Թիմոթի Դալթոն

Թիմոթի Փիթեր Դալթոն (անգլ.՝ Timothy Peter Dalton մարտի 21, 1946(1946-03-21), Colwyn Bay, Ուելս), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան։

Թիմոթի Դալթոն
Թիմոթի Դալթոն
անգլ.՝ Timothy Dalton
Թիմոթի Դալթոն
Ծնվել էմարտի 21, 1946(1946-03-21) (78 տարեկան)
ԾննդավայրColwyn Bay, Ուելս
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1966)
ՔաղաքացիությունԹիմոթի Դալթոն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Համատեղ ապրող(ներ)Վանեսա Ռեդգրեյվ

Առավել հանրաճանաչություն է ձեռք բերել՝ հանդես գալով «Ջեյն Էյր» սերիալում (1983 թվական), Ջեյմս Բոնդի դերում «Կայծեր աչքերից» (1987) և «Սպանության արտոնագիր» (1989) ֆիլմերում, նաև մի քանի շեքսպիրյան ֆիլմերում ու ներկայացումներում։

Կենսագրություն և կարիերա

Թիմոթի Դալթոնը ծնվել է Հյուսիսային Ուելսի Քոլվին Բեյ քաղաքում։ Հայրը անգլիացի զինվորական էր, մայրը ամերիկուհի՝ իտալիական և իռլանդական արմատներով։

1964 թվականին դպրոցն ավարտելուց հետո Դալթոնը սկսում է հանդես գալ թատրոնում և մոտ 3 տարի լինում է Մայքլ Քրոֆթի երիտասարդական թատրոնի առաջատար դերասաններից մեկը։ Թատրոնում խաղալուն զուգահեռ 1964-1966 թվականներին սովորել է դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում, ապա հանդես եկել Բիմինհեմի թատրոնում։

1966 թվականին առաջին անգամ նկարահանվել է հեռուստատեսությունում, իսկ 1968 թվականին կայացավ նրա նորամուտը կինո «Առյուծը ձմռանը» պատմական ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Պիտեր Օ'Թուլը և Քեթրին Հեփբորնը։ Այդ ֆիլմում իր նորամուտն է նշել ևս մեկ նշանավոր անգլիացի դերասան Էնթոնի Հոփքինսը։

1970-ական թվականներին արդեն Թիմոթի Դալթոնը նկարահանվում է բազմաթիվ ֆիլմերում, որոնց թվում նաև իսպանական և իտալական մի քանի նախագծերում, աշխատել է հեռուստատեսությունում, նաև թագավորական շեքսպիրյան թատրոնում և Prospect Theater թատրոնում պատմական ներկայացումներում՝ խաղալով նշանակալի դերեր։ 1978 թվականին նկարահանվում է իր առաջին ամերիկյան ֆիլմում։ Դերասանի համար նշանակալի եղավ նաև 1980 թվականին նկարահանված «Ֆլեշ Գորդոն» ֆանտաստիկ ֆիլմը։

1980-ական թվականներին մեծ ճանաչում է ձեռք բերում հանդես գալով «Ջեյն Էյր» սերիալում, ապա հաջողությամբ հանդես է գալիս Ջեյմս Բոնդի դերերում։ Ներկայումս էլ դերասանը շարունակում է նկարահանվել կինոյում և հեռուստատեսային նախագծերում։ Ընդհանուր թվով խաղացել է 60-ից ավելի ֆիլմերում և սերիալներում։

Անձնական կյանք

Թիմոթի Դալթոնը 1971-1986 թվականներին արտաամուսնական հարաբերությունների մեջ է եղել անգլիացի դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվի հետ, ում հետ ծանոթացել էր 1971 թվականին «Մարիա, Շոտլանդիայի թագուհի» ֆիլմի նկարահանումներին։ Նա ունի մեկ որդի՝ ծնված 1997 թվականի օգոստոսի 7-ին՝ Ալեքսանդր Դալթոն, ռուս երգչուհի Օկսաննա Գրիգորևնայից, ում հետ նա ծանոթացել էր 1995 թվականին, որպես Նիկիտա Միխալկովի թարգմանչուհի Լոնդոնյանի կինոփառատոնում։ Նրանց բաժանման պատճառ է դարձել Օկսաննայի սիրավեպը շվեդ գործարար Պիտեր Բլոմկվիստի հետ։ Դրանից հետո Թիմոթի Դալթոնը ապրում է միայնակ։

Դալթոնը հանդիսանում է «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի երկրպագու և հաճախ է ներկա լինում իր սիրելի թիմի խաղերին Սիթի օֆ Մանչեսթեր մարզադաշտում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Թիմոթի Դալթոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմոթի Դալթոն» հոդվածին։

Tags:

Թիմոթի Դալթոն Կենսագրություն և կարիերաԹիմոթի Դալթոն Անձնական կյանքԹիմոթի Դալթոն ԾանոթագրություններԹիմոթի Դալթոն Արտաքին հղումներԹիմոթի Դալթոն1946d:Q527467ԱնգլերենՄարտի 21Ուելս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայ ֆիդայիներԶինվորական կոչումներԲջիջՇիրակի մարզԱլեքսանդր ԹամազովԽորանարդԵնթակա8 նոր ժամադրություններՀայկական դիցաբանությունՈրովայնային ցավԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀայկական թատրոնՄարդու իրավունքներԱռնանդամի գլխիկՎատիկանՀիսուսԲացահայտիչԱնանիա ՇիրակացիԳործակալ 044Աբիսինյան կատուԱրյան խումբԻբուպրոֆենՀայկական առածներ և ասացվածքներՄխիթարյան միաբանությունՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԷկզեմաՌումինիաՅուԹյուբԱՄՆ-ի նախագահների ցանկԲագրատունիներԲրոնխիալ ասթմաՍրտային անբավարարությունԲելլեՌուբեն ՄաթևոսյանՇաքարային դիաբետԴվինՀաղարծնի վանքԿենդանակերպԱբու-Լալա Մահարի (պոեմ)Օլիմպոսի աստվածներՊանամաԼեհաստանՎարդգես ՊետրոսյանԴուայթ ԷյզենհաուերԱբորտՄետաղՌուսաստանՓսորիազՍևանի իշխանԱլգորիթմԱզոտՄոլորակԱռաջավորասիական ընձառյուծՇառաչ և ցասումՄհեր ՄկրտչյանՀասարակ հերպեսԹոքի քաղցկեղԱնահիտՉինաստանԳրոնինգենի թանգարանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՁվարանի կիստաԱրաքսՉեխիաՕսմանյան կայսրությունԾաղիկՀայերեն ՎիքիպեդիաՄարդու կմախքԵղնջացանԱրգանդի միոմաԲարդ նախադասությունՆեմեսիս (դիցաբանություն)Հրայր ԴժոխքBTSՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՀամակարգային կարմիր գայլախտԲուդդայականություն🡆 More