Ռոն Հովարդ(անգլ.՝ Ronald William «Ron» Howard, մարտի 1, 1954(1954-03-01), Duncan, Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և դերասան, արժանացել է «Օսկար» մրցանակի։ Ռեժիսորի հայտնի ֆիլմերն են՝ «Ապոլլոն-13», «Մտքի խաղերը», այնուհետև էկրանավորել է Դեն Բրաունի «Կոդ դա Վինչի» և «Հրեշտակներ և դևեր» գրքերը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոն Հովարդ անգլ.՝ Ron Howard | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | մարտի 1, 1954 (70 տարեկան) | ||||||
Ծննդավայր | Դունկան | ||||||
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, John Burroughs High School?, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Desilu Productions? | ||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||
Մասնագիտացում | դերասան, ռեժիսոր, կինոպրոդյուսեր | ||||||
Ամուսին | Շերիլ Էլլի | ||||||
Պարգևներ | Ամերիկյան կինոռեժիսորների գիլդիայի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար Ամերիկյան կինոռեժիսորների գիլդիայի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար «Էմմի» առավոտյան մրցանակ երեխաների լավագույն անիմացիոն ծրագրի համար «Էմմի» առավոտյան մրցանակ երեխաների լավագույն անիմացիոն ծրագրի համար ևDallas-Fort Worth Film Critics Association Award for Best Director? | ||||||
IMDb | ID ID 0000165 | ||||||
|
Հովարդը Ջ․ Լուկասի «Ամերիկական գրաֆիտներ» երիտասարդական կոմեդիայում խաղացել է գլխավոր դեր (1973)։ Այնուհետև հայտնի է դարձել խաղալեվ «Երջանիկ օրեր» սերիալում։ Հովարդի ռեժիսորական դեբյուտը սկսվել է «Մեքենաների մեծ թալան» ֆիլմով (1977)։ Հովարդը, որպես ռեժիսոր, մեծ համբավ է ստացել նկարահանելով «Գիշերային հերթափոխ» ֆիլմը։
Ռոն Հովարդը նկարահանել է շատ սիրված ֆիլմեր՝ «Ալեկոծում», «Ծնողները», «Կոկոն», «Ապոլլոն-13» (ինը անվանակարգ և երկու «Օսկար» մրցանակ), «Մտքի խաղերը» (երկու «Օսկար» մրցանակ լավագույն ֆիլմ և ռեժիսոր անվանակարգում), «Նոկդաուն» և «Դա Վինչիի ծածկագիրը»։
1975 թվականին Հովարդն ամուսնանում է իր համադասարանցի Շերիլ Էլլիի հետ։ Նրանք ունենում են չորս երեխա՝ Բրայս Դալլաս Հովարդ (ծնվել է 1981 թվականի մարտի 2-ին, նա դարձավ հայտնի դերասանուհի, արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի), Ջոսելին Կարլայլ Հովարդ և Պեջ Կարլայլ Հովարդ (երկվորյակներ, ծնվել են 1985 թվականին) և միակ որդին՝ Ռիդ Կրոսս Հովարդ (ծնվել է 1987 թվականին)։
Տարի | Անուն | «Օսկար» (անվանակարգ) | «Օսկար» |
---|---|---|---|
1969 | Old Paint (կարճամետրաժ ֆիլմ) | ||
«Դիդ Դարինգ Դու» / Deed of Daring-Do (կարճամետրաժ ֆիլմ) | |||
Cards, Cads, Guns, Gore and Death (կարճամետրաժ ֆիլմ) | |||
1977 | «Ավտոմեքենաների մեծ թալան» / Grand Theft Auto | ||
1982 | «Գիշերային հերթափոխ» / Night Shift | ||
1984 | «Ալեկոծում» / Splash | 1 | |
1985 | «Կոկո» / Cocoon | 2 | 2 |
1986 | «Էնտուզիաստ» / Gung Ho | ||
1988 | «Ուիլլոու» / Willow | 2 | |
1989 | «Ծնողները» /Parenthood | 2 | |
1991 | «Կրակի բռնկում» / Backdraft | 3 | |
1992 | «Հեռու-հեռու» / Far and Away | ||
1994 | «Թերթ» / The Paper | 1 | |
1995 | «Ապոլլոն-13» / Apollo 13 | 9 | 2 |
1996 | «Մարում» / Ransom | ||
1999 | «EDtv» / EDtv | ||
2000 | «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» / How the Grinch Stole Christmas | 3 | 1 |
2001 | «Մտքի խաղեր» / A Beautiful Mind | 8 | 4 |
2003 | «Վերջին արշավ» / The Missing | ||
2005 | «Նոկդաուն» / Cinderella Man | 3 | |
2006 | «Դա Վինչիի ծածկագիրը» / The Da Vinci Code | ||
2008 | «Ֆրոստ Նիկսոնի դեմ» / Frost/Nixon | 5 | |
2009 | «Հրեշտակներ և հրեշներ» / Angels & Demons | ||
2011 | «Դիլեմմա» / The Dilemma | ||
2013 | «Մրցավազք» /Rush | ||
2015 | «Ծովի սրտում» / In the Heart of the Sea | ||
2016 | «Տարտարոս» / Inferno | ||
/ The Graveyard Book |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոն Հովարդ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ռոն Հովարդ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.