Զատկի Կղզի

Զատկի կղզի (հոլ.՝ Paasch-Eylandov, իսպ.՝ Isla de Pascua), կղզի Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, պատկանում է Չիլիին։ Կղզին հայտնի է նաև «Ռապա Նուի» (ռապ.

Rapa Nui) թահիթիական անվամբ, որը համապատասխանում է տեղաբնակների լեզվին։ Տարածքը 163,6 կմ²։ Կոորդինատները՝ HGЯO

Զատկի Կղզի
Զատկի կղզի
Զատկի Կղզի
Տեսակկղզի
ԵրկիրԶատկի Կղզի Չիլի
Վարչատարածքային միավորԶատկի կղզու համայնք
ՎայրՉիլիի կղզիներ
Երկարություն24 կմ
Լայնություն3,6 կմ
Մակերես164 կմ²
Ամենաբարձր կետըՏերևակա
Բնակչություն7750 մարդ (2017)
ՀայտնաբերողՅակոբ Ռոգևեն
Անվանված էԶատիկ

Այն կազմավորվել է մի շարք հրաբխային զանգվածային ժայթքումների հետևանքով և միլիոնավոր տարիներ շարունակ կղզին բնակեցված չի եղել. այնտեղ ապրել են միայն ծովային թռչուններ։ Կղզու զառիթափ լանջերը, այնուամենայնիվ, փարոսն են պոլինեզյան ծովագնացների։ Հայտնի չէ, թե ինչու են նրանք լքել իրենց հայրենի երկիրը։

Լավայի խողովակները և իրար զարնվող ալիքները կազմավորել են հարյուրավոր քարանձավներ և վտանգավոր ծովածոց։ Միայն մի քանի անվտանգ վայրեր կան, որտեղ կարող են խարիսխ իջեցնել։

Զատկի Կղզի
Զատկի կղզի

Միջինը 4 մ բարձրություն և 14 տ քաշ ունեցող այս արձանները մեծ մասամբ քանդակվել և տեղադրվել են 1000-1650 թթ..։ Դրանք համարվել են քաղաքական հեղինակության և իշխանության խորհրդանիշներ։ Դրանց ձևավորումը համապատասխանել է տեղաբնակների մարմնի դաջվածքներին, որոնք մատնանշում էին հասարակական կարգավիճակը, իսկ որոշների գագաթները ձևավորված են կարմիր քարերով՝ հավանաբար խորհրդանշելով Ռապա Նուիի վորնախավի կարմիր մազերը։

Կղզու մայրաքաղաքն ու նրա միակ քաղաքը Անգա Ռոան է։ Այն աշխարհում հայտնի է հատկապես մոաների՝ հրաբխային մամլված փոշուց կառուցված քարե արձանների շնորհիվ, որոնցում, ըստ տեղաբնակների, կենտրոնացած է Զատկի կղզու առաջին թագավոր Հոտու-Մատուի նախնիների գերբնական ուժը։ Նորաբնակները կղզին վերանվանել են «Te Pito O Te Henua», որը կոչվում է Երկիր մոլորակի «պորտը»։

Զատկի կղզին Տրիստան դա Կունյա կղզեխմբի հետ միասին հանդիսանում է աշխարհի ամենահեռավոր բնակեցված կղզին։ Հեռավորությունը մինչև Չիլիի մայրցամաքային ափերը կազմում է 3514 կմ, իսկ մինչ Պիտկերն կղզին՝ ամենամոտ բնակավայրը, 2075 կմ։ Կղզին հոլանդացի ճանապարհորդ Յակոբ Ռոգևենի կողմից հայտնագործվել է 1722 թվականի Զատկի կիրակի օրը։

Կղզում բնակվում է ընդամենը 5806 մարդ (2012

1888 թվականին կղզին կցվել է Չիլիին։ 1995 թվականին Ռապանուի ազգային այգին (Զատկի կղզի) ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Կղզու անվանումներ

Զատկի Կղզի 
Զատկի կղզու դրոշը
Զատկի Կղզի 
Զատկի կղզու զինանշանը

Զատկի կղզին ունի մի քանի անվանումներ.

  • Խիտիտեաիրագի (ռապանույերեն՝ Hititeairagi) կամ Խիտի-աի-րանգի (ռապանույերեն՝ Hiti-ai-rangi),
  • Տեկաոուխանգոառու (ռապանույերեն՝ Tekaouhangoaru),
  • Մատա-կի-տե-րագի (ռապանույերեն՝ Mata-ki-te-Ragi) — ռապանույերենից թարգմանաբար նշանակում է «դեպի երկինք նայող աչքեր»,
  • Տե-Պիտօ-օ-տե-խենուա (ռապանույերեն՝ Te-Pito-o-te-henua — «երկրի կենտրոն»),
  • Ռապա-Նուի (ռապանույերեն՝ Rapa Nui-«Մեծն Ռապա») անվանումը հիմնականում օգտագործվում է կետորսների կողմից,
  • Սան-Կառլոս կղզի (իսպ.՝ Իսլա դե Սան Կառլոս), այդպես է անվանվել Գոնսալես Դոն Ֆելիպեի կողմից Իսպանիայի արքայի պատվին,
  • Տեապի (ռապանույերեն՝ Teapi), կղզին այդպես է անվանել Ջեյմս Կուկը,
  • Վաիխու (ռապանույերեն՝ Vaihu), կամ Վաիխոու (ռապանույերեն՝ Vaihou), հանդիպում է Վայգու տարբերակը, այս անվանումը նույնպես օգտագործել է Ջեյմս Կուկը, ավելի ուշայն գործածել են Գեորգ Ֆորստերն ու Ժան-Ֆրանսուա դը Լապերուզը (նրա պատվին անվանվել է ծովածոց կղզու հյուսիսաարևելյան կողմում),
  • Զատկի կղզի (հոլ.՝ Paasch-Eyland, իսպ.՝ Isla de Pascua), այդպես է անվանվել հոլանդացի նավաստի Յակոբ Ռոգևենի կողմից, որովհետև նա այն հայտնագործել է 1772 թվականի Զատկի օրը։

Շատ հաճախ Զատկի կղզին անվանում են Ռապա-Նուի (թարգմանությամբ «Մեծ Ռապա», սակայն այն ունի ոչ թե ռապանույական, այլ պոլինեզյան ծագում։ Այդպիսի անվանում կղզին ստացել է թաիթացի նավաստիների շնորհիվ, ովքեր այն օգտագործել են Զատկի կղզին և Ռապա-Իտի (թարգմանաբար՝ ?«Փոքր Ռապա») կղզին տարբերելու համար. վերջինս գտնվում է Տահիտիից 650 կիլոմետր դեպի հարավ, և որը ունի տեղաբանական նմանություն նրա հետ։ «Ռապա Նուի» անվանումը լեզվաբանների շրջանում առաջ է բերել բազմաթիվ վեճեր՝ կապված այդ բառի ճիշտ գրության հետ։ Անգլախոս մասնագետների շրջանում «Rapa Nui» (2 բառ) օգտագործվում է կղզին անվանելու համար, իսկ «Rapanui» (1 բառ) գործածվում է այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է ժողովրդին կամ տեղական մշակույթին|:

Զատկի կղզու համայնապատկերը


Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Զատկի Կղզի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զատկի կղզի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 662 Զատկի Կղզի 

Tags:

ԻսպաներենԽաղաղ օվկիանոսՀոլանդերենՉիլի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱլբանիաԳունային խորհրդանիշներՔրոմոսոմՀորոսկոպՎերածնունդՍիլվա ԿապուտիկյանՏիգրան ԱվինյանՄարսողական համակարգՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԻմպրեսիոնիզմԿարճատեսությունՀայաստանի թռչունների ցանկԻոսիֆ ՍտալինԾավալՍայաթ-ՆովաԱրտաշեսյանների թագավորությունՈւսուցման մեթոդներԲուդդայականությունՏիեզերագնացությունՁվարանի կիստաԱրջերԲելլեԱրցախյան ազատամարտԿիլիկիայի հայկական թագավորությունԳարունՉեռնոգորիաՀարավային ԿորեաԵղիշե ՉարենցՄխիթար ԳոշԱրամ ԱսատրյանՍիրտՄիսաք ՄեծարենցԳևորգ Մարզպետունի (վեպ)Վանի թագավորության արքաների ցանկՆաիրի ԶարյանԷկոհամակարգԿորած մոլորվածը ՀայաստանումԳեղամ ՍարյանԱկսել ԲակունցԱստղաշուշանՀուլիոս ԿեսարԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Սեբորեային մաշկաբորբԽտությունՍասնա ծռերՄԻԱՎ/ՁԻԱՀԱրտավազդ (մրցանակ)Նեմեսիս գործողությունԿենսաբանական դասակարգումԶատկի ավանդույթներԱրվեստՌումինիաՀունաստանԻ՞նչ է ճշմարտությունը (նկար, Գե)Շաքարային դիաբետԱծանցյալԵվրոպաԳեղարքունիքի մարզԶինվորական կոչումներՀամանուններԺամՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BԱրաքսԼոռու մարզՊատվաստումներՀոգեբանական մանիպուլյացիաՐաֆֆիՔութեշԱռնանդամի գլխիկԿռունկներՔիմիաԵրվանդ ԱզատյանԵրազահանԴոն Կիխոտ (վեպ)Ադոլֆ Հիտլեր🡆 More