Դայվինգ, (անգլ.՝ diving անգլ.՝ to dive-ից սուզվել), ստորջրյա լող՝ հատուկ սարքավորումներով։ Անգլերենում, որտեղից վերցվել է բառը, անգլ.՝ diving ուղղակի նշանակում է «սուզում» և ստորջրյա լողի համար օգտագործվում է սարքավորումների օգնությամբ (անգլ.՝ scuba diving) կամ առանց նրա (անգլ.՝ free diving), ջրասուզային գործ (անգլ.՝ hookah diving) կամ ուղղակի ջրային ցատկեր։
Դայվինգը ստորջրյա լողն է հատուկ սարքի միջոցով, որն ապահովում է թթվածնի ինքնուրույն պաշարը (կամ գազային որևէ այլ խառնուրդ)։ Դրանով է պայմանավորված շնչառությունը ջրի տակ մի քանի րոպեից մինչև 12 և ավելի ժամ՝ կախված խորությունից, շնչառական սարքի տեսակից և թե սուզակն ինչքան գազային խառնուրդ է օգտագործում։
Դայվինգը կարելի է ստորաբաժանել 4 տեսակի.
Ջուրը թշնամական միջավայր է մարդու համար, քանի որ նրա թոքերը նախատեսված չեն ջրի տակ շնչելու համար։ Դրա համար էլ դայվինգն ու ջրասուզային աշխատանքը միշտ կապված են կյանքի և առողջության համար վտանգի հետ։
Հիմնական վտանգներն են.
Ստորջրյա լողով զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ մի շարք հմտություններ, որոնք թույլ կտան լուծել սուզման ժամանակ առաջացած խնդիրների ճնշող մեծամասնությունը (դիմակի քրտնում, կարգավորիչի կորուստ, լսողության կարգավորումը և այլն)։ Այս հմտություններն ու գիտելիքները ձևավորվում են սովորելու ընթացքում և հաստատվում ստորջրյա լողի ընկերություններից մեկի հավաստագրով։ Դայվինգով զբաղվող մարդկանց անվանում են դայվերներ կամ ջրասուզակներ։
Ծովային առողջարաններում գոյություն ունեն, այսպես կոչված, ինտրոդայվի գործունեություն, երբ առաջնային հրահանգից հետո ստորջրյա աշխարհը տեսնել ցանկացողները հրահանգչի հսկողության ներքո սուզվում են ջրի տակ սուզվելու հարմարանքի օգնությամբ։ Հավաստագրի առկայությունը պարտադիր պայման չի հանդիսանում սուզում կատարելու համար։ Սակայն դրա բացակայությունը իր ետևից բերում է վարձույթով սարքավորումներ ստանալու, խմբային սուզումներին և դայվ-սաֆարիին մասնակցելու դժվարություն։ Առանց սովորելու ինքնուրույն սուզումը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների, ընդհուպ՝ մահվան։
Լողորդի հիմնական սարքավորումները կազմված են ընդամենը 3 առարկայից (Հավաքածու 1) և թույլ է տալիս սուզվել շնչառությունը պահելով (ֆրիդայվինգ) կամ լողալ ջրի մակերեսին՝ գլուխը իջեցնելով նրա մեջ (սնորկելինգ)։
Թեև իհարկե ոչ ոք չի արգելում սուզվել առանց ոչնչի, բայց նվազագույնը դիմակի առկայությամբ ստորջրյա լողն ավելի հարմարավետ է դառննում։
Հավաքածու 1-ի նշված սարքավորումներին կարելի է ավելացնել հիդրոհամազգեստ և ծանրոցով գոտի, որն ապահովում է ավելի հարմարավետ լող։
Ամբողջական փաթեթն ներառում է.
Լրացուցիչ կարող է օգտագործվել.
և այլն։
Գոյություն ունեն շատ կազմակերպություններ, որոնք զբաղվում են սուզման դասընթացներով և հավաստագրմամբ (քննություն հանձնելուց հետո)։ Սովորեցնող կազմակերպության ընտրությունը ճնշող մեծամասնության դեպքում քննադատական պայման չի հանդիսանում դասընթացը հաջող անցկացնելու համար։
Քրոնիկ բորբոքումներ (բրուցելոզ, քրոնիկ դիզենտերիա և այլն), տուբերկուլիոզ՝ բոլոր դրսևորումներով, շնչուղիների քրոնիկ հիվանդություններ, բրոնխյալ ասթմա, մկանային և սրտանոթային հիվանդություններ, հիպերտոնիա, սրտային ռիթմի խանգարում, արյունատար համակարգի հիվանդություններ, որովայնային օրգանների հիվանդություններ, երիկամների և միզուղիների հիվանդություններ, նյութափոխանակության խանգարում, սուր և քրոնիկ ճառագայթային հիվանդություններ, էնդոկրին հիվանդություններ։
Ճողվածք, աճուկային օղակների կտրուկ լայնացում, թութք, երիկամաքարային հիվանդություն, ուղիղ աղիքի իջեցում, ընդարձակ սպիները, որոնք սահմանափակում են շարժումները, բնածին արատները, ոսկրային, կրճիկային քրոնիկ հիվանդությունները, տրոմբոֆլեբիտը, զարկերակային լայնացում, բոլոր վերջույթների բացակայություն և այլն։
Միջին ականջի քրոնիկ բորբոքում, ականջաբորբ՝ իր տարատեսակներով, վեստիբուլյար գրգռվածություն, թույլ լսողություն, քթի խոռոչի թարախային հիվանդություններ, քթի, բերանի, ծնոտի, կոկորդի, շնչափողի, կերակրափողի փոփոխություն և ֆունկցիաների խանգարում, նշկաբորբ, կոկորդաբորբ, կակազոց, ատամնաշարի լրիվ կամ մասնակի բացակայություն (ծնոտներից որևէ մեկում 10 կամ ավելի ատամների բացակայություն), օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ օրգանների) հիվանդություններ, ծնոտի կցվածքի շեղում և այլն։
Քրոնիկ կոնյուկտիվիտ, արցունքագեղձի բորբոքում, շլություն, ցանցաթաղանթի բորբոքում, կարճատեսություն, աչքի խնձորակի շարժողական ներվի պարարիչ մեկ աչքի կուրություն և այլն։
Բոլոր տեսակի նորագոյացություններ, սեռական օրգանների իջեցում, արգանդի ոչ ճիշտ դիրք։ Հղիության ժամանակ ևս արգելվում է զբաղվել ստորջրյա լողով։ Այս հակացուցումներին կարող են համալրել նաև այլ հիվանդություններ, այդ թվում նաև հոգեկան և նյարդային խնդիրները, որոնք պահանջում են ֆիզիկական ակտիվության սահմանափակում։
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մրսածությունների հետ կապված բողոքներին, քանի որ այդ դեպքում հնարավոր է ականջի ֆունկցիայի խախտում։
Արգելվում է սուզվել գերհոգնածության դեպքում, ինչպես նաև անքուն գիշերից, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո, նյարդային գրգռվածության և ընկճախտի դեպքում, ամենաքիչ հարբեցողության դեպքում։ Սուզվելուց մեկ ժամ առաջ դայվերին խորհուրդ չի տրվում ծխել։ Լողորդներին չի թույլատրվում նաև սուզվել սննդի ընդունումից անմիջապես հետո։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Դայվինգ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.