Գորիսի Պետական Համալսարան

Գորիսի պետական համալսարան, Հայաստանի հարավային տարածաշրջանի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունն է։

Գորիսի պետական համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Միջազգային անվանումGoris State University
Հիմնադրված է1967
ՌեկտորՏիգրան Վանդունց
Ուսանողներ1․200
Ակադեմիկոսներ44
Պրոֆեսորներ7
Դոցենտներ23
Ասիստենտներ18
Դասախոսներ50
Գույներկապույտ և սպիտակ
ԵրկիրԳորիսի Պետական Համալսարան Հայաստան
ՏեղագրությունԳորիս
ՀասցեՀայաստան, ք. Գորիս, Ավանգարդ 2
Կայքgorsu.am
Գորիսի պետական համալսարան (Հայաստան)##
Գորիսի պետական համալսարան (Հայաստան)
Գորիսի Պետական Համալսարան
Գորիսի պետական համալսարան, Հայաստան

Պատմություն

1960-ական թվականներին Գորիսի շրջանում կային սոցիալ-տնտեսական և կուլտուր-լուսավորչական վերափոխումների խոշոր խնդիրներ։ Այդ խնդիրներից մեկն էր լուծել շրջանի երիտասարդության բարձրագույն կրթությունը տեղում կազմակերպելու հարցը՝ Գորիսը դարձնել Սյունիքի և Հայաստանի կրթության և մշակույթի զարգացման կենտրոններից մեկը։ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1967 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ Գորիսում հիմնվեց Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ։ 1984 թվականին այն վերափոխվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի, 1990 թվականին վերանվանվեց Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 5-ի N 2400 որոշման համաձայն դադարեցվում է «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի գործունեությունը, և դրա փոխարեն ստեղծվում է «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Կազմավորվել է ՀՊՄՀ-ի և ՀՊՃՀ-ի մասնաճյուղերի հիմքի վրա։ 2010-2011 ուսումնական տարում համալսարանում սովորել է շուրջ 2 հազար ուսանող։ Գորիսի պետական համալսարանի հիմնադիր ռեկտորը եղել է Յուրիկ Սաֆարյանը (2006)։

2016 թվականին «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արտուշ Ղուկասյանը։

2022 թվականի մայիսի 5-ին «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր է ընտրվել, իսկ 2022 թվականի հունիսի 6-ին նշանակվել է ռեկտորի պաշտոնին Տիգրան Վալերիկի Վանդունցը՝ 5 տարի ժամկետով:Նրան 2011թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում «Նյութագիտություն և մետալուրգիա» մասնագիտությամբ:Ինչպես նաև 2013թ. ստացել է ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի` Նագուշ Հարությունյանի անվան 2-րդ կարգի մրցանակ տեխնիկական գիտությունների և մեխանիկայի բնագավառում։

Ֆակուլտետներ

Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետ

  • Հայոց լեզու և գրականություն
  • Մանկավարժություն և հոգեբանություն
  • Պատմություն
  • Իրավագիտություն
  • Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ

Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետ

  • Մաթեմատիկա և ինֆորմատիկա
  • Կենսաբանություն և քիմիա
  • Ֆիզիկայի սեկտոր

Ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետ

  • Էլեկտրոնիկա և էլեկտրաէներգետիկա
  • Տնտեսագիտություն
  • Օտար լեզուներ

Գիտական խորհուրդ

Գորիսի պետական համալսարանի կառավարման մարմինը հանդիսանում է գիտական խորհուրդը։ Գիտական խորհուրդը լուծում է համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հարցերը։ Գիտական խորհուրդը ի պաշտոնե և ընտրովի կազմված է քսանութ անդամներից։ Գիտական խորհրդի նախագահը հանդիսանում է ռեկտորը։ Գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը ուսանողներ են, որոնց առաջադրումն իրականացնում է ուսանողական խորհուրդը։ Գիտական խորհրդի կազմը հաստատվում է ռեկտորի հրամանով։ Այն ձևավորվում է հինգ տարի ժամկետով։

Համալսարանի խորհուրդ

Համալսարանի խորհուրդ հանդիսանում է համալսարանի կոլեգիալ կառավարման մարմինը։ Այն նույնպես ձևավորում է 5 տարի ժամկետով։ Համալսարանի խորհուրդը քննարկում և հաստատում է Գորիսի պետական համալսարանի բյուջեն, համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրերը։ Համալսարանի խորհուրդը ձևավորում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի (25%), ուսանողներ ( 25%), հիմնադրի (ՀՀ կառավարություն) ու լիազորված մարմնի (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) ներկայացուցիչներից (25%)։ Համալսարանի խորհուրդը կազմված է 24 անդամից։ Ռեկտորը չի կարող լինել համալսարանի խորհրդի անդամ։

Միջազգային համագործակցություն

Անվանի համալսարանականներ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Գորիսի Պետական Համալսարան 

Tags:

Գորիսի Պետական Համալսարան ՊատմությունԳորիսի Պետական Համալսարան ՖակուլտետներԳորիսի Պետական Համալսարան Գիտական խորհուրդԳորիսի Պետական Համալսարան Համալսարանի խորհուրդԳորիսի Պետական Համալսարան Միջազգային համագործակցությունԳորիսի Պետական Համալսարան Անվանի համալսարանականներԳորիսի Պետական Համալսարան ԾանոթագրություններԳորիսի Պետական ՀամալսարանԲարձրագույն ուսումնական հաստատությունՀայաստանՀարավ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարդու ատամ7-ZipՄարս (մոլորակ)Բանակում (հեռուստասերիալ)ԽատուտիկՄոմիկՍտեփանավանի դենդրոպարկՀավասարասրուն ուղղանկյուն եռանկյունՄիգրենԴուբայԹիթեռներՎագինիզմՆապոլեոն ԲոնապարտՄակդիրԵռվորյակ նյարդի նևրալգիաԵթովպիաԱրշակունիների թագավորությունԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԹլփատումՀամացանցՔիմիական տարրերի ցանկՔութեշՀեշտոցային արտադրությունՕվկիանոսԿեչառիսի վանական համալիրԱվստրալիաՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀելիկոբակտեր պիլորի վարակՉորաթանՀայերենՀայաստանի զինանշանՀայերՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԿյանք ու կռիվՄաշկի սնկային հիվանդություններՍաղմոսավանքՄանրանկարչությունՆեյմարՇախմատԱրայի (լեռ)Ատոպիկ մաշկաբորբՀայոց ցեղասպանության ճանաչումԳենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմԷյֆելյան աշտարակԻսպանիաՈւրցՈւկրաինաՆոր ԿտակարանՍպիտակուցներԱրամ ԵրկանյանԱկսել ԲակունցԴրաստամատ ԿանայանՎագրԿիպրոսԹոքի քաղցկեղՄուրացանԱրգիշտի ԱԱրմավիրի մարզՄխիթարյան միաբանությունՊարբերական աղյուսակՔարերԺամՀարավային ԿորեաՕրգազմՔիշնևՄոլորակՀասարակ և հատուկ գոյականներՄի գնա (երգ)Երիկամ2023ՊարարտանյութերԽենթըՂազախստանՀարութ ՓամբուկչյանՁիՕլիմպոսի աստվածներ🡆 More