Զենդեյա

Զենդեյա Մարի Շթյորմեր Քոուլման (անգլ.՝ Zendaya Maree Stoermer Coleman, սեպտեմբերի 1, 1996(1996-09-01), Օքլենդ, Կալիֆոռնիա), առավել հայտնի է որպես Զենդեյա, ամերիկացի դերասանուհի, պարուհի, մոդել և երգչուհի։ Հայտնի է դարձել «Disney Channel» հեռուստաալիքի «Շարժվիր» (անգլ.՝ Shake It Up) հեռուստասերիալում նկարահանվելու շնորհիվ։ 2015-2018 թվականները նա պրոդյուսավորել և նկարահանվել է «Քեյ Սի․ Քողարկման տակ» կատակերգային հեռուստասերիալում՝ Քեյ Սի Քուփերի դերում, իսկ 2019 թվականին նկարահնվել է HBO հեռուստաալիքի «Էյֆորիա» հեռուստասերիալում։ Զենդեյան նաև նկարահանվել է «Մեծագույն շոումենը» «Սարդ-մարդ.

Տնից հեռու» և «Սարդ-մարդ։ Տունդարձ»։

Զենդեյա
Զենդեյա
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 1, 1996(1996-09-01) (27 տարեկան)
Ծննդավայր՝Օքլենդ, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն՝Զենդեյա ԱՄՆ
Մասնագիտություն՝ֆոտոմոդել, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և երգչուհի
Պարգևներ՝

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար

Black Reel Award for Outstanding Actress, Drama Series?

Kids' Choice Award՝ հեռուստատեսային լավագույն դերասանուհու համար

Kids' Choice Award՝ հեռուստատեսային լավագույն դերասանուհու համար

Kids' Choice Award՝ հեռուստատեսային լավագույն դերասանուհու համար

«Արբանյակ» մրցանակ՝ դրամա հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար

Սատուրն մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհուն

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար

Թայմ 100

և

Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում կանացի լավագույն դերակատարման համար

IMDb։ID 3918035

Վաղ կյանք

Զենդեյան ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 1-ին Օքլենդ քաղաքում, Քլեր Շթյորմերի և Կազեմբե Աջամի ընտանիքում։ Վաղ տարիքից մասնակցում է Կալիֆոռնիայի Շեքսպիրի անվան թատրոնի ներկայացումներում, որտեղ իր մայրը աշխատում էր որպես մենեջեր։ Բացի ուսանողական թատերական ծրագրի ուսուցումից և բազմաթիվ բեմականացումներում ելույթ ունենալուց, Զենդեյան օգնել է մորը ուղղորդել այցելուներին և վաճառել վիճակախաղի տոմսեր։ Օքլենդի արվեստի դպրոցում սովորելու տարիներին նա խաղացել է «Մի անգամ այս կղզում» (անգլ.՝ Once on This Island) մյուզիքլում, ինչպես նաև մարմնավորել է տղամարդու կերպար «Caroline or Change» մյուզիքլում։ Հետագայում դերասանուհին շարունակել է ուսումը Կալիֆոռնիա Շեքսպիրի և Ամերիկյան կոնսերվատորիա-թատրոնը՝ մասնակցելով «Ինչպես է դա ձեզ դուր գալիս», «Ռիչարդ երրորդ», «Տասներկուերորդ գիշեր» և այլ բեմականացումների։

Կարիերա

Զենդեյան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է որպես մոդել` համագործակցելով Macy's, Mervyns և Old Navy բրենդների հետ։ Նա ցուցադրվել է «ԱյԿառլի» հեռուստասերիալի խաղալիքների գովազդում, ինչպես նաև հայտնվել է Դիսնեյի աստղ Սելենա Գոմեսի հետ որպես պարուհի՝ Sears գովազդային ընկերությունում։ 2009 թվականին նա անցնում էր հարցազրույց «Շարժվիր» (անգլ.՝ Shake It Up) սերիալում՝ Սիսի Ջոնս դերի համար, սակայն խաղացել է Ռոքի Բլուին։ Հարցազրույցի ժամանակ նա երգում էր Մայքլ Ջեքսոնի «Leave Me Alone» երգը։ 2012 թվականին ամերիկյան Դիսնեյ հեռուսատալիքով ցուցադրվել է սերիալի մեկ ժամանոց դրվագ՝ «Շարժվիր․ Պատրաստված է Ճապոնիայում» անվան տակ։ 2011 թվականին Զենդեյան թողարկել է իր առաջին սինգլը՝ «Swag It Out»։ Նույն թվականին Բելա Թորնի հետ թողարկել է «Watch Me» սինգլը։ Այն հասել է Billboard Hot 100 86-րդ հորիզոնականին։ 2012 թվականի սեպտեմբերի 2-ին նա ստորագրել է Hollywood Records-ի հետ պայմանագիր։ 2012 թվականին ստացել է առաջին դերը ֆիլմում՝ նկարահանվել է «Երդվյալ ընկերներ» ֆիլմում։ 2013 թվականի փետրվարին նա մասնակցել է «Պարեր աստղերի հետ» շոուի 16-րդ եթերաշրջանին։ Նա եղել է ամենաերիտասարդ մասնակիցը, ով երբևէ մասնակցել է այդ շոուում (նա եղել է 16 տարեկան)։ 2013 թվականին սեպտեմբերի 17-ին Զենդեյան թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը՝ «Zendaya», որում ընդգրկված է նաև «Replay» սինգլը։

2013 թվականի հուլիսի 25-ին հայտարարվել է, որ «Շարժիր» հեռուստասերիալը պաշտոնապես ավարտվում է։ Օգոստոսի 6-ին Զենդեյան թողարկել է դեբյուտային գիրքը՝ «Between U and Me: How to Rock Your Tween Years with Style and Confidence»։ Նույն թվականին խաղացել է 16-ամյա Զոի Սթիվենսի դերը «Zapped. Կախարդական հավելված» ֆիլմում։ Հետագայում խաղացել է «Super Awesome Katy»-ի փորձնական սերիայում։ Հետագայում սերիալը ստացել է «Քեյ Սի․ Քողարկման տակ» անվանումը։ Այն թողարկվել է 2015 թվականի հունվարի 18-ին և նկարահանվել է երեք եթերաշրջան։

Հաջորոոդ ամսին Թիմբալենդը հայտնել է, որ աշխատում է Զենդեայի հետ երկրորդ ալբոմի վրա, երբ Disney ձայնագրման ընկերությունը փոխարինի Republic Records լեյբլով։

Քրիս Բրաունի հետ մեկտեղ «Something New» սինգլը թողարկվել է փետրվարի 5-ին Hollywood Records и Republic Records լեբլներում։ 2015 թվականի օգոստոսին Զենդեյան թողարկել է իր կոշիկների հավաքածուն՝ Daya։

2016 թվականին նա նկարահանվել է «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմում, համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի հունիսի 28-ին։ Ֆիլմը հավաքել է ավելի քան 117 միլիոն դոլար առաջին հանգստյան օրերին՝ վարձույթում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Նրա դերը ոգևորված ընդունել են քննադատները։ IndieWire-ից Դևիդ Էրլիխը նրան կոչել է ֆիլմի «առավել արժեքավոր խաղացող», չնայած՝ ֆիլմում նրա կարճ ժամանակով լինելը։

2017 թվականի օգոստոսին Զենդեյան հայտնվել է Բրունո Մարսի «Versace on the Floor» երգի տեսահոլովակում։ Նույն թվականի դեկտեմբերին նա եղել է «Project Runway» շոուի 15-րդ եթերաշրջանի հրավիրված ժյուրիներից մեկը։ Դեկտեմբերին նա Հյու Ջեքմանի, [[Զաք Էֆրոն]ի], Միշել Ուիլյամսի և Ռեբեկա Ֆերգյուսոնի հետ նկարահանվել է «Մեծագույն շոումենը»]]։ Նա պատկերավորել է կրկեսային դերասանուհի Էնն Ուիլերին։ նա աֆրոամերիկուհի է և ճոճաձողի վարպետ, որը սիրահարվել է Էֆրոնի կերպարին՝ Ֆիլիպ Կարլայլին, այն ժամանակ, երբ միջռասայական սիրավեպը արգելվում էր։

2019 թվականի հունիսին նա սկսել է նկարահանվել «Էյֆորիա» հեռուստասերիալում, որը իսրայելական համանուն սերիալի էկրանավորումն է։ Նա խաղում է թմրամոլ, ստախոս երիտասարդ Ռուի դերը, որը նույնպես սերիալի պատմողն է։

Նա կրկնել է իր դերը «Սարդ-մարդ. Տնից հեռու», որը «Սարդ-մարդ։ Տունդարձ» ֆիլմի շարունակությունն է։ Այն թողարկվել է 2019 թվականի հուլիսի 2-ին

Անձնական կյանք

Զենդեյեն ունի տուն Լոս Անջելեսում և բնակարան Բրուքլինում։ Նա բուսակեր է; 2021-ի դրությամբ հարաբերությունների մեջ էր Spider-Man-ի իր գործընկեր Թոմ Հոլանդի հետ[փա՞ստ]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Զենդեյա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զենդեյա» հոդվածին։

Tags:

Զենդեյա Վաղ կյանքԶենդեյա ԿարիերաԶենդեյա Անձնական կյանքԶենդեյա ԾանոթագրություններԶենդեյա Արտաքին հղումներԶենդեյա1996Disney ChannelHBOԱնգլերենԴերասանուհիԵրգչուհիԷյֆորիա (հեռուստասերիալ)ԿալիֆոռնիաՀեռուստասերիալՄեծագույն շոումենըՄոդելՍարդ-մարդ։ ՏունդարձՍեպտեմբերի 1Օքլենդ (Կալիֆոռնիա)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԽպիպԱրաքսՏիգրան ԱվինյանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԹռչուններԿիպրոս (կղզի)ԼեղապարկԴիկլոֆենակHarleys in HawaiiԱլեքսանդր ԹամանյանՍննդային ալերգիաԵնթաստամոքսային գեղձի բորբոքում44-օրյա պատերազմԿարբոնաթթուներՀենրիխ ՄխիթարյանՄողեսներԲասկետբոլՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՀին ՀռոմԴերբայԼյուդվիգ վան ԲեթհովենՋոնաթան ՍվիֆթՄոնա ԼիզաԿոնքի բորբոքային հիվանդությունԼիտրՀնդեվրոպական լեզուներՎինսենթ վան ԳոգՎիքիպեդիաՔառակուսի մետրՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԽոսքի մասերՏրդատ ԳՏնտեսական աճՏրանսպորտՖինանսական իրավունքԿատուներՀայերենի այբուբենՄարդու խորիոնային գոնադոտրոպինՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀայաստանի կենտրոնական բանկՄեջքի ցավԱվստրալիայի ճարտարապետությունՌուբեն Գրիգորյան (գործարար)ԴիֆթերիաSWOT վերլուծությունՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՍինուսիտԱշոտ Ա ՄեծԲուդդայականությունԿոսովոյի հուշարձաններՓորլուծությունՎրաստանՀարակատար դերբայՀղիություն (մարդ)ՈւկրաինաՖուտԵրիկամի քրոնիկ հիվանդությունՀաղորդակցային գործընթացԱնտարկտիդաՌիտա ՀեյուորթԱղտոտումԱլեքսանդր ՅանվարյովԱլեքսանդր ԹամազովԱնորոշ դերբայԲյուզանդական կայսրությունՔրիստափոր ԿոլումբոսՀայկական լեռնաշխարհԵռանկյան բարձրությունԸնկալումՍպիտակ ձին (պատմվածք)Եվրատեսիլ 2023 երգի մրցույթԱսպիրինՄեքքաՄարդու առնանդամԵրևանի պատմությունԵգիպտոս🡆 More