետիս, Ջուդի Դենչ, Այլին Էտկինս, Շերի Լունգի |
1995 | Ռիչարդ III | Richard III | Ռիչարդ III | Դրամա, Ռազմական | Ռիչարդ Լոնկրեյն | Աննետ Բենինգ, Ջիմ Բրոուդբենտ, Ռոբերտ Դաունի կրտ., Նայջել Հոտորն |
1995 | Թագավորական կյանք | Restoration | Ուիլ Գեյթս | Դրամա, Մելոդրամա, Կենսագրական, Պատմական | Մայքլ Հոֆման | Ռոբերտ Դաունի կրտ., Սեմ Նիլ, Դևիդ Տյուլիս, Պոլի Ուոկեր, Մեգ Ռայան |
1996 | Ռասպուտին | Rasputin | Նիկոլայ II | Դրամա, Կենսագրական, Պատմական | Ուլի Էդել | Ալան Ռիկման, Գրետա Սկաքի, Դևիդ Ուորներ, Ջոն Վուդ |
1997 | Մի քիչ Սկարլետ | A Bit of Scarlet | рассказчик | Փաստագրական | Անդրեա Ուայս | |
1997 | Քամուց քշվածները | Swept from the Sea | դոկտոր Ջեյմս Քենեդի | Դրամա, Մելոդրամա, Դետեկտիվ | Բիբան Կիդրոն | Ռեյչել Ուայզ, Վենսան Պերես, Քետի Բեյթս, Ջոս Էկլենդ |
1997 | Հակում | Bent | քեռի Ֆրեդդի | Դրամա, Մելոդրամա, Ռազմական, Պատմական | Շոն Մատիաս | Կլայվ Օուեն, Լոտեր Բլյուտո, Նիկոլայ Կոսթեր-Վալդաու, Միկ Ջագգեր |
1998 | Աստվածներ և դևեր | Gods and Monsters | Ջեյմս Ուայլ | Դրամա, Կենսագրական | Բիլ Կոնդոն | Բրենդեն Ֆրեյզեր, Լին Ռեդգրեյվ, Լոլիտա Դավիդովիչ, Դևիդ Դյուքս |
1998 | Ունակ աշակերտը | Apt Pupil | Կուրտ Դասանդեր | Թրիլեր, Դրամա | Բրայան Սինգեր | Բրեդ Ռենֆրո, Ջոշուա Ջեքսոն, Միկի Կոթրել, Մայքլ Ռիդ ՄակԿեյ |
1999 | Դևիդ Կոպերֆիլդ | David Copperfield | Կրիկլ | Դրամա | Սայմոն Կերտիս | Էմիլիա Ֆոքս, Պոլին Կուիրկ, Մեգի Սմիթ, Ջոն Նորմինգտոն, Դենիել Ռեդկլիֆ |
2000 | Դյու Սոլեյի կրկեսը. Մեծ ճանապարհորդություն | Cirque du Soleil։ Journey of Man | պատմող (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Երաժշտական, Ֆենտեզի, Դրամա, Ընտանեկան | Քեյթ Մելտոն | Նիքի Դյուհերսթ, Բրայան Դյուհերսթ, Anait Karagyezyan, Քրիս Վան Վագենեն |
2000 | Իքս մարդիկ | X-Men | Էրիկ Լենսեր / Մագնետո | Ֆանտաստիկ, Մարտական, Արկածային | Բրայան Սինգեր | Հյու Ջեքման, Պատրիկ Ստյուարտ, Ֆամկե Յանսեն, Ջեյմս Մարսդեն |
2001 | Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն | The Lord of the Rings։ The Fellowship of the Ring | Գենդալֆ | Ֆենտեզի, Մարտական, Արկածային | Փիթեր Ջեքսոն | Էլայջա Վուդ, Վիգգո Մորտենսեն, Շոն Բին, Օրլանդո Բլում |
2002 | Մատանիների տիրակալը. Երկու ամրոց | The Lord of the Rings։ The Two Towers | Գենդալֆ | Ֆենտեզի, Մարտական, Արկածային | Փիթեր Ջեքսոն | Էլայջա Վուդ, Շոն Էսթին, Օրլանդո Բլում, Վիգգո Մորտենսեն |
2003 | Իքս մարդիկ 2 | X2 | Էրիկ Լենսեր / Մագնետո | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր, Արկածային | Բրայան Սինգեր | Պատրիկ Ստյուարտ, Հյու Ջեքման, Հոլի Բերի, Ֆամկե Յանսեն |
2003 | Էմիլ | Emile | Էմիլ | Դրամա | Կարլ Բեսայ | Դեբորա Կարա Անգեր, Տեո Կրեյն, Տայ Ռունյան, Քրիս Մարտին |
2003 | Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը | The Lord of the Rings։ The Return of the King | Գենդալֆ | Ֆենտեզի, Մարտական, Դրամա, Արկածային | Փիթեր Ջեքսոն | Էլայջա Վուդ, Վիգգո Մորտենսեն, Շոն Էսթին, Օրլանդո Բլում |
2003 | Սիմփսոնները | The Simpsons | Ինքն իրեն (հնչյունավորում) | Սիթքոմ, Երգիծանք, Սև հումոր, Արկածային | Մեթ Գրեյնինգ | |
2005 – | Թագադրման փողոց | Coronation Street | Մել Հաչվրայթ 10 էպիզոդ | Սերիալ, Դրամա | Ջոն Անդերսոն Թոնի Պրեսկոթ Դևիդ Կեսթեր | Ուիլյամ Ռոուչ, Հելեն Վորֆ, Էնն Կիրկբրայդ, Սյու Նիկոլս, Սելի Ուիտեյկեր |
2005 | Խելագարություն | Asylum | դոկտոր Պիտեր Կլիվ | Թրիլեր, Դրամա, Մելոդրամա | Դևիդ ՄակՔենզի | Նատաշա Ռիչարդսոն, Հյու Բոնևիլ, Գաս Լյուիս, Ջոս Էկլենդ |
2005 | Կախարդական ճանապարհորդություն | The Magic Roundabout | Զեբեդի (հնչյունավորում, անգլերեն տարբերակ) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Դեյվ Բորտվիկ Ժան Դյուվալ Ֆրենկ Պեսինգեմ | Թոմ Բեյկեր, Ջիմ Բրոուդբենտ, Լի Էվանս, Ջոաննա Լամլի |
2005 – | Դոկտոր Ով | Doctor Who | Ձնեմարդ (հնչյունավորում) | Սերիալ, Ֆանտաստիկ, Դրամա, Կատակերգություն Արկածային, Ընտանեկան | Գրեմ Հարպեր Էրոս Լին Ջեյմս Ստրոնգ | Դևիդ Տեննանտ, Մեթ Սմիթ, Քրիստոֆեր Էքլսթոն, Քարեն Գիլան, Բիլի Պայպեր |
2005 | Անհաջողակը | Neverwas | Գաբրիել Ֆինչ | Ֆենտեզի, Դրամա, Դետեկտիվ | Ջոշուա Մայքլ Շտերն | Աարոն Էկխարտ, Բրիթանի Մերֆի, Նիկ Նոլտի, Ջեսիկա Լենգ |
2005 | Տասնութամյակը | Eighteen | Յասոն Էնդրյուս (հնչյունավորում) | Դրամա | Ռիչարդ Բել | Պոլ Էնտոնի, Բրենդեն Ֆլետչեր, Կլարենս Սպոնեյգլ, Մարկ Հիլդրետ, Կարլի Պոուպ |
2006 | Դուգալ | Doogal | Զեբեդի (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Դեյվ Բորտվիկ Ժան Դյուվալ Ֆրենկ Պեսինգեմ | Դենիել Տեյ, Ջիմի Ֆելոն, Ջոն Ստյուարտ, Վուպի Գոլդբերգ, Ուիլյամ Խ. Մեյսի |
2006 | Saint of 9/11 | պատմող (հնչյունավորում) | Փաստագրական | Գլեն Հոլստեն | Լարի Բոե, Էվերլանդ Բրատուայթ, Թոմաս Պոլ Կերի, Բրիան Քերոլ | |
2006 | Դա Վինչիի ծածկագիրը | The Da Vinci Code | սըր Լեյ Թիբինգ | Թրիլեր, Դետեկտիվ | Ռոն Հովարդ | Թոմ Հենքս, Օդրի Տոտու, Ժան Ռենո, Պոլ Բեթանի |
2006 | Իքս մարդիկ։ Վերջին մարտը | X-Men։ The Last Stand | Էրիկ Լենսեր / Մագնետո | Ֆանտաստիկ, Մարտական, Թրիլեր, Արկածային | Բրեթ Ռետներ | Հյու Ջեքման, Հոլի Բերի, Ֆամկե Յանսեն, Կելսի Գրեմեր |
2006 | Չքվիր | Flushed Away | Դոդոշ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Դևիդ Բաուերս Սեմ Ֆել | Հյու Ջեքման, Քեյթ Ուինսլետ, Ժան Ռենո, Բիլ Նայի |
2006 | Փոխանակում | Displaced | (հնչյունավորում) | Ֆանտաստիկ, Մարտական, Արկածային | Մարտին Հոլենդ | Մարկ Ստրեյնջ, Գրահամ Բրոնսմիթ, Մալկոլմ Հանկեյ, Ստեֆանի Ֆենդ, Կետի Միլեր |
2007 | Աստծո սիրո համար | For the Love of God | Jackdaw | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ, Կատակերգություն | Ջո Տակեր | Սթիվ Կուգան, Ջուլիա Դևիս |
2007 | Աստղային փոշի | Stardust | պատմող (հնչյունավորում) | Ֆենտեզի, Մելոդրամա, Արկածային, Ընտանեկան | Մեթյու Վոն | Չարլի Կոքս, Կլեր Դենս, Միշել Պֆայֆեր, Ռոբերտ Դե Նիրո, Մարկ Ստրոնգ |
2007 | Ոսկե կողմնացույց | The Golden Compass | Յորիկ Բիրնիսոն (հնչյունավորում) | Ֆենտեզի, Արկածային, Ընտանեկան | Քրիս Վայց | Նիկոլ Քիդման, Դենիել Քրեյգ, Դակոտա Բլյու Ռիչարդս, Բեն Ուոկեր, Ֆրեդի Հայմոր |
2008 | Արքա Լիր | King Lear | Արքա Լիր | Դրամա | Տրևոր Նան | Ուիլյամ Գոնտ, Ֆիլիպ Ուինչեսթեր, Բեն Մեյես, Ֆրենսիս Բարբեր |
2009 | Բանտարկյալը | The Prisoner | մինի սերիալ, Ֆանտաստիկ, Թրիլեր, Դրամա | Նիկ Հարան | Ջեյմս Կևիզել, Ռուտ Ուիլսոն, Լեննի Ջեյմս, Ռեյչել Բլեյկ | |
2009 | Ակադեմիայի մաս 2. Առաջին տպավորությունները | The Academy Part 2։ First Impressions | Մուրայ | Կատակերգություն | Փիթեր Հինտոն | Ռեբեքա Գրոս, Անուշկա Արդեն, Ֆրենսիս Բարբեր, Բետ Այր, Ռոբերտ Գիլբերտ |
2010 | Կարճաժամկետ հեղափոխություն | Small-Time Revolutionary | Համիշ Միլլեր (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Դրամա, Պատմական | Միիքա Լեսկինեն | Ալեքսանդր Բարնս Ceridwen Smith, Դանիել Նորֆորդ, Դենի Չան, Ջալեխ Ալպ |
2010 | Մարդկային զգացումների գտածոների բյուրո | A Lost and Found Box of Human Sensation | պատմող (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ, Դրամա | Ստեֆան Լիխտենբերգ Մարտին Վալներ | Ջոզեֆ Ֆայնս |
2010 | Թրիկ ձուն | The Egg Trick | մոգականը | Կարճամետրաժ, Դրամա | Stephen Kroto | Պրեսթոն Նայման, Էմբեր Կատորի Ուիլսոն |
2010 | Է'գադ, զոմբիներ | E'gad, Zombies! | պատմող | Կարճամետրաժ, Կատակերգություն | Մեթյու Բատլեր | Մեթյու Բատլեր, Տորի Հարտ, Ջիլզ Ալդերսոն, Ջոն Ֆիցպատրիկ |
2012 | Հոբիտ. Անսպասելի ճանապարհոդրություն | The Hobbit։ An Unexpected Journey | Գենդալֆ | Ֆենտեզի, Արկածային | Փիթեր Ջեքսոն | Մարտին Ֆրիմեն, Ռիչարդ Արմիտաժ, Ջեյմս Նեսբիթ, Քեն Ստոթ |
2012 | Լիակուրծք անբարոյականի անեծքը | The Curse of The Buxom Strumpet | Ժերար Մակլին | Կատակերգություն | Մեթյու Բատլեր | Ջիլիան Անդերսոն, Նատան Ստյուարտ-Ջարեթ, Մարկ Ուիլիամս, Էնդրյու Բաչան |
2013 | Հոբիտ. Սմոգի պարապուտը | The Hobbit։ The Desolation of Smaug | Գենդալֆ | Ֆենտեզի, Արկածային | Փիթեր Ջեքսոն | Մարտին Ֆրիմեն, Ռիչարդ Արմիտաժ, Ջեյմս Նեսբիթ, Քեն Ստոթ |
2013 | Կրակի մուսան. Փաստագրական | Muse of Fire։ A Documentary | Փաստագրական | Դենիել Պուլ Ջիլես Տերերա | Ջուդի Դենչ, Մարկ Ռայլենս, Ռեյֆ Ֆայնս, Ջոն Խյորտ | |
2014 | Հոբիտ. Նրա երթալն ու գալը | The Hobbit։ There and Back Again | Գենդալֆ | Ֆենտեզի, Արկածային | Փիթեր Ջեքսոն | Մարտին Ֆրիմեն, Ռիչարդ Արմիտաժ Ջեյմս Նեսբիթ, Քեն Ստոթ |
2014 | Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը | X-Men։ Days of Future Past | Էրիկ Լենսեր / Մագնետո ծեր | Ֆանտաստիկ, Ֆենտեզի, Մարտական, Արկածային | Բրայան Սինգեր | Մայքլ Ֆասբենդեր, Ջեյմս ՄաքԷվոյ, Ջենիֆեր Լոուրենս, Նիկոլաս Հոլտ, Հյու Ջեքման |
2014 | Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը | The Hobbit: The Battle of the Five Armies | Գենդալֆ | Ֆենտեզի, Արկածային | Փիթեր Ջեքսոն | Մարտին Ֆրիմեն |
2015 | Պարոն Հոլմս | Mr. Holmes | Շերլոկ Հոլմս | Դրամա, Դետեկտիվ | Բիլ Կոնդոն | Լորա Լինի |
2017 | Գեղեցկուհին և Հրեշը | Beauty and the Beast | Լյումեր | ֆենտեզի, երաժշտական ֆիլմ, մելոդրամա | Բիլլ Կոնդոն | Էմմա Ուոթսոն |
2017 | Animal Crackers | Animal Crackers | հնչյունավորում | 3D computer-animated comedy-fantasy | Tony Bancroft | Ջոն Կրասինսկի |
2018 | Ամեն ինչ ճշմարիտ է | All Is True | Սաութհեմփթոնի Կոմս | Քեննեթ Բրանա | Ջուդի Դենչ | |
2019 | Լավ ստախոս | The Good Liar | Ռոյ | Դրամա | Բիլ Կոնդոն | Հելեն Միրեն |
2019 | Կատուներ | Cats | Գուս, թատրոնի կատու | Կատակերգական դրամաֆենտեզի,երաժշտական ֆիլմ | Թոմ Հուփեր | Իդրիս Էլբա |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1995 | Ռիչարդ III | Richard III |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իեն ՄակՔելլեն» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Իեն ՄակՔելլեն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.