Էրիխ Ֆոն Մանշթայն

Էրիխ ֆոն Մանշթայն (գերմ.՝ Erich von Manstein, նոյեմբերի 24, 1887, Բեռլին, Պրուսիայի թագավորություն – հունիսի 10, 1973, Իքինգ, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, գերմանացի գեներալ-ֆելդմարշալ, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։

Էրիխ ֆոն Մանշթայն
Erich von Manstein
Էրիխ Ֆոն Մանշթայն
Գեներալ-ֆելդմարշալ Էրիխ ֆոն Մանշթայնը
1887, նոյեմբերի 241973, հունիսի 10
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահվան վայրԻքինգ, Բավարիա, ԳՖՀ
ԳերեզմանՍտորին Սաքսոնիա
ՔաղաքացիությունԳերմանիա Երրորդ Ռայխ
ԶորատեսակԳերմանական կայսրական բանակ
Ծառայության տարիներ1906-1944
ԿոչումԳեներալ-ֆելդմարշալ
Հրամանատարն էրQ4031814?, 11th Army?, Army Group Don? և Army Group South?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին աշխարհամարտ
Երկրորդ աշխարհամարտ
Բարբարոսա
Ստալինգրադի ճակատամարտ
Կուրսկի ճակատամարտ
Ֆրանսիայի գրավում
Լեհաստանի գրավում
ՊարգևներԷրիխ Ֆոն Մանշթայն Էրիխ Ֆոն Մանշթայն Էրիխ Ֆոն Մանշթայն Էրիխ Ֆոն Մանշթայն Էրիխ Ֆոն Մանշթայն Էրիխ Ֆոն Մանշթայն Էրիխ Ֆոն Մանշթայն Էրիխ Ֆոն Մանշթայն Էրիխ Ֆոն Մանշթայն Էրիխ Ֆոն Մանշթայն Էրիխ Ֆոն Մանշթայն
ՍտորագրությունИзображение автографа

Գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգի եղբորորդին է։ Առավել հայտնի է եղել որպես ստրատեգ և ոչ գերմանական գեներալական կազմի (գեներալիտետի) ֆորմալ առաջնորդ։ Եղել է Գերդ ֆոն Ռունդշտեդտի հրամանատարության գտնվող «Հարավ» բանակային խմբի շտաբի պետը և 1939 թվականին մասնակցել է Լեհաստանի գրավմանը։

Նա առաջադրել է Ֆրանսիա ներխուժելու հիմնական պլանի մտահղացումը։ 1944 թվականին պաշտոնից ազատվել է Երրորդ Ռայխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի հետ շարունակ տարաձայնությունների պատճառով։ Պատերազմի ավարտից հետո դատապարտվել է բրիտանական դատարանի կողմից՝ 18 տարի ազատազրկմամբ։ 1953 թվականին բանտից ազատվել է՝ առողջական խնդիրերի պատճառով։

Դրանից հետո Արևմտյան Գերմանիայում աշխատել է որպես ռազմական խորհրդական։

Վաղ տարիներ

Ծնվել է Բեռլինում՝ գերմանացի գեներալ Ֆրից Էրիխ ֆոն Լևինսկիի ընտանիքում։ Ծնվելու պահից հետո միանգամից որդեգրվել է գեներալ Գեորգ ֆոն Մանշթայնի կողմից, ով եղել է Ալբրեխտ Գուստավի որդին։

Երբ ծնվել է Էրիխը, գեներալ Լևինսկին հեռագիր է ուղարկել Մանշթայնին և այնտեղ գրել.

Էրիխ Ֆոն Մանշթայն  Դուք ունեք տղա։ Մայրը և երեխան իրենց լավ են զգում։ Շնորհավորում եմ
- Գեներալ Լևինսկիի հեռագրից
Էրիխ Ֆոն Մանշթայն 

Մանշթայնի 16 տոհմական հաջորդական նախնինները եղել են պրուսա-գերմանական կամ ռուսական բանակի գեներալներ։ 1900-1902 թվականներին Էրիխը սովորել է կադետական դպրոցում, 1902-ից 1906 թվականներին՝ ռազմական ուսումնարանում։

1906 թվականի մարտից ծառայել է 3-րդ պրուսիական հետևակային գվարդիական գնդում՝ ֆենրիխի կոչումով։ 1907 թվականին ստացել է գերմանական բանակի լեյտենանտի կոչում։ 1913-1914 թվականներին եղել է ազատ ունկնդիր ռազմական ակադեմիայում։

Առաջին համաշխարհային պատերազմ

1914 թվականի հուլիսի 28-ին բռնկված Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Էրիխը եղել է 2-րդ գվարդիական պահեստային գնդի գումարտակի համհարզը (ադայուտանտ)՝ լեյտենանտի կոչումով։

Կռվել է Բելգիայում, ապա նաև Էստոնիայում, Սերբիայում և Լեհաստանում, որտեղ էլ 1914 թվականի նոյեմբերին ծանր վնասվել է։

1915 թվականին ստանում է կապիտանի կոչում։ Ծառայել է համհարզ 12-րդ բանակի շտաբում, իսկ հետո՝ 2-րդ և 1-ին գենշտաբերում՝ որպես սպա։

Վերդենի ճակատամարտից հետո (1916, փետրվարի 21–դեկտեմբերի 18) եղել է 4-րդ հեծելազորային դիվիզիայի զորահրամանատարը։ 1918 թվականի մայիսին զբաղեցրել է նույն պաշտոնը 213-րդ հարվածային հետևակային դիվիզիայում։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո (նոյեմբերի 11, 1918) պարգևատրվել է Երկաթե խաչով, 1-ին (հոկտեմբեր, 1914) և երկրորդ աստիճանի (նոյեմբերի, 1915), ինչպես նաև Պրուսիայի ասպետական խաչով (1918)։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Արևմտյան ճակատ

Լեհաստանի պատերազմի ընթացքում (1939 թվական, սեպտեմբեր-հոկտեմբեր) եղել է «Հարավ» բանակային խմբի շտաբի պետը՝ գեներալ-լեյտենանտի կոչումով։

Ստացել է 1-ին և 2-րդ աստիճանի երկաթե խաչի պարգև (Կրկնակի)։ 1940 թվականի փետրվարից եղել է 38-րդ բանակային կորպուսի զորահրամանատարը՝ հետևազորի գեներալի կոչումով (1940 թվականի հունիսի 1-ից)։

Հենց Մանշթայնը առաջարկեց այն միտքը, որ անհրաժեշտ է տանկային հարված հասցնել Արդենյան լեռների ուղղությամբ։

Նշումներ

Ծանոթագրություններ

Tags:

Էրիխ Ֆոն Մանշթայն Վաղ տարիներԷրիխ Ֆոն Մանշթայն Առաջին համաշխարհային պատերազմԷրիխ Ֆոն Մանշթայն Երկրորդ համաշխարհային պատերազմԷրիխ Ֆոն Մանշթայն ՆշումներԷրիխ Ֆոն Մանշթայն ԾանոթագրություններԷրիխ Ֆոն Մանշթայն18871973Առաջին համաշխարհային պատերազմԲավարիաԲեռլինԳերմաներենԳերմանիայի Ֆեդերատիվ ՀանրապետությունԵրկրորդ համաշխարհային պատերազմԻքինգՀունիսի 10Նոյեմբերի 24Պրուսիայի թագավորություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԻսպանիաՆեմեսիս գործողությունԵփրատԴուայթ ԷյզենհաուերԻրանՓարվանա (բալլադ)Հենրիխ ՄխիթարյանՍրտի բնածին արատներՄակբայԴերբայՉակերտներՏասնաբանյաՎի (երգիչ)Գլխուղեղի բորբոքումԱդրբեջանՄխիթար ԳոշԶինվորական կոչումներԿորած մոլորվածը ՀայաստանումԱուտոիմուն թիրեոիդիտՁվարանների պոլիկիստոզ համախտանիշԵհովայի վկաներԱրմավիրի մարզԲարդ նախադասությունՍեբորեային մաշկաբորբՊարզ թիվԲառակապակցությունՑորենԼոռու մարզՇտերնի անվան կոնսերվատորիաՊարագաներՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)Երվանդունիների թագավորությունԲարդ ստորադասական նախադասությունՀեքիաթՇառլ ԱզնավուրՀունգարիաՀաագաԿույր աղիքՇրթունքի հերպեսՄեծ ՀայքՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԿորպորատիվ ֆինանսներԱնտառSWOT վերլուծությունՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Սեղան (երկրաչափություն)ԿենդանիներԹռչուններՎաղարշապատԿապ (խոսքի մաս)Վիտամին CԹվաբանական պրոգրեսիաՀոլանդերեն ՎիքիպեդիաԽորվաթիաՀեմանգիոմաՍոսիԱրտաշեսյաններՍտորակետԵղանակի քերականական կարգՀայերեն հայհոյախոսությունՆշիկաբորբԱրհեստական բանականությունԱնի (համայնք, Շիրակի մարզ)ԳլխուղեղԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԴաունի համախտանիշՀոգեբանական մանիպուլյացիաԳովազդԽոյ (կենդանակերպի նշան)Արտաշեսյանների թագավորությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաՍնկերԱրագիլներ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԲացահայտիչԱրտավազդ (մրցանակ)🡆 More