Naughty Dog

Naughty Dog, ամերիկյան մասնավոր ընկերություն, որը մասնագիտացված է համակարգչային խաղերի մշակմամբ։ Հիմնադրվել է 1984 թվականին։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է ԱՄՆ-ի Սանտա Մոնիկա քաղաքում։ Sony Interactive Entertainment-ի դուստր ընկերությունն է։

Naughty Dog
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1984
ՀիմնադիրAndy Gavin? և Jason Rubin?
ՎայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրNaughty Dog ԱՄՆ
ՏնօրենAndy Gavin?
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունSIE Worldwide Studios?
ՍեփականատերSIE Worldwide Studios?
Կայքnaughtydog.com(անգլ.)
Naughty Dog Naughty Dog Վիքիպահեստում

Պատմություն

Ստուդիան հիմնվել է 1984 թվականին Էնդի Գավինի և Ջեյմսոն Ռուբինի կողմից, այդ ժամանակ ընկերությունը կրում է Jam Software։ Ընկերության հիմնադիրների խոսքերով, այդ ժամանակ նրանք խաղերը մշակում էին ավռոռնակում։ Ընկերությունը անվանափոխվեց Naughty Dog-ի 1989 թվականին։ Ծրագրավորողներին հայտնություն բերեց Crash Bandicoot խաղի առաջին մասը, որի մշակումը սկսվել էր դեռ 1994 թվականից։ Ընկերության կողմից մշակվել են՝ Crash Bandicoot, Crash Bandicoot 2: Cortex Strikes Back, Crash Bandicoot 3: Warped և Crash Team Racing խաղերը։ Այս բոլոր խաղերը թողարկվել են բացառապես PlayStation խաղային համակարգերի համար։

2001 թվականին Naughty Dog-ը գնվեց Sony Computer Entertainment-ի կողմից խաղային համակարգերի համար խաղերի մշակման համար։

Գնումից հետո Naughty Dog սկսեց աշխատել Jak and Daxter: The Precursor Legacy խաղի վրա, որը առաջին անգամ ցուցադրվեց 2001 թվականի մայիսին և թողարկվեց նույն տարում PlayStation 2-ի համար։

Հաջորդ խաղը ստուդիան թողարկեց արդեն PlayStation 3-ի համար։ 2007 թվականի վերջին թողարկվեց Uncharted: Drake's Fortune խաղը, իսկ հետո երկրորդ և երրորդ մասերը՝ Uncharted 2: Among Thieves (2009) և Uncharted 3: Drake’s Deception (2011)։

Այդ ընթացքում ընկերությունը տարբերակներ են փնտրում Jak & Daxter խաղաշարքի վերածննդի համար, սակայն եկավ այն եզրակացության, որ խաղը պատրաստ չէ թողարկման և սկսեց աշխատել նոր նախագծի վրա։ Այդ նախագիծը դարձավ՝ The Last of Us խաղը, որը թողարկվեց 2013 թվականին։ Խաղը պարգևատրվեց 10 մրցանակով D.I.C.E. 2013 կոնֆերանսի ժամանակ(Design, Innovate, Communicate, Entertain) և BAFTA-ի ժամանակ 10 անվանակարգ։

2014 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Naughty Dog-ը որպես նոր նախագիծ մտածում է նախկին խաղաշարքերից մեկի նոր մասի մշակումը։

2014 թվականի մարտի վերջին Naughty Dog-ից հեռացավ Էմի Հեննիգը (նա գնաց Visceral Games Աստղային պատերազմ խաղի վրա աշխատելու համար), և նաև հեռացավ Ջաստնի Ռիչմոնդը (տեղափոխվեց Riot Games), ով Uncharted խաղի տեխնիկական տնօրենն էր։ Հեռացման տարբերակներից է, թե խաղը, որ ուղղությամբ պետք է զանգանա։ 2014 թվականի ապրիլին ստուդիան թողնում է նաև Նեյթ Ուէլլսը, նա տեղափոխվեց Giant Sparrow, որը աշխատում էր The Unfinished Swan խաղի վրա։ Uncharted 4-ի նախագծի ղեկավարի խնդրանքով Naughty Dog-ը աշխատանքի է վերցնում Նիլ Դրակմաննին և Բրյուս Ստրելին, ավելի վաղ նրանք աշխատել են The Last of Us։

E3 2014-ի ժամանակ ցուցադրվեց Uncharted 4: A Thief’s End-ի առաջին տրեյլերը։ Նոլան Նորտի խոսքերով այս խաղը խաղաշարքում կլինի վեջինը։

2017 թվականին սեպտեմբերի 13-ին իր հեռացման հայտարարեց Բրյուս Ստրելին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

1984Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀամակարգչային խաղերի ժանրերՍանտա ՄոնիկաՍոնի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿայծակՌուբեն ԲաբայանՀայաստանի թռչունների ցանկԱբրահամ ՌուսսոԱրտաշեսյանների թագավորությունՀոգեբանությունԳարեգին ՆժդեհՕլիմպոսի աստվածներԽտությունԱծխաջրածիններԱրագիլներԴեղատնային երիցուկԴոն Կիխոտ (վեպ)Արևմտյան ՀայաստանԱստվածԾավալԿանոնավոր եռանկյունՎիտամին D-ի անբավարարությունՄարտիրոս ՍարյանՂազարոս ԱղայանՉինական մեծ պարիսպԳառնու ամրոցԵրուսաղեմԿարմիր կիրակիՀայկյան տոմարՆոյՀայկական հարցՍտեփան ՓարթամյանԱլերգիաԶուգահեռագիծԻլհամ ԱլիևԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԳյումրիԱշտարակ (քաղաք)Սոֆի ԴևոյանՋազԳրաֆիկական դիզայնԱՄՆ դոլարՍոսիԳլխավոր էջՏավուշի մարզՕրալ սեքսԳրիգոր ԶոհրապՍևանա լիճԿլիմաքս (ֆիզիոլոգիա)ԼինուքսՆռնենիՄիակազմ նախադասություններՎարդավառԹումոԴերբայԱրեգակնային համակարգԱլեքսանդր ՇիրվանզադեՔաղցկեղՀովազներՋրծաղիկՇվեյցարիաՀացԹոքաբորբՍրտային անբավարարությունՄանրանկարչությունԵռանկյան միջնագիծԱրգիշտի ՔյարամյանՌուսերենՀաղորդակցային գործընթացՍուրբ Յոթ ՎերքՏոլմաՀավասարասրուն ուղղանկյուն եռանկյունՎարդանանց պատերազմՄակարավանքՄարգարիտ7-ZipԾիր ԿաթինԿիլիկիայի հայկական թագավորությունՀայոց ցեղասպանությունՁկներՄովսես Խորենացի🡆 More