Էրիկ Աբիդալ: ֆրանսերեն ֆուտբոլիստ

Էրիկ Սիլվայն Աբիդալ (ֆր.՝ Éric Sylvain Abidal, ֆրանսերեն արտասանություն , սեպտեմբերի 11, 1979(1979-09-11), Saint-Genis-Laval), նախկին ֆրանսիացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականում։ «Լիոնի» կազմում 2005-2007 թվականներին Ֆրանսիայի չեմպիոն, 2006 թվականի աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր, 2009 և 2011 թվականների Չեմպիոնների Լիգայի հաղթող և իսպանական «Բարսելոնայի» կազմում 2009, 2010, 2011 և 2013 թվականների Իսպանիայի չեմպիոն և 2009 թվականի Իսպանիայի գավաթի դափնեկիր։

Էրիկ Աբիդալ: Կարիերա, Անձնական կյանք, Վիճակագրություն
Էրիկ Աբիդալ
ֆր.՝ Eric Abidal
Էրիկ Աբիդալ: Կարիերա, Անձնական կյանք, Վիճակագրություն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էրիկ Սիլվայն Աբիդալ
Ազգությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մականուն Աբի
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 11, 1979 (44 տարեկան)
Ծննդավայր Լիոն, Ֆրանսիա
Հասակ 186 սմ
Քաշ 75 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2000 Ֆրանսիա Լիոն-Դյուժեր 0 (0)
2000-2002 Ֆրանսիա Մոնակո 22 (1)
2002-2004 Ֆրանսիա Լիլ 62 (3)
2004-2007 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 76 (2)
2007-2013 Իսպանիա Բարսելոնա 125 (2)
2013-2014 Ֆրանսիա Մոնակո 26 (0)
2014 Հունաստան Օլիմպիակոս 9 (0)
1999-2014 Ընդհանուրը կարիերայում 320 (8)
Ազգային հավաքական
2004-2014 Ֆրանսիա Ֆրանսիա 68 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Աբիդալը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000 թվականին՝ «Մոնակոյում»։ Փոքրիկ իշխանության տեր երկրի թիմում խաղալով երկու մրցաշրջան՝ Աբիդալը 2002 թվականին տեղափոխվում է «Լիլ»։ Նոր թիմում անցկացնելով ևս երկու մրցաշրջան՝ Աբիդալը տեղափոխվում է արդեն այդ տարիներին ինխող «Լիոն»։ Լիոնում անցկացրած երեք մրցաշրջանների ժամանակ Աբիդալը «հասցնում է» նույնանուն ակումբի կազմում երեք անգամ դառնալ Ֆրանսիայի չեմպիոն։

2007 թվականի հունիսի 30-ին Աբիդալը պայմանագիր է կնքում իսպանական «Բարսելոնայի» հետ։ Ֆրանսիացու տրանսֆերի արժեքը կազմում է 15 մլն եվրո։ Աբին Ֆրանսիայի հավաքականի կազմում կատարել է իր նորամուտը 2014 թվականի օգոստոսի 14-ին։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում նա հավաքականի կազմում մասնակցություն է ունեցել առաջնության յոթ խաղերից վեցում։ Առաջնության ժամանակ՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի ճամբարում վիճաբանություն է սկսվում մարզչական շտաբի և ազգային հավաքականի որոշ ֆուտբոլիստների միջև։ Այդ վիճաբանությունից հետո հենց առաջնության ժամանակ թիմի կազմից հեռացվում է Նիկոլյա Անելկան, իսկ հավաքականի ընդհանուր կազմը հրաժարվեց մարզումներին մասնակցելուն։ Լուրի մասին իմանալով՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատժում է վիճաբանության մի շարք պարագլխերի (որակազրկելով նրանց), սակայն Աբիդալին չի ներկայացվում ինչ-որ մեղադրանք։

2009 թվականին Աբիդալի մոտ ախտորոշվում է խոզի գրիպ հիվանդությունը։ Իսկ արդեն 2011 թվականի մարտին՝ լյարդի ուռուցք։ Ֆրանսիացի պաշտպանը կարողանում է վերադառնալ խաղադաշտ միայն 2011 թվականի մայիսի 3-ին՝ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում, Մադրիդի «Ռեալի» դեմ կիսաեզրափակչի պատասխան խաղում։ Այդ խաղում նա դուրս է գալիս խաղադաշտ հանդիպման 90-րդ րոպեին՝ փոխարինելով Կառլես Պույոլին։ Կատալոնական ակումբի երկրպագուները այդ խաղում դիմավորեցին Աբիդալին բուռն ծափահարություններով։ Իսկ Չեմպիոնների Լիգայի 2011 թվականի մայիսի 28-ին կայացած եզրափակչում «Բարսելոնայի» կողմից տարված հաղթանակից հետո՝ հենց Աբիդալն է առաջին իր գլխավերևում բարձրացնում չեմպիոնական գավաթը։

«Բարսելոնայի» կազմում Աբին իր երկրորդ հեղինակավոր գոլը հեղինակել է 2012 թվականի հունվարի 19-ին Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում կայացած Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։ Խաղը ավարտվում է 2-1 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների (խաղը կայացել էր Սանտիագո Բերնաբեուում)։ Մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստը և ակումբը համաձայնության են հասնում պայմանագրի երկարաձգման հարցում։

Էրիկ Աբիդալը ստիպված էր վերջ տալ ֆուտբոլային իր ելույթներին 2012 թվականի ապրիլին հաջողությամբ պսակված լյարդի չարորակ ուռուցքի փոխպատվաստման վիրահատությունից հետո։ Արդեն վիրահատությունից հետո Էրիկին շնորհվում է 2012 թվականի «Բարսելոնայի» ամենաօգտակար ֆուտբոլիստի կոչումը։ 2013 թվականի հունվարի 1-ին Աբիդալը վերսկսում է իր մարզումները կատալոնական ակումբի կազմում։ 2013 թվականի ապրիլի 6-ին Էրիկը ապաքինումից հետո առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ։ Նրա վերադարձի խաղն է դառնում Իսպանիայի առաջնության շրջանակներում անցկացվող «Մալյորկայի» դեմ խաղը։ Սակայն ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան և նրա օգնականները վստահ չէին, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կկարողանա վերականգնել իր լավագույն որակները և ցուցադրել այն խաղը, որը նա ցուցադրել էր իր լավագույն ժամանակներում։ Ինքը՝ Աբիդալը, կառչում էր մի քանի համոզմունքներից, համարելով, որ կարող է բարձր մակարդակով հանդես գալ ևս մեկ մրցաշրջան։

«Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո՝ Աբիդալը ազատ գործակալի կարգավիճակով համաձայնության է հասնում «Մոնակոյի» հետ։ Հենց այդ ակումբում էր Աբիդալը սկսել իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչը հայտարարեց, որ Աբիդալը «Մոնակոյի» հետ կկնքի մեկ տարի ժամկետով պայմանագիր։ 2013 թվականի հուլիսի 20-ին Աբիդալը նշանակվում է որպես ակումբի նոր ավագ։

2014 թվականի հուլիսի 5-ին ֆրանսիացի պաշտպանը ֆրանսիական «Մոնակոյից» տեղափոխվում է հունական «Օլիմպիակոս»։ Այս ակումբի հետ նույնպես Աբիդալը կնքում է մեկ տարի ժամկետով պայմանագիր։

2014 թվականի դեկտեմբերի 19-ին Աբիդալը հայտարարում է ֆուտբոլային կարիերայի ավարտման մասին։

Անձնական կյանք

Աբիդալը ամուսնացած է՝ ունի երեք դուստր։ Ընդունել է իսլամ։

Վիճակագրություն

Ակումբային

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Մոնակո Բ 2000–01 8 0 - - - - 8 0
Ընդհանուր 8 0 0 0 0 0 8 0
Մոնակո 2000-01 8 0 - - 1 0 9 0
2001-02 14 0 3 0 - - 17 0
Ընդհանուր 22 0 3 0 1 0 26 0
Լիլ 2002-03 27 0 3 0 - - 30 0
2003-04 35 0 3 1 - - 38 1
Ընդհանուր 62 0 6 1 0 0 68 1
Լիոն 2004-05 29 0 5 1 7 0 41 1
2005-06 14 0 2 0 6 0 22 0
2006-07 33 0 4 1 7 0 44 1
Ընդհանուր 76 0 11 2 20 0 107 2
Բարսելոնա 2007-08 30 0 6 0 10 0 46 0
2008-09 25 0 2 0 5 0 32 0
2009-10 17 0 4 0 10 0 31 0
2010-11 26 0 7 1 8 0 41 1
2011-12 22 0 7 1 9 0 38 1
2012-13 5 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր 125 0 26 2 42 0 193 2
Մոնակո 2013-14 26 0 3 0 0 0 29 0
Ընդհանուր 26 0 3 0 0 0 29 0
Օլիմպիակոս 2014-15 9 0 0 0 6 0 15 0
Ընդհանուրը 9 0 0 0 6 0 15 0
Ընդհանուրը կարիերայում 328 0 49 5 69 0 446 5

Միջազգային

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Ֆրանսիա 2004 1 0
2005 3 0
2006 15 0
2007 12 0
2008 9 0
2009 5 0
2010 6 0
2011 9 0
2012 1 0
2013 6 0
Ընդհանուր 67 0

Ձեռքբերումներ

Ակումբային

Էրիկ Աբիդալ: Կարիերա, Անձնական կյանք, Վիճակագրություն  Լիոն

Էրիկ Աբիդալ: Կարիերա, Անձնական կյանք, Վիճակագրություն  Բարսելոնա

Էրիկ Աբիդալ: Կարիերա, Անձնական կյանք, Վիճակագրություն  Օլիմպիակոս

Միջազգային

Անձնական

  • Ընդգրկվել է Լիգա 1-ի տարվա խորհրդանշանական թիմի կազմում։ 2005, 2006, 2007
  • Ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի տարվա խորհրդանշանական թիմի կազմում։ 2007
  • Լա Լիգայում տարվա լավագույն պաշտպան։ 2011

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Էրիկ Աբիդալ: Կարիերա, Անձնական կյանք, Վիճակագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Աբիդալ» հոդվածին։

Tags:

Էրիկ Աբիդալ ԿարիերաԷրիկ Աբիդալ Անձնական կյանքԷրիկ Աբիդալ ՎիճակագրությունԷրիկ Աբիդալ ՁեռքբերումներԷրիկ Աբիդալ ԾանոթագրություններԷրիկ Աբիդալ Արտաքին հղումներԷրիկ Աբիդալ1979d:Q910089Բարսելոնա ՖԱԻսպանիաԼա ԼիգաԼա Լիգա 2008-09Լա Լիգա 2009-10Լա Լիգա 2010-11Լա Լիգա 2012-13Լիգա 1Միջազգային հնչյունական այբուբենՈՒԵՖԱ Չեմպիոնների ԼիգաՉեմպիոնների Լիգա 2008-2009Չեմպիոնների Լիգա 2010-2011Պաշտպան (ֆուտբոլ)Սեպտեմբերի 11Օլիմպիկ ԼիոնՖուտբոլՖուտբոլի աշխարհի առաջնություն 2006ՖրանսերենՖրանսիաՖրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միջուկային զենքԽաչատուր ԱբովյանԱրտաշատՌամադան (ամիս)Ալեքսանդր ԹամանյանՍերՁկներՄարդու կմախքԿանդիդոզԵհովայի վկաներՄակդիրՀայաստանԿենսոլորտԱրա Գեղեցիկ և ՇամիրամՄիջատներԱղմուկ ականջներումՄոտիվացիաՍևրի պայմանագիրԻրավական նորմԱրցախի ՀանրապետությունԵվրոպաՄուրացանՇավարշ ԿարապետյանՏասնաբանյաՀունգարիաՊապ թեստՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՄեդիագրագիտությունՍրտամկանի ինֆարկտԿռունկներՎիտամին B12 անբավարարությունԿրիշտիանու ՌոնալդուԳլաուկոմաԴեղանյութերԾաղիկՆեմեսիս (դիցաբանություն)Ռոբերտ ՔոչարյանԽորեն ԱբրահամյանՊահքՖոտոսինթեզՀյուսիսային ԱմերիկաՄխիթարյան միաբանությունԳորշ գայլՊանամաՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունՇրթունքի հերպեսԼևոն ՇանթԿուսությունՑրված սկլերոզԱսպիրինԱլեքսանդր ՇիրվանզադեՇախմատՄեջքի ցավԱշոտ Բ ԵրկաթՊյութագորասի թեորեմԱլեքսանդր ԹամազովԱղավնիներՆեմեսիս գործողությունՀեկտարCOVID-19 համավարակԼյարդՍրտային անբավարարությունԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԿոտայքի մարզ8 նոր ժամադրություններՀայաստանի առաջին հանրապետությունՐաֆֆիԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Նիկոլա ՏեսլաՄԻԱՎ/ՁԻԱՀԱնդրանիկ ՕզանյանՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՔաղցկեղԴեռահասի հոգեբանությունՍիֆիլիս🡆 More