Վերնատուն

Վերնատուն, 19-րդ դարավերջ, 20-րդ դարի սկզբում Թիֆլիսում գործող հայ առաջին գրական ակումբ-խմբակ, «գրական սալոն», որը հիմնվել է Հովհաննես Թումանյանի կողմից 1899 թվականին։ Խմբակի անդամներին անվանում էին «վերնականներ», կին հյուրերին՝ «վերնանուշներ»։

Վերնատուն
Վերնատուն
Վերնատուն, 1904
Ավետիք Իսահակյան, Սեդրակ Թառայան, Նիկոլ Աղբալյան, Հովհաննես Թումանյան
Տեսակմիություն, ակումբ և Գրական խմբակներ
ԵրկիրՎերնատուն Ռուսական կայսրություն
Հիմնադրված1899
Լուծարված1908
ՂեկավարՀովհաննես Թումանյան
ՀիմնադիրՀովհաննես Թումանյան
Վերնատուն
Վերնատան անդամները 1903 թվականին Թումանյանի հարկի տակ
ձախից աջ՝ Ավետիք Իսահակյան, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան (նստած)
Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան (կանգնած)

Խմբակի հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի բնակարանում՝ Թիֆլիսի Բեհբության փողոց № 50 (հետագայում՝ № 44) տան ամենավերին՝ հինգերորդ հարկում (վերնատանը)։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ «իրար տեսնելու և զրույց անելու» (հիմնականում՝ հինգշաբթի և շաբաթ օրերին)։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։ Նշանաբանը՝ «Վե՛ր, միշտ վեր»։

Վերնատունը գործել է մոտ տասը տարի։ Գործունեությունը դադարել է 1908 թվականի վերջին, երբ Հովհաննես Թումանյանին և Ավետիք Իսահակյանին ձերբակալել են ժամանակի աղմկահարույց «Դաշնակցության գործով»։ Գործունեության դադարելու պատճառներից է եղել նաև անդամների նյութական բացակայությունը և ցրվածությունը։

«Վերնատունը» յուրահատուկ դպրոց է եղել թիֆլիսահայ գրասեր հասարակայնության համար։ Գործունեության տարիներին մեկը մյուսին գերազանցող գրական գլուխգործոցներ են ծնվել։ «Վերնատունը» դարձել է «Հայ գրողների կովկասյան ընկերության» հիմնադրման հիմնական նախադրյալ, որը պետական գրանցում ունեցող գրական առաջին կազմակերպությունն էր և ուներ իր Կանոնադրությունը։

Հիմնում և անվանում

1895-1896 թվականներին Զեյթունի ազատագրական պայքարին ի պատասխան եղան Սուլթան Համիդի հայկական կոտորածները։ Պետություն, պետականություն չկար։ Ոչ միայն աբովյանական հայոց լեզուն ժողովրդականացնելու խնդիր էր կանգնել հայ գրող-արվեստագետների առջև, այլև հայոց պետականությունը վերականգնելու։  

1899 թվականի աշնանը, երբ Հովհաննես Թումանյանը նոր բնակարան էր վարձել Թիֆլիսի Բեհբության փողոցի N 50 տան V հարկում, Թումանյանի հյուրընկալ տանիքի տակ սկսել է «Վերնատուն» ակումբի գործունեությունը։ Հովհաննես Թումանյանի տանը հավաքվում էին ազգի լուսավոր մտավորականները, ովքեր նրա տունն անվանել են «վանք, տոնախմբություն», շարունակական, հարատև տեսակցությունների վայր։

Վերնատուն  Թումանյանի բարձրադիր բնակարանում հետզհետե, ավելի հաճախակի սկսեցինք հանդիպել Շանթը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը, ես, ինչ խոսք, որ մեզանից առաջ էլ այնտեղ միշտ լինում էր Ղազարոս Աղայանը, և ահա այդ հավաքույթները մեզ բերին մի գրական խմբակ ստեղծելու գաղափարին։ Խմբակը կազմվեց աննախընթաց եռանդով և վճռականությամբ։ Այն երեկոն, երբ ուշ գիշերով, ընթրիքից հետո կազմվեց խմբակը, հիշում եմ, որ կարևոր համարվեց անմիջապես մի անուն ևս գտնելու խմբակի համար։ Առաջարկվեց «Վերնատուն» անունը` իբրև Թումանյանի բարձրահարկ բնակարանի հարմար անուն։ Այդ դուր եկավ մեզ։ Դա հիշեցնում էր մի ուրիշ  վերնատուն, ուր հավաքվեցին Քրիստոսի  աշակերտները։ Դրա մեջ ինչ-որ  հոգեկան ներքին իմաստ կար…։ Վերնատուն 

Անդամներ

«Վերնատուն» գրական ակումբ-խմբավորման անդամներից են եղել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտները։ Նրանց համախմբում էին ոչ միայն գրական, մշակութային վեհ գաղափարները, այլ նաև իրենց կրթօջախը` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։

Վերնատան մշտական անդամներն էին՝

Մշտական անդամներից բացի` Վերնատան հանդիպումներին առիթից առիթ ներկա են եղել նաև բազում այլ հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ կամ գրականասեր մարդիկ՝ Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, նկարիչներ՝ Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը, Փիլիպոս Վարդազարյան և այլք։

Թիֆլիսում 1908 թվականին Տերյանի լույս տեսած «Մթնշաղի անուրջներ» գիրքը արժանացել էր Իսահակյանի և Թումանյանի բարձր գնահատականին։ Եթե «Վերնատունը» շարունակեր իր աշխատանքները, Վահան Տերյանն էլ կդառնար նրա ամենակրտսեր մասնակիցը՝ որպես նոր, խոստումնալից գրական տաղանդ։

Գործունեություն

«Վերնատան» մասին իրենց հուշերում, հոդվածներում և նամակներում արժեքավոր տեղեկություններ են թողել հայ գրականության դասականներ՝ «վերնականներ» Թումանյանը, Իսահակյանը, Դեմիրճյանը, Շանթը և Աղբալյանը։

Հիմնահարցեր

Վերնատանը քննարկվում էին․

  • Գրողի և քննադատության կապի խնդիրներ,
  • Գրականության տեսության խնդիրներ,
  • Գրական և գրողների կազմակերպություն հիմնելու խնդիրներ,
  • Տարբեր ազգերի պատմության խնդիրներ,
  • Գրական ընթացիկ կյանքին վերաբերող խնդիրներ։

Ըստ գրականագետ Արամ Ինճիկյանի՝ Վերնատանը քննարկվում էին նաև․

  • Գրական նախորդների վերագնահատություն,
  • Հայ դասական գրականության արժեքների վերհանում և լավագույն ավանդույթների զարգացում,
  • Համաշխարհային դասական գրականությունը՝ որպես ուղենիշ,
  • Ժողովրդական բանահյուսությունը՝ որպես հիմք և ներշնչարան,
  • Գրականության ժողովրդայնություն։

Գրական նախորդների վերագնահատության խնդրին Թումանյանն անդրադարձել է «Միքայել Նալբանդյանի հիշատակին» հոդվածում․ «Չէ՞ որ ամեն մի գրող ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իրենից առաջ եղածների ազդեցությունների համագումար՝ մեկից շատ, մյուսից քիչ, որ ընդունում, հալում է իր ոգևորության հնոցի մեջ ու ձուլում, ձևակերպում իր ճաշակով»։

Գրական ընթերցումներ

Վերնականները նախապես պատրաստվում էին հավաքներին՝ կարդալով համաշխարհային դասական գրականություն։ Նրանք քննարկում էին էսքիլեսի, Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի, Շեքսպիրի, Բայրոնի, Սերվանտեսի և այլ դասականների ստեղծագործությունները։

Վերնատուն  Պետք է որոշակի և վճռականապես ասեմ, որ մենք պաշտամունքի առարկա էինք դարձրել համաշխարհային կլասիկներին, ուսումնասիրում էինք նրանց և խոսում բացառապես նրանց մասին։ Կլասիկները մեր առօրյա, գործնական զբաղմունքն էին։ Մենք ձգտում էինք գնալ նրանց ուղիով։
- Դերենիկ Դեմիրճյան, հատոր XIV, էջ 243
Վերնատուն 

«Վերնատան» գործունեության տարիներն անդամների համար շատ բեղուն են եղել։ Անդամներից որևէ մեկի նոր երկի առաջին քննարկումը խմբակում էր անցկացվում։ Նման քննարկման մասին է վկայում Թումանյանի հետևյալ երկտողը ուղղված Փիլիպոս Վարդազարյանին (1904, նոյեմբեր), «էս իրիկուն Դերենիկը կարդում է իր նոր պոեմը։ «Վերնատունը» խնդրում է շնորհ բերես ժամը 9-ին»։

Վերնականների շնորհիվ համարյա մոռացված հայ հանճարի՝ Սայաթ-Նովայի անունը մտավ շրջանառության մեջ, հրատարակվեցին նրա տաղերը և հայկական ժողովրդական երգի շտեմարանում նա գրավեց իր արժանի տեղը։

Վերնատուն  Մեր բոլորի սիրածն էր Սայաթ-Նովան, որին բարձրացրինք հանճարների դասին, ունեցանք պաշտամունք նրա հանդեպ, մեր բոլոր խնջույքներում երգում էինք նրա տաղերը, որոնք գրեթե մոռացված էին։ Վստահ կարող ենք պարծենալ, որ մենք վերակենդանացրինք նրան, տարածեցինք նրա համբավը և արծարծեցինք նրա երգերը։
- Ավետիք Իսահակյան, հատոր V, էջ 55
Վերնատուն 

Լուծարում

Նյութական նախադրյալներ

Վերնականները բոլորն էլ մշտական նյութական կարիքի մեջ էին և ժամանակ առ ժամանակ հեռու էին լինում Վերնատան հետ անմիջական շփումներից։ Թեև մշտական նամակագրական կապի միջոցով տեղյակ էին իրենց գրչակիցների գործունեությանը, այնուամենայնիվ այս ցրվածությունը կարևոր գործոն էր ակումբի աշխատանքների շարունակականության համար։ Աղայանը սկսել էր դասագրքերով գումար վաստակել, դարձել էր սոցիալ-դեմոկրատ։ Իսահակյանը Ալեքսանդրապոլից կոտրված սրտով գրում էր հայ մտավորականի տխուր ապագայի մասին և իր ապագան տեսնում է արտասահմանում։ Դեմիրճյանը 1905 թվականից սովորում էր Ժնևի մանկավարժական համալսարանում և այնտեղ մնաց մինչև 1910 թվականը։

Վերնատուն  ․․․Շանթը - ինքն էստեղ միտքը Եվրոպա։ Դաս է տալի տրտնջալով - նրա համար, որ Եվրոպա գնա, դասագիրք է շինում, որ Եվրոպա գնա, պիես է գրում, որ Եվրոպա գնա, գարնանն սպասում է, որ Եվրոպա գնա, վերջապես կնոջն ու երեխաներին արդեն ուղարկել է, որ ինքն էլ ստիպված Եվրոպա գնա...
- Հովհաննես Թումանյանի Փիլիպոս Վարդազարյանին գրած 1908 թվականի մարտի 18-19-ի նամակից
Վերնատուն 

Քաղաքական նախադրյալներ

«Վերնատան» վեց անդամներից չորսը ՀՅԴ անդամ էին, այդ թվում այնպիսի հեղինակավոր դեմքեր, ինչպես Իսահակյանը և Թումանյանը, Շանթը և Աղբալյանը։ Հետևաբար չէին կարող անմասն մնալ քաղաքական կյանքին։ Հասարակական-քաղաքական գործունեության արդյունքում Իսահակյանը և Թումանյանը հայտնի հեղափոխականներ էին համարվում և Թիֆլիսի ոստիկանական բաժնում ունեին իրենց մականունները. Իսահակյանը՝ «Մոլոտ», Թումանյանը՝ «ժոկեյ»։

Այդպիսով, 1908 թվականի դեկտեմբերի 17-ին Թիֆլիսի երկաթուղային կայարանում արտասահման մեկնելիս նախնական կալանքի է վերցվում Ավետիք Իսահակյանը, իսկ դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Թիֆլիսի իր տանը՝ Հովհաննես Թումանյանը։ Ի թիվս հայ 160 այլ մտավորականների, նրանց մեղադրում էին «Դաշնակցության գործով»։ Գործի էությունը հայ քաղաքական միտքը գլխատելն էր 1905 թվականին երկրում սկիզբ առած հեղափոխական շարժումները ճնշելու համար։ Ռուսաստանի կայսերական կառավարությունը բնակչության ուշադրությունը հեղափոխական շարժումներից շեղելու համար Կովկասում հայերի և թաթարների միջև ազգամիջյան բախումներ հրահրեց։ Թումանյանը հաշտարարի դեր էր կատարել 1905-1906 թվականներին ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ

Դեմիրճյանը Թումանյանի մասին իր հուշագրությունում գրում է, որ Վերնատան ավանդույթներին դեմ քայլ էր այն, որ Թումանյանը մասնակցել էր հայթուրքական ընդհարումների խնդրին և առավելապես, որ «բարեկամացել է Լեոյի հետ և անգամ հրավիրել իր տուն» (հնի ու նորի պայքար կար Լեոյի՝ որպես ամենավառ «մշակականի» և վերնականների միջև)։ Դեմիրճյանը տարակուսած գրում է Շանթին․ «ինչ է, ուրեմն նորերը վերանայո՜ւմ են իրենց դիրքերը»։ Ուրեմն «Վերնատան» սկզբունքներին հասցվել էր առաջին հարվածը։

Այդպիսով, 1908 թվականի դեկտեմբերին Թումանյանի և Իսահակյանի ձերբակալությամբ «Վերնատունը» դադարեցնում է իր գործունեությունը։

Վերնականները լուծարումից հետո

Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանն, ի թիվս մեղադրյալների մեծ մասի արդարացվել են «Դաշնակցության գործով» դատավարության ժամանակ, որը տեղի է ունեցել 1912 թվականի հունվարի 17-ին, Պետերբուրգում։ Այն տևել է երկու ամսից ավել։ Հովհաննես Թումանյանը նույն թվականի հոկտեմբերի 16-ին ընտրվել է նորաստեղծ «Հայ գրողների կովկասյան ընկերության» նախագահ։ 1911 թվականի հունիսի 26-ին Ղազարոս Աղայանի թաղումից անմիջապես հետո Իսահակյանը լքել է Թիֆլիսը։ Վերնականներից երկուսը հետագայում ընդգրկվել են Հայաստանի հանրապետության առաջին կառավարության կազմում, Շանթը՝ արտաքին գործերի, Աղբալյանը՝ լուսավորության նախարար, որից հետո երկուսն էլ դարձել են քաղաքական վտարանդի։ Դեմիրճյանը Շվեյցարիայից վերադառնալով զբաղվել է ուսուցչությամբ։

1921 թվականի հոկտեմբերի 4-ին Հովհաննես Թումանյանը մի նամակ է գրել Թիֆլիսից Իսահակյանին, որտեղ հայտնում է «Վերնատան» վերածննդի իր երազանքի մասին․ «Շատ բան ունեմ գրելու, բայց սպասում եմ - կգաս - կխոսենք և կանենք, ինչ որ կարող ենք անել։ ...Թերևս այժմ կազմենք մեր «Վերնատունը» մեր երկրում ու վերջին օրներս միասին անցկացնենք... Դե արի՛, Ավո ջան»։ Սակայն 1921 թվականի աշնանը Թումանյանը, հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով, մեկնել էր Կոստանդնուպոլիս։ Նա հիվանդ էր, երբ մի քանի ամսից վերադարձավ։ Նա մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայի հիվանդանոցում։

Նկար «Վերնատան» մասին

Դմիտրի Նալբանդյան, Վերնատուն (1974-1976), որտեղ պատկերված են.

Նկարում պատկերված որոշ գործիչներ Վերնատան գոյության տարիներին արդեն ողջ չէին։

Հետաքրքիր փաստեր

«Գեղարվեստ» ամսագրում «Վերնատան» անդամներին ձոնված Դերենիկ Դեմիրճյանի բանաստեղծական շարքի (տես ԳԱԹ, ԳԼՖ, N 2418) կապակցությամբ «Գեղարվեստ» ամսագրի խմբագիր Գարեգին Լևոնյանի թողած ծանոթագրության մեջ նկարագրված է գրողների հավաքատեղի դարձած ապակեպատ սենյակը։ Ներկայումս Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում Վերնատունը ստեղծված է դրա համաձայն։

Դերենիկ դեմիրճյանը «Վերնատանն» անցկացրած երկար ու ձիգ ժամերի մասին հումորով տողեր ունի, որտեղ նկարագրում է թե նախաճաշերն ինչպես էին դառնում ճաշ, երեկոյան թեյ և կեսգիշերներից շատ անց ընթրիք ու լուսաբաց․

Վերնատուն 

Չորսին նոր պրծան կեր ու դավերը,
Դատարկ տնկեցին գինու գավերը.
Ամեն մինն առավ բարձի լավերը,
Թողին սարսաղիս անքուն ցավերը,
Ու իրենք ընկան քնի ծովերը.
Հնգին կանչեցին բակից հավերը։
Ամենից առաջ Շանթը շնթռկեց,
Նրանից հետո Նիկոլը կոլոլ
Երկուտակ պառկեց,
Քթով վեր քաշեց զուռնա ու դհոլ,
Հանեսն էլ հերսից
Խմածը մարսեց,
Այժմ, Դերենի՛կ, Մնացիր մենիկ։

- Դերենիկ Դեմիրճյան, XII, էջեր 171, 172
Վերնատուն 

Ծանոթագրություններ

Գրականություն «Վերնատան» մասին

  • Դերենիկ Մովսիսյան, Վերնատուն (պատմահայրենասիրական հուշապատում), Երևան, 2009, 60 էջ

Արտաքին հղումներ

Tags:

Վերնատուն Հիմնում և անվանումՎերնատուն ԱնդամներՎերնատուն ԳործունեությունՎերնատուն ԼուծարումՎերնատուն Վերնականները լուծարումից հետոՎերնատուն Նկար «Վերնատան» մասինՎերնատուն Հետաքրքիր փաստերՎերնատուն ԾանոթագրություններՎերնատուն Գրականություն «Վերնատան» մասինՎերնատուն Արտաքին հղումներՎերնատուն189919-րդ դար20-րդ դարԳրական խմբակներՀովհաննես ԹումանյանՍալոն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արցախյան շարժումՄաշկային հիվանդություններԵրկրաշարժԱրարատՄարտիրոս ՍարյանՀամաստեղություններSourԼիոնել ՄեսսիԵղջերուՄարդու ատամՌոբերտ ՔոչարյանՍննդային ալերգիաԱրտադրյալՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Նիկոլ ՓաշինյանԱրագածԱքբար ՄեծՄարգինալԱրայի (լեռ)Կապ (խոսքի մաս)Արյան շրջանառությունԾիածանՎազգեն Ա ԲուխարեստցիՔառօրյա պատերազմՔրիստափոր ԿոլումբոսՍարդարապատի հերոսամարտՕլիմպիական խաղերԻնքնաթիռՅոհաննես ԼեփսիուսԳարունՀրանտ ԴինքՀայերենի կետադրությունՆապոլեոն ԲոնապարտԹրաֆիքինգԳարեգին ՆժդեհՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՍպի (ֆիլմ, 2014)ԱֆրիկաՄուրացանՏիգրան ՄանսուրյանԱրարատի մարզՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԱմբերդ (ամրոց)ՇեղանկյունՍև խոռոչՀայերենՌուբեն ՍևակՌուսական կայսրությունԱլան Ալեքսանդր ՄիլնՎարդան Ղուկասյան (Դոգ)ՀապավումԿոռուպցիաԼոռու մարզԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԱլեքսանդր ՄակեդոնացիՍասնա ծռերում գործող անձանց անուններՎերք Հայաստանի (վեպ)ՀեքիաթԵռանկյան բարձրությունԱնանիա ՇիրակացիԱշոտ Բ ԵրկաթԳառնու հեթանոսական տաճարԱմերիկայի հայտնագործումԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԱրեգակՓղերԲանաստեղծական կայուն ձևերՇաքարային դիաբետՄանդակՄագաղաթՎբեթԴՆԹԿոստանդնուպոլիսԾաղիկՀաստատուն բաղադրության օրենքՌաֆայել ԼեմկինՊարբերական հիվանդություն🡆 More