Դեն Կաստելանետա

Դենիել Լուիս Կաստելանետա (անգլ.՝ Daniel Louis Castellaneta, հոկտեմբերի 29, 1957(1957-10-29), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, որն առավել հայտնի է «Սիմփսոնները» մուլտսերիալում կատարած իր աշխատանքով, որտեղ հնչյունավորել է Հոմեր Սիմփսոնին, Աբրահամ Սիմփսոնին, Կրասթին ծաղրածուին, Բարնի Գամբլին, այգեպան Վիլիին և ուրիշների։

Դեն Կաստելանետա
Դեն Կաստելանետա
անգլ.՝ Dan Castellaneta
Դեն Կաստելանետա
Ծնվել էհոկտեմբերի 29, 1957(1957-10-29) (66 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսային Իլինոյսի համալսարան և Օք Պարկի River Forest ավագ դպրոց
ՔաղաքացիությունԴեն Կաստելանետա ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կատակերգու և գրող
ԸնտրանիՍիմփսոններ
Ամուսին(ներ)Deb Lacusta?
Պարգևներ և մրցանակներ
Դեն Կաստելանետա

Կենսագրություն

Կաստելանետան ծնվել է Չիկագո քաղաքի Օք-Պարկ արվարձանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հյուսիսային Իլինոյսի համալսարան։ Դպրոցում սովորելու տարիներին խաղացել է դպրոցական բեյսբոլի թիմի կազմում։ Տարիներ անց մարզչի օգնական Դիք Թրաութը նշել է․ «Դենը զվարճալի տղա էր, բայց նա գնդակը նետում էր աղջկա պես»»։ Համալսարանն ավարտելուց հետո սկսել է աշխատել Չիկագոյի դերասանական խմբերից մեկում, որին նա հետո նկարագրել է որպես «այնպիսի վայր, որ եթե քեզ համար այդտեղ գտնվելը տխուր է, արագ ցույց կտա, թե ինչպես այդտեղից ուրախ հեռանաս»։

Դենիելն ամուսնացել է գրող Դեբ Լակուստայի հետ, որը հետագայում դարձել է շոուի մի քանի էպիզոդների համահեղինակներից մեկը։ Բնակվում է Լոս Անջելեսում։

Նա եղել է բուսակեր և հաճախ զբաղվել է սպորտով։

Հոմեր Սիմփսոն և այլ հնչյունավորած դերեր

«Սիմփսոնները»-ում Կաստելանետայի ձայնով են խոսում Հոմեր Սիմփսոնը (հնչյունավորման ժամանակ պետք էր կզակը սեղմել կոկորդին, որպեսզի ստացվեր ձայնի անհրաժեշտ տոնայնությունը, և Հոմերի ձայնը հնչում էր ճիշտ), Աբրահամ Սիմփսոնը, Բարնի Գամբլը, Կրասթին ծաղրածուն, այգեպան Վիլին, քաղաքապետ Ջո Կուիմբին, Հանս Մոլմանը, Սայդշոու Մելը, Կոդոսը, Արնի Փայը, Սքոթ Քրիսթիանը և այլ կերպարներ։ Ազարիա Հենքի և Հարի Շիրերի հետ միասին եղել է սերիալի գլխավոր դերասաններից մեկը։ Շոուում կատարած իր աշխատանքի համար ստացել է չորս «Էմմի» և մեկ «Էննի»։ Բացի այդ, նա կնոջ հետ միասին մուլտֆիլմի մի քանի էպիզոդների համար գրել է սցենարներ։

«Homer Simpson, This Is Your Wife» և «I Am Furious (Yellow)» էպիզոդներում խաղացել է ինքն իր դերը։

Ընտրված ֆիլմագրություն

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1986 ֆ Ընդհանուր ոչինչ Nothing in Common Բրայան
1987-1990 ս Թրեյսի Ուլմանի շոուն The Tracey Ullman Show տարբեր կերպարներ
1989 ֆ Ասա ինչ-որ բան Say Anything ուսուցիչ Դայան
1989 ֆ Կ-9 K-9 սեղանապետ
1989 ֆ Ռոուզների պատերազմը The War of the Roses Գեյվինի հաճախորդը
1989-2020 մս Սիմփսոնները The Simpsons Հոմեր Սիմփսոն / այլ կերպարներ
1990 ս Ալֆ ALF Սթիվ Մայքլս
1990-1992 ս Ամուսնացած․․․ երեխաների հետ Married… with Children թաղման բյուրոյի տնօրեն / Փիթ
1991 ֆ Չասեք մայրիկին, որ դայակը մահացել է Don’t Tell Mom The Babysitter’s Dead անիմացիոն տիկին Սթյուրակ
1991-1992 մս Հետ դեպի ապագա Back to the Future: The Animated Series Էմեթ Բրաուն
1992 ս Լոս Անջելեսի օրենքը L.A. Law Դևիդ Չեմպիոն / Հոմեր Սիմփսոն
1994 մֆ Ջաֆարի վերադարձը The Return of Jafar Ջին
1994 ֆ Հաճախորդը The Client Սլիք Մյուլեր
1994 ֆ Սիրային պատմություն Love Affair Ֆիլ
1996 ս Ընկերներ Friends կենդանաբանական այգու հսկիչ
1996 ֆ Տիեզերական ջեմ Space Jam երկրպագու
1998 ֆ Իմ հսկա My Giant Պերտլոու
1998-1999 մս Հերկուլես Hercules: The Animated Series տարբեր կերպարներ
1998-2001 ս Բոլորը սիրում են Ռեյմոնդին Everybody Loves Raymond Բրայան
2002 մֆ Փիթր Փեն 2։ Վերադարձ Նևերլենդ Return to Never Land ծովահեններ
2005 ս Աստղային դարպասներ։ ԱԳ-1 Stargate SG-1 Ջո Սփենսեր
2006 ս Վերոնիկա Մարս Veronica Mars բժիշկ Քինի
2006 ֆ Երջանկության հետևից The Pursuit of Happyness Ալան Ֆրաքեշ
2007 մֆ Սիմփսոնները կինոյում The Simpsons Movie տարբեր կերպարներ
2008 ֆ Սուպերհերոսական կինո Superhero Movie Կառլսոն
2011 ֆ Սուպեր 8 Super 8 Իզի
2012-2020 մս Գրիֆինների ընտանիքը Family Guy տարբեր կերպարներ
2015 ֆ Ֆանտաստիկ քառյակ Fantastic Four պարոն Քենի
2017 մֆ Hey Arnold! The Jungle Movie Hey Arnold! The Jungle Movie պապիկ

Ծանոթագրություններ

Դեն Կաստելանետա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեն Կաստելանետա» հոդվածին։

Tags:

Դեն Կաստելանետա ԿենսագրությունԴեն Կաստելանետա Ընտրված ֆիլմագրությունԴեն Կաստելանետա ԾանոթագրություններԴեն Կաստելանետա1957Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԴերասանԻլինոյսՀոկտեմբերի 29Հոմեր ՍիմփսոնՉիկագոՊրոդյուսերՍիմփսոններըՍցենարիստ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԿաթնասուններԳորտերԱբովյան (քաղաք)Թեհրանի կոնֆերանսՀաղպատի վանական համալիրԼիպոմաԵրկրաշարժՎագինիզմԹմրամիջոցՄխիթար ԳոշՊարբերական հիվանդությունԱլեքսանդր ԹամազովՊակիստանՕրգանական միացություններՀայոց ցեղասպանությունԾաղկազարդՎրաստանԲիզնես պլանավորումՀաղարծնի վանքՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԼյարդի ցիռոզԿույր աղիքՔրիստափոր ԿոլումբոսԱշոտ ՆավասարդյանԼուսինե ԿիրակոսյանԱրշակունիների թագավորությունԼեղապարկՀամո ՍահյանՃապոնիաՕլիմպոսի աստվածներԵռանկյան մակերեսՏասնաբանյա1-ին տիպի շաքարային դիաբետՇիզոֆրենիաՓարիզՊատմություն Հայոց (Խորենացի)ՍաղմոսավանքՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԱդոլֆ ՀիտլերՍուր բրոնխիտՓիլիսոփայությունԱռյուծԲարորակ ուռուցքներԿաուչուկներԶատկի ավանդույթներԳորշ գայլԱրցախյան շարժումՈրոնողական ռոբոտՎիլյամ ՍարոյանՏեղեկատվական տեխնոլոգիաներԷֆթանազիաԿարբոնաթթուներԿասկադ համալիրՀեշտոցային արտադրությունՍևանա լիճՎիտամին DԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԻտալիաԵրիկամաքարային հիվանդությունԱրաքսՄեգաբատԴիկլոֆենակԱռաջնախաղՓափուկ ուժԼևոմեկոլՍինուսիտՄուրացանՈւղեղի ցնցումՄինաս ԱվետիսյանՀաշվապահական հաշվառումՎատիկանՄատյան ողբերգությանՄոտիվացիաԱրյան ճնշումՄեծ ՀայքԽտությունԷնդոմետրիոզ🡆 More