Electronic Entertainment Expo

Electronic Entertainment Expo («Էլեկտրական զվարճանքների ցուցահանդես»), ամենամյա համակարգչային խաղերի արտադրության ցուցահանդես, որը անց է կացնում Entertainment Software Association-ը։ Ցուցահանդեսի ժամանակ ծրագրավորողները, հրատարակիչները, ծրագրային և սարքային ապահովում արտադրողները ներկայանում են համակարգչային տեսախաղեր, խաղային համակարգեր, համակարգչային էլեկտրոնիկա և աքսեսսուարներ։

Electronic Entertainment Expo
E3 new logo.svg
Առաջին իրադարձության ամսաթիվը մայիսի 11, 1995 թ.
Կազմակերպիչ Entertainment Software Association
Հաճախում 66 100
Կայք e3expo.com

Ի տարբերություն Gamescom-ի և այլ խաղային ցուցահանդեսների, որոնք նույնպես բաց են հասարակության համար, E3-ը բացառիկ իրադարձություն է խաղային արդյունաբերության մեջ։ Ամեն ցուցահանդեսի ավարտից հետո, գնահատվում է որակով արտադրողների ապրանքները և Game Critics Awards բաժանում է մրցանակներ։ Մրցանակի է արժանանում ամենալավ միտքը, խաղը, ցուցադրությունը և խաղային էլեկտրոնիկան, ինչպես նաև հայտարարվում է ամենահիասթափեցնող ցուցադրման և ապրանքի մասին։

E3-ը սովորաբար անց է կացվում ամեն տարվա մայիսի վերջին կամ հուլիսի սկզբին, Լոս-Անջելեսում գտնվող Los Angeles Convention Center-ում։ 2007 թվականին բացառություն տեղի ունեցավ և համաձայնությունից հետո ցուցահանդեսը անց կացվեց հուլիսի 11-ից 13-ը Սանտա Մոնիկայում։

E3 2013-ը անց է կացվել 2013 թվականի հունիսի 11-ից 13-ին Los Angeles Convention Center-ում։ E3 2014 տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 10-12-ը, սակայն տեղը մնացել էր անփոփոխ։

E3 2015 անց է կացվել հուլիսի 14-18-ը և ուղիղ եթերով ցուցադրվել է YouTube-ով և Twitch.tv-ով։

Պատմություն

Մինչև E3-ի մեկնարկը խաղի հրատարակիչներ ներկայացնում էին խաղը տարբեր նմանատիպ ցուցահանդեսներում, ինչպիսիք են օրինակ՝ Consumer Electronics Show և European Computer Trade Show։

Առաջին E3-ի գաղափարը մտածվել է IDG-ի և ինտերակտիվ թվային ասսոցիացիաների հիմնադիրների մեկի կողմից։ Այս դեպքը համընկավ խաղային համակարգերի նոր սերնդի թողարկման հետ, մասնավորապես Sony Saturn-ի թողարկման և հաջորդող համակարգերի PlayStation, Virtual Boy և Neo Geo CD ռելիզի հետ։ Ինչպես նաև հրապարակվեցին Nintendo Ultra 64-ի տեխնիկական տվյալները, սակայն ցուցահանդեսին և չցուցադրվեց։

2006 թվականին E3-ի հիմնադիրը որոշեց փոխել ցուցահանդեսի ֆորմատը, այն վերածելով մեծ շոուի, որին կարող էին այցելել տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ ընտրված ներկայցուցիչները կունենային փակ կոնֆերանս։ Սակայն 2009 թվականին այն վերադարձավ նախկին ֆորմատին։ 2010 թվականին ցուցահանդեսը կրկին անց կացվեց Los Angeles Convention Center-ում։ 2011 թվականի հունիսի 6-9-ը տեղի ունեցած ցուցահանդեսը նույնպես անցավ կացվեց այստեղ։ Նույնը տեղի ունացավ նաև 2012 թվականին։ 2013 թվականին ցուցահանդեսի անցկացման ծրագրերի հետ կապված Los Angeles Times 4 2012 թվականի հունիսին տրված ինտերվիու ժամանակ Software Association նախագահ Մայքլ Գալախերը ասաց․

«Մենք դեռ բանակցություններ ենք վարում Լոս-Անջելես քաղաքի հետ, սակայն կան մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել։ Եթե մեզ չհաջողվի լուծել դրանք, մենք առաջարկում ենք տեղափոխել մեկ այլ վայր»։ 

Սակայն 2013 թվականի ցուցահանդեսը նույնպես անց կացվեց Los Angeles Convention Center-ում։

E3/Tokyo '96

1996 թվականին IDG և IDSA-ն մշակեցին E3-ի ճապոնական տարբերակը, Makuhari Messe-ում տեղի ունեցող համաշխարահային իրադարձությունների շրջանակներում։ Սկզբնական շրջանում շոուի հովանավորների շարքերը պատրաստվել էր համալրել Sony Computer Entertainment, սակայն հետագայում ընկերություն թողարկեց իր սեփական PlayStation Expo-ն։ Sega-ն նույնպես հրաժարվեց հովանավորչությունից, շոուի միակ հովանավոր թողնելով Nintendօ-ին։ Ցուցահանդեսը տեղի ունեցավ 1996 թվականի նոյեմբերի 1-4-ը, սակայն դրան զուգորդաբար ընթացող այլ խաղային ցուցահանդեսների, ինչպես նաև ճապոնական արտադրողների կողմից օգնության բացակայությունը հանգեցրեց նրան, որ E3/Tokyo-ն այլևս չկայացավ։

Ցուցահանդեսի անցկացման տարեթվեր

  • E3 1995, մայիսի 11-13 (Լոս-Անջելես)
  • E3 1996, մայիսի 16-18 (Լոս-Անջելես)
  • E3 1997, հունիսի 19-21 (Ատլանտա)
  • E3 1998, մայիսի 28—30 (Ատլանտա)
  • E3 1999, մայիսի 13—15 (Լոս-Անջելես)
  • E3 2000, մայիսի 11—13 (Լոս-Անջելես)
  • E3 2001, մայիսի 16—18 (Լոս-Անջելես)
  • E3 2002, մայիսի 22—24 (Լոս-Անջելես)
  • E3 2003, մայիսի 14—16 (Լոս-Անջելես)
  • E3 2004, մայիսի 12—14 (Լոս-Անջելես)
  • E3 2005, մայիսի 18—20 (Լոս-Անջելես)
  • E3 2006, մայիսի 10—12 (Լոս-Անջելես)
  • E3 2007, հուլիսի 11—13 (Լոս-Անջելես)
  • E3 2008, հուլիսի 15—17 (Լոս-Անջելես)
  • E3 2009, հունիսի 2—4 (Մայամի)
  • E3 2010, հունիսի 15—17 (Լոս-Անջելես)
  • E3 2011, հունիսի 7—9 (Լոս-Անջելես)
  • E3 2012, հունիսի 5—7 (Լոս-Անջելես)
  • E3 2013, հունիսի 10—13 (Լոս-Անջելես)
  • E3 2014, հունիսի 9—12 (Լոս-Անջելես)
  • E3 2015, հունիսի 16—18(Լոս-Անջելես)
  • E3 2016, հունիսի 12—14 (Լոս-Անջելես)
  • E3 2017, հունիսի 13—15 (Լոս-Անջելես)
  • E3 2018, հունիսի 9—12 (Լոս-Անջելես)
  • E3 2019, հունիսի 11—13 (Լոս-Անջելես)

Ծանոթագրություններ

Tags:

Electronic Entertainment Expo ՊատմությունElectronic Entertainment Expo E3Tokyo 96Electronic Entertainment Expo Ցուցահանդեսի անցկացման տարեթվերElectronic Entertainment Expo ԾանոթագրություններElectronic Entertainment ExpoEntertainment Software AssociationԾրագրային ապահովումՀամակարգչային խաղ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԻմպրեսիոնիզմԼոգիստիկաՈրովայնային ցավՀեպատիտ BՏյառնընդառաջԲելեՀայկական խոհանոցԱճի հորմոնՍիրտՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԳեղամ ՍարյանԱստվածԱրտավազդ (մրցանակ)Հոգնակի թիվՁկներԹբիլիսիԽաչատուր ԱբովյանԳոյական անունԵհովայի վկաներՀայաստանի զինանշանԿարիճներԱշխարհի բնակչությունՎի (երգիչ)ԹատրոնԱրցախյան ազատամարտՄարքեթինգՕձերՇունՍուրեն Շահվերդյան (բեմադրիչ)Եռանկյան մակերեսԵրուսաղեմԲայՄիավորված ազգերի կազմակերպությունԿոնքի բորբոքային հիվանդությունՍրտային անբավարարությունԿիլիան ՄբապպեԻրանԱմբողջ թիվՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՀեպատիտ CSourՎահան ՏերյանԴանթեական առասպելՆԱՏՕՏաղավար տոներԱվշային համակարգՔառօրյա պատերազմՔրիստափոր ԿոլումբոսԱրմավիրԻտալիաՏիգրան ՄեծValve CorporationBBC WorldwideԿույր աղիքԳորշ գայլՎիլյամ ՍարոյանՇեղանկյունՊարբերական հիվանդությունՌևմատոիդ արթրիտԲանակում (հեռուստասերիալ)Pills n PotionsՀաագաԻլոն ՄասկԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԵփրատԱվարայրի ճակատամարտՄիքելանջելոԵրաժշտությունՍև անգղԱրշավիր ՇիրակյանՆերգործական սեռՆոր ԿտակարանԱրտավազդ ԲՁվարանների պոլիկիստոզ համախտանիշԴուայթ ԷյզենհաուերՎիտամին D-ի անբավարարությունԴաշտանային ցիկլ🡆 More