Երկրից Դեպի Լուսին

Երկրից դեպի Լուսին ուղիղ ճանապարհով 97 ժամ 20 րոպեում (ֆր.

Երկրից դեպի Լուսին
ֆր.՝ De la Terre à la Lune
Երկրից Դեպի Լուսին
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական վեպ և գիտական ֆանտաստիկա
Թեմատիեզերքի զարգացում և տիեզերական թռիչք
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1865
Նկարագրում էՖլորիդա, Բալթիմոր և lunar orbit?
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՈւղևորություն դեպի երկրի կենտրոնը
ՀաջորդԼուսնի շուրջը և Նավապետ Գրանտի որդիները
ՆկարազարդողԱնրի դը Մոնտո
ԵրկիրԵրկրից Դեպի Լուսին Ֆրանսիա
Հրատարակման վայրՓարիզ
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1865
Թվային տարբերակlib.ru/INOFANT/VERN/pushka.txt
Երկրից Դեպի Լուսին De La Terre à la Lune Վիքիպահեստում

Սյուժե

Վեպի իրադարձությունները տեղի են ունենում անմիջապես ԱՄՆՔաղաքացիական պատերազմից հետո, այսինքն մոտավորապես 1865-1866 թվականները։ Պատերազմի ավարտից հետո Բալթիմորում (ԱՄՆ) կազմակերպվում է «Հրանոթային ակումբ»։ Նրա հիմնադիր Իմպի Բարբիկենը տարված էր մի այնպիսի հրանոթ պատրաստելու մտքով, որի արկը կրակոցից հետո կարողանա հասնել մինչև Լուսին։ Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ժամանակաշրջանի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս կառուցել այդպիսի զենք։ Բարբիկենին հաջողվում է այդ գաղափարի շուրջ ներգրավել ամբողջ աշխարհը և հավաքել մոտ հինգ ու կես միլիոն դոլլար՝ այդ լայնածավալ նախագծի համար, որի հովանավորներ են հանդես գալիս աշխարհի բազմաթիվ երկրներներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն։ Հսկա հրանոթ «Կոլումբիադայի» նախագծումը սկսված է։ Քանզի ձուլել այդպիսի հրանոթի փողը հնարավոր չէր ենթադրել, հեղինակները որոշեցին նրա փոխարեն օգտագործել 900 ֆունտ (274 մետր) խորությամբ հորատանցք հողի մեջ, որի պատերը պատրաստված կլինեն 60 ֆունտ (18.3 մետր) տրամագծով չուգունից։ Արկին երկրորդ տիեզերական արագություն պետք է տա 400 հազար ֆունտ (180 տոննա) ընդհանուր քաշով պիրոքսիլոնի լիցքը։

Նախագծի իրականացման հաջողության մասին կասկածանքներ է հայտնում կապիտան Նիկոլը՝ Ֆիլադելֆիայից, որը զրահապատ թիթեղների մասնագետ է։ Նրանք գրազ են գալիս 15 հազար դոլլարի վրա՝ արկի հաջող թռիչքի վրա։ Հրանոթի կրակոցի համար հարմար վայր է ընտրվում Ֆլորիդան, որը մոտ է գտնվում հասարակածին։

Հանկարծ հեռագիր է ստացվում Փարիզից, որը փոխում է նախագծողների պլանները։ Հեռագիրը Միշել Արդանից էր։ Հեռագրում նա առաջարկում է արկի կլոր, գլանաձև գլխիկը փոխարինել կոնուսաձև գլխիկով և պատրպաստակամություն է հայտնում որպես ուղևոր արկով թռչել դեպի Լուսին։ Միաժամանակ նա հայտնում է, որ շոգենավով նա ժամանում է Ֆլորիդա։ Շուտով Արդանը ժամանում է։ «Հրանոթային ակումբ»-ում Արդանին դիմավորելու ժամանակ հայտնվում է կապիտան Նիկոլը և Բարբիկենին մենամարտի է հրավիրում։ Արդանը դիմավորում է նրանց անտառում, որտեղ պայմանմվորվել էին հանդիպել մենամարտողները և առաջարկում է երկուսին էլ մասնակից դառնալ դեպի Լուսին ուղևորությանը։ Նրանք համաձայնության են գալիս և սկսում են արկի ձևափոխման աշխատանքները՝ երեք ուղևորի համար։

Երկրից Դեպի Լուսին 

Նախապատրաստական աշխատանքները բարեհաջող ավարտ են ունենում և արկը պատրաստ է թռչել դեպի Լուսին։ Կրակոցը իրականացվում նախատեսված ժամանակին և երեք լուսնագնացները ճանապարհ են ընկնում դեպի Լուսին։ Ահա նրանց անունները.

  • Կապիտան Նիկոլ - ամերիկացի
  • Իմպի Բարբիկեն - ամերիկացի
  • Միշել Արդան - ֆրանսիացի

Սակայն Երկրի վրա խուճապի մեջ են, քանի որ ամպամածության պատճառով չեն կարողանում պարզել արկի գտնվելու վայրը։ Բայց մի քանի օր անց նրանք պարզում են, որ արկը նպատակին չի հասել այն դարձել է Լուսնի արբանյակներից մեկը։

Բովանդակություն

Վեպը բաժանված է քսանութ գլուխների։

  • Գլուխ առաջին. «Հրանոթային ակումբ»։
  • Գլուխ երկրորդ. Նախագահ Բարբիկենի հաղորդումը։
  • Գլուխ երրորդ. Ազդեցություն, որ թողեց Բարբիկենի հաղորդումը։
  • Գլուխ չորրորդ. Քեմբրիջի աստղադիտարանի պատասխանը։
  • Գլուխ հինգերորդ. Պատմություն Լուսնի մասին։
  • Գլուխ վեցերորդ. Այն մասին, թե ինչ հնարավոր չէ չիմանալ և այն մասին, որին այլևս անթույլատրելի է հավատալ Միացյալ Նահանգներում։
Երկրից Դեպի Լուսին 
  • Գլուխ յոթերորդ. Ձոն արկին։
  • Գլուխ ութերորդ. Հրանոթի պատմությունը։
  • Գլուխ իններորդ. Վառոդի մասին հարցը։
  • Գլուխ տասներորդ. Մեկ չկամեցող քսանհինգ միլիոն ընկերների մեջ։
  • Գլուխ տասնմեկերորդ. Ֆլորիդա և Տեխաս։
  • Գլուխ տասներկուերորդ. Urbi et Orbi (Աշխարհին և քաղաքին)։
  • Գլուխ տասներեքերորդ. Սթոնզհիլլ։
  • Գլուխ տասնչորսերորդ. Բահ և ուրագ։
  • Գլուխ տասհինգերորդ. Ձուլման տոնը։
  • Գլուխ տասնվեցերորդ. Կոլունբիադա։
  • Գլուխ տասնյոթերորդ. Հեռագիր։
  • Գլուխ տասնութերորդ. «Ատլանտի» ուղևորը։
  • Գլուխ տասնիններորդ. Ցույց։
  • Գլուխ քսաներորդ. Հարձակում և պաշտպանություն։
  • Գլուխ քսանմեկերորդ. Ինչպես է ֆրանսիացին կարգավորում գործերը։
  • Գլուխ քսաներկուերորդ. Միացյալ Նահանգների նոր քաղաքացին։
Երկրից Դեպի Լուսին 
  • Գլուխ քսաներեքերորդ. Վագոն արկը։
  • Գլուխ քսանչորսերորդ. Աստղադիտակը Քարքարոտ լեռներում։
  • Գլուխ քսանհինգերորդ. Վերջին նախապատրաստությունները։
  • Գլուխ քսանվեցերորդ. Կրակոց։
  • Գլուխ քսանյոթերորդ. Ամպամած եղանակ։
  • Գլուխ քսանութերորդ. Նոր լուսատու։

Կերպարներ

  • Իմպի Բարբիկեն - հյուսիսամերիկացի, «Հրանոթային ակումբ»-ի նախագահը, դեպի Լուսին թռչող արկի ստեղծողը
  • Կապիտան Նիկոլ - գիտնական, ծնունդով Ֆիլադելֆիայից, զրահապատ թիթեղների մասնագետ, Բարբիկենի հակառակորդը
  • Միշել Արդան - ֆրանսիացի հետազոտող
  • Մաստոն - «Հրանոթային ակումբ»-ի քարտուղար, ինժեներ

Քննադատություն

  • Չնայած այն բանին, որ Վեռնի գրքի համար հաշվարկները կատարել է հայտնի ֆրանսիացի մաթեմատիկոս Անրի Գարսէն XXI դարում վեպի տեխնիկական կողմը նայվում է քիչ ճշմարտանման։
  • Առաջին հերթին, հրանոթի կրակոցի ժամանակ սկզբնական արագացումը հարյուրերորդական վայրկյանի ընթացքում կոչնչացներ արկի մեջի մարդկանց, չնայած հեղինակի կողմից նախատեսված ջրային կլանիչների (ռուս.՝ амортизатор) և մեծ հավանականությամբ, կոչնչացներ կամ կխեղաթյուրեր հենց արկին։
  • Նմանապես, կոչնչացներ նաև մարդկանց և Լուսնի վրա նախատեսված վայրէջքի ժամանակ հարվածի ուժը, որը իրենից ներկայացնում է Լուսնի մակերեսի վրա արկի ազատ անկում՝ տիեզերական արագությամբ, չնայած այն բանին, որ ազատ անկման արագացումը Լուսնի վրա վեց անգամ փոքր է, քան Երկրի վրա։
  • Մեկնարկի ժամանակ ուղևորները զգում են հարվածը, բայց չեն լսում հսկա հրանոթի կրակոցի ձայնը և թռիչքը իրականանում է լռության մեջ։ Մտորումների արդյունքում նրանք գալիս են այն եզրակացության, որ քանի որ արկը շարժվում էր գերձայնային արագությամբ, ապա նրանք չէին կարող լսել կրակոցի ձայնը։ Իրականում կրակոցի ձայնը առաջին հերթին պետք է տարածվեր արկի կաղապարի մեջ և ձայնը կլիներ այնքան ուժեղ, որ եթե նույնիսկ ուղևորները դիմանային արագացման ճնշմանը ապա կրակոցի ձայնից նրանք հավերժ կխլանային։
  • Չնայած այն բանին որ մեկնարկի ուժը բոլոր ուղևորներին նետում է դեպի հատակ, շներից մեկը հարվածում է առաստաղին, որտեղ այնուհետև նրան գտնում են ուղևորները։ Իրականում, եթե նույնիսկ արկը չոչնչանար մեկնարկի ժամանակ, ուղևորները ծեփված կլինեին հատակին բարակ շերտով և առաստաղին դժվար թե ինչ-որ բան կպներ։
  • Չնայած միակ եղանակը մեկնարկի ժամանակ ծանրաբեռնվեծությունը իջեցնելու դա հատակին, անկողնուն կամ աթոռին ամրացված լինելն է, ուղևորները և շները հանգիստ նստած կամ կանգնած սպասում են մեկնարկին։
  • Պիրոքսիլինը, որը ընտրվել է հեղինակի կողմից որպես հրանոթի լիցք, ժամանակակից գիտնականների գնահատմամբ, չի կարող արկին տալ սկզբնական արագություն 4 կմ/վ-ից ավել, երբ Երկրի ձգողականությունը հաղթահարելու համար հարկավոր է հասնել 12 կմ/վ արագության։
  • Դեպի Լուսին թռչելու ժամանակ հերոսները իրենց հետ վերցնում են թթվածնի, ջրի և պարենի պաշար ընդամենը մի քանի օրվա համար, միամտորեն հույս ունենալով, որ Լուսնի վրա բարեհաջող վայրէջքից հետո նրանք կգտնեն կյանքի համար բարենպաստ միջավայր և սննդի ու ջրի պաշարներ։
  • Ինչպես նկատում է հենց հեղինակը, կրակոցի միջոցով թռիչքը հանդիսանում է միակողմանի և միակ հույսը, որ հերոսները բարեհաջող կվերադառնան Երկիր դա Լուսնի վրա տեխնիկապես զարգացած քաղաքակրթության հայտնաբերումն է, որը թույլ կտա նրանց վերադառնալ։
  • Ուղևորները ազատվում են շան դիակից այն բացված պատուհանից դուրս նետելով։ Իրականում այդ արարքը մահացու կլիներ նրանց համար, քանի որ այն ամենը, ինչը գտնվում էր արկի ներսում, կձգվեր դեպի բաց տիեզերական տարածություն։

Էկրանավորում

  • Ճանապարհորդություն դեպի Լուսին (1902 թվական)
  • Երկրից դեպի Լուսին (1958 թվական)
  • Ճանապարհորդություն 3։ Երկրից Լուսնի վրա ( 2014 թվական)

Նկարազարդումներ հրատարակությունից

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

Երկրից Դեպի Լուսին Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրից դեպի Լուսին» հոդվածին։

Tags:

Երկրից Դեպի Լուսին ՍյուժեԵրկրից Դեպի Լուսին ԲովանդակությունԵրկրից Դեպի Լուսին ԿերպարներԵրկրից Դեպի Լուսին ՔննադատությունԵրկրից Դեպի Լուսին ԷկրանավորումԵրկրից Դեպի Լուսին Նկարազարդումներ հրատարակությունիցԵրկրից Դեպի Լուսին ԱղբյուրներԵրկրից Դեպի Լուսին ԾանոթագրություններԵրկրից Դեպի Լուսին18651868Անսովոր ճանապարհորդություններԺյուլ ՎեռնԼուսինՀոկտեմբերի 14Հոկտեմբերի 25Հուլիսի 31Սեպտեմբերի 14Ֆրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Զապել ԵսայանԹոքաբորբԱնուղղակի խնդիրԳլխուղեղի ուռուցքՌափայել ՊատկանյանԻբուպրոֆենԲակտերիաներՍեղան (երկրաչափություն)Եվրոպական միությունԱլյումինՄիացյալ ԹագավորությունԵնթակայական դերբայԲարձրություն ծովի մակարդակիցԴավիթ ԲեկԱրմավիրՍիլվա ԿապուտիկյանՆաիրի ԶարյանԹորոս ՌոսլինՊարույր ՍևակԱրտաշես Ա ԲարեպաշտԿրծքագեղձի քաղցկեղԱրեգակՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՎարդգես ՍուրենյանցԹոմաս ԷդիսոնԱղիների բորբոքային հիվանդությունՍտեփանավանՎերնատունԴարձվածքԱրագածոտնի մարզՁվարանի կիստաԵրկրաշարժԱշոտ Ա ՄեծԻտալիաՄթնոլորտի աղտոտումԵղնջացանԳրիգոր ՆարեկացիՄակարավանքԲառակապակցությունԼիխտենշտայնՎիտամին B12 անբավարարությունՄովսես ԽորենացիՊարի միջազգային օրՄիսաք ՄեծարենցՈրովայնային ցավՀայկական առածներ և ասացվածքներՀովհաննավանքՖաթիմա ԶահրաՊրիզմաԱրցախյան շարժումՀովհաննես ՇիրազԱստվածաշունչԻսահակ ՆյուտոնՀաշվապահական հաշվառումՄատենադարանԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ՄեքսիկաԱշխարհի երկրներն ըստ տարածքիՄարդու իրավունքներԿոլիզեումԽրիմյան ՀայրիկԱնդրանիկ ՕզանյանՄինաս ԱվետիսյանՀամախառն ներքին արդյունքԱրվեստՀյուսիսային ԱմերիկաԵս և նաՀայոց պատմությունՖրանսիաՇաքարային դիաբետՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՄեսրոպ ՄաշտոցԿիլիկիաՔեմալ Արըքան🡆 More