Եվրամիության Նշանաբան

In varietate concordia («Միասնություն բազմազանության մեջ»), Եվրամիության պաշտոնական նշանաբանն է։ Համաձայն Եվրոպական կոմիսիայի՝ նշանաբանը խորհրդանշում է, որ եվրոպացիները միասնական են համատեղ աշխատանքում՝ ի նպաստ խաղաղության և ծաղկման, և որ Եվրոպայի մշակույթների, ավանդույթների և լեզուների բազմազանությունը այդ մայրցամաքի համար համարվում է դրական գործոն։

Նշանաբանը Եվրամիության 24 պաշտոնական լեզուներով
Անգլերեն United in diversity
Բուլղարերեն Единни в многообразието
Գերմաներեն In Vielfalt geeint
Դանիերեն Forenet i mangfoldighed
Էստոներեն Ühinenud mitmekesisuses
Իռլանդերեն Aontaithe san éagsúlacht
Իսպաներեն Unidos en la diversidad
Իտալերեն Unita nella diversità
Լատիշերեն Vienotība dažādībā
Լեհերեն Jedność w różnorodności
Լիտվերեն Vienybė įvairiškume
Խորվաթերեն Ujedinjeni u raznolikosti
Հոլանդերեն In verscheidenheid verenigd
Հունգարերեն Egység a sokféleségben
Հունարեն Ενότητα στην πολυµορφία
Մալթայերեն Magħquda fid-diversità
Շվեդերեն Förenade i mångfalden
Չեխերեն Jednota v rozmanitosti
Պորտուգալերեն Unidade na diversidade
Ռումիներեն Unitate în diversitate
Սլովակերեն Jednota v rozmanitosti
Սլովեներեն Združeni v raznolikosti
Ֆիններեն Moninaisuudessaan yhtenäinen
Ֆրանսերեն Unie dans la diversité

Պատմություն

Նշանաբանն ընտրվել է 2000 թվականին http://devise-Europe.org Արխիվացված 1999-05-08 Wayback Machine և http://motto-europe.org Արխիվացված 2017-05-24 Wayback Machine կայքերում տարբեր երկրներից (Ավստրիա, Բելգիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա,Հունաստան, Իռլանդիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա և Մեծ Բրիտանիա) 10-19 տարեկան աշակերտների կողմից առաջարկված տարբերակներից քննարկման ոչ պաշտոնական գործընթացի արդյունքում։ Համաձայն ակցիայի նշանաբանի՝ մասնակցության միակ մրցանակը «Եվրոպայի պատմության էջը գրելու» հնարավորությունն էր (անգլ.՝ The only prize will be to write a page of Europe's History):

Նշանաբանի ընտրության համար ընտրվել էին հովանավորներ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ֆրանսիական Memorial de Caen թանգարանը և France Telecom ընկերությունը, որոնք աջակցում էին կայքին։ Գտնվել էր նաև 40 ԶԼՄ-ների գործընկեր, այդ թվում՝ La Repubblica-ն Իտալիայում, Le Soir-ը Բելգիայում, Irish Times-ը Իռլանդիայում, Berliner Zeitung-ը Գերմանիայում և The Guardian Մեծ Բրիտանիայում։

Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 1999 թվականի մարտի 31-ին devise-Europe.org կայքի թողարկմամբ։ Մինչև ժամկետի ավարտը՝ 2000 թվականի հունվարի 15-ը, առաջարկվել էր 2016 տարբերակ։ 2000 թվականի փետրվարին մասնակից երկրները ընտրեցին թոփ 10 տարբերակներ Եվրոպական միջին ժյուրիի կողմից դիտարկելու նպատակով։ 2000 թվականի ապրիլի 11-12-ին այդ ցուցակից ընտրվեց 7 տարբերակ, որոնք ուղարկվեցին Բրյուսել՝ Բարձրագույն ժյուրիին։

Նշանաբանը հաստատվեց Եվրոպական պառլամենտի ներկայացուցիչ Նիկոլ Ֆոնտենի կողմից։

Նշանաբանը առկա է եղել ձախողված եվրոպական սահմանադրության անգլերեն տարբերակում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

ԱվանդույթԵվրամիությունԵվրոպաՄշակույթ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲայՔրիստոնեությունՊարույր ՍևակԼևոն ՇանթՆորավանքՉեխիաՀիսուսի հարությունԿրծքավանդակի ցավՍուր բրոնխիտԱլբերտ ԱյնշտայնԳլխուղեղՄայր Հայաստան հուշահամալիրԱշտարակ (քաղաք)Վիժում (հղիության կրելախախտ)Հայկական ֆիլմերի ցանկՎահագնՎատիկանՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՄինետԱվշային հանգույցների բորբոքումՇախմատOverwatchՌուբեն Գրիգորյան (գործարար)Մայիսյան հերոսամարտերԿիպրոսԼեղապարկԲնական թիվՄիջուկային զենքԿոնֆլիկտԼուսինե ԿիրակոսյանՀամախառն ներքին արդյունքՀայկական անձնագիրՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԱռյուծՇաղկապՍանկյուլոտներՖրանսիայի քաղաքներԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՕձերԵրևանի վարչական բաժանումԿոկորդիլոսներԿառլես ՊուչդեմոնԿիստաԲուդդայականությունԱստվածՀինգերորդ շարասյունԷպիլեպսիաՀին աշխարհի յոթ հրաշալիքներՄաշկային հիվանդություններՀաղորդակցային գործընթացԱգաթա Քրիստի44-օրյա պատերազմՉինական մեծ պարիսպԱբովյան (քաղաք)Միջին ականջի բորբոքումԱնգկոր ՎատԱլեքսանդր ՅանվարյովԿիպրոս (կղզի)Նախադասության գլխավոր անդամներՀայկական կինոԱծականի համեմատության աստիճաններՍրտամկանի ինֆարկտՀիրիկՎիքիպահեստՍտենտավորումԼուիզիանաՊարացետամոլՍպիտակ ձին (պատմվածք)Հոգնակի թիվՊարզ նախադասությունԱրտաշեսյանների թագավորությունՎիկտոր ՀամբարձումյանԴուբայՌաֆայել ՍանտիՎիտամին CՆոր ԿտակարանՇրջակա միջավայրԿոնքի բորբոքային հիվանդություն🡆 More