Եր

Եր ( ֆր.՝ Hyères ), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասի Վար դեպարտամենտի Տուլոնի շրջանում։ Եր կանտոնի (մինչև 2015 թվականը՝ Լա Կրո կանտոն) վարչական կենտրոնն է։

Բնակավայր
Եր
ֆր.՝ Hyères
Զինանշան
Եր

Եր
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես132,38 կմ²
ԲԾՄ40 մետր, 2400 մետր
Բնակչություն55 103 մարդ (հունվարի 1, 2021)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ83400
Պաշտոնական կայքhyeres.fr(ֆր.)
Եր (Ֆրանսիա)##
Եր (Ֆրանսիա)
Եր

Համայնքն զբաղեցնում է 132,28 կմ² տարածք։ 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 55.007, 2012 թվականի տվյալներով՝ 55.402: Բնակչության խտությունը կազմում է 419,0 մարդ/կմ²։

Պատմություն

Երը Ֆրանսիական Ռիվիերայի ամենաառաջին և ծայր հարավային հանգստավայրն է։ Ծովից 5 կմ հեռավորության վրա գտնվող Երի նոր թաղամասերը արմավենու առատության պատճառով կոչվում են Եր լե Պալմիե ( Hères-les-Palmiers ):

Հիմնադրվել է անտիկ ժամանակներում որպես հունական Օլբիա գաղութ։ Մինչև 1481 թվականը գտնվել է Պրովանս կոմսության կազմում։ Ժամանակին եղել է կարևոր նավահանգիստ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ հենց այստեղ է ափ իջել խաչակրաց արշավանքից վերադարձող սուրբ Լյուդովիկոսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երը գտնվել է Հարավֆրանսիական ռազմական գործողության կենտրոնում։

18-րդ դարում Երը միստրալից իր բնական պաշտպանվածության շնորհիվ դարձել է մոդայիկ հանգստավայր։ Բացի ֆրանսիական թագավորներից, հանգստանալու նպատակով ամռանը Եր են եկել անգլիական արքայազն ռեգենտը և թագուհի Վիկտորյան ։ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնն այստեղ ապրել է երկու տարի։ 1860 թվականի սեպտեմբերի 20-ին այս քաղաքում է մահացել Լև Տոլստոյի ավագ եղբայրը՝ Նիկոլայ Նիկոլաևիչ Տոլստոյը ։ Կյանքի վերջին տարիները Եր-լե-Պալմիեի ծերանոցում է անցկացրել բանաստեղծ Գեորգի Իվանովը, ով մահացել է այստեղ 1958 թվականի օգոստոսին։

Բնակչություն

Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է 54 527 մարդ, իսկ 2012 թվականին՝ 55 402 մարդ ։

Բնակչության թվաքանակը
196219681975198219901999200620112012
285053487536123389994804351417550075452755402

Բնակչության դինամիկան :

Եր

Տնտեսություն

2010 թվականին աշխատունակ տարիքի (15-ից մինչև 64 տարեկան) 33.319 մարդկանցից 23.666-ը տնտեսապես ակտիվ էին, 9.653-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության մակարդակը՝ 71,0%, 1999թ. եղել է 67,7%)։ 23.666 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատում էր 20476-ը (10824 տղամարդ և 9652 կին), որպես գործազուրկ հաշվառվել են 3190-ը (1491 տղամարդ և 1699 կին)։ 9653 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 2888-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 3349-ը՝ թոշակառուներ, ևս 3416-ը ոչ ակտիվ են եղել այլ պատճառներով ։

2010 թվականի ընթացքում համայնքում եղել են 26258 հարկվող տնային տնտեսություններ, որոնցում բնակվում էր 55.030 մարդ։ Ընդ որում՝ միջին եկամուտը մեկ հարկատուի հաշվով կազմել է 19 հազար 113 եվրո ։

Կլիմա

Եր (1991–2020 averages, extremes 1959–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 23.0
(73.4)
23.3
(73.9)
25.9
(78.6)
27.2
(81)
35.6
(96.1)
36.5
(97.7)
42.3
(108.1)
37.8
(100)
36.5
(97.7)
29.7
(85.5)
25.0
(77)
23.9
(75)
42.3
(108.1)
Միջին բարձր °C (°F) 13.6
(56.5)
13.8
(56.8)
16.0
(60.8)
18.1
(64.6)
21.9
(71.4)
25.8
(78.4)
28.8
(83.8)
29.0
(84.2)
25.4
(77.7)
21.4
(70.5)
17.1
(62.8)
14.3
(57.7)
20.4
(68.7)
Միջին օրական °C (°F) 9.2
(48.6)
9.2
(48.6)
11.3
(52.3)
13.5
(56.3)
17.1
(62.8)
20.8
(69.4)
23.4
(74.1)
23.6
(74.5)
20.5
(68.9)
17.1
(62.8)
13.0
(55.4)
10.1
(50.2)
15.7
(60.3)
Միջին ցածր °C (°F) 4.9
(40.8)
4.6
(40.3)
6.6
(43.9)
8.8
(47.8)
12.3
(54.1)
15.7
(60.3)
18.1
(64.6)
18.3
(64.9)
15.5
(59.9)
12.8
(55)
8.8
(47.8)
5.9
(42.6)
11.0
(51.8)
Ռեկորդային ցածր °C (°F) −11.0
(12.2)
−7.1
(19.2)
−5.9
(21.4)
−0.4
(31.3)
1.0
(33.8)
6.5
(43.7)
9.9
(49.8)
8.6
(47.5)
6.0
(42.8)
2.3
(36.1)
−2.0
(28.4)
−4.9
(23.2)
−11.0
(12.2)
Տեղումներ մմ (դյույմ) 73.7
(2.902)
51.2
(2.016)
44.0
(1.732)
55.2
(2.173)
39.5
(1.555)
36.6
(1.441)
7.8
(0.307)
14.4
(0.567)
57.9
(2.28)
105.1
(4.138)
108.6
(4.276)
74.8
(2.945)
668.8
(26.331)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 5.7 5.0 4.6 5.7 4.1 2.8 0.9 1.6 4.5 6.8 7.8 6.1 55.6
Միջ. ձնառատ օրեր 0.4 0.2 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.1 0.1 0.9
աղբյուր: Meteo France

Քույր քաղաքներ

Տեսարժան վայրեր

Եր 
Եր 
Եր 
Միջնադարյան ամրոցի ավերակներ Քաղաքի կենտրոնը Տամպլիեր աշտարակով Քաղաքի փողոցներում

Անհվանի անձինք

  • Էլոդի Գիյոն (ծնվ. 1990) - ֆրանսիացի ռեգբիստ
  • Պոլ Գիմար (1921-2004) - ֆրանսիացի արձակագիր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Եր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եր» հոդվածին։

Tags:

Եր ՊատմությունԵր ԲնակչությունԵր ՏնտեսությունԵր ԿլիմաԵր Քույր քաղաքներԵր Տեսարժան վայրերԵր Անհվանի անձինքԵր ԾանոթագրություններԵր Արտաքին հղումներԵրՊրովանս-Ալպեր-Լազուր ափՎար (դեպարտամենտ)ՖրանսերենՖրանսիաՖրանսիայի գավառներՖրանսիայի երկրամասեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Շաքարային դիաբետՄԻԱՎԼոռու մարզՈրովայնային ցավՀեպատիտ CՀեշտոցԿովԿառլես ՊուչդեմոնԾաղկեվանքԳեղարդի վանքՀենրիխ ՄխիթարյանԳոյական անունՔրեական ֆիլմԱրմավիրի մարզՊարագաներՄոլորակԴերանունՄարսողական համակարգՎազգեն ՍարգսյանԹլփատումԺամԳորշ արջՀայրենական մեծ պատերազմԿանադաՀեռուստատեսային կենտրոնԿառավարում (տնտեսագիտություն)Երվանդ ՔոչարԿոկորդի քաղցկեղԳործակալ 044Ալպիական մանուշակ (պատմվածք)ԸնձառյուծՀայկական խոհանոցՀիրիկԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀեքիաթԿրոնԷթիլ սպիրտԱշտարակ (քաղաք)Հայկական մուֆլոնԱբորտԻլոն ՄասկԵրազԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԱրամ ԱսատրյանՀավասարասրուն սեղանՄեսրոպ ՄաշտոցԱրմավիրԱռանց ընտանիքի (վիպակ)ԵռանկյունՔանդակագործությունԱղիների բորբոքային հիվանդությունԻտալիաԱլեքսանդր ՊուշկինՀայերեն հայհոյախոսությունԼիտրՎահե ՇահվերդյանԱնտառՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԱնհանգիստ ոտքերի համախտանիշԴուբայԹվական անունԻրավագիտությունՎանի թագավորության արքաների ցանկԱլբերտ Այնշտայն44-օրյա պատերազմՀարսնացու հյուսիսիցՕգյուստ ՇառլուաԼուսինՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՄարմնի զանգվածի ինդեքսԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԽաղողՈւկրաինաԿելվինՄիջատներՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ B🡆 More