Թոմ Հոլանդ: բրիտանացի դերասան

Թոմաս Ստենլի (Թոմ) Հոլանդ (անգլ.՝ Tomas Stanley «Tom» Holland, հունիսի 1, 1996(1996-06-01), Քինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան և պարող։ Մեծ ճանաչում է ստացել Marvel Կինոմատոգրաֆիական տիեզերքում Սարդ-մարդու դերը կատարելու շնորհիվ։ Լոնդոնյան Վեստ-Էնդի թատրոնում «Բիլի Էլիոթ» մյուզիքլում խաղացել է գլխավոր դերը, ինչպես նաև 2012 թվականին նկարահանվել է «Անհնարինը» ֆիլմում։

Թոմ Հոլանդ: Վաղ կյանք և կրթություն, Կարիերա, Անձնական կյանք
Թոմ Հոլանդ
անգլ.՝ Tom Holland
Թոմ Հոլանդ: Վաղ կյանք և կրթություն, Կարիերա, Անձնական կյանք
Ծնվել էհունիսի 1, 1996(1996-06-01) (27 տարեկան)
ԾննդավայրՔինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲՐԻԹ դպրոց, Wimbledon College?, Richard Challoner School? և Donhead Preparatory School?
ՔաղաքացիությունԹոմ Հոլանդ: Վաղ կյանք և կրթություն, Կարիերա, Անձնական կյանք Անգլիա և Թոմ Հոլանդ: Վաղ կյանք և կրթություն, Կարիերա, Անձնական կյանք Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, պարող և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիԱնհնարինը, Spider-Man?, Վրիժառուները. Անվերջության պատերազմ, Ծովի սրտում, Վրիժառուներ։ Վերջնախաղ, Spies in Disguise?, Դեպի առաջ, Չուսումնասիրված և Կապիտան Ամերիկա. քաղաքացիական պատերազմ
Ծնողներհայր՝ Դոմինիկ Հոլանդ
Համատեղ ապրող(ներ)Զենդայա
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանք և կրթություն

Հոլանդը ծնվել է Լոնդոնի Կինգստոն-ափոն-Թեմս շրջանում։ Նրա մայրը՝ Նիկոլ Էլիզաբեթ Ֆրոստը, մասնագիտությամբ լուսանկարիչ է, իսկ հայրը՝ Դոմինիկ Հոլանդը, կատակերգու է, գրող և հեռուստահաղորդավար։ Նա ունի երեք կրտսեր եղբայրներ՝ Պատրիկը և Սեմ ու Հարրի երկվորյակ եղբայրները։ Դերասանի հորական պապը և տատը ծնվել են Մեն կղզում և Իռլանդիայում համապատասխանաբար։

Հոլանդն նախնական և միջին կրթությունն ստացել է Ուիմբլդոն քոլեջին կից կատալոնական նախապատրաստական դպրոցում, որտեղ ընդունվել է 2008 թվականին։ 2012 թվականի դեկտեմբերին նա դարձել է Լոնդոնի կատարողական արվեստի և տեխնոլոգիայի դպրոցի ուսանող։

Կարիերա

Թոմ Հոլանդ: Վաղ կյանք և կրթություն, Կարիերա, Անձնական կյանք 

Թատրոն

Թոմ Հոլանդ: Վաղ կյանք և կրթություն, Կարիերա, Անձնական կյանք 
Հոլանդը (կենտրոնում) մասնակցում է 2010 թվականի մարտի 31-ին «Բիլի Էլիոթ» մյուզիքլի հինգամյակին

Պարողի կարիերան Հոլանդն սկսել է Ուիմբլդոնում՝ Nifty Feet պարի դպրոցում հիփ-հոփ ժանրի կատարմամբ։ 2006 թվականին նա պարի դպրոցի կոլեկտիվի հետ մասնակցել է Ռիչմոնդի փառատոնին, որտեղ նրան նկատել է պարուսույց Լին Փեյջը (ով Փիթեր Դարլինգի կոլեգան է, «Բիլի Էլիոթ» ֆիլմի և համանուն մյուզիքլի պարուսույցը)։

Ութ լսումներից և երկու տարվա կրթությունից հետո Հոլանդին վերցրին «Բիլի Էլիոթ» մյուզիքլում Բիլի լավագույն ընկերոջ՝ Մայքլի դերի համար։ 2008 թվականի հունիսի 28-ին նա նշեց իր դեբյուտը բեմում։ Բիլլի դերում առաջին անգամ խաղացել է 2008 թվականի սեպտեմբերի 8-ին և թատրոնի քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։

2008 թվականի սեպտեմբերին Հոլանդը (Թաններ Պֆլյուգերի հետ) հայտնվում է Channel 5 ալիքի նորությունների ծրագրում և տվել իր առաջին հեռուստատեսային հարցազրույցը։ Հաջորդ տարի նա դարձել է ITV1 հեռուստաալիքի «Հարմարավետության գործոն» շոուի հյուրը։ Հունվարի 31-ին մեկնարկային թողարկման ժամանակ Հոլանդը Թաններ Պֆլյուգերիի և Լեյթոն Ուիլյամի հետ միասին «Բիլլի Էլիոթ» ֆիլմում կատարել են Angry Dance (հայերեն՝ Զայրացած պար) էպիզոդիկ տարբերակը, որից հետո հարցազրույց տվել է Մայլին Կլասս հաղորդավարին։ Հոլանդը հորինել և բեմադրել է հինգ բրիտանացի դպրոցականների պարը՝ նրանց նախապատրաստելով «Հարմարավետության գործոն» շոուի՝ 2009 թվականի մարտի 28-ին կայացած եզրափակիչ ելույթին։

2010 թվականի մարտի 8-ին «Բիլի Էլիոթ» մյուզիքլի հինգերորդ տարեդարձին չորս դերասաններ, ովքեր կատարել են Բիլի դերը (որոնց թվում էր նաև Հոլանդը), հրավիրվել են Դաունինգ սթրիթ, 10՝ հանդիպելու Բրիտանիայի փոխնախագահ Գորդոն Բրաունի հետ։ Հոլանդը եղել է «Բիլի Էլիոթ» մյուզիքլի գլխավոր դերի կատարողը՝ ժամանակ առ ժամանակ փոխարինելով այլ կատարողների, մինչև 2010 թվականի մայիսի 29-ը, երբ նա վերջին անգամ այդ դերով հանդես եկավ Վիկտորիա-պալաս թատրոնում։

Կինո

2011 թվականին Հոլանդը հնչյունավորել է ճապոնական Ghibli ստուդիայի կողմից թողարկված «Արիետին լիլիպուտների երկրից» անիմացիոն ֆիլմի բրիտանական տարբերակի գլխավոր հերոսին։

Կինոյում Հոլանդի դեբյուտային դերը եղել է ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնի նկարահանած «Անհնարինը» գեղարվեստական ֆիլմում, որում նա նկարահանվել է Նաոմի Ուոթսի և Յուեն Մակգրեգորի հետ միասին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնի ժամանակ, որից հետո կինոնկարը կինոքննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ և ունեցել է կոմերցիոն հաջողություն։ Ֆիլմը հավաքել է 180,3 մլն $ ամբողջ աշխարհով, իսկ Հոլանդի խաղը ներկայացվել է մի շարք մրցանակների, օրինակ, նա առաջադրվել է ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միության մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգերում և «Լոնդոնյան կինոքննադատների խմբակի մրցանակի» «Տարվա երիտասարդ բրիտանացի դերասան» անվանակարգում։

Հոլանդը Սիրշա Ռոնանի հետ նկարահանվել է «Ինչպես եմ ես հիմա ապրում» դրամատիկական ֆիլմում, որը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 2013 թվականի հոկտեմբերի 4-ին։ Բացի դրանից, նա ռեժիսոր Ռոն Հովարդի նկարահանած «Ծովի սրտում» (2015) ֆիլմում կատարել է Թոմ Նիկերսոնի դերը։ 2015 թվականին դերասանը BBC Two հեռուստաալիքի «Գայլային դահլիճ» մինի-սերիալում կատարել է Գրեգորի Կրոմվելի դերը։

2015 թվականի հունիսի 23-ին հայտարարվեց, որ Հոլանդն ընտրվել է Marvel Կինոմատոգրաֆիական տիեզերքի Սարդ-մարդը / Փիթեր Պարկերի դերի կատարման համար։ Նա այդ դերում իր դեբյուտը նշել է «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» (2016) ֆիլմում։ Ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ և ունեցել է առևտրային հաջողություններ՝ հավաքելով 1,1 միլիարդ $ եկամուտ համաշխարհային վարձույթում, ինչը նրան դարձրել է 2016 թվականի ամենաշատ եկամուտ բերած ֆիլմը։ Կինոնկարում Հոլանդի խաղի վերաբերյալ կինոքննադատների կարծիքները տարբեր են եղել․ մի մասը կարծում էր, որ նրա մասնակցությամբ տեսարանները «ավելի անօգուտ ու ծիծաղելի են», մյուս մասն էլ Սարդ-մարդու դերակատարին անվանել են «հմայիչ, հետաքրքրաշարժ՝ ի տարբերություն Էբդրյու Գարֆիլդի՝ միամիտ ֆանբոյ Սարդ-մարդու և լարված աութսայդեր՝ Թոբի Մագուայրի [կատարմամբ]»։

2017 թվականին Հոլանդը Չարլի Հաննեմի հետ նկարահանվել է ռեժիսոր Ջեյմս Գրեյի «Z կորած քաղաքը» դրամատիկական ֆիլմում։ Ֆիլմը էկրան է բարձրացել 2017 թվականի ապրիլին և քննադատների կողմից ստացել է դրական կարծիքներ։

Ներկայիս աշխատանք

Հոլանդը խաղացել է գլխավոր դերը «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմում, որ էկրան կբարձրանա 2017 թվականի հուլիսի 7-ին։ Նա նաև պատրաստվում է 2018 թվականի մայիսի 4-ին թողարկվելիք «Վրիժառուներ։ Անվերջության պատերազմ» ֆիլմի նկարահանումներին, և «Տունդարձ» ֆիլմի շարունակության համար, որի թողարկումը նշանակված է 2010 թվականի հուլիսի 5-ին։ Հոլանդը պայմանագիր է կնքել Marvel Studios-ի հետ վեց կինոնկարների համար։

Դերասանը հրավիրվել է նաև ռեժիսոր Ալֆոնսո Գոմես Ռեհոնի «Հոսանքների պատերազմ» ֆիլմում Սեմյուել Ինսուլի դերը կատարելու համար, որը կթողարկվի 2017 թվականի դեկտեմբերի 22-ին։ 2017 թվականի մայիսին հայտարարվել է, որ Հոլանդը Naughty Dog Uncharted խաղի մոտիվներով նկարահանվելիք ֆիլմում կմարմնավորի Նեյթան Դրեյկին։

Անձնական կյանք

Ներկայում Հոլանդն ապրում է Լոնդոնում։ Նա ունի Թեսս անունով շուն։ Նա «Արսենալ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է, ինչպես նաև զբաղվում է մարմնամարզությամբ։

Ֆիլմագրություն

Կինո

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 ֆ Արիետը լիլիպուտների երկրից Kari-gurashi no Arietti Սյե (ձայն)
2012 ֆ Անհնարինը Lo imposible Լուկաս Բենեթ
2013 ֆ Ինչպես եմ ես հիմա ապրում How I Live Now Այզեկ
2013 ֆ Լոկ Locke Էդդի (ձայն)
2015 ֆ Ծովի սրտում In the Heart of the Sea երիտասարդ Թոմաս Նիկերսոն
2016 ֆ Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ Captain America: Civil War Փիթեր Փարկեր / Սարդ-մարդ
2016 ֆ Հեռավոր վայր Edge of Winter Բրեդլի
2016 ֆ Z կորած քաղաք The Lost City of Z Ջեկ Ֆոսեթ
2017 ֆ Սարդ-մարդ։ Տունդարձ Spider-Man: Homecoming Փիթեր Փարկեր / Սարդ-մարդ
2017 ֆ Հոսանքների պատերազմ The Current War Սեմյուել Ինսուլլ
2018 ֆ Վրիժառուները։ Անվերջության պատերազմ Avengers: Infinity War Փիթեր Փարկեր / Սարդ-մարդ
2019 ֆ Սարդ-մարդ։ Տնից հեռու Spider-Man: Far From Home Փիթեր Փարկեր / Սարդ-մարդ
ֆ Անծանոթներ․ Դրեյկի հաջողությունը Uncharted երիտասարդ Նեյթան Դրեյկ

Հեռուստատեսություն

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2015 ս Գայլային դահլիճ Wolf Hall Գրեգորի Կրոմվել
2017 ֆ Ֆոնոգրամաների մարտ Lip Sync Battle կամեո

Տեսարաններ

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ս Բիլի Էլիոթ Billy Elliot the Musical Բիլի Էլիոթ / Մայքլ

Մրցանակներ և նոմինացիաներ

Տարի Մրցանակ Կատեգորիա Առաջադրված Արդյունք
2012 Critics' Choice Movie Awards Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի «Անհնարինը» Առաջադրված
Վաշինգտոնի կինոքննադատների ասոցիացիա Լավագույն երիտասարդական կատարում Առաջադրված
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա Առավել խոստումնալից դերասան Առաջադրված
ԱՄՆ կինոքննադատների ազգային միություն Տարվա հայտնություն․ դերասան Հաղթանակ
Հոլիվուդյան կինոփառատոն Ուշադրության կենտրոնում Հաղթանակ
Նևադայի կինոքննադատների միություն Լավագույն երիտասարդ կատարում Հաղթանակ
Ֆինիքսի կինոքննադատների միության մրցանակ Գլխավոր և երկրորդային դերերի լավագույն երիտասարդ կատարում, տղամարդ Հաղթանակ
Սենտ-Լուիսի կինոքննադատների ասոցիացիա Հատուկ արժեք Հաղթանակ
2013 Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ Տարվա երիտասարդ բրիտանացի կատարող Հաղթանակ
Իմպերիա Լավագույն դեբյուտ Հաղթանակ
Սատուրն Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի Առաջադրված
Երիտասարդ դերասան Գեղարվեստական ֆիլմի լավագույն երիտասարդ դերասան Հաղթանակ
Ոսկե Դերբի Տպավորիչ կատարող Առաջադրված
Գոյա Լավագույն տղամարդ դերասանի դեբյուտ Առաջադրված
2016 Teen Choice Awards Choice Movie: Բեմն առևանգողը «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» Առաջադրված
2017 BAFTA Ծագող աստղ Հաղթանակ
Իմպերիա Լավագույն դեբյուտ «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» Առաջադրված
Սատուրն Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի Հաղթանակ

Ծանոթագրություններ

Թոմ Հոլանդ: Վաղ կյանք և կրթություն, Կարիերա, Անձնական կյանք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Հոլանդ» հոդվածին։

Tags:

Թոմ Հոլանդ Վաղ կյանք և կրթությունԹոմ Հոլանդ ԿարիերաԹոմ Հոլանդ Անձնական կյանքԹոմ Հոլանդ ՖիլմագրությունԹոմ Հոլանդ Մրցանակներ և նոմինացիաներԹոմ Հոլանդ ԾանոթագրություններԹոմ Հոլանդ1996d:Q2321706d:Q32508ԱնգլերենԱնգլիաԼոնդոնՀունիսի 1Մեծ ԼոնդոնՄիացյալ Թագավորություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Որդանման ելունի բորբոքումԳլխուղեղի ուռուցքՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Վարդան Ղուկասյան (Դոգ)ՄաշկաբորբՀեպատիտ BԹաթուլ ԿրպեյանՕսմանյան կայսրությունԳևորգ Մարզպետունի (վեպ)Հայաստանի կուսակցությունների ցանկԹալեաթ ՄեհմեդՇունԱրտաշես Ա ԲարեպաշտՄարտիրոս ՍարյանՍողուններԱրյան ընդհանուր հետազոտությունՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԿիպրոսՄարսողությունԱկսել ԲակունցՆատրիումի քլորիդՈսկեպարԹբիլիսիԿաթնասուններԿիստաԱրմավիրի մարզԵրազահանՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԿանադաՄհեր ՄկրտչյանԲացատրական բառարանՍիլվա ԿապուտիկյանԲրոնխիալ ասթմաՕլիմպիական խաղերԳեղարքունիքի մարզԶանգվածի պահպանման օրենքՉարլզ ԴարվինՌոբերտ ԱբաջյանՍմբատաբերդԴերանունՎիտամին DՀեշտոցային արտադրությունՆիկոլ ՓաշինյանՊոլ ՄորֆիՏարերային աղետներԱլեքսանդր ՄակեդոնացիՍակրավորԸնտանիքԲագրատ ԳալստանյանԴաունի համախտանիշՎինսենթ վան ԳոգՄեծապատիվ մուրացկաններՄեծ ՄհերԱնգլերենԱկրոստիքոսԷլեկտրոլիզԹուրք-հայկական պատերազմ (1920)ԳլխուղեղՄեր հայրենիքԱպրիլի 24ՍիամանթոՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԲնությունՑեղասպանությունՄարս (մոլորակ)ԿտավատԳարունԻսլամԱնասնապահությունՀամո ՍահյանՊեպոԷպիլեպսիաՅուպիտեր (մոլորակ)Երվանդունիների թագավորությունԼեոնարդո դա ՎինչիՀաստատուն բաղադրության օրենքՄինչամուսնական սեքս🡆 More